PropellerAds

Friday, June 15, 2012

Կամակատար ոստիկանությունն ու դատարանը


  Ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ ոստիկանական ապօրինությունների հետ կապված իմ կողմից հրապարակվող նյութերը կապված են օգոստոսի 9-ի գործով դատավարության ավարտին մոտենալու հետ: Մինչ ապօրինի դատավճռի հրապարակումը (իսկ ես համոզված եմ, որ այն լինելու է ապօրինի, քանի որ իշխանությունները խնդիր ունեն ցույց տալու, որ հենց էնպես չեն Տիգրան Առաքելյանին մոտ մեկ տարի պահել բանտում) ես կփորձեմ անդրադառնալ մեզ վրա կատարված բոլոր հարձակումներին, ցույց տալու, հիշեցնելու համար, որ ոստիկանությունը այն պահից, երբ Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկան հանցագործները դարձավ ուղղակի գործիք այդ իշխանությունը պահելու համար՝ խնդիր ունենալով բռնությամբ, տարբեր տեսակի հալածանքներով ճնշել քաղաքական, քաղաքացիական, նամանավանդ` երիտասարդական ակտիվության ցանկացած դրսևորում:

No comments:

Post a Comment