PropellerAds

Wednesday, January 11, 2012

Հետախուզման մեջ գտնվողները Բեգլարյանի թևի տակ են.ՏԵՍԱՆՅՈՒԹ



  Ինչպես պարզվում է 2011 թ.-ի սեպտեմբերի 28-ին (Հայկական Ժամանակ 29.09.2011) մեզ վրա հարձակված խուժանը, որն իբր գտնվում է հետախուզման մեջ, բիզնես գործունեություն է ծավալում Գագիկ Բեգլարյանին (Չոռնի Գագո) պատկանող ԳՈՒՄ-ի շուկայում: 
  Մեզ վրա հարձակվողների թիվն առնվազն վեցն էր, որոնցից երեքին հանդիպել եմ վերոնշյալ շուկայում: Նկարում պատկերված ձախից 2-ը ղեկավարում էր այդ խմբի գործողություններն իրազեկումն ու լրագրողների աշխատանքը խոչնդոտելիս և հետևաբար նա ունի բավականին մեծ առևտրի կետ Բեգլարյանի տարածքում և վարում է` տեսանյութում երևացող 74 ԼՍ 444 համարաներով, սև գույնի "LADA" մակնիշի ավտոմեքենա : Նկարում պատկերված ձախից 4-ը` Սահակ Մուրադյանին հարվածողն է: Վերջինս զբաղվում է ձկան վաճառքով: Իսկ ահա լրագրողների տեսախցիկները գողանալ ցանկացողը` նկարում պատկերված ձախից 5-ը վաճառում է ամանորյա խաղալիքներ: 
  Երեքի վաճառքի կետերն էլ գտնվում են ամենալավ տեղերում, որտեղ մարդկանց անցուդարձը շատ ակտիվ է: Ակնհայտ երևում է, որ տղեքը "պռախոդ" ունեն ու շատ հավանական է, որ "պռախոդը" ստացել են որպես պարգևատրում "Իրազեկման խոչնդոտում" օպերացիան իրականացնելու համար:
  Վաճառքի կետերը գտնվում են այնպիսի վայրում, որ ահնար է հավատալ, թե իրավապահ մարմինները նրանց չեն նկատել: 



Մանրամասներին ծանոթացեք Հայկական Ժամանակ օրաթերթի 11.01.2012 համարում:

No comments:

Post a Comment