Իմ ուշքը ամենևին չի գնում բողոքելու, քննադատելու, բացասական երևույթների մասին խոսելու, կառավարական շենքերի դիմաց գոռալու, ոստիկանների հետ բախվելու և բանտերը նստելու համար: Ես մեծ հաճույքով կվայելեի իմ երիտասարդության լավագույն տարիները, կզբաղվեի իմ կրթությամբ ու իմ անձնական կյանքով:
Բայց այդ հանգստությունը ձեռք բերելու կամ իմ երեխաների համար երաշխավորելու համար, այսօր, ցավոք, ստիպված եմ զոհաբերել այդ ամենը, ստիպված եմ քննադատել ու չհանդուրժել ինձ շրջապատող անարդարությունը, պայքարել իմ երկրի, իմ ու իմ երեխաների ապագան կասկածի տակ դնող հակաժողովրդական ռեժիմի դեմ...
Ինձ իբր ամեն ինչից բողոքելու մեջ քննադատողները ավելի լավ է թող սկզբից հայելու մեջ նայեն ու տեսնեն այս ճահիճը ծնող հիմնական պատճառը` հասարակության այն հատվածը, որը իր համար խաբկանքներ է ստեղծել և ապրում է "անհոգ" կյանքով: Թող հասկանան, որ բացասական երևույթների մեղավորը ոչ թե ես ու իմ պայքարի ընկերներն ենք, որ քննադատում ենք դրանք, այլ դրանք ստեղծողները:
Սա չհասկացողներն ու չնդունողները փախչում են իրականությունից և հնադուրժում եմ իրենց ամենօրյա թալանն ու նվաստացումը:
Այս մարդկանց մեկ բան ունեմ ասելու.
- Դուք այլընտրանք չունեք... Դուք ուշ թե շուտ ոտքի էք կանգնելու...Իսկ քանի դեռ բացասական երևույթների մասին խոսքը ցավեցնում է ձեզ, նշանակում է դրանք իրական են... ես շարունակելու եմ բարձրաձայնել դրանց մասին... շարունակելու եմ ցավեցնել ձեզ, քանի դեռ չեք արթնացել...
http://www.facebook.com/permalink.php?story_fbid=470170916361327&id=100001052694966¬if_t=like

No comments:
Post a Comment