PropellerAds

Tuesday, June 19, 2012

Ոստիկանական ապօրինություն 16

Էս էլ Բազազի (Ռոբերտ Մելքոնյան), որ ֆեյսբութում փորձում է Աստծո գառնուկ ձևանալ հերթական ''հերոսությունը'':
Փետրվար 19, 2009: Հայ ազգային կոնգրեսին սատարող երիտասարդական տարբեր նախաձեռնությունների երիտասարդ ներկայացուցիչներ պաստառներով եւ եռագույն դրոշներով Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից քայլում են դեպի ԿԸՀ։ Նրանց այդ վայրում արդեն մի քանի ժամ սպասող ոստիկաններն ու կարմիրբերետավորները ընդառաջ են գնում եւ հրելով, հայհոյելով, պաստառներն ու դրոշները կոտրելով` ետ հրում։ Պաստառները եւ դրոշները կոտրելուց հետո ոստիկանները Ռոբերտ Մելքոնյանի եւ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ ոտքերով տրորում են դրանք։Ոստիկանները, հրելով երիտասարդներին, նրանց մտցնում են Կոնգրեսի գրասենյակի մուտք եւ դուռը դրսից փակում։ Այնուհետեւ բերետավորները լցվում են շենք եւ ծեծկռտուք ստեղծում (ՀԺ 20.02.09)։ Ապօրինի գործողություններ կատարած ոստիկաններիվ որևէ մեկը պատժված չէ:

No comments:

Post a Comment