PropellerAds

Sunday, June 17, 2012

Ոստիկանական ապօրինություն 12

Հոկտեմբեր 14, 2008Ոստիկանները Օպերայի ցուցապաստառների մոտ պատ են շարվում եւ արգելում են ՀԱԿ երիտասարդների կողմից իրականացվող իրազեկման երթը, փորձելով այն դադարեցնել։ Կազմակերպիչները ցույց են տալիս օրենքը։ «Դա մի կողմ տարեք։ Երթ չեք անելու»,- օրենքը մի կողմ հրելով` ասում է ոստիկանը։ Երթի 20-30 մասնակիցների դիմաց կանգնում են 40-50 ոստիկան եւ կարմիր բերետավոր։ Այդ ընթացքում քաղաքացիական հագուստով մի քանի ոստիկաններ գողանում են բարձրախոսը, իսկ որոշ ժամանակ անց Վալերի Օսիպյանը հարվածելով հանրահավաքի մասին հայտարարող երիտասարդին, գողանում է նաև երկրորդ բարձրախոսը: Ոստիկանության գործողությունները գլխավուրել են Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանն, որոնք, ինչպես նաեւ մնացած ոստիկանության աշխատակիցները պատասխանատվության չեն ենթարկվել:

No comments:

Post a Comment