Հոկտեմբեր 26, 2009: Նիկոլ Փաշինյանի դատավարությանը դրսում հետեւող քաղաքացիները հարձակման են ենթարկվում ոստիկանների եւ կարմիրբերետավորների կողմից: Առանց զգուշացման, տասնյակ բերետավորներ հարձակվում են բարձրախոսներ եւ թմբուկներ բռնած ակտիվիստների վրա։ Պանթեոնի այգում ոստիկաններն ու բերետավորները դաժան ծեծի են ենթարկում ՀԱԿ մի քանի համակիրների, թմբուկի պարանով փորձում են խեղդել Աստղիկ Աղեկյանին, որը ստանալով լուրջ մարմնական վնասվածքներ շտապօգնության մեքենայով տեղափոխվում է Էրեբունու հիվանդանոց, իսկ ապօրինաբար բերման ենթարկված երիտասարդ ակտիվիստներ Սարգիս Գևորգյանն ու Սարգիս Խաչատրյանն մի քանի ժամ ոստիկանությունում պահվելուց հետո` ազատ են արձակվում (ՀԺ 27.10.09): Ոստիկանական համազգեստով հանցագործներից որևէ մեկը չի պատժվել:
No comments:
Post a Comment