PropellerAds

Sunday, June 17, 2012

Ոստիկանական ապօրինություն 13


Փետրվար 19, 2010: 2008 թվականի նախագահական ընտրությունների օրը, բողոքի երթ անցկացնող երիտասարդների վրա գրոհում են հարյուրավոր կարմիր բերետավորներ եւ ոստիկաններ՝ Վալեր Օսիպայնի եւ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, որոնք հայհոյանքներով ու բռնություներով փորձում են խոչնդոտել խաղաղ երթի անցկացումը: Բռնություն է գործադրվում նաև երիտասրդներին միացած, իրենց բողոքն արտահայտող Մարտի 1-ի զոհերի ծնողների նկատմամբ: Ոստիկանության ապօրինի գործողությունների հետևանքով տասնյակ ակտիվիստներ ստանում են մարմնական վնասվածքներ, նրանցից Սարգիս Խաչատրյանը տեղափոխվում է հիվանդանոց: Ժամը 17-ն անց 45 րոպեին 6 երիտասարդներ՝ Սարգիս Գևորգյանը, Սերգեյ Գասպարյանը, Տիգրան Առաքելյանը, Վահագն Գևորգյանը, Արեգ Գևորգյանը առեւանգվեցին եւ ''բերման ենթարկվեցին'' կենտրոնի ոստիկանություն: Օրենքի կոպիտ խախտմամբ 3 ժամից ավել պահվելուց հետո երիտասարդներն ազատ արձակվեցին (ՀԺ 20.02.10): Օրինազանց ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել:

No comments:

Post a Comment