PropellerAds

Tuesday, January 3, 2012

Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեվավորման անհրաժեշտության հիմնավորում (մաս 4/2)


Ներկայացված է Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության կողմից
9 օգոստոսի, 2011թ., Երեւան


 ՀՀ Սահմանադրության պահանջներին հակառակ ձեռնարկատիրությամբ զբաղվող պատգամավորներ
  

Աղյուսակում շարադրված են ՀՀ ԱԺ այն պատգամավորների անունները, ովքեր իրենց պատգամավորական գործունեությանը զուգահեռ զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ: Տվյալները վերցված են 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ թեկնածու առաջադրվելու եւ գրանցվելու համար անհրաժեշտ եկամուտները եւ սեփականությունը հայտարարագրող փաստաթղթերից, ինչպես նաեւ տարբեր ժամանակներում տարբեր լրատվամիջոցների հրապարակումներից, որոնք կամ հաստատվել են տվյալ պատգամավորի/ների կողմից, կամ չեն հերքվել:
 

Քաղաքական գործունեության եւ ձեռնարկատիրության ակնհայտ եւ ընդգրկուն սերտաճման հետեւանքով Ազգային ժողովը՝

1. վերածվել է անհատ օլիգարխների, խոշոր բիզնեսի, տնտեսական կլանների ու մոնոպոլիստների շահերի սպասարկմանը ծառայող կառույցի, չի կատարում ժողովրդի ներկայացուցչական բարձրագույն մարմնի իր հիմնական գործառույթը,

2. հաշվի առնելով բիզնեսի խիստ վերահսկողությունն ու կախվածությունը գործող իշխանություններից՝ զրկվել է իր բացառապես քաղաքական եւ օրենսդիր բովանդակությունից եւ գործադիր իշխանությանը հակակշռելու հնարավորությունից, դարձել է կառավարության կցորդ եւ նրա օրենսդրական նախաձեռնությունների դակիչ,

3. հանդես է գալիս գործող իշխանության` մարդու իրավունքների, խոսքի եւ խղճի ազատության սահմանափակման, սեփականության անձեռնմխելիության ոտնահարմանն ուղղված օրենքները դակողի դերում,

4. դարձել է քաղաքական կոռուպցիայի առանցքային կենտրոն։

5. 2008թ. մարտի 1-ին հաստատել է արտակարգ դրություն մտցնելու մասին ակնհայտ հակասահմանադրական հրամանագիրը, որում նախատեսվում էր բանակի ներգրավումը ներքաղաքական հարցերի լուծման նպատակով։

6. հետագայում ձեւավորել է «Մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրման» ժամանակավոր հանձնաժողով եւ արել առավելագույնը` գործը պարտակելու, գործող իշխանության` արդեն իսկ հերքված սցենարը հաստատելու ուղղությամբ:

Ազգային ժողովը թվարկված հիմքերով կորցրել է իր լեգիտիմությունը եւ չի կարող իրականացնել օրենսդիր իշխանության՝ Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները։

Խորհրդարանի ոչ լեգիտիմությունն, ըստ էության, արձանագրված է նաեւ ԵԽԽՎ 1609 բանաձեւում. «Վեհաժողովը համարում է, որ ճգնաժամի հիմնարար եւ խորքային պատճառը պետության առանցքային ինստիտուտների անկարողությունն է՝ իրենց գործառույթները կատարելիս լիովին ապավինելու ժողովրդավարական չափանիշներին, իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին։ Մասնավորապես. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն առ այսօր չի կարողացել կատարել իր հիմնական դերը, այն է՝ ծառայել որպես հարթակ տարբեր քաղաքական ուժերի միջեւ քաղաքական բանավեճի եւ փոխզիջումների ձեւավորման համար։ Առկա քաղաքական համակարգը, հիմնվելով «ամեն ինչ բաժին է հասնում հաղթողին» մոտեցման վրա, ըստ էության բացառում է ընդդիմության որեւէ մասնակցություն որոշումների կայացման գործընթացին եւ երկրի կառավարմանը։ Դրա արդյունքում Հայաստանի քաղաքական սպեկտրի մի զգալի մասը ներկայացված չէ ընթացիկ գումարման Ազգային ժողովում»։



մաս 6 http://aregevorgyan.blogspot.com/2012/01/6.html

No comments:

Post a Comment