2010 Նոյեմբերի 9: Ոստիկանները «Գոլդեն թյուլիփ» հյուրանոցի մոտից («Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքից) բերման են ենթարկել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Արեգ Գևորգյանին, Սարգիս Գևորգյանին, Վահագն Գևորգյանին և Սարգիս Խաչատրյանին, որոնց ազատ են արձակել ավելի քան ութ ժամ հետո միայն:
«Եվրամիություն-Հայաստան. Քաղաքացիական հասարակություն» համաժողովի մեկնարկելուն պես Հայ ազգային կոնգրեսի յոթ երիտասարդ ակտիվիստներ` «Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունն ամոթալի է Եվրոպայի համար», «Հանցագործություն կատարելը կամ հանցագործներին աջակցելը. ո՞րն է տարբերությունը», «Եվրոպա´, մի´ սատարիր բռնակալներին», «Եվրոպա´, դու թույլ ես տալիս այս ռեժիմին 12 քաղբանտարկյալներ պահել» բովանդակությամբ պաստառներ պարզած լուռ կանգնել էին հյուրանոցի շենքի դիմաց:
Երիտասարդների պնդմամբ` թե´ բերման ենթարկելու ժամանակ, թե´ ճանապարհին և թե´ ապա ոստիկանության շենքում իրավապահները ծեծել են իրենց` պատռելով նրանց հագուստները:
Քրեական գործը, որ հարուցվել էր մեր դեմ ամիսներ անց կարճվեց հանցակազմի բացակայության պատճառով:
Չնայաց մեր բողոքների որևէ ոստիկան այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց:
No comments:
Post a Comment