Ապրիլ 27, 2009: «Սամանդ» մակնիշի «68ՏՏ792» պետհամարանիշով ավտոմեքենայով անհայտ անձիք խոչընդոտում են մայիսի 1-ին Երեւանում կայանալիք հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկների տարածմանը։ Այդ նպատակով նրանք ուժի կիրառմամբ հարձակվում են Ամիրյան փողոցում թռուցիկներ տարածող երիտասարդների վրա, փորձում են երիտասարդներից խլել թռուցիկները։ Ավելի ուշ Կորյունի փողոցի մայթից առեւանգում են երիտասարդներից մեկին` Արմեն Գեւորգյանին, ու վերջինիս նկատմամբ ուժ գործադրում մեքենայի մեջ։ Հարցակվողների լուսանկարները հրապարակվում են Հայկական Ժամանակ օրաթերթում (ՀԺ 28.04.09): Օրեր անց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ասուլիսում հայտարարեց. «.... ձեր նկարած պատկերները թերթում` կիսահանցագործ դեմքերը...»: Սրանից հետո հաստատվում է, որ «կիսահանցագործները» ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի ոստիկաններ Արթուր Գասոյանը եւ Ավետիք Ստեփանյանն են (ՀԺ 30.07.11): Կրկին օրինախախտ ոստիկանները չեն պատժվել:
No comments:
Post a Comment