PropellerAds

Thursday, January 5, 2012

«N0038» Գաղտնի հրաման 23.02.2008

  


2008թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարը ստորագրել է թիվ 0038 հույժ գաղտնի հրամանը (Հրամանի քաղվածքը հրապարակվել է մամուլում: Դրա ի հայտ գալու կապակցությամբ 2010թ. մայիսի 4-ին ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության վարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, իսկ նույն վարչության ինֆորմացիոն խմբի ղեկավար Լյուսյա Այվազյանը` 1 տարվա ազատազրկման): Նախարարի 0038 հրամանով ՀՀ ԶՈՒ ողջ անձնակազմը բերվել է զորանոցային վիճակի, Երեւանում ձեւավորվել է զինվորական կառավարման նոր` ապօրինի մարմին, այն դեպքում, երբ- փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակում չի իրականացվել
- չի արձանագրվել զինված հարձակման անմիջական վտանգ
- որեւէ պետություն Հայաստանին պատերազմ չի հայտարարել
  ՀՀ Սահմանադրության 8.2 հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։ Միքայել Հարությունյանի հրամանով սպաներից կազմված զինված խմբերը գործնականում նախատեսված են եղել Հայաստանում ռազմական հեղաշրջում իրականացնելու համար, ինչը հետագայում իրագործվել է Մարտի 1-ին։

ՀԺ -Դեկտեմբեր 15, 2009

No comments:

Post a Comment