PropellerAds

Sunday, June 10, 2012

Ոստիկանական ապօրինություն 2

Փետրվար 25, 2011: Մոտ երկու տասնյակ համազգեստավոր և քաղաքացիական հագուստով անձիք՝ հրաժարվելով ներկայանալ և ներկայացնել օրինական պահանջ հարձակվում են Մարտի 1-ին քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված ՀԱԿ հանրահավաքի մասին իրազեկող երիտասարդ ակտիվիստների վրա: Այն բանից հետո, երբ բռնությունների ու հայհոյանքների միջոցով երիտասարդների ձեռքից չի հաջողվում գողանալ թերթոններն ու թռուցիկները, ոստիկանության ուժերը գլխավորող Արթուր Հովհաննիսյանի և Արայիկ Պետրոսյանի հրամանով ապօրինաբար բերման են ենթարկվում ՀԱԿ 10 ակտիվիստներ՝ Հերմինե Մաթևոսյանը, Տաթևիկ Պողպատյանը, Մարիամ Մուրադյանը, Գուրգեն Ասատրյանը, Սերգեյ Գասպարյանը, Սահակ Մուրադյանը, Հովհաննես Քիրամիջյանը, Սարգիս Խաչատրյանը, Արեգ և Սարգիս Գևորգյանները:Ոստիկանություն բերվածներից առգրավվում են ՀԱԿ 650 թերթոն, որոնք այդպես էլ չեն վերադարձվում(ՀԺ 25.02.11): Օրինախախտ ոստիկանները պատժված չեն:

No comments:

Post a Comment