PropellerAds

Thursday, June 14, 2012

Ոստիկանական ապօրինություն 7

Ապրիլի 8, 2009: Երեկոյան` ժամը 18-ի սահմաններում, ոստիկանությանը փակում է պողոտայի երկու մուտքերը։ Երբ քաղաքական զբոսանքի սկսվելու սովորական ժամին` ժամը 17-ին, մարդիկ սկսում են շարժվել դեպի Հյուսիսային պողոտա, ոստիկանները, շղթա կազմած, մարդկանց արգելում են առաջ գնալ: Հավաքվածներին մի քանի անգամ մասնատելու ու ցրելու անհաջող փորձերից հետո ոստիկանները առանց որևե պատճառաբանության բերման են ենթարկում Շարժման ակտիվիստներ Վահագն Գեւորգյանին, Գեւորգ Բոյաջյանին, Մարիամ Պողոսյանին, Ալլա Սարդարյանին, Սվետլանա Միքայելյանին, Վալենտինա Միրզոյանին, Արայիկ Միրզոյանին, Անահիտ Գրիգորյանին, Արմեն Թովմասյանին եւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին: Ժամեր անց նրանք ազատ են արձակվում (ՀԺ 09.04.09): Ապօրինություններ գործած ոստիկանները չեն պատժվում:
Լուսանկար` Անի Գևորգյան

No comments:

Post a Comment