«Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17 -ին տեղի ունեցած դաժան ծեծի առիթով «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին նույն օրը հարցազրույց է տվել Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը՝ Կոնգրեսի անունից դատապարտելով տեղի ունեցած վայրագությունը։ Ինչ-որ պատճառով հարցազրույցը չի գնացել եթեր։ Այս մասին ասված է Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:
«Տեղի ունեցած միջադեպը, որը ծանր հետեւանքների է հանգեցրել եւ, բժիշկների կարծիքով, ընդհուպ կարող է մարդկային կյանք արժենալ, իր տեսակի մեջ միակը չէ։ Ամենահայտնի այդօրինակ դեպքը Պողոս Պողոսյանի դաժան սպանությունն էր «Առագաստ» սրճարանում Ռ.Քոչարյանի թիկնապահների կողմից։ Ավազակապետության պարագլուխ իշխանավորները իրենց օրենքից ու Սահմանադրությունից վեր դնելով, նույնպիսի կարգավիճակ են շնորհել նաեւ այն օլիգարքներին, որոնց դարձրել են ռեժիմի սպասարկուներ։ Վերջին այդօրինակ դրվագը Վարդգես Գասպարի դեմ երկու օր առաջ կիրառված բռնությունն էր Ազգային Ժողովի դիմաց Սամվել Ալեքսանյանի ու նրա թիկնապահի կողմից։
Օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած վայրագ ծեծի արդյունքում մահվան դուռ են հասցվել բանակի բժիշկ սպաներ Վահե Ավետյանն ու Արտակ Բայադյանը։ Մամուլի եւ հասարակական քննարկման ակտիվ հակազդեցության շնորհիվ միայն ոստիկանությունն ստիպված եղավ ինչ-որ մարդկանց ձերբակալել սույն գործի շրջանակներում», – ասված է հայտարարության մեջ։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ տուժողներին դաժան ծեծի ենթարկողները ռեստորանի եւ Ռ.Հայրապետյանի անվտանգության աշխատակիցներն են եւ գործել են նրա գիտությամբ կամ թելադրանքով։ Ըստ Կոնգրեսի հայտարարության` գործի անաչառ եւ լիակատար չբացահայտումը եւ մեղավորներին արժանի պատիժ չտալը, ի թիվս այլ հետեւանքների, հատկապես կարող է ազդել բանակի բարոյահոգեբանական վիճակի ու մարտունակության վրա։ Հայ Ազգային Կոնգրեսը նշում է, որ չի հանդուրժելու երկրի, նրա ժողովրդի հեղինակության համար նվաստացուցիչ, պետության հիմքերը քայքայող նմանօրինակ սանձարձակ դեպքերը եւ հայտարարում է, որ աչալուրջ հետեւելու է այս գործի հետագա ընթացքին ինչպես Կենտրոնական գրասենյակի, այնպես էլ խորհրդարանական խմբակցության մակարդակով։

No comments:
Post a Comment