Նախընտրական ծրագրերը, մանավանդ ետխորհրդային տարածքի երկրներում, ունեն իրենց ստանդարտկառուցվածքն ու բովանդակությունը, որոշ առումով նմանվելով պաշտոնական հրովարտակների։ Դրանք,որպես կանոն, ընդգրկում են հասարակական, քաղաքական, տնտեսական բնագավառներին վերաբերողայն միջոցառումների եւ վերափոխումների կատալոգը, որոնք խոստանում է իրականացնել ընտրողներիքվեն հայցող ցանկացած թեկնածու։ Նախընտրական ծրագրերի շարադրանքում, սովորաբար,տիրապետող դիրք է զբաղեցնում ամենազոր անորոշ դերբայը՝ «ավելացնել», «բարձրացնել», «զարկ տալ», «էլ ավելի զարգացնել», «ամրապնդել», «ընդլայնել», «խորացնել», «հոգ տանել», «ուշադրություն դարձնել», «հետեւողական պայքար մղել», «արմատախիլ անել» եւ այլն։ Սակայն այդ դերբայները որքան անորոշ ենձեւով, այնքան էլ՝ դժբախտաբար, բովանդակությամբ։ Այդ է պատճառը, որ հասարակ ընտրողներն,ընդհանրապես, ի վիճակի չեն ոչ միայն խորամուխ լինել բազմազան ծրագրերի մանրամասների մեջ, այլեւընկալել թեկուզ նրանց էական տարբերությունները։ Հետեւաբար, նրանց համար ավելի առաջնային ենդառնում թեկնածուների անձնական հատկանիշները՝ կենսագրությունը, խարիզման, բարոյականնկարագիրը, մասնագիտական ունակությունները, փորձը եւ այլն։ Իսկ երբեմն նույնիսկ սրանք էլ ավելորդեն. բավական է արտաքին տեսքը, հմայքը, պերճախոսությունը։
Նախընտրական ծրագրերի մյուս պարտադիր ատրիբուտը կամ բնորոշ կողմը ամբոխահաճության՝պոպուլիզմի առատությունն է։ Մեկը մյուսից առաջ ընկնելով, թեկնածուները, սովորաբար, մրցում են իրարհետ, թե ով ավելի շատ եւ գեղեցիկ խոստումներ կտա ժողովրդին, բոլորովին հոգ չտանելով այն մասին, թեորքան իրատեսական, հիմնավորված կամ իրականանալի են այդ խոստումները։ Նպատակը կարճատեւէֆեկտ ստանալն ու ընտրությունները շահելն է, փույթ չէ, թե տրված խոստումները հետագայում չենկատարվի եւ իրենք, եթե ամոթի զգացումը դեռեւս չեն կորցրել, կարմրելու առիթներ կունենան։Պոպուլիստական խաբկանքը կամ հիպնոսը, բազմիցս փորձարկված ու արժեզրկված լինելով հանդերձ,ամենուրեք՝ նույնիսկ աշխարհի ամենազարգացած երկրներում, շարունակում է մնալ հասարակությանզարգացման ամենավտանգավոր չարիքներից կամ խոչընդոտներից մեկը։ Հակառակ դրան,հիասթափվելով մի պոպուլիստից, ժողովուրդն ամեն անգամ ընկնում է հերթական պոպուլիստի գիրկը՝ամենեւին դաս չքաղելով իր նախորդ հուսախաբություններից։ Արտաքուստ անմեղ թվացող այդմոլորությունն իրականում փակում է իրատես, պատասխանատու եւ պրագմատիկ մարդկանց մուտքըքաղաքականություն։ Պետության կյանքում դա հանգեցնում է քաղաքական, տնտեսական, սոցիալականամենեւին ոչ պարտադիր վերիվարումների, վերջին հաշվով, դանդաղեցնելով հասարակությանզարգացման բնականոն ընթացքը։
Հավատացած եղեք, որ, անկախ մանրամասներից, թե՛ անորոշ դերբայների օգտագործման հակումով, թե՛պոպուլիստական խոստումների առատությամբ, ընթացիկ ընտրարշավին մասնակցող թեկնածուներինախընտրական ծրագրերն իրարից էականորեն չեն տարբերվելու։ Մինչդեռ ես, շեղվելով ընդհանուր ստանդարտից եւ քարացած ավանդույթից, պիտի փորձեմ ժողովրդի հետ խոսել պարզ, մատչելի,մարդկային լեզվով, ամենեւին չհավակնելով նորարարի կամ վերին ատյանի ճշմարտություններ հրապարակողի դերի։
«Կորուսյալ դրախտի» հուշը
Մեկնելով ներկա անմխիթար իրականությունից, մեր հասարակությանը գրեթե միլտոնյան «կորուսյալդրախտ» է թվում ոչ հեռավոր անցյալը, եւ որքան էլ ցավալի է, այդ զգացողության մեջ ճշմարտության որոշհատիկ կա։ Չնայած վերջին հարյուր տարիների ընթացքում հայ ժողովրդի կրած բազում տառապանքներինու փորձություններին՝ եղեռն, գաղթ, հայրենիքի կորուստ, հեղափոխություն, քաղաքացիական պատերազմ,կոլեկտիվացում, սով, ստալինյան տեռոր, համաշխարհային պատերազմ եւ այլն, այնուամենայնիվանժխտելի է, որ այդ ժամանակամիջոցում մեր երկիրն ապրել է նաեւ ազգային իղձերի իրականացման,ապահովության, խաղաղության եւ բարօրության երկարատեւ տարիներ։
Ազգային իղձերի իրականացում ասելով, ես նկատի ունեմ, նախեւառաջ, Հայաստանի առաջինհանրապետության ստեղծումը եւ նրա շուրջ երեքամյա գոյությունը։ Մեզ չվիճակվեց, Լեհաստանի եւՖինլանդիայի նման, մեկանգամընդմիշտ ազատագրվել Ռուսական կայսրությունից, կամ արժանանալթեկուզ Բալթյան երկրների բախտին, որոնց անկախությունը տեւեց քսան տարի, ինչը միանգամայնբավարար էր ազգային-ժողովրդավարական ոգով մի ամբողջ սերունդ դաստիարակելու եւպետականության կայուն ավանդույթներ ձեւավորելու համար։ Բալթյան ժողովուրդների տարբերությունըԽորհրդային Միության մյուս ժողովուրդներից, ինչպես նաեւ պետականության կերտման ճանապարհիննրանց արձանագրած այսօրվա նվաճումները, պետք է բացատրել, առաջին հերթին, հենց այդհանգամանքով։ Ինչեւէ, առաջին հանրապետությունը, այդուհանդերձ, վճռորոշ դեր խաղաց հայ ժողովրդիքաղաքական կյանքում, որովհետեւ եթե այն գոյություն չունենար, ապա գոյություն չէր ունենա նաեւԽորհրդային Հայաստանը, իսկ վերջին հաշվով, նաեւ ներկայիս անկախ Հայաստանի Հանրապետությունը։Համենայն դեպս, վերջին 90 տարիների կտրվածքով, մենք գործ ունենք եթե ոչ լիարժեք պետականշարունակականության, ապա առնվազն որոշակի ինքնիշխանության ժառանգականության փաստի հետ,որի պատմական արժեքը դժվար է գերագնահատել։
Ապահովության եւ խաղաղության իմաստով Խորհրդային իշխանության տարիները եղան հայ ժողովրդի3000-ամյա պատմության, թերեւս, ամենահազվագյուտ ժամանակաշրջաններից մեկը։ Թեեւքաղաքացիական պատերազմը (1921 թ.), կոլեկտիվացումն ու սովը (1928–1933 թթ.), ստալինյան տեռորը(1937–1938 թթ.) շատ կյանքեր խլեցին ու բազմահազար ընտանիքներ դժբախտացրին, իսկ համաշխարհայինպատերազմը (1941–1945 թթ.), դրա հետ մեկտեղ, ունեցավ նաեւ լուրջ դեմոգրաֆիական հետեւանքներ,այնուամենայնիվ, փաստ է, որ վերջին 90 տարիների ընթացքում թշնամին ոտք չի դրել ներկաՀայաստանի հողին։ Բավական է թեկուզ նշել, որ եւրոպական համարյա ոչ մի երկիր չի կարողացելխուսափել նման ողբերգությունից։
Ինչ վերաբերում է բարօրությանը, ապա Հայաստանի քաղաքացիների միջին եւ ավագ սերունդը դրա տակհասկանում է 1960–1970-ական թվականների կյանքը, երբ քիչ թե շատ ապահովված էր բնակչությաննվազագույն կենսամակարդակը, զբաղվածության խնդիր գոյություն չուներ, մարդիկ ստանում էին թեեւցածր, բայց կայուն եւ երաշխավորված աշխատավարձ, օգտվում ձրի կրթությունից եւառողջապահությունից, մտահոգ չէին վաղվա օրվա նկատմամբ եւ այլն։ Թեեւ ավտոմեքենան, ամառանոցը,սեփական առանձնատունը, արտասահմանյան հագուստն ու կահույքը դեռեւս ճոխություն էին դիտվում,սակայն հեռուստացույցը, սառնարանը եւ լվացքի մեքենան արդեն լայնորեն մտել էին կենցաղ։ Որոշակիառումով բավարարված էր նաեւ հայ ժողովրդի ազգային հպարտությունը՝ շնորհիվ աշխարհաճանաչ հայգիտնականների, զորավարների, գրողների, արվեստի գործիչների, մարզիկների նվաճումների։ ՎիկտորՀամբարձումյանի, Աբրահամ Ալիխանովի, Նորայր Սիսակյանի, Աբել Աղանբեգյանի, ՀովհաննեսԲաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Հովհաննես Իսակովի, Մարտիրոս Սարյանի, ԱրամԽաչատրյանի, Օհան Դուրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի,Ավետ Տերտերյանի, Հրանտ Մաթեւոսյանի, Սերգեյ Փարաջանովի, Արտավազդ Փելեշյանի միութենական եւմիջազգային համբավը, ինչպես նաեւ Տիգրան Պետրոսյանի, Յուրի Վարդանյանի, «Արարատ»ֆուտբոլային ակումբի հաջողությունները ուրախության անսպառ աղբյուր էին հանդիսանում հայ ժողովրդիհամար, միաժամանակ շոյելով նրա հայրենասիրական զգացումներն ու ազգային արժանապատվությունը։Մի խոսքով, ստեղծված էր հարմարավետության (կոմֆորտի) ինչ-որ մի մթնոլորտ, որը, ներկայիսհամեմատ, եթե ոչ իսկ «կորուսյալ դրախտ», ապա գոնե քաղցր հուշեր արթնացնող ժամանակ պիտի մնա իմեւ ավելի ավագ սերնդի մարդկանց համար։ Չպետք է անտեսել նաեւ հոգեբանական մի գործոն. մարդիկհակված են պատանեկության եւ երիտասարդության տարիները համարել իրենց կյանքի լավագույնշրջանը։ Եւ քանի որ իմ նշած սերնդի պատանեկությունը եւ երիտասարդությունը համընկնում են հենց 60–70-ական թվականներին, ապա պատահական չէ, որ այդ շրջանը մինչեւ այժմ Հայաստանում որոշակիկարոտախտ է առաջացնում։
Հետո, 1970-ական թթ. կեսերից, եկան, այսպես կոչված, լճացման տարիները։ Սպառազինություններիմրցավազքի, նավթի գների անկման եւ համակարգային բնույթի արատների հետեւանքով ԽորհրդայինՄիությունն ընկավ խոր ճգնաժամի մեջ։ Սկսեցին գոյանալ անվերջ հերթերը, ահռելի չափերի հասավապրանքների դեֆիցիտը, դատարկվեցին խանութների դարակներն ու ցուցափեղկերը, հայտնվեցին մսի,կարագի, սուրճի, շաքարի, բրնձի կտրոնները եւ այլն։ Ո՛չ Անդրոպովի կիրառած խիստ վարչականմիջոցները, ո՛չ էլ Գորբաչովի տնտեսական բարեփոխումներն ի վիճակի չեղան կասեցնել ԽորհրդայինՄիության գահավիժումը, եւ կայսրությունը, հանրապետություններում առաջացած ժողովրդավարականշարժումների հարվածների տակ, կործանվեց, ընդ որում, ոչ միայն քաղաքականապես, այլեւ տնտեսապես։Ի դեպ, խորհրդային տնտեսության քայքայումն սկսվել էր կայսրության փլուզումից էլ առաջ։ 1988–1991թվականներին արդեն իսկ լրջագույն խնդիրներ էին ծագել ձեռնարկությունների փոխադարձպարտավորությունների կատարման, հումքի, պահեստամասերի, կոմպլեկտավորող սարքերիմատակարարման բնագավառներում, ձեռնարկությունների միջեւ կուտակվել էին հսկայականփոխադարձ պարտքեր, բյուջեի տարեկան ճեղքվածքը կազմում էր 400–500 միլիարդ ռուբլի, լիովինսպառվել էին պետության ոսկու պահուստները, սառեցվել էին խնայբանկերում տեղադրված ավանդները,դոլարի համեմատ ռուբլին արժեզրկվել էր մոտ հիսուն անգամ, սկսվել էր օր-օրի սաստկացող սղաճը, որըշուտով պիտի հասներ ահռելի չափերի եւ այլն։
Գերկենտրոնացած, անխզելիորեն փոխկապակցված եւ աշխարհից մեկուսացած խորհրդայինտնտեսական համակարգի փլուզումը չէր կարող չհանգեցնել արդյունաբերության անխուսափելիվախճանի, ինչն այս կամ այն չափով տեղի ունեցավ Միության բոլոր նախկին հանրապետություններում։Բոլոր նորանկախ պետությունները, գրեթե միանգամից կորցնելով իրենց նախկին տնտեսական կապերնու ավանդական շուկաները, հայտնվեցին անելանելի թվացող վիճակում։ Տեխնոլոգիականհետամնացության եւ տնտեսական ինքնուրույնության բացակայության պատճառով նրանցից ոչ մեկն իվիճակի չէր անմիջապես միջազգային շուկա դուրս բերել որեւէ մրցունակ ապրանք։ Քիչ թե շատբարեհաջող դասավորվեց միայն հումք արտահանող երկրների կյանքը։ Հումքազուրկ երկրներըհարկադրված էին ճգնաժամը հաղթահարել արմատական տնտեսական բարեփոխումներիիրականացման, այն է՝ շուկայական հարաբերությունների ձեւավորման ճանապարհով։ ԽորհրդայինՄիության բոլոր նախկին հանրապետություններին բաժին ընկած ճգնաժամային վիճակը Հայաստանումծանրանում էր չորս հավելյալ եւ առանձնահատուկ գործոնների՝ Աղետի գոտու, 300 հազարփախստականների, շրջափակումների եւ պատերազմի առկայությամբ։ Չնայած այս լրացուցիչդժվարություններին, Հայաստանը Անկախ պետությունների համագործակցության անդամ-երկրներիցառաջինն էր, որ համակարգային բարեփոխումների շնորհիվ արդեն 1994 թվականին ոչ միայն կասեցրեցտնտեսական անկումը, այլեւ սկսեց արձանագրել կայուն տնտեսական աճ, մեկ տարի անց հաղթահարելովնաեւ էներգետիկ ճգնաժամը։ Եթե սրան ավելացնենք, որ այդ ընթացքում հաղթանակով ավարտվեց նաեւԱրցախյան պատերազմը, ապա դժվար է չհամաձայնել, որ դա մի այնպիսի սխրանք էր, որն իր նախադեպըչունի հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ։
Այնուամենայնիվ, անցյալի քիչ թե շատ ապահով կյանքի համեմատ, բնակչության սոցիալական վիճակիշեշտակի վատթարացման գործոնը չէր կարող անհետեւանք մնալ եւ համապատասխան հոգեբանականմթնոլորտ չառաջացնել։ Այստեղից էլ, ահա, մարդկանց բնական եւ հասկանալի դժգոհությունն ումերժողական վերաբերմունքը իշխանությունների իրականացրած «շոկային» տնտեսականբարեփոխումների նկատմամբ, որոնց դրական հետեւանքները պետք է զգացվեին միայն տարիներ անց,ինչը, սակայն, չափազանց դժվար էր բացատրել հասարակությանը։ Երբ մարդն այսօր ավելի վատ էապրում, քան երեկ, ոչ մի տրամաբանական բացատրություն չի կարող գոհացնել նրան։ Հետեւաբար,ինչպիսի առարկայական եւ բանական փաստարկներ էլ բերվեն իրականության փոփոխությանանխուսափելիության մասին, միեւնույն է, «կորուսյալ դրախտի» հուշը կամ պատրանքը դեռ երկարդրոշմված է մնալու մեր քաղաքացիներից շատերի մտապատկերում։ Սա այն ծանր, բայց միաժամանակպատվավոր խաչն է, որ հավերժ կրելու են Հայաստանի Հանրապետության հիմնադիր եւ բարեփոխիչառաջնորդները։
«Վերագտյալ դրախտի» երազանքը
Այսօր մենք ունենք համաշխարհային զարգացման մայրուղուց շեղված, բարգավաճման հեռանկարից զուրկմի երկիր եւ թշվառ գոյության դատապարտված, հոգեկան անդորրը կորցրած ժողովուրդ։ Դա, ինչպեսարդեն վերը նշվեց, արդյունք է մի կողմից՝ Խորհրդային Միության քայքայմանը հետեւած անխուսափելիքաղաքական, տնտեսական եւ սոցիալական ցնցումների, մյուս կողմից՝ Հայաստանի ներկա վարչախմբիհանցավոր եւ, ի բնե, հակազգային գործունեության։ Վարչախումբը գիշերուզօր թմբկահարում է երկրիանօրինակ տնտեսական նվաճումները եւ ժողովրդին կերակրում պայծառ ապագայի վարդագույնհույսերով, ինչպես խորհրդային իշխանությունները յոթանասուն տարի սեփական քաղաքացիներինկերակրում էին կոմունիզմի ուրվականով։ Այնինչ ժողովրդի մեծամասնության համար օրվա հրամայականըոչ թե պայծառ ապագան է, որքան էլ վարդագույն այն լինի, այլ այսօր եւեթ գոնե նորմալ երկիր ունենալը։Ի՞նչ է պատկերացնում հայ մարդը՝ նորմալ երկիր ասելով, կամ ինչի՞ մասին է նա գրեթե անդադարերազում։ Որքան էլ տխուր է, ո՛չ ամենեւին հարստության, ճոխության, պերճանքի կամ ճամփորդության, այլմարդկային ամենատարրական կարիքների բավարարման մասին։ Մարդիկ այսօր Հայաստանումընդամենը երազում են.
- Ունենալ մշտական աշխատանք, սեփական քրտինքով վաստակել իրենց հանապազօրյա հացը,արժանապատվությամբ հոգալ իրենց ընտանիքների ապրուստը, պատշաճ կերպով սնել եւ հագցնելիրենց երեխաներին, նրանց կանոնավոր կրթություն տալ եւ չմտահոգվել նրանց ապագայիանորոշությամբ.
- Հարկադրված չլինել արտագնա աշխատանքի մեկնելու՝ թեկուզ ժամանակավորապես լքելով իրենցընտանիքները, չանհանգստանալ պանդխտածների ճակատագրով, չտառապել կարոտախտով, ինչըհատկապես բացասաբար է անդրադառնում երեխաների հոգեբանության եւ դաստիարակության վրա.
- Չվախենալ, որ բանակում ծառայող իրենց զավակներին, մի հարբեցող եւ կաշառակեր հրամանատարիմեղքով, կարող է դժբախտություն պատահի կամ, զինված ուժերում առկա «ոչ կանոնադրականհարաբերությունների» պատճառով, ճարահատյալ չմտածել ծառայությունից խուսափելու մասին.
- Չենթարկվել բյուրոկրատական քաշքշուկների, չնվաստացվել պաշտոնյաների կողմից, պետականմարմինների աշխատասենյակներում չհանդիպել կոպիտ վերաբերմունքի, օրենքով իրենց հասանելիքփաստաթղթերն ստանալու համար ստիպված չլինել միջնորդ-ծանոթներ փնտրել կամ կաշառք տալ.
- Միջոցների սղության պատճառով զուրկ չմնալ մարդկային փոքր հաճույքներից՝ ընթերցանությունից,թատրոն կամ սրճարան հաճախելուց, երեխաներին թեկուզ էժանագին նվերներ մատուցելուց, ընկերականհանդիպումներից ու ազգականներին այցելելուց, զբոսանքից ու հանգստից.
- Հպարտանալ հայրենիքի հաջողություններով եւ միջազգային ասպարեզում վայելած վարկով, չամաչելսեփական իշխանավորների տգիտության կամ անպարկեշտ պահվածքի համար, չբարդույթավորվել ուչընկնել հոռետեսության կամ անտարբերության գիրկը, հարգել իրենց եւ հարգված լինել ուրիշներիկողմից։
Մի խոսքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարզապես երազում են ապրել քիչ թե շատնորմալ երկրում, որի մասին նրանց պատկերացումներն, ընդհանուր առմամբ, հանգում են հետեւյալին.
- Որ իշխանությունը կենտրոնացած չլինի մեկ-երկու մարդու ձեռքում, այլ լիովին ապահովվի նրաօրենսդիր, գործադիր եւ դատական ճյուղերի անկախությունը, այսինքն՝ ստեղծվի մի վիճակ, որումհանրապետության նախագահը, վարչապետը, Խորհրդարանը, դատավորները, ինչպես նաեւդատախազությունը, նախարարություններն ու պետական մյուս կառույցները գործեն միայնՍահմանադրությամբ եւ օրենքով իրենց տրված իրավասությունների շրջանակում.
- Որ պետության մեջ չգործեն չգրված օրենքներ, տնտեսական հարաբերությունները չկարգավորվենքրեական աշխարհի կանոններով եւ վերջ տրվի աղետալի մակարդակի հասած կոռուպցիային, որը ոչմիայն ժողովրդից կորզում է ազգային հարստության մի զգալի մասը, այլեւ լրջորեն խոչընդոտում երկրիբնականոն տնտեսական զարգացմանը, չխոսած այդ երեւույթի պատճառած բարոյական վնասների մասին.
- Որ ուժային մարմինները՝ ոստիկանությունը, անվտանգության ծառայությունը, ազգային բանակըչներքաշվեն քաղաքականության կամ տնտեսական գործունեության մեջ, այլ զբաղվեն բացառապեսհանցագործությունների դեմ պայքարելու, հասարակական կարգը պահպանելու եւ երկրիանվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու իրենց բուն գործառույթներով.
- Որ մարդիկ չվախենան ոստիկանից, դատավորից կամ դատախազից, այլ ընդհակառակը, նրանց մեջտեսնեն իրենց պաշտպաններին, եւ չենթարկվեն հարկային տեսուչների ու մաքսային ծառայությանաշխատակիցների կամայականություններին, չարաշահումներին ու խտրական վերաբերմունքին.
- Որ գործարարության եւ ձեռնարկատիրության բնագավառներում դեր չխաղան կաշառակերությունը,հովանավորչությունը, կողմնակալությունը, եւ բոլորի համար ստեղծվեն հավասար պայմաններ՝ թույլչտալու համար ամենակուլ մոնոպոլիաների ձեւավորումը.
- Որ իշխանությունները ժողովրդին կողոպտելու եւ անհամար հարստություններ դիզելու փոխարեն,պատասխանատվությամբ վերաբերվեն քաղաքացիների հանդեպ իրենց ստանձնածպարտավորությունների կատարմանը, մասնավորապես, հստակ ժամանակացույցով եւ պատշաճփոխարժեքով հատուցեն բնակչության՝ խնայբանկերում սառեցված ավանդները. միայն երկու տարումնրանց կողմից հափշտակված գումարը լիուլի բավարար էր սոցիալական լուրջ լարվածությունառաջացնող այդ չարաբաստիկ հարցը լուծելու համար.
- Որ պետական աստիճանակարգում, ծանոթության կամ հավատարմության հիմունքներով, չհայտնվենկիսագրագետ, ապաշնորհ, անբարեկիրթ անձնավորություններ, առավել եւս հանցավոր ու քրեականտարրեր, այլ պաշտոնյաները նշանակվեն ու առաջ քաշվեն զուտ իրենց մասնագիտականունակությունների եւ մարդկային արժանիքների շնորհիվ.
- Որ հասարակության գիտակցության մեջ արժեւորվեն մարդու հիմնական առաքինությունները՝բարոյականությունը, ազնվությունը, այլասիրությունը, անձնազոհությունը, իսկ քծնանքը,ստորաքարշությունը, խարդախությունը, կարիերիզմը ոչ թե ընդօրինակման առարկա դառնան, այլարժանանան միահամուռ պարսավանքի.
- Որ պետությունը, վերջապես, ձգտի բարիդրացիական հարաբերություններ հաստատել իր բոլորհարեւանների հետ՝ ազգային շահերին համապատասխան կարգավորելով առկա տարաձայնություններնու ճանապարհ հարթելով տարածաշրջանի երկրների սերտ եւ համակողմանի համագործակցությանհամար։
Ահա, ընդհանուր գծերով, հայ ժողովրդի ամենօրյա հոգսերի ու մտատանջությունների ամբողջությունըկամ, այլ կերպ, նրա երազած «վերագտյալ դրախտի» մոտավոր պատկերը։ Միայն այն պարագան, որաշխարհի շատ երկրների համար սովորական այս իրողությունները այդքան հեռու ու ցանկալի են թվումմեր քաղաքացիներին, բավական է ցույց տալու, թե ինչպիսի անմխիթարական վիճակում է գտնվում իրանկախ գոյության տասնվեց տարին բոլորած Հայաստանի Հանրապետությունը։ Տասնվեց տարին,մանավանդ 1994 թվականին հաջորդած խաղաղության երկարատեւ շրջանը, քիչ ժամանակ չէր նշվածխնդիրներից շատերը լուծելու եւ ժողովրդի հոգսերի գոնե մի մասը թեթեւացնելու համար։ Բայց ցավալինմիայն այն չէ, որ այդ խնդիրները մինչ օրս լուծված չեն։ Ավելի ցավալի է դրանց լուծման հեռանկարիբացակայությունը եւ մարդկանց պատած հուսալքությունը։ Դա հատուկ է ոչ միայն ժողովրդական լայնզանգվածներին, այլեւ նյութապես քիչ թե շատ ապահով խավերին, որոնց նույնպես չի լքում անհուսությանեւ անպաշտպանության զգացողությունը։ Այնպես որ, «վերագտյալ դրախտի» երազանքի իրականացումնառայժմ շարունակում է մնալ որպես անհնարին թվացող հրաշք կամ ուտոպիա։
Հայաստանը ճամփաբաժանի առջեւ
2008 թվականի նախագահական ընտրությունները հայ ժողովրդին հնարավորություն են ընձեռումընտրություն կատարել իր ապագայի կերտման երկու տեսանելի ճանապարհների միջեւ։ Դրանցից մեկըՀայաստանի վերից վար կոռումպացված ներկա ավազակապետական համակարգի վերարտադրությանմղձավանջային հեռանկարն է։ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության արդյունքում ձեւավորվածավազակախումբը, աստիճանաբար վերացնելով իր գոյությանն սպառնացող բոլոր հակակշիռները, իրձեռքում է կենտրոնացրել ոչ միայն գործադիր, այլեւ օրենսդիր եւ դատական իշխանությունները՝Հայաստանը վերածելով թաթար-մոնղոլական տիպի խանության, որը կառավարվում է ոչ թեՍահմանադրությամբ եւ օրենքներով, այլ բացարձակ միապետի անառարկելի կամքով եւ քրեականաշխարհի կանոններով։
Ավազակախմբի շուրջ տասնամյա հանցավոր եւ հակաժողովրդական գործունեության արդյունքումՀայաստանը շեղվել է համաշխարհային գործընթացների գլխավոր մայրուղուց, դատապարտվելլիակատար քաղաքական եւ տնտեսական մեկուսացման, դուրս մնացել տարածաշրջանայինզարգացման բոլոր ծրագրերից եւ հայտնվել երրորդ աշխարհի հետամնաց երկրների շարքում։
Համակարգն իր գոյության իմաստն է դարձրել իշխանական բուրգի եւ նրա սպասավորներիգերհարստացման ապահովումը՝ ի հաշիվ օտար զանգված դիտվող ժողովրդի բարեկեցության եւարժանապատիվ կյանքի։ Իշխանության անսահմանափակ կենտրոնացումը պետությունն իրենցսեփական կալվածքը համարող մարդկանց ձեռքում ոչ միայն խարխլում է արդի տնտեսագիտության,ժողովրդավարության, սոցիալական արդարության հիմքերը, այլեւ վտանգում երկրի ապագան անգամ։
Իշխանությունների վարած արատավոր տնտեսական քաղաքականության հետեւանքով հիմնովինխախտված են շուկայական տնտեսության երեք ամենագլխավոր սկզբունքները՝ հավասարհնարավորությունների ընձեռումը, ազատ մրցակցության ապահովումը եւ սեփականությանանձեռնմխելիության երաշխավորումը։ Տնտեսական բնագավառում Հայաստանում ամեն ինչկարգավորվում է ոչ թե շուկայական հարաբերությունների տրամաբանությամբ, այլ իշխանությունըբռնազավթած փոքրաթիվ անձանց հրահանգներով, որոնք բոլորն էլ, առանց բացառության,հանցագործության տարր են պարունակում։
Հայաստանի տնտեսության ամենակործանարար խեղումը նրա համատարած մոնոպոլիզացիան է, որիպատճառով երկրի հարստության կեսից ավելին հայտնվել է շուրջ 40 ընտանիքի ձեռքում։ Ընդ որում,մոնոպոլիզացումն առաջացել է ոչ թե բնական ճանապարհով, այլ ավազակախմբի կիրառած ապօրինիմեթոդների՝ հովանավորչության, հրահանգավորման, գործարարների համար անհավասար պայմաններստեղծելու հետեւանքով, ինչը բնականաբար, առանց շահադիտության չէր կարող տեղի ունենալ։ Բացիտնտեսականից, այս երեւույթն ունի նաեւ քաղաքական նշանակություն, որովհետեւ 40 գերհարուստընտանիք կարող է վճռել ողջ հայ ժողովրդի բախտը։
Մենաշնորհային ընկերությունների համար ստեղծված արտոնյալ պայմանները հանգեցրել են նաեւ մի այլբացասական հետեւանքի, այն է՝ հարկային բեռի անհավասար բաշխման։ Օտարերկրյա փորձագետներիգնահատմամբ՝ այսօրվա վիճակով պետական բյուջեի հարկային եկամուտների միայն 22 %-ն է վճարվումխոշոր ձեռներեցների կողմից, մինչդեռ պետք է կազմեր դրանց 75 %-ը։ Դա նշանակում է, որ հարկային բեռըհիմնականում ընկնում է մանր եւ միջին ձեռնարկատերերի ու գործարարների ուսերին։ Իսկ խոշորհարկատուների կողմից չվճարված եկամուտներից Հայաստանում գոյանում է մի երկրորդ՝ քողարկվածբյուջե, որը հանգրվանում է իշխանավորների գրպանում, եւ որն անհամեմատ ավելի մեծ է, քանպաշտոնապես հայտարարված պետական բյուջեն։
«Պարզեցված հարկի օրենքի» գործողության փաստացի դադարեցումն սպառնում է ավելի եւս ծանրացնելմիջին խավի հարկային բեռը, որի վիճակն, առանց այդ էլ, վերջին շրջանում բարդացել է մի շարքգործոնների ազդեցությամբ. – բնակչության թվաքանակի նվազման պատճառով փոքրացել է սպառողներիներքին շուկան. – դրամի արհեստական «արժեւորման» հետեւանքով բարձրացել է Հայաստանումարտադրվող ապրանքների ինքնարժեքը. – նույն երեւույթը ծանր հարված է հասցրել արտահանողարդյունաբերությանը. – մանր ու միջին ձեռնարկատերերը կախման մեջ են ընկել ներմուծմանբնագավառում մենաշնորհային արտոնություններ ունեցող ընկերություններից, իսկ շատերը, կորցնելովիրենց ինքնուրույնությունը, արդեն հայտնվել են նրանց ամենակուլ համակարգում։
Բնակչության ցածր կենսամակարդակը, իշխանությունների թմբկահարած տնտեսական աճի երկնիշցուցանիշների եւ Երեւանի կենտրոնի տպավորիչ կառուցապատման իրողություններին հակառակ,շարունակում է մնալ Հայաստանի առջեւ ծառացած ամենամտահոգիչ սոցիալական խնդիրը։ Առավելանհանգստացնող է մանավանդ այն հանգամանքը, որ սոցիալական բեւեռացումը ոչ թե մեղմանում, այլգնալով խորանում է, այսինքն՝ հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատները՝ ավելիաղքատանում։ Չնայած աշխատավարձերը, թոշակները եւ նպաստները ժամանակ առ ժամանակբարձրացվում են, բայց վերջին տարիների ընթացքում արձանագրված սղաճի պատճառով ժողովրդիդրամական եկամուտների մեծացման էֆեկտը հավասարվում է զրոյի։ Այսօր Հայաստանում 100 դոլարնունի նույն գնողունակությունը, ինչ տասը տարի առաջվա 20–25 դոլարը։ Անգամ պաշտոնականտվյալների համաձայն՝ արտագաղթը ոչ միայն չի դադարում, այլեւ շարունակում է պահպանվել տարեկանշուրջ 25.000 մարդու սահմաններում։ Վերացել է մարդկանց բնական կապվածությունը հայրենի հողին։Հայրենիքը, տունը, նույնիսկ ընտանիքը լքելու երեւույթը դարձել է առօրյա ու սովորական։
Սոցիալական դրությունը ծանր է մանավանդ մարզային քաղաքներում եւ գյուղական վայրերում, որոնցբնակչությունը մատնված է լիակատար թշվառության ու ամենօրյա գոյապայքարի։ Մեր Շարժումըձեռնարկել է վիճակագրական մի լայնածավալ միջոցառում՝ պարզելու համար 1997–2007 թթ. միջեւ ընկածժամանակահատվածում մարզերի բնակչության եւ աշակերտության թվաքանակի փոփոխությունները՝տվյալներ, որպիսիք ընդհանրապես բացակայում են պաշտոնական վիճակագրության մեջ։ Քայքայմանահագնացող միտումի մասին պատկերացում տալու համար, արժե ներկայացնել այդ տվյալներիցպատահականորեն ընտրված մի փոքրիկ փունջ. – Սյունիքի մարզի բնակչությունը 1997-ին կազմել է163.426, իսկ 2007-ին՝ 133.000 մարդ, աշակերտությունը՝ համապատասխանաբար 27.500 եւ 17.875. բացիայդ, մարզում դատարկ է շուրջ 2.000 տուն, այդ թվում՝ Տաթեւ գյուղում՝ 58, Շինուհայրում՝ 80,Խոզնավարում՝ 29 եւ այլն. – Շիրակի մարզի բնակչության թիվը 1997‑ին եղել է 362.000, իսկ 2007-ին՝ դարձել281.000. նույն թվականների միջեւ աշակերտների թիվը 58.000-ից իջել է 44.000-ի. – Արարատի մարզիբնակչությունը 1997-ին կազմել է 275.000, իսկ 2007‑ին՝ 183.000 մարդ, աշակերտների թիվը 53.500-ից իջել է38.900-ի. մարզում դատարկ տների թիվը 1997-ին եղել է 2.000, իսկ այժմ՝ հասել 5.000-ի. – Լոռու մարզիաշակերտների թիվը 1997-ին եղել է մոտ 60.000, իսկ 2007-ին կազմում է 38.758. – Արմավիրի մարզում 1997թվականին կար 45.000 աշակերտ, իսկ 2007-ին առկա է 39.000. – Դրությունն ավելի ողբալի է պատկերանումառանձին բնակավայրերի կտրվածքով. այսպես, 1997–2007 թթ. միջեւ Էջմիածին քաղաքում բնակչությունընվազել է 10.700 մարդով, իսկ աշակերտությունը՝ 3.742-ով, Արմավիրի մարզի գյուղերից Բաղրամյանում՝համապատասխանաբար 612-ով եւ 142-ով, Քարակերտում՝ 600-ով եւ 286-ով, Շենիկում՝ 160-ով եւ 44-ով,Դալարիկում՝ 600-ով եւ 140-ով եւ այլն։ Մի խոսքով, կիսադատարկ գյուղեր, լքված տներ, ցաքուցրիվընտանիքներ, վերացող դպրոցներ. ահա սա է քոչարյանա-սերժական շրջանի Հայաստանի իրականպատկերը, եւ ոչ թե Երեւանի կենտրոնի շքեղ խանութները, ճոխ ռեստորանները եւ ժամանակակիցբնակարանները, որոնցից օգտվում է բնակչության ոչ ավելի, քան հինգ տոկոսը։
Եթե Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը որոշ առումով պայմանավորված է օբյեկտիվգործոններով, այն է՝ շրջափակումներով, միջազգային շուկայում նավթի գների անընդհատ բարձրացմամբեւ դոլարի կուրսի շարունակվող արժեզրկմամբ, ապա գլխավորապես այն արդյունք է կառավարմանարատավորության, ներկա իշխանությունների վարած սխալ տնտեսական քաղաքականության եւհամատարած կոռուպցիայի, որը կրում է համակարգային բնույթ եւ կառավարվում վարչախմբիպարագլուխների կողմից։ Ընդ որում, ժողովրդի կեղեքումն ու հարստահարումը տեղի է ունենում ոչ միայնհամակարգավորված եւ անթափանցիկ մեխանիզմների, այլեւ պետական մասշտաբի բացահայտհանցագործությունների միջոցով, ինչպիսիք են՝ «Հայռուսգազարդի» մատակարարած գազի գումարիանհետացումը, հանրապետություն ներկրվող բենզինի ծավալների եւ ղազախական գազի հետ կապվածվիճակագրական մեքենայությունները, հանքերի, պահուստային հողերի, քաղաքային բնակավայրերիհողատարածքների, պետական գույքի սեփականաշնորհման ապօրինի գործարքները եւ այլն։
Վարչախմբի գործունեությունը համարյա նույնքան խոցելի եւ վնասակար է նաեւ արտաքինքաղաքականության բնագավառում։ Անցած տասը տարիների ընթացքում միջազգային հանրությունը եւտարածաշրջանի երկրները Հայաստանից չեն ստացել ոչ մի դրական ազդակ։ Ըստ էության, որեւէառաջընթաց չի արձանագրվել, իսկ որոշ դեպքերում ետընթաց է տեղի ունեցել արտաքինքաղաքականության այնպիսի կենսական եւ հրատապ խնդիրների լուծման գործում, ինչպիսիք են՝Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, երկրի քաղաքական եւ տնտեսական մեկուսացմանհաղթահարումը, հաղորդակցության ուղիների շրջափակման վերացումը, Հայաստանի ներգրավումըմիջազգային եւ տարածաշրջանային տնտեսական ծրագրերում, հայ-թուրքական հարաբերություններիկառուցումը եւ այլն։ Հայաստանի արտաքին քաղաքականությանը բնորոշ են անպատասխանատվությունը,իրավիճակայնությունը, անհետեւողականությունը եւ համակարգավորվածության բացակայությունը։Արտաքին գործերի նախարարությունը, փաստորեն, վերածվել է միջազգային ասպարեզում վարչախմբիքարոզչության առաքելությամբ օժտված գովազդային ընկերության։
Երկրի «զարգացման» ճանապարհներից մեկն, ահա, իշխանություն կոչված այս քրեական համակարգիվերարտադրությունն է, ինչը հավասարազոր է ազգային աղետի։ Եթե վարչախմբին հաջողվի բռնությամբ,ընտրակեղծիքներով եւ կաշառատվությամբ եւս տասը տարի երկարաձգել իր գոյությունը, ապապետության կորուստներն այլեւս անհատուցանելի կարող են դառնալ։ Իր ապագա գործունեությանվերաբերյալ ինչպիսի նախընտրական խոստումներ էլ տա նախագահի պաշտոնին հավակնողիշխանական թեկնածուն, միեւնույն է, գործող հանցավոր համակարգի ճարտարապետներից մեկը լինելունրա հանգամանքը հավատ չի կարող ներշնչել այդ խոստումների նկատմամբ։ Փոխպարտավորվածությանեւ հանցակցության բազմաթիվ թելերով կապված լինելով ավազակապետական համակարգի բոլորդերակատարների հետ, նա, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չի կարող սահմանազատվել այդհամակարգից, առավել եւս՝ վերափոխել այն, քանի որ կամա թե ակամա դարձել է նրա պատանդը։ Ուստիայս ճանապարհը անխուսափելի կործանման ճանապարհն է։
* * *
Մյուս ճանապարհը կամ այլընտրանքը մեկն է՝ վստահել այնպիսի իշխանության, որը երկիրն առաջնորդիհակառակ ուղղությամբ, այսինքն՝ դեմքով շրջվի դեպի մարդը, քաղաքացին եւ ժողովուրդը։ Հետեւաբար,Հայաստանի հաջորդ նախագահի համար գործունեության ուղեցույց պիտի ծառայի հայ ժողովրդիմտահոգությունների, բաղձանքների, նյութական եւ հոգեւոր պահանջմունքների այն փաթեթը կամ նրաերազած «վերագտյալ դրախտի» այն պատկերը, որը ես փորձեցի ներկայացնել նախորդ գլխում, եւ որը,վերջին հաշվով, հանգում է Հայաստանը նորմալ երկրի վերածելու պարզ գաղափարին։ Իմ ծրագիրը ճիշտընկալելու համար կառաջարկեի վերընթերցել այդ ոչ այնքան ծավալուն գլուխը եւ մտապահել այն բոլորհարցերը, որոնց լուծումը ժողովուրդն ակնկալում է իշխանություններից։
Չեմ կարծում, թե հիմքեր կան ժողովրդի համեստագույն ակնկալիքների իրականացման հույսերըկապելու ներկա իշխանությունների հետ, քանի որ նրանք անցած տասը տարիների ընթացքում ոչ միայնայդ ուղղությամբ որեւէ քայլ չձեռնարկեցին, այլեւ, ընդհակառակը, ժողովրդին դատապարտեցինկատարյալ ստրկության՝ ոտնահարելով արժանապատիվ կյանքի նրա բնական իրավունքը եւ պղծելովնրա բոլոր սրբություններն ու բարոյական սկզբունքները։ Համոզված եմ նաեւ, որ ժողովուրդն այլեւս չիգայթակղվի նրանց խոստումներով կամ ընտրակաշառքով, եւ թույլ չի տա նրանց վերարտադրությունը։Հետեւաբար, «վերագտյալ դրախտի» երազանքի իրականացման կամ նորմալ պետության կայացմանհիմքերը դնելու պատասխանատվությունը կրելու են Հայաստանի Հանրապետության նորիշխանությունները։
Ցավալի է նշել, որ անկախության 17-րդ տարում Հայաստանի հասարակությունը հարկադրված էվերադառնալ քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բնույթի այնպիսի խնդիրների արծարծմանը, որոնքվաղուց պետք է գտած լինեին իրենց լուծումը։ Խոսքը վերաբերում է Անկախության շարժմանգաղափարախոսության եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմքում դրվածհիմնարար սկզբունքներին, այն է՝ իշխանության ճյուղերի հավասարակշռություն, օրենքի գերակայություն,ժողովրդավարական ազատությունների ապահովում, մարդու եւ քաղաքացու իրավունքներիպաշտպանություն, շուկայական տնտեսակարգի արմատավորում, քաղաքացիական հասարակությանձեւավորում եւ այլն։ Թեեւ այս ամենը հստակորեն ամրագրված է Հայաստանի ՀանրապետությանՀիմնական օրենքում, սակայն իրականությունը դեռեւս շատ հեռու է արդիական պետության նրա հռչակածգաղափարախոսությունից։ Ուստի զարմանալի չպետք է թվա, որ նախագահի պաշտոնում իմգործունեության ծրագրի առաջնահերթությունները, մանրամասնություններով հանդերձ, հանգելու ենվերը նշված հիմնարար սկզբունքների վերահաստատմանը։ Դրա անհրաժեշտությունը բխում է նրանից, որայդ սկզբունքների կիրառումը, դժբախտաբար, նույնքան այժմեական եւ հրատապ է այսօր, որքան տասնյոթտարի առաջ։
Նորմալ երկրի ուրվանկարը՝ քաղաքական լեզվով
1. Ներքին քաղաքականության բնագավառում Հայաստանի Հանրապետության ապագա նախագահի իրականացնելիք առաջնահերթ խնդիրներն են.
Սահմանադրական կարգի վերականգնումը, այն է՝ իշխանության ձեւավորումը բացառապես ազատ ընտրությունների միջոցով.
Ներկա բրգաձեւ ավազակապետական համակարգի կազմաքանդումը, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների անկախության եւ հավասարակշռության ապահովումը.
Լիարժեք ժողովրդավարության հաստատումը, խոսքի, մամուլի, խղճի ազատության երաշխավորումը, բազմակուսակցականության եւ պառլամենտարիզմի վերջնական արմատավորումը.
Քաղաքացիական հասարակության ինստիտուտների՝ տեղական ինքնակառավարման մարմինների, արհմիությունների, ստեղծագործական միությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ամրապնդումը.
Իրավապահ մարմինների եւ բանակի՝ քաղաքականության մեջ ներքաշվածության գոյություն ունեցող պրակտիկայի բացառումը.
Վարչական ավելորդ օղակների վերացումը եւ վերջին տասը տարիների ընթացքում անհարկի ուռճացած պետական ապարատի կրճատումը։
2. Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի նոր իշխանությունների առջեւ կանգնած խնդիրների շարքում իրենց կարեւորությամբ առանձնանում են.
Ազգային շահերի վրա հիմնված հավասարակշիռ եւ կառուցողական դիվանագիտության վերականգնումը, աշխարհի բոլոր երկրների հետ բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության ձգտումը.
Միջազգային կազմակերպությունների առջեւ ստանձնած պարտավորությունների կատարումը, նախկինում կնքված միջպետական բոլոր պայմանագրերի նկատմամբ հավատարմության վերահավաստումը.
Բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը անմիջական հարեւանների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի հետ, կառուցողական ջանքերի գործադրումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ.
Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթահարումը, միջազգային եւ տարածաշրջանային տնտեսական համակարգերում երկրի ներգրավվածության աստիճանի բարձրացումը.
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում քաղաքական կամքի դրսեւորումը, հանդես գալով արցախահայության ինքնորոշման իրավունքի պաշտպանության եւ հարցի լուծման փոխզիջումային տարբերակի որոնման դիրքերից։
3. Օրինականության վերականգնման ասպարեզում ծրագրվում է իրականացնել իրավական պետության կայացմանն ու երկրի բարոյա-հոգեբանական մթնոլորտի առողջացմանն ուղղված հետեւյալ հրատապ միջոցառումները.
Օրենքի առջեւ մարդկանց հավասարության եւ դատարանների լիակատար անկախության ապահովում՝ բացառելով իշխանության մյուս թեւերի կողմից դատավորների վրա գործադրվող որեւէ ճնշում.
Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների ընդլայնում՝ նպատակ հետապնդելով այդ ինստիտուտը վերածելու պետական հաստատությունների, մասնավորապես, իրավապահ մարմինների իրական եւ արդյունավետ հակակշռի.
Անզիջում պայքար կոռուպցիայի, պաշտոնեական չարաշահումների, կաշառակերության, դրամաշորթության, վիճակագրական կեղծարարությունների, քրեական եւ տնտեսական հանցագործությունների դեմ.
Բնակչության ձեռքում գտնվող ապօրինի զենքի եւ զինամթերքի կարգավորված առգրավում, կազմակերպված հանցագործություններին, մանավանդ զինված ավազակախմբերի գործունեությանը վերաբերող օրենսդրության խստացում.
Առանձնահատուկ վերաբերմունքի դրսեւորում անցյալում կատարված աղմկոտ հանցագործությունների՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, քաղաքական մյուս սպանությունների, բենզինի եւ գազի ներկրման հետ կապված մեքենայությունների, սեփականաշնորհման բնագավառում տեղի ունեցած չարաշահումների բացահայտման նկատմամբ.
Հետեւողական աշխատանք ներկա իշխանությունների եւ նրանց հովանավորությունը վայելող որոշ ընկերությունների կողմից ժողովրդից հափշտակված գումարները պետական գանձարան վերադարձնելու եւ դրանք գլխավորապես բնակչության սոցիալական կարիքների բավարարմանը ծառայեցնելու ուղղությամբ.
Ակտիվ մասնակցություն տեռորիզմի, թմրաբիզնեսի, փողի լվացման, մարդկանց ապօրինի առեւտրի (թրաֆիկինգ) դեմ միջազգային հանրության կողմից հայտարարված անհաշտ պայքարին.
Տնտեսական հանցագործությունների բացահայտման ընթացքում օրինականության լիարժեք գործադրում, վհուկների որսի եւ սեփականության վերաբաշխման միտվածության իսպառ բացառում.
Ոստիկանության, Անվտանգության ծառայության, Դատախազության, Հարկային տեսչության, Մաքսային վարչության աշխատակիցների եւ դատավորների աշխատավարձի կտրուկ հավելում՝ նրանց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու եւ ապօրինի եկամուտներ ստանալու գայթակղությունից զերծ պահելու նպատակով։
4. Տնտեսական բնագավառում Հայաստանի հաջորդ իշխանությունների առջեւ կանգնած գլխավոր մարտահրավերը արդյունաբերության զարգացման խթանումն ու բնակչության կենսամակարդակի որակական փոփոխության ապահովումն է, ինչին նախատեսվում է հասնել հետեւյալ սկզբունքային միջոցառումների իրականացման շնորհիվ.
Կառավարման բարելավում, օրինականության հաստատում, բարեփոխումների նոր փաթեթի ընդունում, ստվերայնության կրճատում կամ, ավելի ճիշտ, պետական ռեկետի վերացում.
Շուկայական տնտեսության երեք հիմնական սկզբունքների հետեւողական գործադրում, ինչը ենթադրում է՝ տնտեսավարող սուբյեկտներին հավասար հնարավորությունների ընձեռում, ազատ մրցակցության ապահովում եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորում.
Օրինականության եւ լիակատար թափանցիկության ապահովում սեփականաշնորհման, պետական գույքի եւ հողի վաճառքի, աճուրդների եւ տենդերների կազմակերպման, լիցենզիաների տրամադրման եւ շինարարական աշխատանքների թույլտվության հարցերում.
Հարկային օրենսդրության կատարելագործում, հարկման բազայի ընդլայնում, հարկային բեռի հավասարաչափ բաշխում, խոշոր ձեռներեցների անխտիր ընդգրկում հարկման դաշտ, «Պարզեցված հարկի օրենքի» գործադրման շարունակում, պետության կողմից հարկային կանխավճարների եւ ավելացված արժեքի հարկի վերադարձման երաշխավորում.
Հակամենաշնորհային քաղաքականության հետեւողական իրագործում, ներմուծվող ապրանքների շուկայում քվոտաների բաշխման եւ մենաշնորհային դիրքի առաջացման անթույլատրելիություն, ոչ բարեխիղճ մրցակցության կամ մենաշնորհային գործելակերպի պարագայում օրենքով նախատեսված խիստ պատժամիջոցների կիրառում.
Արտադրության խթանմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացում, նկատի ունենալով, մասնավորապես, հիմնական կապիտալում ներդրվող միջոցների հաշվառումը արտադրանքի ինքնարժեքի կազմում եւ դրանց ազատումը շահութահարկից, ինչպես նաեւ շահութահարկից կանխավճարներ մուծելու պրակտիկայի դադարեցումը եւ ներքին արտադրողի շահերի հավասարեցումը ներմուծողի նկատմամբ.
Պետական աջակցության ցուցաբերում բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության, մասնավորապես, ինֆորմացիոն եւ տելեկոմունիկացիոն բնագավառներում գործող արտադրությունների եւ մատուցվող ծառայությունների զարգացման, ինչպես նաեւ՝ արագագործ եւ մատչելի ինտերնետային ցանցի համատարած ներդրման գործում.
Գյուղացիական տնտեսությունների սպասարկման ենթակառուցվածքների ստեղծում, որոնց տակ ենթադրվում են՝ այդ տնտեսությունների ֆինանսավորման կազմակերպման, ագրոսպասարկման, ոռոգման, գյուղմթերքների վերամշակման եւ իրացման համակարգերը. որպես գյուղատնտեսության զարգացմանն ուղղված լրացուցիչ միջոցներ նախատեսվում են՝ պետության մասնակցությամբ գյուղացիական տնտեսությունների բերքի պարտադիր ապահովագրումը, ներմուծվող սերմնացուի վրա ավելացված արժեքի հարկի տարածման վերացումը եւ դիզելային վառելիքի ազատումը ակցիզային հարկից, ինչպես նաեւ՝ պետության կողմից պարբերական աջակցության ցուցաբերումը սերմնացուի, պարարտանյութերի, տոհմային հոտի ձեռքբերման գործում.
Բանկային գործունեությանը վերաբերող օրենսդրության վերանայում, մասնավորապես, Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունների ընդլայնում՝ ի հաշիվ նրա նախագահին վերապահված անհամաչափ լիազորությունների, նոր բանկերի գրանցման պահանջների մեղմացում, ներդրումային հիմնադրամների, ֆոնդային բորսայի, վարկային կազմակերպությունների գործունեության խթանում։
5. Սոցիալական ոլորտում Հայաստանի նոր իշխանությունների գործունեության հիմքում ընկած են լինելու աղքատության վերացման, զբաղվածության եւ ծնելիության խթանման խնդիրները, որոնց լուծման համար, առաջին հերթին, ծրագրվում է իրականացնել հետեւյալ անհետաձգելի միջոցառումները.
Բնակչության իրական եկամուտների անշեղ աճի ապահովում՝ միջին աշխատավարձի գծով՝ տարեկան շուրջ 20, իսկ թոշակների գծով՝ շուրջ 30–40 տոկոսի չափով, ինչպես նաեւ՝ պետության կողմից մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների գործունեության երաշխավորում.
Երեխաների ծննդյան համար մայրերին տրվող միանվագ նպաստների կտրուկ հավելում՝ 2008 թվականից եւեթ դրանք սահմանելով՝ 500.000, երրորդ երեխայից սկսած՝ 1.000.000, իսկ հինգերորդ երեխայից սկսած՝ 1.500.000 դրամի չափով.
Բնակչության խորհրդային ավանդների ձեւակերպումը որպես պետական պարտատոմսեր՝ դրանք մարելով կրկնակի անգամ ավելի արագ եւ կրկնակի անգամ ավելի մեծ ծավալներով, քան նախատեսված է 2005 թվականին ընդունված օրենքով.
Ի տարբերություն, այսպես կոչված, էլիտար շինարարության խթանմանը, պետության կողմից սոցիալական բնակարանային շինարարության լայնածավալ ծրագրի իրականացում, որի խնդիրն է երիտասարդ կամ բնակարանազուրկ ընտանիքներին անվարձ տրվող բնակարաններով ապահովումը.
Առ 1-ը հունվարի 2005 թ. դրությամբ զինվորական ծառայությունից խուսափած եւ արտասահմանում ապաստանած շուրջ քսան հազար երիտասարդների նկատմամբ համաներման կիրառում, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պարագայում զինված ուժերի զգալի կրճատում եւ աստիճանական անցում պայմանագրային ծառայության.
Առողջապահության, կրթության, գիտության ոլորտներում պետական ծրագրերի դերի եւ տեսակարար կշռի մեծացում, հավաստագրային եւ հասցեագրված ֆինանսավորման համակարգերի ներդրում, մասնավոր կապիտալի ներգրավվածության ընդլայնում, ապահովագրական եւ հիպոթեկային հիմնադրամների հնարավորությունների լիարժեք օգտագործում, բուհական ուսման վարձերի ձեւավորումը կանոնակարգող եւ դրանց աճը զսպող մեխանիզմների կիրառում, Հայաստանի բուհերի օժտված ուսանողների կրթությունն արտասահմանում կազմակերպելու նպատակով պետական հատուկ հիմնադրամի ստեղծում։
Այսպիսով, ամենահամեստ հաշվարկներով, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ներկայացվող ծրագրի համաձայն նախատեսվում է՝ 2008–2012 թթ. ընթացքում կրկնապատկել երկրի համախառն ներքին արդյունքը, եռապատկել պետական բյուջեն ու միջին աշխատավարձը եւ քառապատկել միջին կենսաթոշակը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, շրջափակումների վերացման եւ հայ-թուրքական սահմանի բացման պարագայում սպասելի են շատ ավելի տպավորիչ արդյունքներ։
* * *
Ցանկացած ընտրություն եթե ոչ անպայման պառակտում, ապա որոշակի լարվածություն է առաջացնում հասարակության մեջ։ Ուստի ապագա նախագահից պահանջվում է իր գործունեության առաջին իսկ օրվանից լուրջ քայլեր ձեռնարկել այդ լարվածությունը մեղմելու եւ հանդուրժողականության ու ազգային համախմբման մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։ Վստահեցնում եմ, որ հաղթանակի պարագայում ես անշեղորեն առաջնորդվելու եմ այդ գիտակցությամբ։
6 հունվարի, 2008 թ.
No comments:
Post a Comment