PropellerAds

Thursday, January 5, 2012

Սափրագլուխների բանդաները Մարտի 1-ին ըստ ցուցակի


  Փաստահավաք խմբի թվով չորրորդ զեկույցը «Մարտիմեկյան իրադարձություններին օրենքով չնախատեսված զինված միավորումների ստեղծման եւ ներգրավման վերաբերյալ»։2008-ի դեկտեմբերի 15-ին Հայ ազգային կոնգրեսը Փաստահավաք խմբին ներկայացրեց փաստաթուղթ, որում ուղղակիորեն մատնանշված են հինգ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ չորս պատգամավորներ, որոնց` ըստ ներկայացնողի, Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի ծառայության պահեստից տրամադրվել են 950 հատ երկու տեսակի զինվորական կոստյումներ եւ 140 հատ գլխարկներ:Ըստ ցանկի`

 Վաչիկ Ղազարյանին (Սերժի Վաչո) հատկացվել է 20 հագուստ

Գագիկ Ծառուկյանին` 300 հագուստ եւ 49 գլխարկ

Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա)` 156 հագուստ եւ 51 գլխարկ

 Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ)` 67 հագուստ
 
Գագիկ Բեգլարյանին (Չոռնի Գագո)` 83 հագուստ եւ 10 գլխարկ
 
Հովիկ Աբրահամյանին (Մուկ)` 115 հագուստ
 
Առաքել Մովսիսյանին (Շմայս)` 22 հագուստ

Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր)` 121 հագուստ
 
Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո)` 66 հագուստ ու 30 գլխարկ
 
Իսկ ըստ որոշ լուրերի, հագուստը սափրագլուխներին բաժանվել է «Վերնիսաժում» կայանված զինվորական բեռնատարի թափքից։

ՀԺ -August 28, 2009

No comments:

Post a Comment