PropellerAds

Monday, June 25, 2012

Աշնանը կլինեն նոր վերադասավորումներ

Հարցազրույց ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ

- Ինչ ակնկալիքներ ունեք վաղը՝ հունիսի 26-ին կայանալիք հանրահավաքից:
- Հունիսի 26-ի հանրահավաքն այս փուլի համար լինելու է ամփոփիչ: Այսինքն՝ կամփոփենք պայքարի այս փուլը եւ կներկայացնենք մեր հետագա անելիքները: Այսպիսով, մեկնարկելու է պայքարի նոր փուլ, այնպես որ՝ հանրահավաքում խոսվելու է մեր առաջիկա ծրագրերի մասին: Սա բավական ակտիվ փուլ էր, հաշվի առնելով նաեւ մեր պառլամենտական գործունեությունը:

- Ինքներդ գո՞հ եք Կոնգրեսի խորհրդարանական գործունեությունից:

- Այո, գոհ եմ: Մեկ շատ կարեւոր քայլ արվեց. հասարակությունն էլ սոցիալական ցանցում իր քննարկումներով մասնակցեց այդ գործընթացին: Շատ լավ դրսեւորումներ եղան քվեարկությունների արդյունքում. առաջին կարեւոր քվեարկության ժամանակ՝ Կառավարության ծրագրին դեմ քվեարկեց ԱԺ 6 խմբակցություններից 4-ը: Այդ կարեւոր քվեարկությանը 49 դեմ ձայնը համարում եմ խորհրդարանական ուժերի հաջողություն: Այս փուլի համար, կարծում եմ, սա նորմալ արդյունք է:

- ԱԺ-ում Կոնգրեսի ներկայությունը կնպաստի արտախորհրդարանական պայքարին, թե ԱԺ-ում գտնվելով ՀԱԿ-ն այլեւս կթողնի փողոցը:

- Խորհրդարանում մեր ներկայությունը միայն կնպաստի հանրահավաքային պայքարին: Այս առումով վստահ եմ, որ վաղը հանրահավաքը շատ մարդաշատ է լինելու: Հանրահավաքային պայքարը գործունեության լավագույն ձեւն է, ամենաօգտակարը:

- ԱԺ նախագահ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասում էր, թե ինքը հույս ուներ, որ ՀԱԿ-ը ԱԺ գալով կդադարեցնի հանրահավաքները:

- Կոնգրեսը չի դադարեցնելու հանրահավաքները: Մենք հայտարարել ենք, որ մեր քաղաքական հենարանը ժողովուրդն է: Եվ արտախորհրդարանական պայքարի միջոցները, ճնշման այդ հզորագույն մեխանիզմները պետք է պահպանվեն ու շարունակվեն կիրառվել: Առավել եւս, որ աշնանը քաղաքական դաշտում նոր վերադասավորումներ են լինելու:


ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ                                                 Lragir.am

No comments:

Post a Comment