PropellerAds

Friday, June 15, 2012

Ոստիկանական ապօրինություն 9

Ապրիլի 9, 2009: Հայ ազգային կոնգրեսին անդամակցող երիտասարդական միությունների մի խումբ ակտիվիստներ բողոքի երթ են անցկացրում Կորյուն փողոց - Հյուսիսային պողոտա - Սայաթ-Նովա փողոց - Աբովյան փողոց - Կորյուն փողոց երթուղով, որի ընթացքում պաշարվում է Հյուսիսային պողոտան և շրջակա մյուս փողոցները: Երթի ընթացքում ոստիկանները հարձակվում են երիտասարդների վրա և ուժի գործադրմամբ փորձում են մասնատել և ցրել հավաքվածներին: Երբ երիտասարդները հասնում են Կարապի լճի մոտ, նրանց ճանապարհը կտրում են ոստիկաններն ու կարմիր բերետավորները՝ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ։ Վերջինս ոչ միայն հրահանգում էր իր ենթականերին` հարձակվել մարդկանց վրա, այլ նաեւ ինքն էր հրում իր ենթականերին, այնպես, որ վերջիններս բախվեն երթի մասնակիցներին։ Մարդկանց ցրելու 2-րդ փորձը ոստիկաններն արեցին արդեն Խնկո Ապոր անվան գրադարանի մոտ, 3-րդը` Կենտրոնի թաղապետարանի, 4-րդը` թաղապետարանի ետնամասում, 5-րդը` Տիկնիկային թատրոնի մոտ, իսկ ապա` Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի հատվածում (ՀԺ 10.04.09)։ Անօրինական գործողություններ կատարող ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվում:
Լուանկար` Անի Գևորգյան

No comments:

Post a Comment