PropellerAds

Wednesday, October 24, 2012

Կոչ չուզողներին` մի ընկեք ՀԱԿ-ի ոտքերի տակ

Կեղծ, ու դատարկ խոսքերով մի՛ փորձեք հիասթափեցնել, կամ ձեզ հարմար տրամադրություններ ստեղծել մարդկանց մոտ: Սրանք միմիայն կարող են խոչընդոտներ առաջացնել, այն ճանապարհին, որի համար` իբր մտահոգվելով դուք արտահայտվում էք:

Հիասթափվելու, կոտրվելու, չդիմանալու, կռանալու ու սողալով ապրելու պատրաստակամության մասին հայտարարելուց առաջ, մտածեք այն մարդկանց մասին, որոնք ինչ-ինչ պատճառներով ձեզ վստահում են: Հիշե՛ ք, որ ոչ մեկը երաշխավորված չէ հիասթափությունից, որովհետև ռեժիմի դեմ պայքարը իսկապես երբեմն դաժան, երկարատև և հյուծող պրոցես է: Եվ իհարկե` լինում են մարդիկ, որոնք չեն դիմանում ռեժիմի ճնշումներին, կամ տարատեսակ գայթակղություններին...

Բայց հիասթափություն քարոզելը` դա ստորագույն քայլ է: Ստորագույն քայլ է թե՛ քեզ վստահողների նկատամաբ, թե՛ զինակիցներիդ նկատմամբ, որոնք չեն թողնում մարտի դաշտը և, չնայած քո դասալքության, շարունակում են պայքարել:

Եվ լավ կլիներ, որ Կոնգրեսին մեղադրելուց, Կոնգրեսին փնովվելուց ու ընդհանրապես հրապարակային Կոնգրեսացավով տառապելուց առաջ ասեիք, թե ի՞նչ ինիկատի ունեք Կոնգրես ասելով, ի՞նչ դիրք էք դու՛ք ունեցել կամ ունեք Կոնգրեսում և ի՞նչով ու ի՞նչքանով էք դու՛ք նպաստել կամ նպաստում Կոնգրեսի ուժեղացմանը, ինչպես նաև, թե ե՞րբ էք դուք, որ մեղադրում էք Կոնգրեսի սեփական սխալները չընդունելու մեջ զբաղվել ինքնաքննադատությամբ և ո՞րոնք են ձե՛ր գործած սխալները... Անկեղծ եղեք...

Կոնգրեսը` 2008-ին Ազատության հրապարակում ժողովրդի «Պայքա՛ ր, պայքա՛ ր մինչև վե՛ րջ» երդման ծնունդն է: Կոնգրեսը Ես եմ, Կոնգրեսը մեզանից յուրաքանչյուրն է: Ուստի` հիասթափվելով Կոնգրեսից ու կասկածելով նրա ապագայի մեջ` կհիասթափվեմ ինձնից ու իմ ապագայից:

Քանի դեռ կամ ես` կա Կոնգրեսը, կա մինչև վերջ պայքարելու երդումը: Ոչ մի դեպքում չեմ դադարելու իմ երկրի լուսավոր ապագային հասնելու ճանապարհներ փնտրելուց և դրանք հետևողականորեն իրականացնելուց:

Կոչ եմ անում. կամ Կոնգրեսի հետ լծվեք Երազանքների Հայաստանի կերտմանը, կամ մի խոչընդոտեք Կոնգրեսին դատարկախոսություններով:

Արեգ Գևորգյան


1 comment:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete