PropellerAds

Thursday, June 21, 2012

Ոստիկանական ապօրինություն 18

Ապրիլի 10, 2009: ՀԱԿ երիտասարդներ՝ Գեւորգ Բոյաջյանը, Վահագն Գեւորգյանը, Սահակ Մուրադյանը եւ Աբրահամ Աբաջյանը, որոնցից վերջին երեքը անչափահաս են մինչ այդ Երեւանի կենտրոնում կայացած քաղաքական ակցիայից հետո Հյուսիսային պողոտայով քայլելու ժամանակ նրանց են մոտեցել եւ վեճ հրահրելուց հետո` ուժի գործադրմամբ մտցրել են ոստիկանական մեքենան եւ բերման ենթարկել ոստիկանական բաժանմունք: Ժամը 22-ի սահմաններում Սահակ Մուրադյանին եւ Աբրահամ Աբաջյանին ազատ արձակեցին, իսկ Վահագն Գեւորգյանին եւ Գեւորգ Բոյաջյանին պահեցին մինչեւ գիշերվա ժամը մեկն անց տաս (ՀԺ 10.04.09)։ Անօրինական գործողություններ կատարած ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել: Դեպքի եվրաբերյալ անդրադարձ է եղել նաեւ ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ 2009 Հայաստանյան զեկույցում. « Ապրիլի 10-ին ոստիկանությունը բերման ենթարկեց «Հիմա» երիտասարդական շարժման ակտիվիստ և ընդդիմությանը սատարող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնակատար Հայկ Գևորգյանի 18-ամյա որդուն՝ Վահագն Գևորգյանին: Վահագն Գևորգյանը մասնակցում էր երեկոյան պարբերաբար իրականացվող քաղաքական զբոսանքներին Հյուսիսային պողոտայում, որն Ազատության հրապարակին հարող լայն հետիոտնային ճանապարհ է և հանդիսանում է 2008թ. փետրվարին իրականացվող բողոքի ակցիաների անցկացման վայրը: Կալանավորվելուց հետո Գևորգյանին մեղադրանք ներկայացվեց զբոսանքները ցրող ոստիկաններից մեկին վիրավորելու և նրա վրա հարձակվելու համար: Գևորգյանը չընդունեց մեղադրանքը և հայտարարեց, որ ընդդիմության ակտիվիստների կողմից զբոսանքի ժամանակ կատարված նկարահանումը կհերքի ոստիկանության մեղադրանքը: Սակայն դատարանը հրաժարվեց ուսումնասիրել տեսաերիզը և իր որոշման համար հիմք ընդունեց ոստիկանության ցուցմունքը: Սեպտեմբերի 12-ին Գևորգյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման և 80000 ՀՀ դրամ տուգանքի (մոտ 210 ԱՄՆ դոլար). սակայն Գևորգյանը խուսափեց ազատազրկումից Ազգային ժողովի կողմից հաստատված հունիսի 19-ի համաներմամբ:»

No comments:

Post a Comment