Փետրվար 23, 2011: Մի քանի տասնյակ համազգեստավոր և քաղաքացիական հագուստով անձիք՝ հրաժարվելով ներկայանալ և ներկայացնել օրինական պահանջ հարձակվում են Մարտի 1-ին քաղաքապետարանի կողմից ի գիտությու ընդունված ՀԱԿ հանրահավաքի մասին իրազեկող երիտասարդ ակտիվիստների վրա: Իրազեկման աշխատանքները խոչնդոտվում են բակերում, այնուհետև Տիգրան Մեծ փ.-ի վրա երիտասարդների և լրագրողների մեքենաների ճանապարհը արգելափակվում է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից: Բռնի ուժի գործադրմամբ իրազեկումը դադարեցվում է: Հանցավոր խմբավորումների գործողույթունները գլխավորում էին Ռոբերտ Մելքոնյանն ու Արայիկ Պետրոսյանը: Օրինախախտ ոստիկանները պատժված չեն:
No comments:
Post a Comment