PropellerAds

Tuesday, September 11, 2012

Սերժ Սարգսյանի դիտավորությամբ գործած հանցագործությունը



Հայասպան Ռամիլ Սաֆարովի արդարացումը իսկական իրարանցում առաջացրեց Հայաստանի քաղաքական և քաղաքացիական դաշտում: Շատ արագ մեկնարկեց մեղավորների որոնման մի անկանոն գործընթաց, որի ընթացքում հնչեցին տարբեր պահանջներ, տարբեր անձերի ու կառույցների հասցեին:

Սակայն եկեք մինչ Հունգարիայում Հայաստանի դեսպանին, ԱԳՆ նախարարին, ԱԱԾ պետին և մյուսներին պատասխանատվության ենթարկելու մեր ցանկությունը հնչեցնելը մի պահ կանգ առնենք և ինքներս մեզ հարց տանք, թե ումի՞ ց ենք մենք պահանջում դա անել:


Իշխող կուսակցությունի ՞ց, որը հայտվել է ԱԺ-ում լայնածավալ կեղծիքների և քաղաքացիների ահաբեկումների արդյունքում, թե ՞ վարչապետի աթոռը զբաղեցնող Տիգրան Սարգսյանից, որը հետևողականորեն իրականացնում է իր «Հակահեղափոխական»   «Հայաստանն առանց հայերի»  ծրագիրը, իսկ միգուցե արյան գնով իշխանության եկած Սերժ Սարգսյանի՞ց ենք ինչ որ քայլեր ակնկալում:

Ընդհանրապես վերջին իրադարձությունների հետ կապված շրջանառվում է երկու վարկած: Մեկը փաստում է այն մասին, որ հայրենի իշխանություններն իբր իմացել են նախապատրաստվող արտահանձնման մասին և արտաքին խողովակների միջոցով, բայց ոչ հրապարակային աշխատել են դրա դեմ` ինչ-որ պահի ձախողվելով և չկարողանալով կանխել Սաֆարովին հայրենիք վերադարձնելը: Սա հիմնականում իշխանամերձ քարոզչության տեսակետն է, որը նպատակ ունի ցույց տալու, որ իշխանություններն ամեն ինչ արել են վտանգը չեզոքացնելու համար, սակայն հունգարա-ադրբեջանական հայադավ համաձայնությունը վերջ ի վերջո արել է իր սև գործը:

Երկրորդ վարկածը` դա ԱԳՆ-ի, ԱԱԾ-ի, ԱԽ-ի հանցավոր անգործության վարկածն է: Այստեղ խոսվում է իշխանությունների ապաշնորհության մասին, ինչը ենթադրում է, որ վերոնշյալ կառույցների վատ աշխատանքի արդյունքում Սերժ Սարգսյանը անտեղյակ է եղել սպասվող իրադարձություններից և այդպիսով չի կարեցել նախապատրաստել թե համապատասխան մարմիններին, թե հասարակությանը հասունացող վտանգին:

Ինչպես նկատեցիք այս երկու վարկածներն էլ լիովին գցում են պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի վրայից: Սակայն այստեղ գոյության լիիրավ իրավունք ունի նաև երրորդ վարկածը, որը, ի տարբերություն իշխանությունների «անզգուշության» մասին խոսող երկրորդ վարկածի փաստում է հակառակի` Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունների կողմից դիտավորությամբ գործած հանցագործության մասին:

Չի կարելի բացառել, որ հայկական կողմը շատ լավ տեղյակ է եղել նախապատրաստվող արտահանձնման մասին, սակայն լռել է` այդ գործընթացին չխանգարելու համար: Կարելի է համոզված ասել, որ ՀՀ իշխանությունները չեին կարող տեղեկացված չլիներ շուրջ մեկ տարի ընթացող Ադրբեջան-Հունգարիա բանակցությունների մասին, նամանավանդ, երբ արդեն կան տեղեկություններ այն մասին, որ հայկական համայնքի ներկայացուցիչները վաղուց արդեն զգուշացրել էին կատարվելիքի մասին: Եվ եթե Սերժ Սարգսյանն իսկապես փորձել է կանխել դա, ապա հարցը առաջին հերթին պետք է միջազգային հնչեղություն ստանար, հարկավոր էր հայ հասարակությունը նախապատրաստել այս հարվածին, Հայաստանի նախաձեռնությամբ խնդրի մասին պիտի խոսվեր միջազգային ամբիոններում և այլն: Այս գործողությունները թույլ կտաին նախապես միջազգային ճնշումներ գործադրել Հունգարիայի իշխանությունների վրա` կանխելու համար Սաֆարովի հայրենիք վերադարձը: Սակայն սա չի արվել և չի արվել միտումնավոր:

Այս վարկածը նաև լիովին տեղավորվում է 2013թ.-ի նախագահական ընտրություններին նախապատրաստվելու շրջանակներում: Դժվար չի պատկերացնել, որ սա ներքաղաքական լարվածության շեղման հերթական ծրագրված փորձն էր: «Շոշափելի թշնամու» առաջացումը հոյակապ հնարավորություն է քաղաքականությունը Հայաստանի սահմաններից դուրս հանելու համար: Այստեղ չկան երկրի կառավարման գործում անդարձալի ձախողումներ, այստեղ չկան սոված քաղաքացիներ և ամենակարևորը` չկա քննադատող ընդդիմություն: Գոյություն ունի միայն հայի արյուն տենչացող թշնամի և նրա դեմ պայքարող իշխանություն` «թուրը աչ ու ձախ կտրող թագավոր» Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Հենց այս տրամաբանությամբ էլ զարգացան իրադարձությունները: Սերժ Սարգսյանը հրավիրեց հատուկ խորհրդակցություններ, տվեց հատուկ հանձնարարություններ բանակին, ԱԱԾ-ին, անխնա քննադատեց Ադրբեջանցիներին, խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, իր ենթակայության տակ գտնվող երիտկարյերիստների միջոցով տարածեց “հայրենասիրական” գաղափարներ, սերմանեց ատելություն իրադարձությունների հետ առնչություն չունեցող հունգարացիների (ժողովրդի) նկատմամբ:

Ահա և նախընտրական քարոզարշավի մեկնարկը: Եվ իսկապես, ինչի՞ մասին պիտի խոսար Սերժ Սարգսյանը ընտրություններից առաջ: Երկրի ներսում խայտառակ ձախողումներն ու իշխանությունների հակաժողովրդական կեցվածքը անլուրջ էին դարձնելու ներքին պրոբլեմների մասին նրա յուրաքանչյուր խոսք: Երևի թե սա միակ հնարավորությունն էր 2013-ից առաջ որպես նախագահ մեկ-երկու խոսք ժողովրդին ասելու և ատելությունը իշխանությունների վրայից դեպի արտաքին թշնամիները շեղելու:Չնայած որ, այդպիսի հնարավորթյուն կստեղծվի նաև պատերազմի կամ պատերազմի վտանգի դեպքում, ինչին, կարելի է ենթադրել, որ նախագահականում արդեն իսկ ինտենսիվորեն նախապատրաստվում են:

Իրականում Ադրբեջան-Հունգարիա բանակցությունների վրա աչք փակելը ուներ նաև ևս մեկ նպատակ: Սա ռեալ հնարավորթյուն ստեղծեց Սերժ Սարգսյանի համար պատերազմը վերսկսելու: Իսկ պատերազմը կարող է ինչ-որ մի պահի նրա փրկության միակ հնարավորթունը հանդիսանալ:

Միշիկական քարոզչամեքենան անմիջապես տարատեսակ վերլուծագանգերի և վազգենմանուկյանների միջոցով կամաց-կամաց սկսեց կերակրել բանակցային գործընթացից դուրս գալու միտքը: Եվ եթե ստեղծվի այնպիսի իմիտացիա, որ իբր հասարակությունը պահանջում է դուրս գալ բանակցային գործնթացից, սա հնարավորություն կտա Սարգսյանին իրականություն դարձնել այդ միտքը, ինչը կհանդիսանա Ադրբեջան-Հայաստան ռազմական գործողությունների վերսկսման երաշխիք:

Այսինք` ծայրահեղ դեպքում, երբ 2013-ին Սերժ Սարգսյանի վերարտադրումը ներքին ճնշման արդյունքում դառնա անհնար, իշխանությունները կարող են սադրել պատերազմ, երբ նախահարձակ կլինի ադրբեջանական կողմը: Սա իսկապես կարող է ձգձքել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործնթացը:

Այնպես որ, միայն ԱԱԾ, ԱԳՆ ներկայացուցիչներին պատասխանատվության կանչելը տրամաբանական կլիներ, երբ մենք համոզված լինեինք, որ տեղի ունեցածն ուղղակի վերոնշյալ կառույցների անփույթ աշխատանքի արդյունք էին: Այսինքն, եթե ստացվեր, որ Սերժ Սարգսյանն իրականում հետևաղական է եղել, կամ իմանալու դեպքում հետևողական կլիներ, այն էլ մի քանի անպատասխանատուների ապաշնորհ գործունեության արդյունքում ձախողվել է և հիմա` նրանց հախից գալով կկարենա գործընթացները ճիշտ ուղղու վրա դնել:

Սակայն իրականությունը այն է, որ Հայստանում գործող Սերժ Սարգսյանի իշխանությունը` դա հանցագործների մի խմբավորում է, որը մեծ ցանկության դեպքում էլ անգամ չի կարող հայանպաստ գործունեություն ծավալել: Սերժ Սարգսյանի իշխանությունը ձևավորման իսկ օրվանից եղել է հակաժողովրդական: Նա եկել է իշխանության 10 հայի սպանության շնորհիվ, նախագահության ընթացքում ուղղակի պատերազմի մեջ է եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, բոլոր հնարավոր ձևերով անտեսել, շրջանցել ու խախտել է մեր մայր օրենքը` ՀՀ Սահմանադրությունը:

Այս ամենի նպատակը եղել է մեկը. 2008թ. Մարտի 1-ին իրագործնած սպանդի արդյունքում ձեռք բերված իշխանության պահպանում: Այսինքն` ակնկալել հայանպաստ գործունեույթուն մի մարդուց ում առաջնային նպատակը` հանցավոր կերպով ձեռք բերված աթոռի պահպանումն է առնվազ կարելի է միամտություն անվանել:

Հ.Գ. Հարկավոր է արձանագրել, որ վերջապես եկել է իրական մեղավորներից ազատվելու և նրանց պատասխանատվության ենթարկելու պահը: Ի ուրախություն բոլորիս մեր հասարակությունը հասել է քաղաքացիական գիտակցության այնպիսի մակարդակի, երբ շատ դժվար է` նրան կեղծ հայրենասիրություն կերակրելով իշխանություն պահել: Այս պայմաններում շատ շուտով Հայաստանում կձևավորվի մի այնպիսի համաժողովրդական ալիք, որ ամենաաներևակայելի սցենարների գործադրման դեպքում էլ անգամ Սերժ Սարգսյանին իշխանության պահպանման որևէ հնարավորություն չի թողնի:

No comments:

Post a Comment