Չորրորդ ինքնիշխանության» զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը.
-Պարոն Զուրաբյան, օրերս հայտարարել էիք, որ Հայ ազգային կոնգրեսի տարածքային կառույցները վերածվելու են պատգամավորական գրասենյակների: Կմանրամասնե՛ք՝ ի՞նչ է դա նշանակում:
-Այդ գաղափարը շատ բնականորեն ծնվեց: Եթե պատկերցանենք մի իրավիճակ, որ իշխանությունները չկարողանային ընտրակաշառք բաժանել, բազմակի քվեարկություն կազմակերպել և այլ լայնածավալ օրինախախտումներ անել, ապա ինձ համար միանշանակ է, որ մենք ոչ միայն համամասնական ընտրակարգով կունենայինք մի քանի անգամ ավելի շատ պատգամավորներ, այլ նաև մեծամասնականով Կոնգրեսի կողմից հաղթանակ արձանագրած կլինեին այնպիսի մարդիկ, ինչպիսիք են՝ Սարիբեկ Սուքիասյանը, Սասուն Միքայելյանը, Վլադիմիր Կարապետյանը, Մանուշակ Պետրոսյանը, Վահագն Խաչատրյանը, Մանուել Գասպարյանը, Արշակ Բանուչյանը, Տիգրան Տեր-Պետրոսյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Դավիթ Մաթևոսյանը, Սեդրակ Հովհաննսիյանը, Լևոն Խաչատրյանը, բազմաթիվ այլ մարդիկ, որոնք այսօր ԱԺ-ում չեն, բայց միանշանակ հաղթել են իրենց տարածքներում: Եվ այդ հաղթանակը նրանցից գողացվել է համատարած ընտրակաշառքի շնորհիվ: Այս առումով ամենացցունը Սարիբեկ Սուքիասյանի դեպքն է, երբ իր հակառակորդը, ըստ պաշտոնական տվյալների, ընդամենը 400 ձայնով է անցել առաջ այն դեպքում, երբ միայն անվավեր քվեարթերթիկների թիվը մի քանի անգամ գերազանցել է այդ «առաքելությունը»: Այս բոլոր հաղթած պատգամավորները այսօր պետք է ներկայացված լինեին ԱԺ-ում և պետք է կարողանային պաշտպանել իրենց ընտրատարածքի քաղաքացիների օրինական շահերը: Եվ քանի որ ընտրակեղծարարության պատճառով նրանք ներկայացված չեն ԱԺ-ում, մենք պետք է ստեղծենք մի մեխանիզմ, որը թույլ կտա այդ քաղաքացիներին Կոնգրեսի խմբակցության միջոցով բարձրացնել իրենց ձայնը ԱԺ-ում և պետական իշխանության այլ մարմիններում:
-Պարոն Զուրաբյան, իսկ արդեն որոշե՞լ եք, թե ինչպես է գործելու այդ մեխանիզմը:
-Դա դեռ կանոնակարգված չէ, բայց ես արդեն 2 հաղթած պատգամավորների, որոնցից գողացվել է հաղթանակը՝ Սարիբեկ Սուքիասյանի և Վլադիմիր Կարապետյանի հետ պայամանավորվածություն ունեմ, որ իրենց դիմած քաղաքացիների դիմումներով կզբաղվեմ: Դա նշանակում է, որ ցանկացած դիմում կամ հարց, որը նեկայացվել է իրենց պատգամավորական գրասենյակներ, և որը իրենք նպատակահարմար կհամարեն բարձրացնել ԱԺ-ում կամ այլ ընթացք տալ, ես պատրաստ եմ բարձրացնել՝ օգտագործելով իմ պատգամավորական մանդատը: Այսինքն՝ մենք, մեր բոլոր հաղթած պատգամավորների ներկայացուցիչներն ենք լինելու ԱԺ-ում:
-Այս օրերին նորից շատ է խոսվում Կոնգրեսի անելիքների, ռազմավարության մասին, Դուք ինչպե՞ս եք տեսնում, ի՞նչ ռազմավարական անելիքներ ունի Կոնգրեսը:
-Ակնհայտ է, որ նախագահական ընտրությունները քաղաքական մթնոլորտի ակտիվացման, եթե կուզեք՝ էլեկտրիզացման առումով շահեկանորեն տարբերվում են ԱԺ ընտրություններից: Նախագահական ընտրությունները բոլորը ընկալում են որպես երկրում իշխանությունը փոխելու հնարավորություն: Եվ մարդիկ ավելի հակված են օգտվել այդ հնարավորությունից և ոչ թե ընկալել այդ ընտրությունները որպես փոքր, նեղ կուսակցական, այդ թվում նաև նյութական հարցերի լուծման միջոց: Ակնհայտ է նաև, որ ռեժիմիը փորձում է կրկնել նախագահական ընտրությունների ժամանակ կեղծարարության նույն մեխանիզմները: Սակայն այս անգամ դա անելու է լրիվ նոր պայմաններում, պայմաններ, երբ անգամ պաշտոնական տվյալներով չունի առաջին փուլով հաղթելու համար անհրաժեշտ ընտրազանգված: ՀՀԿ մեկուսացման գործընթացը շարունակվում է, և բնական է, որ Կոնգրեսը, որպես լուրջ քաղաքական ուժ, նախագահական ընտրություններում իր մասնակցության ռազմավարությունը վերջնականապես որոշելու է աշնանը: Եվ այստեղ ամենակարևոր խնդիրը, որ դրված է Կոնգրեսի առջև, այն է, որ մենք կարողանանք պահպանել մեր շարժման միասնականությունը, համախմբումը և մարտունակությունը: Այդպիսի նախադրյալներով է, որ մենք կկարողանանք ամենավճռական քայլերը կատարել նախագահակն ընտրություներին մասնակցելու առումով, և միայն նման դեպքում Կոնգրեսի հետ հաշվի կնստեն բոլոր քաղաքական ուժերը և միջազգային հանրությունը: Հաղթանակի բանալին, որը կարող է ձեռք բերվել նաև հետընտրական գործընթացների շնորհիվ, քաղաքական ուժերի, հասարակական համախմբման մեջ է՝ Սերժ Սարգսյանի բռնապետության դեմ: Ուրեմն պտք է մտածել այնպիսի թեկնածուի մասին, որը ունի քաղաքական դաշտը համախմբելու ամենամեծ կոնսոլիդացիոն ներուժը. չեմ կարող չնշել, որ այս առումով Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործչին իր հեղինակությամբ համեմատելի թեկնածու քաղաքական դաշտում չի նշմարվում:
-Պարոն Զուրաբյան, իսկ եթե ԲՀԿ-ն իր համար առանձին թեկնածու առաջադրի, Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրվի, բնականաբար՝ նաև Սերժ Սարգսյանը, ի՞նչ է այդ դեպքում անելու Կոնգրեսը:
-Ես կարծում եմ , որ բոլոր այն ուժերը, որոնք անկեղծ են Սերժ Սարգսյանի ռեժիմից այս երկիրը փրկելու մտադրության մեջ, հեշտությամբ կհամաձայնեն իմ նշած թեկնածության հետ՝ որպես ռեժիմի դեմ ընդվզումը հաջողության հասցնող ամենահուսալի երաշխավորի:
-Իսկ չե՞ք համարում, որ այս ընտրությունների ժամանակ կատարված լայնածավալ կեղծիների հետևանքով ստեղծված տրամադրությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ ժողովրդի վճռականության վրա, նրանց մորիլիզացիայի վրա:
-Ճիշտ եք՝ ամեն կեղծված ընտրություն ստեղծում է հուսահատության և հիասթափության նոր ալիք, անգամ նպաստում մարդկանց արտագաղթին: Փորձը ցույց է տալիս, որ նման վիճակներում ամենակարևորը շարժման ունակությունն է արագորեն հաղթահարելու բնականորեն ստեղծված հոգեբանական այս իրավիճակը, հաղթահարել որոշ մարդկանց մեջ պարտվողականության տրամադրությունները: Մենք նահանջելու տեղ չունենք, մենք հանձնվել չենք կարող և մենք երբեք չենք հաշտվելու Հայաստանի կործանման ծրագրի հետ: Հակառակը, օգտագործելով այն հանգամանքը, որ վերջին հինգ տարվա մեջ Հայաստանում ձևավորվել է համարձակ քաղաքացիական հասարակություն, այն հանգամանքը, որ մարդիկ սկսել են ամենուրեք պայքարել իրենց իրավունքների համար, որ երկրի ճակատագրով ժողովրդավարական ազատությունների և սահմանադրական կարգի հաստատումով մտահոգված մարդիկ այսօր համախմբված են մի հզոր ինստիտուցիոնալ շարժման մեջ, նաև այն հանգամանքը, որ ԱԺ-ում նվաճել ենք փոքրիկ, բայց կարևոր պլացդարմ՝ ի դեմս 7 պատգամավորների, մեր բոլորիս պարտքն է արդարացնել շարժման նպատակներին հավատացած այս բոլոր մարդկանց վստահությունը, ինչը և անելու ենք:

No comments:
Post a Comment