Մայիսի 30, 2010: Ժամը 17.30-ի սահմաններում Ազատության հրապարակում կարմիր բերետավորները, պարեկապահակային ծառայության աշխատակիցները` ղեկավարներ Վալերի Օսիպյանի, Ռոբերտ Մելքոնյանի եւ Աշոտ կարապետյանի գլխավորությամբ: Ոստիկանները, խախտելով մարդու ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը, փորձում են ՀԱԿ համակիրներին դուրս հանել ազատության հրապարակց՝ նրանց քաշքշելով, հարվածելով եւ նրանց հանդեպ բռնություններ կիրառելով: Ոստիկանները ապօրինաբար բերման են ենթարկում Տիգրան Առաքելյանի, Վարդգես Գասպարիին, Սարգիս Գեւորգյանին, Վահագն Գեւորգյանին, Սերգեյ Գասպարյանին եւ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանին: «Դուք կույրաղիք եք, ձեզ պետք է վիրահատել»,-բառացի ասում էր Ռոբերտ Մելքոնյանը ( ՀԺ 01.06.10, Ա1+ 31.05.10): Ապօրինություններ գործած ոստիկանները չեն պատժվել:
No comments:
Post a Comment