PropellerAds

Saturday, January 28, 2012

Ձեռնամարտ դատարանի դահլիճում. ՀԱԿ երիտասարդներ



Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում, դատական նիստի ընթացքում, կարմիրբերետավոր Տիգրան Ավետիսյանը փաստաբան Վահե Գրիգորյանի նկատմամբ ձեռնամարտի հնարք օգտագործեց եւ ոլորեց փաստաբանի ձեռքը:
Երեկվա իր ցուցմունքում Տիգրան Ավետիսյանը նշեց, որ Տիգրան Առաքելյանը ոստիկանական մեքենայով բերման ենթարկվելիս իրեն խաբել էր` ասելով, թե իրեն լավ չի զգում, եւ խնդրել էր, որ ոստիկանն ազատի իր ոլորած ձեռքը: Ըստ կարմիրբերետավորի, դրանից հետո Տիգրանը դիտավորյալ հարվածել էր Ավետիսյանի քթին: Հենց դա է պատճառը, որ փաստաբան Վահե Գրիգորյանը խնդրեց իր վրա ցույց տալ, թե ինչպես են կարմիրբերետավորները ոլորում բերման ենթարկվողների ձեռքերը, որպեսզի ապացուցի, որ ոլորած ձեռքով էլ է հնարավոր գլուխը շարժել եւ պատահաբար կպչել ետեւում կանգնած անձի դեմքին: Նրա այդ փորձը ձախողվեց, քանի որ Տիգրան Ավետիսյանը ոլորեց փաստաբանի ձեռքը, սակայն գլուխը ետ պահեց:

Երեկ դատարանում Տիգրան Ավետիսյանը մանրամասն հարցաքննության ենթարկվեց: Նա նախ պատմեց, որ դեպքի վայր էր հասել կանչով, եւ երբ տեղ էր հասել, տեսել էր, թե ինչպես է Տիգրան Առաքելյանը թիկունքից հարվածել ինչ-որ ոստիկանի, ինչից հետո հրաման է ստացել բերման ենթարկել միջադեպի «առավել ակտիվ մասնակիցներին»: Կարմիրբերետավորը բացասական պատասխան տվեց Տիգրան Առաքելյանի հարցին` ոստիկանական մեքենայում նա չի՞ փորձել խեղդել իրեն: «Դուք չէի՞ք պարանոցս սեղմում եւ ասում` խեղդվի, մեռի»,- հարցրեց Տիգրանը: «Ոչ»,- հերքեց կարմիրբերետավորը:

Փաստաբան Վահե Գրիգորյանը կարմիրբերետավորին հարցրեց, թե այն ժամանակ, երբ դեպքից հետո տեղափոխվել էր հիվանդանոց, իրեն այցելե՞լ են բարձրաստիճան պաշտոնյաներ: Ավետիսյանը հաստատեց եւ պատմեց, որ իրեն այցելողների թվում են եղել նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ու ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսիկ Նազարյանը: Գրիգորյանը հարցրեց, թե դեպքի մասին Ավետիսյանը ինչ է զեկուցել Ալիկ Սարգսյանին: Դատավորը հանեց այդ հարցը, սակայն Վահե Գրիգորյանը չհամաձայնեց դատավորի հետ. «Արդեն երկրորդ անգամն է, որ հանրապետության նախկին ոստիկանապետի վերաբերյալ հարցերը հանում եք, ես այստեղ միտում եմ նկատում: Թույլ տվեք, որ տուժողները ու վկաները արտահայտվեն»:

Տիգրան Ավետիսյանին երեկ հարցեր ուղղեց Սարգիս Գեւորգյանը:

- Դուք հոգեկան տեսանկյունից խնդիրներ ունե՞ք:
- Բացարձակ:

- Տիգրան Առաքելյանին ոստիկանության մինչեւ ո՞ր հատվածն եք դուք տարել:
- Մինչեւ հերթապահ մաս:

- Հերթապահ մասում մնացե՞լ եք:
- Ոչ:

- Իսկ հիշո՞ւմ եք, որ դուք հերթապահ մասում բղավում էիք ու հարվածում էիք գետնին ընկած Տիգրան Առաքելյանին, նաեւ հայհոյում էիք:
- Նման բան չի եղել:

- Հնարավո՞ր է, որ դա կապված լինի ուղեղի ցնցում ստանալու հետ:
- Նման բան չի եղել:

Գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 31-ին, ժամը 12.00-ին:


Հայկական Ժամանակ

Thursday, January 26, 2012

Սպանենք մեր մեջ ապրող ստրուկին

  Բազմաթիվ անգամ լսում եմ խոսքեր, թե «Ես պայքարում եմ, բայց համալսարաններում բոլորն էլ փող տալով են քննություն ստանում», «Ես ուզում եմ ապրել Ազատ Հայաստանում, բայց գործը մնաում ա գործ, առանց երկու կոպեկ խաղացնելու բան դուրս չի գա», կամ «Ես գամ միտինգի, իմանան գործից հանեն, ընտանիքս սովա՞ծ մնա» և այլն: Իհարկե, այս խոսքերի հեղինակները ազատ են պայքարել- չպայքարելու, հանրահավաքներին մասնակցել-չմասնակցելու հարցում, նրանք անգամ կարող են ավելացնել` «Տո դուք էլ, ձեր Հայաստանն էլ», «Էս երկիրը երկիր չի դառնա» խոսքերը և իրենց ընտանիքների համար կյանքի որոշակի պայմաններ ապահովելու համար լքել հայրենիքը: Կարող են, ու շատերը հենց էդպես էլ անում են, բայց նրանցից ոչ ոք երբեք բարոյական իրավունք չի ունենա դժգոհելու և արդարություն պահանջելու ՀՀ-ում, քանի որ մենք չենք կարող տեսնել արդարություն քանի դեռ մենք ինքներս մեր հանդեպ արդար չենք:

Համոզված եմ՝ Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը կասկած չունի, որ այս իշխանությունները տարիներ շարունակ վարել են ապազգային գործունեություն ու այսօր էլ շարունակում են երկիրը տանել կործանման: Նրանք խժռել են ամեն ինչ՝ մեր տնտեսությունը, մեր մշակույթը: Մնացել են մարդիկ՝ ՀՀ քաղաքիցիները, սակայն արտագաղթի այս տեմպերի շարունակվելու դեպքում մեր հարցն էլ շատ շուտով կլուծվի, և ռեժիմը այլևս հանգիտ կկարողանա վայելել դատարկ ու անտեր Հայաստանը:

Մենք այնքան միամիտ չենք, որ մտածենք, թե այս ամենն այդ մի քանի հանցագործներն արեցին իրենք իրենցով, առաց ինչ-որ ուժի օգնության: Իհարկե, նրանց օգնեցին ու շարունակում են օգնել, սակայդ դա ոչ թե արտաքին կամ ինչ-որ գերբնական ուժեր են, այլ իրենց «երեխաների, իրենց ընտանիքների մասին մտածող, հանապազօրյա հացը վաստակող» ՀՀ քաղաքացիները: Այս իշխանությունների գոյատևման և վերարտադրության միակ երաշխիքը մենք ենք, որովհետև ստել ենք ու շարունակում ենք ստել, կեղծել ենք ու շարունակում ենք կեղծել: Մենք հադուրժում ենք: Մենք շարունակում ենք կաշառք տալ ու վերցնել ծննդատներում ու մանկապարտեզներում, դպրոցներում ու համալսարաններում, զինկոմիսարիատներում ու հիվանդանոցներում, դատարաններում ու ոստիկանության բաժիններում, կադաստրներում ու հարկայիններում:

Պատկերացնո՞ւմ էք արդյոք, թե ովքեր են գնում բանակ, երբ մենք ազատում ենք մեր տղային զինվորական ծառայությունից, թե ով է մնում գործազուրկ, երբ մենք ծանոթի միջոցով ստանում ենք մեր ուզած աշխատանքը, կամ ով է դառնում իշխանություն, երբ մենք վաճառում ենք մեր ձայնը: Ու կարևոր էլ չէ թե ինչպես ենք դա անում՝ հինգ հազար դրամով, թե համալսարանից կամ աշխատնքից չհեռացվելու պայմանով: Այս հարցերը կարելի է երկար շարունակել, բայց պարզից էլ պարզ է, որ մեր կամ մեր երեխաների տեղը բանակ են գնում տկարները, որոնց համար բանակ գնալը երաշխավորված մահ է, որ գործազուրկ են դարնում լավ մասնագետները, ինչը նրանց ստիպում է հեռանալ երկրից և վերջապես, իշխանություն են դառնում հանցագործներն ու անբարոյականները, որոնք սպանում են մեզ բանակում, որոնք զրկում են մեզ ուսում ստանալու հնարավորությունից կամ աշխատանքից, որոնք ստիպում են մեզ հեռանալ մեր տնից, մեր ընտանիքներից, մեր հայրենիքից:

Սա շարունակվելու է այնքան ժամանակ քանի դեռ մենք չենք գիտակցել մեր մեղավորությունը այս ամենում և չենք սկսել ուղղել մեր սխալները: Բայց դա անելու փոխարեն մենք շարունակում ենք պահանջել արդարություն ինչ-որ անձերից, պահանջում ենք աստվածներից կամ տիեզերքից , բայց չենք պահանջում մեզնից: Այսպիսով մենք ընդունել ենք իշխանություն կոչվող խուժանի խաղի կանոնները և դարձել ենք նրա մի մասնիկը: Հենց մենք տարին տարվա ետևից քանդել ենք մեր երկիրը, անճոռնիացրել ենք այն միջավայրը որտեղ ապրում ենք, և այսօր հանկարծ հիասթափվել ենք արդրության պակասից, ապագայի բացակայությունից ու հեռանում ենք մեր տներից՝ մեր Հայաստանի ապագան թողնելով բախտի, իսկ ավելի ճիշտ վարչախմբի քմահաճույքին:

Մենք համառորեն չենք ուզում ընդունել այն իրականությունը, որ ոչ միայն Սերժիկներն ու ոչ միյն Ռոբիկներն են մեղավոր այս վիճակի համար: Մեղավորը ես և դու ենք, որ ստրկացել ենք: Ես և դու, որ շարունակում ենք լռել, հանդուրժել, ենթարկվել:

Բայց այսպես շարունակվել այլեւ չի կարող: Հերի՛ք ա: Ոչ ոք մեզ չի փրկելու՝ ո՛չ մի ներքին կամ արտաքին ուժ: Ո՛չ մի հրաշագործ քաղաքական գործիչ կամ առաջնորդ ի զորու չէ լուծել մեր խնդիրները: Վերջապես պետք է փոխենք ինքներս մեզ: Արդարության վերականգնումը պետք է սկսվի մեզնից: Մենք պետք է լինենք էնպիսին, ինչպիսին որ ուզում ենք, որ լինեն մեր իշխանությունները: Պետք է լավ պատկերացնենք այն Հայաստանը, որի մասին երազում ենք, որտեղ պիտի ապրենք, որտեղ պիտի ընտանիք ստեղծենք, որտեղ պիտի ապրեն մեր երեխաները: Մենք պետք է պայքարենք այդ Հայաստանի համար: Միայն ցանկությունն ու պայքարի պատրաստակամությունն է, որ կարող է իրականություն դարձնել Երազանքների Հայաստանը:



Սահմանադրական կարգի վերականգնման և իշխանությունը ՀՀ քաղաքացուն վերադարձնելու գործում 2012-ը կլինի վճռական տարի: Փետրվարից վերսկսելու է հանրահավաքային ալիքը, որով Հայաստանում կմեկնարկի քաղաքացիական պայքարի վերջնական փուլը և ալևս չի դադարի մինչև այդ պայքարի անխուսափելի ու հաղթական ավարտը:Սակայն վերջին ճակատամարտի տևողությունը կախված է միայն մեր ակտիվությունից՝ ինչքան շատ մարդ դուրս գա փողոց, այդքան ավելի կմոտենա վարչախմբի վերջնական տապալման օրը, այդքան ավելի շուտ մենք կունենան Ազատ Հայաստան:
                                                                            
                                                                                Արեգ Գևորգյան

Monday, January 23, 2012

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծն ընդունվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ


  Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի` Սենատի լիագումար նիստում այսօր տեղի ունեցան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումները: Երևանի ժամանակով 18. 00-ին սկիզբ առած նիստին մասնակցում էին շուրջ 50 սենատոր: Քննարկումների ընթացքում ելույթներով հանդես եկան մեկ տասնյակից ավելի սենատորներ՝ իրենց դիրքորոշումը հայտնելով վերոնշյալ օրինագծի առնչությամբ։
Այնուհետ քվեարկության դրվեց Սենատի իրավական հարցերով հանձնաժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի մերժումը: Սակայն սենատորները անհամաձայնությունը հայտնեցին Իրավական հարցերով հանձնաժողովի որոշմանը։ Լրացուցչի քննարկումներից հետո ի վերջո քիչ առաջ քվեարկության արդյունքում Սենատը ձայների մեծմասնությամբ ընդունեց օրինագիծը:
Սենատի կողմից հաստատվելուց հետո այն 15 օրվա ընթացքում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծը պետք է հաստատվի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից, ինչից հետո ձեռք կբերի օրենքի ուժ:


ՀԱԿ պետա-իրավական հանձնախմբի դիտարկումներն ու գնահատականները ՀՔԾ տեղեկատվական հաղորդման վերաբերյալ



ԵԽԽՎ 1837 բանձևի 3-րդ կետի պահանջի կատարման բավարարման ակնկալիքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործով նախորդ տարվա դեկտեմբերի վերջին տեղեկատվական հաղորդում է տեղադրել իր ինտերնետային կայքում: Ծավալուն այդ փաստաթղթի հետ ծանոթացումը ոչ միայն չի փարատել մեր ունեցած կասկածները գործի քննության օբյեկտիվության, բազմակողմանիության ու լրիվության ապահովման առումով, այլև հարուցել է նորերը, որոնցից ընդամենը մի քանիսի մասին Ձեզ տեղեկացնելը ստորև կարևորել ենք: Տեղեկատվական հաղորդման ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ փաստաթղթի հիմնական նպատակը մարտյան դեպքերին, իրավապահ և ուժային մարմինների գործողություններին նախկինում տրված իրավաբանական անգրագետ ու սխալ քրեա-իրավական գնահատականների ու որակումների ամեն գնով հաստատումն ու հիմնավորումն է, ինչպես նաև սպանություններից մի քանիսի բացահայտման աջակցելուն միտված Փաստահավաքխմբի երեք զեկույցներում վկայակոչված փաստերի ու եզրակացությունների անթաքույց առարկումն ու հերքումը:
Ընդ որում, տեղեկատվական հաղորդման առարկությունների բաժիններին ծանոթանալիս կարծիք է ձևավորվում, թե Փաստահավաք խմբի զեկույցներում ամեն ինչ միտումնավոր խեղաթյուրված ու կեղծված է, թե սպանությունների փաստական հանգամանքները, թե փորձաքննությունների եզրակացությունների ելակետային տվյալներն ու հետևությունները, թե փաստահավաք հրավիրված բարձրաստիճան ոստիկանների ու բանակի սպաների, փորձագետ-մասնագետների, նույնիսկ քննչական խմբի անդամ քննիչների բացատրությունները: Ինչպես երևում է նյութի շարադրանքից, փաստահավաք խումբ ներկայացած, պարզաբանումներ և բացատրություններ տված այս անձիք ՀՔԾ-ում միաբերան հրաժարվել են իրենց տված բացատրություններից, դժգոհել են, թե իրենց սխալ են հասկացել, իրենք նման բաներ չեն ասել, այլ բան է արձանագրվել, թե իրենց վրա ճնշել են և այլն: Մնում է ցավ ապրել մեր բանակի ու ոստիականության գնդապետների ու գեներալների թուլակամության ու անսկզբունքայնության համար:
Զրկված լինելով հերքումների հերաքմամբ հանդես գալու հնարավորությունից, /մեր տրամադրության տակ չունենք սույն քրեական գործի նյութերը/ հենվելով քննարկման առարկա տեղեկատվական հաղորդման, փաստահավաք խմբի հրապարակած զեկույցների ու տրամադրության տակ եղած նյութերի, «7-ի գործի» նյութերի, մամուլի հրապարակումների և այլ լեգալ աղբյուրներից ստացված տեղեկությունների վրա, ստորև ներկայացնելու ենք մեր նկատառումներն ու գնահատականները, ինչպես մարտի 1-2-ի իրադարձությունների, դրանցում ներգրավված պետական ու իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ, այնպես էլ արձանագրված հացագործությունների, մասնավարոպաես սպանությունների փաստերով հարուցված գործերի քննության ընթացքում թույլ տրված իրավական սխալների ու բացթողումների վրա:
Ա. ՀՔԾ ու ՀՀ գլխավոր դատախազությունը Ազատության հրապարակում 2008թ. Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող քաղաքացիների բազմահազարանոց խաղաղ հավաքներն, երթերն ու ցույցերը չորս տարի ի վեր որակում են օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումներ, չնայած այն հանգամանքին, որ մինչ այսօր որևէ հայտնի ընդդիմադիր այդպես էլ դատի չի տրվել ու չի դատապարտվել ՀՀ քր. Օր.-ի 2251 հոդվածով:
Բ. Մինչ օրս մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության, ներքին զորքերի, հատուկ նշանակության ջոկատայինների իրականացրած հակաօրինական ու վայրենի գործողություններին ինչ պատճառաբանություն ու բացատրություն ասես, որ չեն բերել, բայց այդպես էլ ոչ մի օրինական հիմնավորում չեն կարողացել ներկայացնել: Նախ, մարտի 1-ին ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վ. Հարությունյանի թիվ 622025508 համարի քրեական գործ հարուցելու որոշման մեջ ոստիկանության գործողությունները ներկայացվել են շուրջօրյա ակցիաների «հարկադիր դադարեցման նպատակով ձեռնարկված միջոցառումներ»: Ավելի ուշ, ստիպված հրաժարվել են այդ բացատրությունից, որովհետև պարզել են, որ ոստիկանությունը չի ունեցել այդ ակցիաները հարկադիր դադարեցնելու «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» այն ժամանակ գործող օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը: Այնուհետև, ստիպված փորձել են այդ գործողությունները տեղավորել, խծկել ՀՀ քրեական դատավարության շրջանակ, վերջիններս մեկնաբանել որպես «տեղանքի զննություն» քննչական անհետաձգելի գործողության կատարում: Սակայն այդ վարկածն էլ է ձախողվել, որովհետև պարզվել է, որ մոռացել էին նախապես Ազատության հրապարակ հրավիրել մեծաթիվ քննչական խմբի, կրկնակի անգամ ավել ընթերակաների, բազմաթիվ փորձագետների և այլն: Ու բացի այդ, այն չեն սկսել քննչական գործողությունների համար սովորաբար թույլատրելի ցերեկային ժամերին /7.00-22.00/: Վստահ եմ, հիշում եք, թե խեղճ պատասխանատուները ինչ ջանքեր էին գործադրում ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում գործողությունների սկիզբը ժամը 6-ից 7-ը տեղափոխելու համար: Տեղեկատվական հաղորդագրության մեջ ՀՔԾ-ն ու գլխավոր դատախազությունը ի վերջո կանգ են առել, իրենց կարծիքով նվազ խոցելի «տեղանքի հետազոտում» օպերատիվ-հետախուզականմիջոցառման տարբերակի վրա: Մինչդեռ, ցանկացած օպերատիվ աշխատողի, էլ չեմ խոսում իրավաբանի ու իրավագետի համար ակնհայտ է, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկան, այդ գործունեության տեսակները սահմանելուց զատ, դրանց անլուր, գաղտնի իրականացման կարգի ու պայմանների նախատեսումն է: Հետևաբար նշված օրենքով նախատեսված «տեղանքի հետազոտում» օպերատիվ միջոցառումը չէր կարող կատարվել բացահայտ, մոտ 1000 ոստիկանական ու հատուկ ջոկատայինների համազգեստ կրող ծառայողների մասնակցությամբ: Նման միջոցառման իրականացման համար լիովին բավարար էին համապատասխան տեխնիկական միջոցներով հագեցված 2-3 օպերատիվ փոքր խմբերի գաղտնի, քողարկված գործունեությունը:
Եզրակացությունը մեկն է՝ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունները կրել են բացահայտ ապօրինի, հանցավոր, իսկ ինքնապաշտպանության դիմած ՀՀ քաղաքացիներինը՝ օրինական ու իրավաչափ բնույթ: Հանցավոր, հանրորեն վտանգավոր ոտնձգությունից պաշտպանվելը, անկախ այն հանգամանքից, թե ոտնձգություն կատարողը պետական պաշտոնյա է, ոստիկան թե հասարակ քաղաքացի, ինքնապաշտպանության դիմելը ՀՀ քր. Օր.-ի 42-րդ հոդվածի համաձայն, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, ընդ որում, «անձի կյանքի համար վտանգավոր բռնություն կամ այդպիսի բռնության իրական սպառնալիքով զուգորդված ոտնձգությունից պաշտպանվելիս կարող է պատճառվել ցանկացած վնաս, այդ թվում՝ մահ»:
Հետևաբար, հրազենով, հատուկ միջոցներով ու տեխնիկայով զինված ոստիկանության, ներքին զորքերի, բանակի, հատուկ նշանակության ստորաբաժանումների, ապօրինի զինված խմբերի հարձակումներից մարտի 1-2-ին Ազատության հրապարակում, ապա Միասնիկյանի արձանին հարող տարածքներում պաշտպանվելու նպատակով քաղաքացիների ինքնաբուխ ձեռնարկած բոլոր քայլերը՝ սկսած բարիկադների կառուցումից, մինչև ինքնապաշտպանության նպատակով իրերի ու առարկաների հայթայթում՝ լիովին օրինաչափ ու օրինական գործողություններ են և ամբողջովին համապատասխանում են արարքի հանցավորությունը բացառող անհրաժեշտ պաշտպանության քրեաիրավական ինստիտուտի թե տեսական, և թե օրեսդրական դրույթներին ու ձևակերպումներին:
Ընդհանրացնելով վերը շարադրվածը, կարող ենք եզրակացնել, որ ՀՔԾ-ն ու ՀՀ գլխավոր դատախազությունը դեպքերից չորս տարի անց էլ շարունակում են մարտի 1-2-ի իրադարձությունները ներկայացնել գլխիվայր, շուռ տված, տեղի ունեցած դեպքերի պատճառները որպես հետևանք, և ընդհակառակը, իրավապահ և ուժային մարմինների բացահայտ ապօրինի գործողություններին տալիս են կամայական գնահատականներ ու որակումներ, փորձում դրանք ներկայացնել որպես վերջիններիս օրինական լիազորությունների իրականացում: Ասվածի մեկ այլ հավելյալ ապացույց ևս. Ազատության հրապարկից փախչող, ծեծված ու թրջված քաղաքացիների հետապնդումը Երևանի կենտրոնով մեկ /ինչը ապացուցող բազմաթիվ տեսանյութեր կան/ քննարկվող փաստաթղթում ներկայացված է որպես թե «ՊՊԾ գնդի ոստիկանները հետևել են կարգազանց քաղաքացիների՝ վերջիններիս կողմից իրավախախտումները կանխելու և հասարակական կարգը պահպանելու նպատակով»: Սա էլ բավական չէ, շարունակել են, թե այդ ընթացքում էլ, չնայած որ ոստիկանները փորձել են պաշտպանվել վահաններով, նրանք այնուամենայնիվ ստացել են մարմնական վնասվածքներ:
Ելակետ ունենալով մարտի 1-2-ին տեղի ունեցած հիմնական իրադարձություններին, իրավապահ և ուժային կառույցների սկուզբունքային նշանակություն ունեցող գործողություններին տրված ընդհանուր, սխալ գնահատականները, ՀՔԾ-ն ու ՀՀ գլխավոր դատախազությունը իրենք իրենց մեթոդաբանաորեն զրկել են կոնկրետ իրավիճակներին ու գործողություններին իրավաբանական համարժեք որակումներ տալու, քրեաիրավական և քրեադատավարական ճշգրիտ որոշումներ կայացնելու հնարավորությունից, ինչի ականատեսը ստորև բազմիցս կլինենք:
Գ. Սպանությունների փաստերով հարուցված քրեական գործերով կատարված քննչական գործողութունների ծավալի ցուցադրումից բացի, նախաքննական մարմինը զգալի ջանքեր է գործադրել Համլետ Թադևոսյանի, Տիգրան Աբգարյանի և «Չերյոմուխա 7-ի» գործադրմամբ սպանությունների վերաբերյալ Փաստահավաք խմբի զեկույցներում վկայակոչված փաստերի, հայտնաբերված թերությունների ու հակասությունների, արված հետևությունների հերքման համար: Փոխանակ Փաստահավաքի զեկույցներում վկայակոչված սպանությունների նոր հանգամանքները, ձեռք բերված նոր տվյալները դառնաին առնվազն քննչական նոր վարկածների առաջ քաշման, քննության ու ստուգման առարկա, ՀՔԾ-ն լծվել է Փաստահավաքի աշխատանքը ամեն գնով փնովելու, ձեռք բերված տվյալները, արված հետևությունները կասկածի տակ դնելու անշնորհակալ գործին:
Վստահ ենք, որ այդ ուղղությամբ գործադրած ջանքերի ու ծախսած միջոցների չնչին մասն իսկ լիուլի բավարար էին կատարված սպանություններից առնվազն մի քանիսը բացահայտելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Հատուկ աչք է զարնում այն հանգամանքը, թե նախաքննական մարմինը ինչպես է փորձում սևացնել, վարկաբեկել բոլոր սպանվածներին /բացի ներքի զորքերի սպայից ու շարքայինց/: Նրանք բոլորն առնվազն զանգվածային անկարգությունների մասնակիցներ են, մի մասը կազմակերպչական ինչ-ինչ գործողությունների դերակատարներն են, նույնիսկ նրանց վերաբերյալ ոչնչով չհիմնավորված օպերատիվ տեղեկություններ են հիշատակվել, դատվածություն ունենալու վկայակոչումներ և այլն: Նպատակը, մեր կարծիքով, մեկն է՝ հասարակության, միջազգային կառույցների, դեպքերի իրական բնույթին անտեղյակ մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե սպանվածները քրեաբանական բացասական բնութագիր ունեցող անձինք են, մի խոսքով հանցագործներ, ևհենց հանցանքներ գործելու իրավիճակներում զոհվել ու սպանվել են:
Դ. Որքան էլ անհասկանալի, բայց փաստ է, որ ՀՔԾ-ն սույն տեղեկատվական հաղորդման մեջ բացարձակ չի անդրադարձել փաստահավաքի այլ երկու զեկույցներին: Խոսքը հետընտրական մարտի 1-2-ի իրադարձություններին բանակի հակասահմանադրական ներգրավվման և ապօրինի զինված խմբերի մասնակցության մասին է: Այս մեծածավալ փաստաթղթում նշված խնդրին վերաբերվում է ընդամենը մեկ պարբերություն, որտեղ նշված է, որ բանակի ստորաբաժանումները մշտապես գտնվել են ոստիկանության զորքերի և ոստիկանության ստորաբաժանումների թիկունքում և զանգվածային անկարգությունների մասնկիցների հետ անմիջական շփումներ չեն ունեցել:
Որևէ փորձ չի արվել, քննության առարկա դարձնել ՀՀ ՊՆ նախարարի դեռևս փետրվարի 23-ի 0038 հույժ գաղտնի հրամանը և իրավական գնահատական տալ այդ հրամանին: Արդյոք այդ հրամանի ընդունումը ու գործադրումը, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի ու այլ ծանր հետևանքների, իր մեջ առնվազն չի պարունակում իշխանազանցության, պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներ:
Լռության է մատնված Ռ. Քոչարյանի մարտի 1-ի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի սահմանադրականության խնդիրը և մասնավորապես Արտակարգ դրության ռեժիմի ապահովմանը Պաշտպանության նախարարության ներգրավան օրինականությանը: Արդյոք նման հրամանագիր ընդունելով Ռ. Քոչարյանը ակնհայտորեն դուրս չի եկել Սահմանադրությամբ ՀՀ Նախագահին վերապահված լիազորությունների շրջանակից և ընդհանուր պատասխանատվություն չի կրում հետագա բոլոր հանցագործությունների ու վրա հասած ծանրագույն հետևանքների համար: Չէ որ, քրեական հետապնդումից ՀՀ Նախագահը անձեռմխելի է միայն իր կարգավիճակից բխող գործողությունների համար, ասել է թե, եթե դրանց համար նա լիազորված է Սահմանադրությամբ: Մինչդեռ, բանակի ներգրավվման մասին Փաստահավաքի զեկույցում այդ հրամանագրի հակասահմանադրականությունըհաստատող սահմանադրագիտական անվիճարկելի հիմնավորումներ ու անառարկելի վկայություններ են ներկայացված:Մեր խորին համոզմամբ մարտի 1-2-ի իրադարձություններին բանակի հակասահմանադրական ներգրավումն է, որ անպարտության ու պաշտպանվածության պատրանք ու համոզվածություն է ստեղծելթե ոստիկանության, ներքին զորքերի, հատուկ նշանակության ստորաբաժանումների և թե ապօրինի զինված խմբերի մոտ, նրանց դրդել ծեծ ու ջարդի, թալանի, հրկիզումների ու սպանությունների:
Տեղեկատվական հաղորդման համակ լռությունը մատնում է ՀՀ գլխավոր դատախազության ու ՀՔԾ-ի վախը այս իրավական ակտերի իրավաչափության հարցի քննարկումից, թեկուզև նախաքննության շրջանակներում:
Ե. Առավել անհասկանալի է մարտի 1-2-ի իրադարձություններին ապօրինի զինված խմբերի մասնակցության խնդրի ամբողջական անտեսումը, հատկապես երբ ՀՔԾ-ն ինքն է՝ ընդունում, որ սպանված քաղաքացիական անձանցից երեքի /Հովհանես Հովհաննիսյան-5,45 մմ, Զաքար Հովհաննիսյան-9 մմ, Դավիթ Պետրոսյան- 9 մմ/ մարմիններից հանված գնդակները իբր չեն նույնականցվել ոստիկանության սպառազինությունում գտնվող և մարտի 1-2-ին գորադրված հրազեններից և ոչ մեկի գնդակների հետ: Եթե հավատանք /մի պահ/, որ դա իրոք այդպես է և քանի որ ապացուցված փաստ է նաև, որ ցուցարարները մարտի 1-2-ին հրազեն և պայթուցիկ սարքեր չեն օգտագործել, ապա դա կարող է ունենալ թերևս հնարավոր երկու բացատրություն. Առաջին, ոստիկանության աշխատակիցներն ու ներքին զորքերի զինծառայողները իրենց մոտ ունեցել, կրել և գործադրել են չհաշվառված ապօրինի հրազեններ: Երկրորդ, որ մարտի 1-2-ի իրադրաձություններին իրոք մասնակցել են բանակի, ԼՂՀ ոստիկանության այլ զիված ստորաբաժանումներ և ապօրինի զինված խմբեր, որոնց սպառազինությունում կամ տնօրինության տակ գտնվող հրազենները քննությամբ հայտնաբերված ու առգրավված չեն, և դրանց փորձագիտական տվյալները բացակայում են ՀՀ ոստիկանության պարկուճադարանում, հետևաբար դատաձգաբան փորձագետները դրանք չէին կարող համեմատել սպանվածների մարմիններից հանված գնդակների հետ և նույնակացնել զենքերը: Այլ ուժային ստորաբաժանումների և ապօրինի զիված խմբերի մարտի 1-2-ին մասնակցության հարցը լրացուցիչ ապացուցված է նաև «7-ի գործով» կատարված դեպքի վայրի զննությունների արձանագրություններով /այդ թվում լրացուցիչ արձանագրություններով/, ըստ որոնց, հազարավոր այլ պարկուճների հարևանությամբ հայտնաբերվել ու առգրավվել են նաև ձեռքի գնդացրի՝ PП-ի մի քանի տասնյակ պարկուճներ և փամփուշտ: Ըստ գործի տվյալների մարտի 1-2-ին ոստիկանության ուժերը գնդացիր չեն օգտագործել: Բացի այդ, մինչև օրս, ըստ մեր ունեցած տեղեկությունների, դեպքի վայրի զննություններով հայտնաբերված ու առգրավված տարբեր տրամաչափերի հազարավոր պարկուճների՝ ոստիկանության, բանակի սպառազինություններում գտնվող հրազենների հետ նույնականացման նպատակով դատաձգաբանական փորձաքննություններ նշանակված չեն կամ դրանց արդյունքները հանրությունից գաղտնի են պահվում:
Այդ պատճառով պնդում ենք, որ ՀՔԾ-ն այս առումով լուրջ բացթողում է թույլ տվել և կատարված նախաքննության շրջանակից միտումնավոր դուրս են մնացել մարտի 1-2-ի իրադարձությունների անմիջական մասնակից զինված պետական կառույցներ, ստորաբաժանումներ ու ապօրինի զինված խմբեր: Եթե ՀՀ ԶՈՒ, ԼՂՀ ոստիկանության ստորաբաժանումների դերակատարության, անձնակազմի, սպազինության բացահտումն ու ճշգրտումը իրենից օպերատիվ ու քննչական մեծ բարդություն ներկայացնող հարց չէ, ապա ապօրինի զինված խմբերին նախ պետք է հայտնաբերել, ճշտել նրանց կազմը, հայտնաբերել ու առգրավել նրանց ապօրինի զնեքն ու զինամթերքը, յուրաքանչյուր խմբի ունեցած դերը, տեղակայումը, շարժը և այլն:
Զ. Բոլոր սպանությունների նկարագրությունների հետ ծանոթացումը մեզ հանգեցնում է հետևության, որ նախաքննական մարմինը կարծես հիմնականում կարողացել է վերականգնել մինչև սպանությունների կոնկրետ ակտերի կատարումը գրեթե բոլոր սպանվածների գտնվելու վայրը, նրանց կողքին անմիջական գտնվող անձանց, նրանց շարժման ուղղությունը, ձեռքերին առարկաների առկայությունը /մահակ, գարեջրի շիշ, հեռախոս/, ինչով զբաղվելը և այլն:Մեծի մասամբ բացահայտված է նաև ծանր վնասվածք ստանալուց կամ սպանվելուց հետո կատարված դեպքերի ընթացքն ու դրանց մասնակիցների շրջանակը՝ թե վիրավորին կամ մահացածին ովքեր, ում մեքենայով, մինչև ուր տեղափոխեցին, շտապ օգնության որ բրիգադին հանձնեցին և այլն: Բայց բուն սպանության գործողությունը, կրակոցի ուղղությունը, կրակողի անձը /ոստիկան էր, զինվոր էր, քաղաքացիական անձ էր/նրա արտաքին նույնիսկ մոտավոր նկարագրությունը, առանց բացառության բոլոր տասը դեպքերում այդպել էլ ոչ-ոքչի տեսել, ոչինչ չի կարող ասել: Մի աներևույթ ուժ թե սպանվածքաղաքացիական անձանցկողքին անմիջականորեն գտնվողներին, թե ոստիկանության սպայի ու շարքայինի համածառայողներին, բոլորին անխտիր, այդ պահին պարտադրել է նայել այլ կողմ, մի ուրիշ գործով զբաղվել և բոլորը միասին մի տարօրինակ զուգադիպությամբ հենց այդ կարևոր դրվագը չեն տեսել ու չեն նկատել:
Է. Մեկ այլ զարմանալի զուգադիպություն ևս: Ինչպես հայտնի է, սպանվածներից երեքը մահացել են «Չերյոմուխա 7» հատուկ միջոցի կրակոցից և նրանց մարմիններից դիահերձումների ժամանակ հանվել են գազային նռնակի մետաղյա և պլաստմասե կտորներ, իսկ Գոռ Քլոյանի մարմնից՝ կրակված փամփուշտի ամբողջական կոնտեյներ: Հավելենք, որ «Չերյոմուխա 7» հատուկ միջոցներից ևս երեք վնասվածքներ ստացած անձնանց մարմիններից դատաբժշկական փորձաքննությունների ժամանակ հանվել ու առգրավվել են գազային նռնակի համանման բեկորներ: Թեև հատուկ միջոցների, այդ թվում նաև «Չերյոմուխա 7-ի» ու դրանց գազային նռնակների դատաձգաբանակն փարձաքննության նախադեպ ու փորձառություն ՀՀ փորձագիտական հիմնարկներն ու փորձագետները երբևէ չեն ունեցել, վերը նշված բոլոր դեպքերում նրանք անսխալ, զարմանալի զուգադիպությամբ սպանվածների ու վիրավորների մարմիններից հանված բեկորների, ինչպես նաև մեկ ամբողջական կոնտեյների վրա միահամուռ հայտնաբել ու արձանագրել են պինդ առարկաների հետ շփվելու և որևէ արգելքի միջով անցնելու հնարավոր հետքեր: Չհասկացաք թե ինչու: Լավ, կարծում եմստորև ամեն ինչ պարզ կլինի:
Վերևում նշել էինք, որ հրազենային վերքերից մահացածներից երեքի մարմիններից հանվել էին մեկական գնդակներ: Կրկին, տարօրինակ մի զուգադիպությամբ, դատաձգամբան փորձագետները այս երեք գնդակների վրա նորից առանց բացառության, հայտնաբերել են պինդ առարկաների հետ շփման կամ նրանց միջով անցնելու հնարավոր հետքեր: Հիմա կարծեմ արդեն պարզ է, թե շեղացատկի հնարավորությունը բոլոր վնասվածքների դեպքում ինչ նպատակ է հետապնդում: Ցուցարարնեի վրա ուղիղ նշանառությամբ կրակ չի արձակվել, մեզանից այլ բան չսպասեք:
Ինչ եք կարծում, ինչպես կվարվեին, եթե ՀՔԾ-ին ցուցարարների վրա ուղիղ նշանառությամբ դիմահար կրակի անհերքելի ապացույցներ ներկայացվեին: Օրինակ, youtube տեղադրված տեսանյութերից մեկում հստակ երևում է, թե ինչպես է հատուկ ջոկատայինի համազգեստ հագած, դիմակավոր, ինքնաձիգով զինված հրաձիգը դուրս գալիս շենքի անկյունից դիմահար կրակում և ապա թաքնվում: Նախ այդ տեսանյութով նշանակվում է դատահամակրգչային փորձաքննություն, որը պատճառաբանելով տեսագրման հեռավորությունը, գիշերային ժամն ու վատ լուսավորությունը եզրակացրել է, որ ստացված տեսապատկերները պիտանի չեն համակարգչային եղանակով նույնականացման համար:Ապա արդեն նշանակվել է տեսաձայնագրային և դատաձգաբանական համալիր փորձաքննություն, որով ի վերջո եզրակացրել են, որ կատարված երկու կրակոցները հավանական է կատարված լինեն «ԱԿՍՈՒ» ինքնաձիգից՝ անգնդակ փամփուշտներով: Լավ, չեք ցանկանում ճշտել հրաձիգի ինքնությունը՝ հասկացանք, բայց եթե նա կրակում էր անգնդակ փամփուշտնեորվ, այդ դեպքում նախ ինչի էր դիմակավորվում, երկրորդ՝ ինչու էր թաքստոցից դուրս գալիս և հետո կրակում, թաքստոցից չէր կարող օդ կրակել:
Ը. Հասարակության և միջազգային կառույցների ուշադրությունը կենտրոնացված է առավելապես տասը սպանությունների բացահայտման պահանջի վրա: Սակայն ակնհայտ է, որ մինչ օրս չեն բացահայտվել նաև մի քանի տասնյակ քաղաքացիական անձանց /փաստահավաք խմբին տրամադրված միայն մի աղյուսակի համաձայն դրանց թիվը մոտ 25-ն է/ գնդակային ու բեկորային ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու և ոչ մի դեպք: Ասվածը լրացուցիչ անգամ ապացուցում է, որ մարտի 1-2-ին հրազեն ու պայթուցիկ սարքեր գործադրողներին բացահայտելու ու նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու խնդիրը ոչ միայն իրավական, այլև քաղաքական փակի, արգելքի տակ է: և ՀՔԾ-ն սույն տեղեկատվական հաղորդման մեջ որքան էլ փարձել է այդ արգելքի գոյությունը թաքցնել, դա նրան, ինչպես տեսնում եք, բոլորովին չի հաջողվել: Քննարկվող փաստաթղթի տարբեր մասերում այդ արգելքի թաքցրած ականջները բազմիցս դուրս են ցցվում: Ահավասիկ, մեկ օրինակ: Խոսքը տասը սպանությունների փաստերով քրեական գործ հարուցելու որոշումների մասին է: Պարզվում է, որ սպանությունների փաստերով քրեական գործեր հարուցվել են միայն 2009թ. գարնանը ՀՀ Քր. Օր.-ում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո, այն էլ, ամենայն հավանականությամբ, ՀՀ քրեական օրեսնգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի լրացված 10-րդ կետով, որը պատասխանատվություն է սահմանում զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից կատարած սպանությունների համար: Այսինքն քրեական գործ հարուցելու որոշման մեջ արդեն որոշված է, որ մարտի 1-2-ի սպանությունները կատարել են զանգվածային անկարգությունների մասնկիցները: Ոչ իրավաբանների համար պարզաբանեմ, որ ոստիկանության ծառայողները, ՆԶ-ի, բանակի զինծառայողները ոչ մի դեպքում չեն կարող դիտարկվել զանգվածային անկարգության մասնակից: Ստացվում է, որ ՀՔԾ-ն, բնականաբար նաև ՀՀ գլխավոր դատախազությունը ի սկզբանե քննարկել ու որոշել են, որ այդ սպանությունները կատարել են ընդդիմության ներկայացուցիչները: Չնայած, որ նրանց սկզբում չհաջողվեց վերջնականապես այդ սպանությունները մեղսագրել «7-ի գործով» մեղադրյալներին, այնուամենայնիվ մինչ օրս նրանք չեն հրաժարվել դրանք ընդդիմության այլ ներկայացուցիչների վրա բարդելու իրենց ծրագրից: Սա ուղղակի խայտառակություն է, նույնիսկ մեր իրավակիրառ պրակտիկայի համար, չտեսնված ու չլսված խայտառակություն: Սրանից հետո հույս տածել, թե ՀՔԾ-ն ու ՀՀ գլխավոր դատախազությունը ցանկանում են ու կարող են բացահյտել որևէ սպանություն՝ ուղղակի անմտություն է: Նման պայմաններում սպանություններից որևէ մեկը կարող է բացահյտվել միայն այն դեպքում, երբ այն հնարավոր լինի մեղսագրել մարտի 1-2-ի բողոքի ակցիայի մասնակիցներից որևէ մեկին:

Քանի դեռ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՀ հաուկ քննչական ծառայությունը անտեսելով օրենք և օրինականություն, ինքնամոռաց ծառայում են գործող իշխանությանը մարտի 1-2-ի դեպքերի իրական պատասխանատուները, այդ թվում սպանություններ գործած անձինք չեն հայտնաբերվելու ու քրեական պատասխանատվության չեն ենթարկվելո

Thursday, January 19, 2012

Հայ Ազգային Կոնգրեսի` Ընտրական գործընթացի բարեփոխման պլատֆորմ


Ընտրական համակարգի արատները 

  2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների աղմկալի ընթացքից, ետընտրական հուզումներից եւ դրանց հետ կապված միջազգային ճնշումներից հետո Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ եղան ընտրական կեղծիքների այնպիսի մի համակարգի ձեւավորմանը, որը թույլ կտա առավել աննկատ դարձնել կեղծիքները տեղական եւ միջազգային դիտորդների համար, կնվազեցնի ինչպես վերջիններիս, այնպես էլ` ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացի վերահսկելիությունը:



1. Մշակված համակարգի առանցքը կազմում է հանրապետությունից բացակա մոտ 500,000 քաղաքացիների, ինչպես նաեւ Հայաստանում բնակվող, բայց ընտրություններին չմասնակցած քաղաքացիների զգալի մասի ապօրինի հաշվառումը որպես քվեարկությանը մասնակցած քաղաքացիների եւ նրանց ձայների կեղծումը հոգուտ կառավարող ուժի: Այդ նպատակով իշխող ուժը ստեղծել է հազարավոր մարդկանց կազմակերպված մի բանակ, որը ընտրության օրը մասնակցում է ընտրակեղծիքների իրականացմանը կամ՜ որպես ընտրական հանձնաժողովների անդամներ, կամ՜ կառավարության կողմից վերահսկվող ուժերի վստահված անձինք, կամ՜ որպես հատուկ դերակատարություն ստանձնած ընտրողներ` կեղծ քվեարկողներ: Մասնավորապես, կեղծ քվեարկողները, օգտվելով այն հանգամանքից, որ տեղամասերում իրենց փաստաթղթերը ստուգողները եւ մատյանում համապատասխան գրառումներ կատարողները, հատուկ գաղտնանշանների կամ գաղտնաբառերի փոխանակման շնորհիվ, թույլ են տալիս նրանց անարգել քվեարկել հանրապետությունից բացակա կամ քվեարկությանը չմասնակցած քաղաքացիների փոխարեն, ամբողջ օրվա ընթացքում բազմաթիվ տեղամասերում բազմակի քվերկություն են կատարրում հօգուտ իշխող քաղաքական ուժի:

2. Ընտրակեղծիքների մեկ այլ աղբյուրը պետական իշխանության մարմինների կողմից /սոցիալական ապահովության պետական ծառայություն, ոստիկանություն, բանակ, համատիրություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ/ տարատեսակ ճնշումների համար խոցելի ընտրողների հաշվարկումն է, այդ ճնշումների կազմակերպումը, ընտրակաշառքի միջոցով նրանց ձայների գնումը, ընտրության օրը նրանց կազմակերպված կերպով, հատուկ տրամադրված հանրային եւ մասնավոր տրանսպորտի միջոցով դեպի տեղամասեր փոխադրումը, նրանց քվեարկության վերահսկումը:

3. Գյուղական տեղամասերում, ինչպես նաեւ այն տեղամասերում, ուր թույլ է լինում լրագրողական կամ դիտորդական վերահսկողությունը, քաղաքացիներին պարտադրվում է բաց քվեարկություն:

4. Վստահված անձանց նկատմամբ կիրառվում են բարոյահոգեբական ճնշումներ, ներառյալ սպառնալիքներ եւ կաշառքի առաջարկներ, ինչպես նաեւ բռնություններ, ինչի շնորհիվ վստահված անձանց կամ ստիպում են լռել ապօրինությունների մասին եւ հաստատել կեղծված արդյունքները, կամ ուղղակի վտարում են ընտրատեղամասից: Ճնշումների իրականացման համար օգտագործվում են տեղական կրիմինալ աշխարհի ներկայացուցիչները, որոնք անարգել թափանցում են տեղամասերը, իսկ որոշ դեպքերում նույն նպատակով օգտագործվում են նաեւ ոստիկանները:

5. Ձայների կեղծման մի հսկայական աղբյուր է բանակը. զինվորներին ստիպում են քվեարկել մի քանի տեղամասում, սպաների հսկողությամբ տեղի է ունենում բաց քվեարկություն:

6. Հայաստանի Խորհրդարանի 131 տեղից 41-ը որոշվում են մեծամասնական քվեարկությամբ, ինչը նույնպես նպաստում է ընտրական համակարգի կոռումպացմանը եւ ընտրակեղծիքներին: Այդ 41 ընտրատարածքներում առաջադրվում են օլիգարխներ կամ տեղական «հեղինակություններ», որոնք ընտրակեղծիքների կազմակերպման գործում համագործակցում են իշխանությունների հետ: Մեծամասնական մանդատ ստանալու փոխարեն նրանք պարտավորվում են իրենց ողջ ռեսուրսը` ֆինանսական, ուժային եւ կրիմինալ, օգտագործել նաեւ համամասնական քվեարկության համար անհրաժեշտ կեղծիքները ապահովելու նպատակով:

7. Նախընտրական քարոզչության համար նախորդ ընտրություններում սահմանված էր չափազանց փոքր ժամանակ`2-ից 4 րոպե օրական, իսկ հեռարձակումը կատարվում էր մարդկանց համար անհարմար ժամանակ` ժամը 17.00-18.00-ի միջակայքում` հեռուստադիտողների լսարանը նվազագույնի հասցնելու նպատակով:





Ընտրական գործընթացը առավելագույնս թափանցիկ եւ օրինական դարձնելուն ուղղված առանցքային առաջարկներ



1. Բազմակի քվեարկությունը բացառելու նպատակով քվեարկության մասնակցած անձի ձեռքին պետք է թողնել թանաքի կայուն հետք:

2. ԱԺ ընտրական համակարգից իսպառ պետք է բացառել մեծամասնական ընտրակարգը, բոլոր 131 տեղերը համալրել համամասնական ընտրակարգով:

3. Վստահված անձանց եւ դիտորդներին պետք է թույլատրել ծանոթանալ ստորագրված ընտրացուցակներին եւ ստանալ դրանց պատճենները, կամ քվեարկությունից հետո տեղամասի պատին փակցնել ստորագրված ընտրացուցակները, ինչը թույլ կտա դիտորդների եւ վստահված անձանց ստուգել դրանց իսկությունը եւ բացառել Հայաստանից բացակա քաղաքաացիների փոխարեն քվեարկությունը:

4. Համաձայն օրենքի պահանջի անհրաժեշտ է մաքրել ընտրական ռեգիստրը Հայաստանից մշտապես եւ առավելապես բացակայող քաղաքացիներից: Ընտրական օրենսգրքի 7.1 հոդվածում ասված է, որ «Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ըստ մարզերի և համայնքների: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:» Հայաստանից դուրս ապրող քաղաքացիների համար նախատեսցած է ընտրելու համար հաշվառվելու այլ կարգ: Համաձայն «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 7.2 հոդվածի «Հայաստանի տարածքից դուրս վեց ամիս եւ ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի հանրապետության քաղաքացին պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի հանրապետության համապատասխան հյուպատոսական ծառայությանըկամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարողին»: Մյուս կողմից, համաձայն Ընտրական օրենգրքի 2.5 հոդվածի, «Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները համապետական ըտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցում են սույն օրենքով սահմանված կարգով ընտրողների լրացուցիչ ցուցակում ընգրկվելու դեպքում:» Հայաստանի իշխանությունները, ի խախտումն «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 12.1 հոդվածի համալրել են պետական ռեգիստրը ոչ թե, ինչպես օրենքն է պահանջում, Հայաստանի Հանրապետությունում բնակվող, այլ նախկինում հաշվառված, սակայն մշտապես կամ առավելապես արտասահմանում բնակվող անձանց տվյալներով: Իշխանությունները պարտավոր են շտկել այդ ապօրինության հետեւանքները: Պետությունը պետք է լրացուցիչ միջոցառումներ եւ, եթե անհրաժեշտ է, նաեւ օրենսդրական փոփոխություններ ձեռնարկի` վերոհիշյալ կարգը իրագործելու համար, ինչը թույլ կտա հանել ընտրական ցուցակներից մոտ 500,000 քաղաքացիների, որոնց անունները օգտագորվում են ընտրակեղծիքների համար, բայց մյուս կողմից կպահպանի նրանց համար օրինականորեն ընտրական իրավունքից օգտվելու հնարավորությունը լրացուցիչ ցուցակների միջոցով:

5. Պետք է լրիվ եւ մշտապես բացել ընտրական ռեգիստրը հանրության համար, ինչպես պահանջվում է Ընտրական օրենգրքի 7.4 հոդվածով. «Լիազոր մարմինը տարին 2 անգամ՝ հունիսին և նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում), Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների, իսկ համապետական ընտրությունների դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ՝ նաև ըստ ընտրական տեղամասերի, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի մշտական և անբաժանելի մասն է»: Հակառակ օրենքի այդ դրույթի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամբողջական ցուցակը հրապարակում է միայն ընտրություններից 41օր առաջ, մինչդեռ նույն ամբողջական ցուցակը ըստ համայնքների պետք է լիներ կայքի մշտական և անբաժանելի մաս: Ցուցակի հրապարակումը թույլ կտա ավելի տեւական վերահսկողություն կատարել ցուցակի մաքրությունը ապահովելու նպատակով:

6. Հանրային հեռուստատեսությամբ համապետական ընտրությունների համար նախատեսված անվճար եթերաժամի տեւողությունը պետք է սահմանել օրական մինչեւ 15 րոպե, հաղորդումները հեռարձակել հիմնականում ժ. 20-24-ի միջակայքում։

7. Բոլոր տեղամասերում եւ դրանց մուտքի մոտ պետք է տեղադրել տեսախցիկներ, որոնք կտեսագրեն քվեարկության, ձայների հաշվարկման եւ արդյունքների ամփոփման ողջ ընթացքը: Վստահաված անձի պահանջով տեսագրության պատճենը պետք է տրամադրվի նրան:

8. Կենտրոնական ընտրական եւ ստորադաս հանձնաժողովները պետք է ձեւավորել պետության կողմից, որը ստանձնում է ընտրությունների պատասխանատվությունը` դառնալով ընտրական ողջ գործընթացի օրինականության երաշխավորը:

9. Պետք է ապահովել քաղաքացիական վերահսկողության հնարավորություն զինվորական մասերում կազմվող ընտրողների ցուցակների նկատմամբ: Բազմակի քվեարկումը կանխելու նպատակով զինվորականների ընտրական ցուցակները պետք է տրամադրել ԿԸՀ-ին եւ հնարավորություն ընձեռել այնտեղ գրանցված վստահված անձանց ունենալ այդ ցուցակների ինչպես ամբողջական, այնպես էլ ըստ տեղամասերի տարանջատված թվային տվյալները։


Փետրվարի 17-ից հանրահավաքային ալիք. Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարություն

Օրինակարգ իշխանությունը կարող է ձեւավորվել միայն ընտրակեղծարարության մեքենայի ջախջախման, օրինական և թափանցիկ ընտրության անցկացման դեպքում։ Դա հնարավոր է իշխանության քաղաքական կամքի և որակյալ օրենսդրության պայմաններում։ Հայաստանում անցկացվող ընտրությունները քանիցս ցույց են տվել, որ ներկա վարչախումբը չի կարող նման կամք դրսեւորել։ Քաղաքական ուժերի և հասարակության ճնշմամբ համապատասխան օրենսդրության կատարելագործումը կարող է էականորեն կրճատել ընտրախախտումների ու կեղծիքների հնարավորությունը։ Հայ Ազգային Կոնգրեսը, նկատի ունենալով խնդրի կարեւորությունը, հայտարարում է փետրվարի 17-ից հանրահավաքային ալիքի վերսկսման մասին, որի օրակարգը կլինի Սերժ Սարգսյանին հրաժարականի պարտադրումը, ինչպես նաև ազատ և արդար ընտրությունների անցկացումն ապահովող մեխանիզմների ձեւավորումը։ Հայ Ազգային Կոնգրեսը ամեն ինչ անելու է հասարակական ճնշմամբ օրենքի ուժ տալ դեռ 2010թ. մարտի 15-ին ձեւակերպած ու հրապարակած օրենսդրական փոփոխությունների իր պահանջներին։ Ստորեւ ներկայացնում ենք այդ փաստաթղթի հետագայում վերամշակված տարբերակը։ Գոհունակությամբ արձանագրում ենք, որ հիշյալ փաստաթղթում ընդգրկված պահանջներից մեկը, այն է՝ խորհրդարանական ընտրությունները միայն համամասնական համակարգով անցկացնելու խնդիրը, այժմ հետապնդում են նաև խորհրդարանական երկու ուժեր։ Մենք ողջունում ենք քաղաքական այդ ուժերի ջանքերը, տվյալ օրակարգով հունվարի 20-ին կազմակերպված ֆորումի անցկացումը, նախատեսում ենք խնդիրը Ազգային Ժողովում քննարկման օրերին հանրահավաքի անցկացում։ Կոչ ենք անում ֆորումի մասնակիցներին, այլ քաղաքական ուժերին, որոնք շահագրգռված են ազատ և արդար ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձեւավորման հարցում, իրենց աջակցությունը ցուցաբերել հետեւյալ պլատֆորմի նաև մյուս, ոչ պակաս կարեւոր պահանջների իրականացմանը։ Կոնգրեսը հակված է կառուցողական համագործակցության և այդ նկատառումով կաջակցի ֆորումի կայացրած՝ արդար ընտրությունների անցկացմանը նպաստող ցանկացած որոշման։ 

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

19.01.2012





Wednesday, January 18, 2012

Ժողովրդի ընդվզում փետրվարին


  Հայ ազգային կոնգրեսը փետրվարից ժողովրդի ընդվզման նոր ալիք կբարձրացնի։ ՀԱԿ քաղխորհրդի նիստի ավարտից հետո այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։

Նրա խոսքերով, մինչ համապետական հանրահավաքների մեկնարկը՝ Կոնգրեսը փետրվարի 12-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ակտիվորեն կպաշտպանի Սասուն Միքայելյանի թեկնածությունը։

Պարոն Զուրաբյանը տեղեկացրեց նաեւ, որ այսօրվա նիստում քննարկվել են ՀԱԿ նախընտրական ցուցակների ձեւավորման սկզբունքներին եւ մեծամասնական ընտրությունների մասնակցությանը վերաբերող հարցեր:

«Հասկանալի է, որ դրանք բավականին լուրջ հարցեր են։ Բնականաբար, ՀԱԿ մաս կազմող 18 կուսակցությունները տարբեր տեսակետներ ունեն, եւ մեր նպատակն է այդ բազմակարծությունը հասցնել կոնսենսուսի», - ասաց պարոն Զուրաբյանը։

Անդրադառնալով համամասնական ընտրակարգի անցնելու գաղափարի հակառակորդների այն փաստարկներին, թե միջազգային փորձը ապացուցել է մեծամասնական ընտրակարգի արդյունավետությունը, ՀԱԿ համակարգողը նշեց այս հարցում տարբեր երկրների առանձնահատկությունները։

«Օրինակ, Իտալիայում շատ երկար գործում էր համամասնական տարբերակը, որն արդյունքում բերեց կուսակցական ապարատների կոռումպացվածությանը։ Դրանից հետո Իտալիան անցավ մաժորիտար համակարգի, դա էլ իր հերթին որոշ ժամանակ հետո հանգեցրեց մաֆիոզ խմբավորումների ուժեղացմանը եւ կոռումպացվածությանը տեղերում», - ասաց նա։

Ըստ նրա, Հայաստանում այսօր մեծամասնական համակարգը ծառայում է նրան, որ ընտրությունների շրջանում իշխող կուսակցությունը գործարքի մեջ է մտնում տեղական հեղինակությունների հետ. վերջիններս օգտվում են իշխանության աջակցությունից մեծամասնական պայքարում, մյուս կողմից՝ իրենց կրիմինալ խմբերի ընդգրկմամբ բռնությունների, կեղծիքների իջոցով ապահովում են իշխանության հաղթանակը համամասնական ցուցակներով։

«Ստեղծվել է իշխող կուսակցության եւ տեղական հեղինակությունների միջեւ մի սիմբիոզ, եւ հենց այս համակարգն է, որ պետք է քանդել՝ մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու ճանապարհով», - նշեց նա։

Լեւոն Զուրաբյանը փաստեց, որ ընդդիմադիր դաշտի ուժերը, անկախ գաղափարական ուղղվածությունից, արդեն համախմբվել են այս գաղափարի շուրջ։

Sunday, January 15, 2012

Տեր-Պետրոսյանը պատասխանում է քաղաքացիների ամենասուր հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ





ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 03.10.2011 Ազատության հրապարակում պատասխանել է լրագրողների եւ քաղաքացիների հարցերին. հարց է հնչել` ճի՞շտ է արդյոք, որ տեղյակ չեք եղել Շուշիի ազատագրմանը եւ դեմ եք եղել դրան:                                                                                          

«Եթե ձեզ թվում է, որ ինձնից պետական գաղտնիք կկորզեք, բացառված է: Ես Ղարաբաղի մասին ոչ մի պետական գաղտնիք չեմ հայտնի մինչեւ այդ հարցը վերջնականապես չլուծվի: Ես կուրծք ծեծողը չեմ սրանց նման, որ Ղարաբաղը իրենք են ազատագրել: Ես միշտ խուսափել եմ այդպիսի խոսակցություններից եւ թող ասեն` ես տեղյակ չեմ եղել Շուշիի ազատագրումից..., ինձ համար դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ Շուշին ազատագրված է, Քելբաջարը ազատագրված է: Հայտնի արտահայտություն կա` հաղթանակը հազար հայր ունի, իսկ պարտությունը որբ է: Թող հաղթանակ լինի, ով ուզում է, այդ հաղթանակին տեր կանգնի... Շատ են ասում, որ 1994թ. մայիսին Ղարաբաղի բանակը այնքան հզոր էր, որ կարող էին արդեն գրավել Միրբաշիրն էլ, Եվլախն էլ, Բարդան էլ, Կիրովաբադն էլ, Բաքուն էլ, Լեւոնը չթողեց: Այ ընկեր, եթե մինչեւ այդ այդ յոթ շրջանը գրավեցիք, այդ ո՞նց Լեւոնի չթողնելով գրավեցիք: Եւ եթե Լեւոնը չէր թողնում` այդ 7 շրջանը առանց Լեւոնի թողնելու եք գրավել, ձեզ ի՞նչ էր խանգարում. էլի Լեւոնը թող չթողներ, դուք գնայիք, Բաքուն գրավեիք»,- ասել է առաջին նախագահը:

Առաջին հարցը հետեւյալն էր. «Պարոն Տեր-Պետրոսյան, 2008 թ. մարտի 1-ը շատերը համեմատում են 1996թ. սեպտեմբերի 26-ի դեպքերի հետ, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ»: Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ համեմատությունը տեղին է ընդամենը 1 պարագայում, որ 2 իրադարձություններն էլ տեղի են ունեցել ընտրություններից հետո, ընտրությունների արդյունքների հետ կապված բողոքի ցույցերի արդյունքում: «Այդքանով համեմատությունը ավարտվում է, որովհետեւ այն, ինչ տեղի է ունեցել մարտի 1-ին, աննախադեպ է հայոց նորանկախ պետության համար: Այսպիսի բռնություն 20 տարվա մեջ ժողովրդի նկատմամբ եւ այսպիսի զոհերի արդյունքով չի եղել:

Փաստ, որ արձանագրված է նաեւ ամերիկյան դիվանագետների վերջերս հրապարակված զեկուցագրերում: Ի՞նչ է տեղի ունեցել 96 թվականի սեպտեմբերի 26-ին: Ընդդիմության թեկնածուն` Վազգեն Մանուկյանը այս հրապարակում հանրահավաք է կազմակերպել, հանրահավաքը տեղափոխել ԱԺ շենքի առջեւ եւ հայտարարել հետեւյալը` հիմա ես մտնում եմ խորհրդարան ԿՀԸ նախագահ Խաչատուր Բեզիրջյանի հետ բանակցելու եւ եթե 20 րոպե հետո դուրս չգամ, բոլորդ եկեք իմ հետեւից: Հենց 20 րոպե հետո ժողովուրդը` մի 5 հազար մարդ, սկսեց բարձրանալ խորհրդարանի ճաղերին, ես իմ գրասենյակում էի, բոլոր նախարարները` ուժային, իրավապահ, եւ այդ օրվա անվտանգության ապահովման պատասխանատվությունը դրված էր այն ժամանակ դեռեւս ուրիշ անունով հայտնի Սերժիկ Սարգսյանի վրա, որպես Ազգային անվտանգության նախարար. նա էր կոորդինացնում եւ ՆԳ, եւ ԱԱ, եւ մնացյալ իրավապահ մարմինների գործողությունները, անգամ իմ անձնական անվտանգության ծառայությունը դրված էր նրա հրամանի տակ: Ոչ Վանո Սիրադեղյանը, ոչ Վազգեն Սարգսյանը, ոչ իմ թիկնապահ Ռոման Ղազարյանը այս հարցում որեւէ վճռական խոսք չունեին` բացարձակապես: Նրանք ենթարկվում էին Սերժիկ Սարգսյանի հրամանին (Սերժիկը հետո ինքը փոխեց Սերժ, անձնագրով նա Սերժիկ է): Այդ պահին, երբ բարձրացան ճաղերով եւ ներխուժեցին ԱԺ շենք, Սերժ Սարգսյանը, որպես պատասխանատու, մոտեցավ ինձ (գրասենյակում մի 20 մարդ կար), ասաց` շեֆ, պետք է կրակել: Ասացի` ոչ մի դեպքում, սպասեք: Բայց երբ հայտնի դարձավ, որ ներխուժողները առեւանգել եւ Լինչի դատաստանի են ենթարկել ԱԺ նախագահին եւ փոխնախագահին, Սերժ Սարգսյանը նորից կրկնեց` պետք է կրակել: Ես մի պահ մտածեցի եւ ասացի` միայն օդ: Օդ կրակեցին, 10 րոպե հետո ամբողջ ժողովուրդը ցրվեց, եւ մենք կարողացանք այդ առեւանգվածներին փրկել: Ահա այն, ինչ տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին: Ոչ մի արյունահեղություն այդ իրադարձությունների ընթացքում, ոչ մի մարդ հրազենային վնասվածք չի ստացել: Իսկ մարտի 1-ին` 10 սպանված, մոտ 100 հրազենային վիրավորներ, եւ հիմա եկեք այս 2 իրադարձությունները համեմատեք: Ովքեր համեմատում են, նրանք այս մարդասպանների փաստաբաններն են»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Քաղաքացի Կարեն Հարությունյանը հարց էր ուղղել. «Ձեր ժամանակ էլ են եղել քաղբանտարկյալներ` հանձինս դաշնակցական գործիչների, ի՞նչ կասեք այս կապակցությամբ»: Տեր-Պետրոսյանը նշեց, որ դաշնակցական քաղբանտարկյալներ ասելով, ՀՅԴ-ականները նկատի ունեն «Դրոյի գործը» եւ «31-ի գործը»: «Հիշում եք, «Դրոյի գործը» բացվեց 94թ. դեկտեմբերին, իսկ «31-ի գործը» բացվեց 95թ. հուլիսին: Ուրեմն պարզվել էր Բեյրութից Երեւան տեղափոխվող թմրանյութերի մի գործ, մենք ստացել էինք համապատասխան ինֆորմացիա եւ Ռուսաստանի անվտանգության ուժերի հետ համատեղ գործողությամբ կարողացանք բացահայտել այդ գործը: Երբ տեղի ունեցան խուզարկություններ, մեր ձեռքն ընկան փաստաթղթեր, եւ դրանցից պարզվեց, որ այստեղ գործում է մի հզոր տեռորիստական խումբ: Հետո պարզվեց, որ դաշնակցականներ են: Մի 8 հոգի դատվեց տարբեր մեղադրանքներով` նարկոտիկներ, անօրինական զենք եւ այլն, մի 3-4-ը` մարդասպանությունների գործով: 3 մարդասպանություն բացահայտվեց` իրենց ձեռքով կատարված, իրենց իսկ փաստաթղթերով հաստատված: Հիմա` ի՞նչ է տեղի ունեցել: Եթե քաղբանտարկյալ էին դրանք, այդ մարդկանցից 2-ը «Դրոյի գործով», իսկ 1-ը` «31-ի գործով», մինչեւ հիմա նստած են բանտում: Իմ իշխանության օրոք նրանք նստել են 3 տարի, իսկ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ դաշնակցական իշխանության օրոք, որովհետեւ սա դաշնակցական իշխանություն էր 98 թվականից, նրանք կոալիցիայի մաս էին, իրենց այդ դաշնակցական ընկերները նստել են 14 տարի: Եթե նրանք այն ժամանակ քաղբանտարկյալ էին, այսօր էլ են քաղբանտարկյալ, ինչու այդ դաշնակցությունը, որ ինքը իշխանություն էր, այդ մարդկանց չազատեց բանտից, եթե նրանք անարդար էին դատվել: Եւ մի փաստ էլ ասեմ, ավարտեմ: «Դրոյի գործը» բացահայտել է Դավիթ Շահնազարյանը, երբ Ազգային անվտանգության նախարարն էր, իսկ «31-ի գործը» բացահայտել եւ ամբողջ հետաքննությունը վարել ու մինչեւ դատական նիստերի ավարտը վերահսկել է Ներքին գործերի նախարար Սերժիկ Սարգսյանը»,- ասաց առաջին նախագահը:

Մի քաղաքացի հարցրել էր, թե ինչու չեք խոսում ձեր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած սխալներից` ատոմակայանի փակում, սխալ կադրային քաղաքականություն: Տեր-Պետրոսյանը ընդգծեց, որ ատոմակայանը փակվել է 1989-ին հունվարին, երբ ինքը նստած էր Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում, եւ «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամները եւս բանտարկված էին: Նա հիշեցրեց, որ ատոմակայանը փակվել է ԽՍՀՄ ամենաբարձր ատյանների որոշմամբ, անձամբ Հայաստան է եկել Մինիստրների խորհրդի նախագահ Ռիժկովը, այդ ժամանակ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարը Սուրեն Հարությունյանն էր, Մինիստրների խորհրդի նախագահը` Ֆադեյ Սարգսյանը, եւ այս 3-ով կայացրել են ատոմակայանը փակելու որոշումը: «Կարծեմ, մի անգամ Ռոբերտ Քոչարյանն էլ խոսեց, թե` հիմար էին այն մարդիկ, որոնք փակեցին ատոմակայանը` ակնարկելով, որ դա մենք ենք փակել: Շատերի մոտ էլ ստեղծվեց այն տպավորությունը, որ մենք փակել ենք, Ռոբերտ Քոչարյանն էլ բացել է: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան է եկել որպես վարչապետ` 1997-ին: Իսկ ատոմակայանը վերագործարկվել է 1995թ. սեպտեմբերին եւ այդ սեպտեմբերից սկսած, մենք արդեն լրիվ հաղթահարել էինք էներգետիկ ճգնաժամը, մենք ժողովրդին էլ, արդյունաբերությանն էլ կարողացանք ապահովել 24 ժամյա էլեկտրաէներգիայով: Ահա սա է փաստը»:

Հարց հնչեց` տնտեսության մոնոպոլ վիճակից դուրս գալու համար ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, ինչպե՞ս եք պայքարելու կոռուպցիայի դեմ: Սույն հարցին հաջորդեցին ռեպլիկներ` չասես, կսովորեն: Ընդհանրապես, ե՛ւ հնչեցված հարցերին ե՛ւ պատասխաններին հանրահավաքի մասնակիցներն արձագանքում էին շատ բուռն:

Տեր-Պետրոսյանին հարցրել էին նաեւ, թե ինչպես է գնահատում Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները, մասնավորապես նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի առաջադրման մասին հայտարարությունը, որքանով ազդեցություն կունենան հայաստանյան ներքաղաքական գործընթացների վրա եւ ինչպիսին կլինի այդ ազդեցությունը. «Ես հիմա ինձ թույլ չեմ տա գնահատել Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որովհետեւ դա ոչ միայն քաղաքական առումով կոռեկտ չի լինի: Բայց մի բանի մասին կարող եմ խոսել` ինչպե՞ս կարող են ազդել Ռուսաստանի իրադարձությունները Հայաստանի վրա: Ինձ թվում է, բացարձակապես չեն ազդելու: Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները արդեն ստրատեգիական հարաբերություններ են, կայացած, ֆունդամենտալ հարաբերություններ են, եւ իշխանության փոփոխությունը որեւէ ազդեցություն չի ունենա այդ հարաբերությունների վրա: Մի առասպել կա, միայն դրա մասին կարելի է խոսել: Այս թեման նրա համար է Հայաստանում այդքան հետաքրքրություն առաջացրել, որ Մեդվեդեւ-Պուտին այդ փոխատեղումները հանկարծ Հայաստանում օրինակ չծառայեն եւ չօգտագործվեն որոշ մարդկանց կողմից, այդպիսի փոխատեղումներով Հայաստանում իշխանությունը պահելու համար: Գիտեք` Ռոբերտ Քոչարյանի մասին է, որը նաեւ շշուկներով, իր շրջապատի մարդկանց միջոցով տարածում է, որ ինքը Պուտինի մարդն է եւ ինքը լավ թիկունք ունի Ռուսաստանում, հիմա որ Պուտինը եկավ, արդեն վերջ, Սերժը վերջացավ, հիմա սկսում է նորից Ռոբերտի դարաշրջանը: Գուցե ինքը հավատում է այդ բաներին, բայց ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, մենք էլ Լուսնի վրա չենք ապրում, մենք էլ Մոսկվայի հետ ունենք հարաբերություններ, կապեր, մենք շատ լավ գիտենք, թե Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այդ հենարանները փուչ են: Այս մարդը 3 տարի շարունակ չափչփում է Մոսկվայի պետական գերատեսչությունների երրորդական կարգի պաշտոնյաների դռները իր մասին բարենպաստ կարծիք ձեւավորելու համար: Նա երբեք չի հասնում ավելի բարձր մարդկանց, բարձր պաշտոնյաների կամ քաղաքականության մեջ որոշումներ կայացնող մարդկանց: Մոռացեք, դա փուչ առասպել է. գալիս է Երեւան, հավաքում այս միամիտ օլիգարխներին ու նրանց շատ շշուկով բացատրում` գիտե՞ք ինչ, Մոսկվայում բոլոր հարցերը լուծված են, հեսա Պուտինն էլ եկավ, մեր գործերը հաջող են գնալու, հեսա Սերժն էլ պրծավ. Լեւոնն էլ պրծավ, ազգն էլ պրծավ, հեսա մենք ենք: Ասում եմ` ես այդ մարդուն գիտեմ, եւ մի բան էլ կա` այնքան է ասել, որ կամաց-կամաց արդեն ինքն էլ է սկսում հավատալ իր ստերին»,-նշեց Տեր-Պետրոսյանը:
Քաղաքացիներից մեկը հարցրել էր, թե ինչու հրապարակում չեն վճռական գործողությունների կոչ անողները` Սեֆիլյանը, Խզմալյանը, Արարատ Զուրաբյանը, Ռուբինյանը, Արզումանյանը: Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Մի քիչ անհարմար է, որ ես խոսեմ իմ ընկերների մասին: Այստեղ են, այստեղ չեն, դա իրենց ընտրության հարցն է, եւ այդ հարցը, ինձ թվում է, իրենց պետք է ուղղեք: Նաեւ մի բան ասեմ, ինչ-ինչ պատճառներով նրանք խռովել են կամ ինձնից, կամ Լեւոն Զուրաբյանից, կամ Կոնգրեսից: Նորմալ է, քաղաքական երկարատեւ պայքար է, երկարատեւ ծանր աշխատանք, մի մասը չի դիմանում, մի մասը անկեղծորեն համաձայն չէ Կոնգրեսի ղեկավարության գծին, սա էլ եմ շատ նորմալ համարում, բայց կարելի է ինձնից էլ խռովել, Լեւոն Զուրաբյանից էլ` բայց հիմա այստեղ հավաքված է ժողովուրդը, նշանակում է, այդ մարդիկ ժողովրդից են խռովել, ժողովրդից են նեղացել, այ, այդ մի բանը ես չեմ կարող հասկանալ: Որքան ուզում եք` ինձնից խռովեք, Կոնգրեսից խռովեք. ոչ ոք իրավունք չունի խռովելու ժողովրդից»:

                                                                                                                                                                           <<Հայկական Ժամանակ>> Հոկտեմբերի 4, 2011
                                                                                                                                                                

Սասուն Միքայելյանի հաղթանակը ժողովրդավարության հաղթանակ. Լևոն Զուրաբյան


- Պարոն Զուրաբյան, Դուք նախօրեին հայտարարել էիք, թե փետրվար-մարտին «պլանավորել եք մարդկանց նոր ալիք բարձրացնել, զանգվածային լուրջ միջոցառումներ անցկացնել, որոնց շնորհիվ ճնշում կգործադրեք իշխանությունների վրա»։ Արդյո՞ք այդ ալիքը կապված կլինի սպասվող ԱԺ ընտրությունների հետ, թե՞ խոսքը նաեւ Հրազդանում սպասվող քաղաքապետի ընտրությունների մասին է, որտեղ առաջադրվել է նաեւ Սասուն Միքայելյանը։

- Մենք չենք գործում դեմոկրատական երկրում, մենք գործում ենք մի բռնապետության ռեժիմի պայմաններում, որը կառուցել է դեմոկրատական ֆասադ, որում կարծես` կարող են ազատորեն գործել կուսակցությունները, անցկացվել ընտրություններ, բայց, իհարկե, մենք հասկանում ենք, որ այդ ամենը այդպես չէ, եւ որ ստեղծվել է ահաբեկման, ժողովրդի կամքի աղավաղման, ընտրությունների կեղծման մի հսկայական մեխանիզմ, ինչի պատճառով էլ մենք սա համարում ենք բռնապետություն դեմոկրատական ֆասադով։ Նման վիճակում ընտրությունները դառնում են ընդամենը գործիք` ժողովրդի ակտիվացման, մոբիլիզացիայի համար` հանուն ժողովրդավարության մղվող համաժողովրդական շարժման հաղթանակի արձանագրման։ Եւ մենք, ցանկացած գործիք` լինի դա հանրահավաք, ցույց, երթ, քաղաքապետի ընտրություններ, ԱԺ ընտրություններ, պետք է օգտագործենք հենց այդ նպատակով, որպեսզի լայնացնենք ազատության սահմանները երկրում, սասանենք ռեժիմի դիրքերը եւ հասնենք ժողովրդավարության լիակատար հաղթանակին։ Այս առումով շատ կարեւոր է նաեւ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները, որը կծառայի, այսպես ասենք, մեր հիմնական ճակատամարտից առաջ տաքացման համար, որը հնարավորություն կստեղծի կամ արձանագրել ոգեւորիչ հաղթանակ (Հրազդանում), կամ եւս մեկ անգամ բացահայտել կեղծարար բռնապետական ռեժիմի դեմքը հենց Աժ ընտրություններից առաջ։ Սա նաեւ թույլ կտա նեղացնել ռեժիմի մանյովրի ազատությունը` ԱԺ ընտրությունների ժամանակ։

Իսկ ԱԺ ընտրությունները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի պահանջով իշխանությունները պարտավոր են տրամադրել ընդդիմությանը եթերային ժամանակ, հաշվի առնելով դռնեդուռ քարոզչության հնարավորությունները, այն հանգամանքները, որ ընդհանրապես, նման համապետական ընտրությունների անցկացումը շեշտակիորեն նպաստում է ժողովրդի ակտիվացմանն ու քաղաքականացմանը, ուստի մենք այս ամբողջ գործընթացը` եւ նախընտրական, եւ ընտրությունների օրը, եւ հետընտրական շրջանում, օգտագործելու ենք գլխավոր նպատակի իրականացման համար` Հայաստանում լեգիտիմ, ժողովրդի առջեւ հաշվետու իշխանության ձեւավորման համար։ Ինչքան էլ փորձեն կեղծել ընտրությունները, այնուամենայնիվ, շնորհիվ մեր հզոր, այս 4 տարի չդադարող համաժողովրդական շարժման, մենք գրանցելու ենք ԱԺ-ում այնպիսի նշանակալից ներկայություն, որը թույլ կտա արդեն նոր դիրքերից, շատ ավելի նպաստավոր դիրքերից գրոհել այս ավազակապետական ռեժիմի դեմ։

- Ասում եք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում օգտագործելու եք հնարավոր բոլոր գործիքները. կմանրամասնե՞ք` ինչի մասին է խոսքը, Կոնգրեսի ներգրավվածությունն ինչպիսի՞ն կլինի, ի՞նչ մակարդակով է լինելու Կոնգրեսի մասնակցությունը։
- Սասուն Միքայելյանը ժողովրդի մեջ մեծագույն հեղինակություն ունեցող մարդ է, եւ լինելով այս Շարժան, Կոնգրեսի ամենահավատավոր, աննկուն անդամներից մեկը` նա ստանալու է Կոնգրեսի անվերապահ աջակցությունը այս ընտրություններում։ Դա նշանակում է, որ մենք պատրաստ ենք իր նախընտրական շտաբի կողմից նախագծված բոլոր միջոցառումներին մասնակցել, տրամադրել նրան խորհրդակցական օգնություն, մարդկային ռեսուրսներ` հանրահավաքներ, երթեր կազմակերպելու, ինչպես նաեւ ընտրատեղամասերում ընտրությունների ընթացքը վերահսկելու գործում։ Մենք պատրաստ ենք նաեւ համագործակցելով իր կողմից ստեղծված նախընտրական շտաբի հետ` իրականացնել դռնեդուռ քարոզչություն Հրազդանում։ Մենք պատրաստ ենք տրամադրել նաեւ իրավական աջակցություն։ Մենք կոչ ենք անում նաեւ մեր համակիրներին ԶԼՄ-ներով եւս նպաստել նրա հաղթանակին։ Սասուն Միքայելյանի հաղթանակը Հրազդանում մենք բոլորս պետք է դիտարկենք որպես ժողովրդավարության հաղթանակ եւ կարեւորագույն գործ ամբողջ Հայաստանի մասշտաբով։

- Իսկ մտավախություն չունե՞ք, որ եթե ԱԺ ընտրություններից առաջ Հրազդանում ընտրությունները կեղծվեն, ապա դա կհիասթափեցնի ժողովրդին հետագա ընտրություններին մասնակցելու եւ ակտիվանալու համատեքստում։
- Նախ, Սասուն Միքայելյանի դեպքում իշխանությունները դրան կարող են հասնել միայն ծայրահեղ ապօրինություններով։ Բայց անգամ եթե դա լինի, այս շարժման մեջ ոչ հուսահատվող կա, ոչ` կոտրվող, ոչ` վհատվող։ Իրականում դա միայն ավելի մեծ վճռականություն կսերմանի մարդկանց մեջ` այս ռեժիմի դեմ ընդվզելու առումով։ Թող մեզ մարտահրավեր չնետեն։ Թող հասկանան, որ իրենց ապօրինի գործողությունները առաջացնում են միայն վճռականություն, ցասում եւ պատրաստակամություն` գնալու մինչեւ վերջ։

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերում իշխանությունների ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե 2012-ի ԱԺ ընտրությունները իրենց որակով լիովին ուրիշ ընտրություններ են լինելու։

- Լիովին համաձայն եմ, որ այս ԱԺ ընտրությունները լինելու են ուրիշ ընտրություններ։ Բայց ոչ թե այն պատճառով, որ նրանք կոկորդիլոսի արցունքներ են թափում, իսկ մենք էլ հավատում ենք նրանց, այլ որովհետեւ դա մենք ենք, մեր Շարժումն է, որը այս ընթացքում իրավիճակ է փոխել Հայաստանում։ Մենք ստեղծել ենք ավելի պահանջատեր քաղաքացիական հասարակություն, ապացուցել ենք, որ նրանք չեն կարող մարսել մարտի մեկի սպանդը, մենք կայացել ենք, միջազգային ճանաչում ենք ստացել ամբողջ աշխարհում, եւ այսօր իշխանությունները չեն կարող նույնպիսի ապօրինություններ եւ լկտիություններ թույլ տալ, ինչը որ արել են 2007-2009 թվականներին անցկացված ընտրություններում։

- Որտեղի՞ց Ձեզ այդ վստահությունը, որ չնայած Ձեր թվարկածին, իշխանությունները նորից չեն անի նույն բանը։
- Մենք դա պարզ տեսնում ենք. այն, ինչ նրանք կարող էին անպատժելիորեն, լկտիաբար արգելել 2008-ին, օրինակ` արգելել ընդհանրապես հանրահավաքները, երթերը, Ազատության հրապարակը պահել օկուպացիայի տակ, այսօր ի վիճակի չեն անել։ Եթե 2008-2009-ին կարող էին անպատիժ մասսայաբար քաղբանտարկյալներ պահել բանտերում, ապա այսօր ի վիճակի չեն անել։ Նույնը վերաբերում է եւ ընտրություններին. մենք ստեղծել ենք նոր` եւ ներպետական, եւ միջազգային միջավայր, որում նրանք չեն համարձակվի կատարել կամ անկարող են կատարել նույն ծավալի կեղծիքներ։

- Պարոն Զուրաբյան, անընդհատ խոսվում է այն մասին, թե ինչպես են իշխանությունները պատրաստվում 2012-ի ընտրություններին, իսկ ընդդիմությունն ինչպե՞ս է պատրաստվում` հաշվի առնելով հենց 2007-2009 թվականների կեղծված ընտրությունների փորձը։
- Այս չորս տարվա մեջ մենք արդեն շատ բան փոխել ենք, ինչի մասին արդեն խոսեցի։ Հասարակությունը նույնպես փոխվել է. չմոռանանք, որ զուտ ինֆորմացիոն, կոմունիկացիոն տեխնոլոգիաների առումով մենք հիմա ապրում ենք լրիվ այլ «դարաշրջանում»։ Ի դեպ, դա է, որ չկարողացան հասկանալ արաբական դիկտատորները եւ ոչ դեմոկրատական ռեժիմները այլ երկրներում։ Ինտերնետը, սոցիալական ցանցերը, սմարտֆոնները եւ նրանց թափանցումը բնակչության մշակույթի, կենցաղի մեջ, ստեղծել է լիովին նոր իրավիճակ։ 2012-ը 2008-ի համեմատ լրիվ նոր «դարաշրջան» է. իշխանությունների կարողությունը` ինֆորմացիան թաքցնել մարդկանցից, միջազգային հանրությունից, գնալով ավելի է սահմանափակ դառնում, եւ այսօրվա իշխանությունները պետք է հասկանան, որ Հայաստանի ապօրինությունները ամբողջ աշխարհի եւ մեր հասարակության կողմից դիտվելու են խոշորացույցի տակ` օնլայն ռեժիմով։ Մենք էլ սա պետք է հասկանանք եւ համապատասխանաբար պատրաստվենք այս նոր իրողությանը։

- Իսկ այդ առումով ինչպե՞ս եք տեսնում համագործակցությունը այլ քաղաքական ուժերի հետ` մասնավորապես ընտրություններում հավանական կեղծիքների դեմ պայքարելու համատեքստում։
- Մենք մեր քայլերն այս ուղղությամբ արել ենք. լինելով ամենաառաջատար եւ ազդեցիկ քաղաքական ուժը Հայաստանում` Կոնգրեսն, այնուամենայնիվ, շեշտեց ընտրությունների օրինականության ապահովման գործընթացում, այդ ընդհանուր ջանքերի մշակման գործում ոչ առաջատար դիրքերում լինելու եւ բոլորի հետ հավասարապես համագործակցելու պատրաստակամությունը։ Մենք սա հայտարարեցինք, մեր աջակցությունը հայտնեցինք խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը եւ պատրաստ ենք խորացնել այս համագործակցությունը` հանուն ժողովրդավարության։ Ամեն ինչ կախված է նրանից, թե բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերը ինչքանով են իրականում շահագրգիռ, որպեսզի գործը առաջ շարժվի։ Մենք տրամադրված ենք լավատեսորեն։

- ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» նախաձեռնությանը աջակցող Ձեր հայտարարությունից բավականին ժամանակ է անցել, Դուք պատասխան մեսիջներ` հրապարակային կամ ոչ հրապարակային, տեսնո՞ւմ եք այդ ուժերից։
- Վստահ եմ, որ հենց որ մենք հասարակությանը ինչ-որ բան ունենանք հայտնելու, մենք դա անմիջապես կանենք։

- Բայց Դուք այդ ուժերի մեջ համագործակցելու տրամադրվածություն տեսնո՞ւմ եք։
- Մեզ չեն հետաքրքրում ոչ նրանց տրամադրվածությունը, ոչ տրամադրվածության նշանները, մեզ հետաքրքրում է միայն արդյունքը։ Իսկ եթե այն լինի, բոլորը դա կտեսնեն։

- Այդուհանդերձ, ընտրություններից առաջ Կոնգրեսը ընտրակեղծիքների դեմ պայքարելու, օրինական ընտրություններ անցկացնելու համար այլ ուժերի հետ համագործակցության անհրաժեշտությունը տեսնո՞ւմ է, թե՞ Կոնգրեսն ընդունակ է միայնակ էլ այդ խնդիրները լուծել։


- Մեր Շարժումը, անկախ նրանից, թե ով է մեզ դաշնակցել, կամ ով է պայքարել մեր դեմ, միշտ արել է իր գործը։ Մենք դա անելու ենք ցանկացած պարագայում, բայց որպես արդյունքի միտված քաղաքական ուժ, մենք պարտավոր ենք ապահովել առավելագույն չափով դաշնակիցներ։ Այս գործում պատրաստ ենք նախաձեռնել առավելագույն չափով քաղաքական գործընթացներ, որոնք նպաստավոր կլինեն ավազակապետության կազմաքանդման, ռեժիմի դիրքերի սասանման համար։

Որեւէ քաղաքական ուժ, որը պատրաստ է այս ուղղությամբ իր նպաստը բերել, լինի դա խորհրդարանական ընդդիմությունը, ԲՀԿ-ն, ՀՀԿ-ի հատվածներ, մենք պարտավոր ենք այդ հնարավորությունն օգտագործել։ Մենք այդ բանը պատրաստ էինք անել անգամ բանակցելով ռեժիմի, Սերժ Սարգսյանին ներկայացնող պատվիրակության հետ։ Այսինքն, մենք իրավունք չունեք որեւէ շանս բաց թողնել` երկիրը ճիշտ ուղղությամբ տանելու հարցում։ Մենք բոլոր շանսերը օգտագործում ենք. որոշ դեպքերում այդ շանսերից որոշները կստացվի օգտագործել, որոշները` ոչ, բայց դա որեւէ կերպ չի փոխելու մեր վճռականությունը` շարունակելու մեր գործը։

- Պարոն Զուրաբյան, ներկա փուլում կոնկրետ ինչպե՞ս եք պատկերացնում այդ հարցում համագործակցության ձեւերը, եզրերը։

- Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության հետ համագործակցությանը, ապա մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել համագործակցել ընդհանուր ընտրական գործընթացի վերափոխման պլատֆորմի եւ այն առաջ տանելու գործընթացի շուրջ։ Եթե երկրում ժողովրդավարացման հաստատմանը պատրաստ լիներ նպաստել ինքը` ռեժիմը, ինչի պատմական օրինակները մենք ունենք Լեհաստանում, Չիլիում, ապա մենք պատրաստ էինք գնալ նաեւ այդ ճանապարհով եւ համատեղ ջանքերով անցնել օրինական, ազատ եւ արդար ընտրությունների ժամկետների եւ պայմանների մշակմանը։ Որեւէ քաղաքական ուժ չի կարող քարացած լինել իր մեթոդների եւ ռազմավարության մեջ. պետք է փորձել բոլոր ուղղությունները` բեկման նպատակով եւ սլանալ այն ուղղություներով, որտեղ այդ բեկումը հնարավոր է դառնում։

- Այժմ Դուք այլ ուժերից սպասո՞ւմ եք արձագանքի։
- Մենք ոչ մի բան չենք սպասում ոչ մեկից։ Մենք շատ լավ գիտենք մեր գործը, մշակել ենք մեր ծրագրերը ե՛ւ մեր քաղաքական պայքարի կազմակերպման, ե՛ւ ընտրությունների մասնակցության գործընթացում։ Բայց դաշնակիցների, համագործակցողների եւ լրացուցիչ հնարավորությունների փնտրտուքը ցանկացած լուրջ քաղաքական ուժի գործունեության բաղադրիչներից մեկը պետք է լինի։ Որեւէ ուժ, որը չի մտածում իր գործին աջակցության ընդլայնման մասին` թե հասարակական, թե քաղաքական ուժերի, թե միջազգային ասպարեզում գործող խաղացողների շրջանում, դատապարտված է անհաջողության։ Այդուհանդերձ, բնականաբար, մեր գործի հաջողության վճռորոշ պաշարը, աղբյուրը մեր հասարակության, մեր ժողովրդի աջակցությունն է։


Հարցազրույց ՉԻ-ին 
15 Հունվար 2012

Ի՞նչ Հայաստանի մասին ենք մենք երազում

  
  Ի՞նչ է պատկերացնում հայ մարդը՝ նորմալ երկիր ասելով, կամ ինչի՞ մասին է նա գրեթե անդադար երազում։ Որքան էլ տխուր է, ո՛չ ամենեւին հարստության, ճոխության, պերճանքի կամ ճամփորդության, այլ մարդկային ամենատարրական կարիքների բավարարման մասին։


Մար­դիկ այսօր Հայաստանում ընդամենը երազում են.

- Ունենալ մշտական աշխատանք, սեփական քրտինքով վաստակել իրենց հանապազօրյա հացը,արժանապատվությամբ հոգալ իրենց ընտա­նիք­ների ապ­րուստը, պատշաճ կերպով սնել եւ հագցնելիրենց երեխաներին, նրանց կա­նոնավոր կրթություն տալ եւ չմտահոգվել նրանց ապագայի անորոշությամբ.

- Հարկադրված չլինել արտագնա աշխատանքի մեկնելու՝ թեկուզ ժա­մա­նակավորապես լքելով իրենց ընտանիքները, չանհանգստանալ պանդխտած­ների ճակատագրով, չտառապել կարոտախտով, ինչը հատկապես բացա­սա­բար է անդրադառնում երեխաների հոգեբանության եւ դաստիարակության վրա.
- Չվախենալ, որ բանակում ծառայող իրենց զավակներին, մի հարբեցող եւ կաշառակեր հրամանատարի մեղքով, կարող է դժբախտություն պատահի կամ, զինված ուժերում առկա «ոչ կանոնադրական հարաբերությունների» պատճառով, ճարահատյալ չմտածել ծառայությունից խուսափելու մասին.

- Չենթարկվել բյուրոկրատական քաշքշուկների, չնվաստացվել պաշ­տոն­յաների կողմից, պետական մարմինների աշխատասենյակներում չհան­դի­պել կոպիտ վերաբերմունքի, օրենքով իրենց հասանելիք փաստաթղթերն ստա­նալու համար ստիպված չլինել միջնորդ-ծանոթներ փնտրել կամ կաշառք տալ.

- Միջոցների սղության պատճառով զուրկ չմնալ մարդկային փոքր հա­ճույքներից՝ ընթերցանությունից, թատրոն կամ սրճարան հաճախելուց, երե­խաներին թեկուզ էժանագին նվերներ մատուցելուց, ընկերական հանդի­պում­ներից ու ազգականներին այցելելուց, զբոսանքից ու հանգստից.

- Հպարտանալ հայրենիքի հաջողություններով եւ միջազգային ասպա­րեզում վայելած վարկով, չամաչել սեփական իշխանավորների տգիտության կամ անպարկեշտ պահվածքի համար, չբարդույթավորվել ուչընկնել հոռե­տե­սու­թյան կամ անտարբերության գիրկը, հարգել իրենց եւ հարգված լինել ուրիշների կողմից։

Մի խոսքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պար­զա­պես երազում են ապրել քիչ թե շատ նորմալ երկրում, որի մասին նրանց պատկերացումներն, ընդհանուր առմամբ, հանգում են հետեւյալին.

- Որ իշխանությունը կենտրոնացած չլինի մեկ-երկու մարդու ձեռքում, այլ լիովին ապահովվի նրա օրենսդիր, գործադիր եւ դատական ճյուղերի ան­կախությունը, այսինքն՝ ստեղծվի մի վիճակ, որում հանրապետության նա­խագահը, վարչապետը, Խորհրդարանը, դատավորները, ինչպես նաեւ դատա­խազությունը, նախարարություններն ու պետական մյուս կառույցները գործեն միայն Սահմանադրությամբ եւ օրենքով իրենց տրված իրա­վասու­թյունների շրջանակում.

- Որ պետության մեջ չգործեն չգրված օրենքներ, տնտեսական հա­րա­բերությունները չկարգավորվեն քրեական աշխարհի կանոններով եւ վերջ տրվի աղետալի մակարդակի հասած կոռուպցիային, որը ոչմիայն ժողովրդից կորզում է ազգային հարստության մի զգալի մասը, այլեւ լրջորեն խոչըն­դո­տում երկրի բնականոն տնտեսական զարգացմանը, չխոսած այդ երեւույթի պատ­ճառած բարոյական վնասների մասին.

- Որ ուժային մարմինները՝ ոստիկանությունը, անվտանգության ծառա­յու­թյունը, ազգային բանակը չներքաշվեն քաղաքականության կամ տնտե­սական գործունեության մեջ, այլ զբաղվեն բացառապես հանցագոր­ծու­թյուննե­րի դեմ պայքարելու, հասարակական կարգը պահպանելու եւ երկրի ան­վտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու իրենց բուն գործառույթներով.

- Որ մարդիկ չվախենան ոստիկանից, դատավորից կամ դատախազից, այլ ընդհակառակը, նրանց մեջ տեսնեն իրենց պաշտպաններին, եւ չենթարկ­վեն հարկային տեսուչների ու մաքսային ծառայության աշխատակիցների կա­մայականություններին, չարաշահումներին ու խտրական վերաբերմունքին.

- Որ գործարարության եւ ձեռնարկատիրության բնագավառներում դեր չխաղան կաշառակերությունը, հովանավորչությունը, կողմնակալությունը, եւ բոլորի համար ստեղծվեն հավասար պայմաններ՝ թույլ չտալու համար ամե­նակուլ մոնոպոլիաների ձեւավորումը.

- Որ իշխանությունները ժողովրդին կողոպտելու եւ անհամար հարստու­թյուններ դիզելու փոխարեն,պատասխանատվությամբ վերաբերվեն քաղա­քացիների հանդեպ իրենց ստանձնած պարտավորությունների կատար­մանը, մասնավորապես, հստակ ժամանակացույցով եւ պատշաճ փոխար­ժե­քով հա­տուցեն բնակչության՝ խնայբանկերում սառեցված ավանդները. միայն երկու տա­րում նրանց կողմից հափշտակված գումարը լիուլի բավարար էր սոցիա­լական լուրջ լարվածություն առաջացնող այդ չարաբաստիկ հարցը լուծելու համար.

- Որ պետական աստիճանակարգում, ծանոթության կամ հավա­տար­մության հիմունքներով, չհայտնվեն կիսագրագետ, ապաշնորհ, անբարեկիրթ անձնավորություններ, առավել եւս հանցավոր ու քրեական տարրեր, այլ պաշտոնյաները նշանակվեն ու առաջ քաշվեն զուտ իրենց մասնագիտական ունակությունների եւ մարդկային արժանիքների շնորհիվ.

- Որ հասարակության գիտակցության մեջ արժեւորվեն մարդու հիմ­նական առաքինությունները՝ բարոյականությունը, ազնվությունը, այլասիրու­թյունը, անձնազոհությունը, իսկ քծնանքը, ստորաքարշությունը, խարդա­խու­թյունը, կարիերիզմը ոչ թե ընդօրինակման առարկա դառնան, այլ արժա­նա­նան միահամուռ պարսավանքի.

- Որ պետությունը, վերջապես, ձգտի բարիդրացիական հարա­բերու­թյուն­ներ հաստատել իր բոլոր հարեւանների հետ՝ ազգային շահերին հա­մապատասխան կարգավորելով առկա տարաձայնություններն ու ճանա­պարհ հարթելով տարածաշրջանի երկրների սերտ եւ համակողմանի համա­գործակցության համար։
Ահա, ընդհանուր գծերով, հայ ժողովրդի ամենօրյա հոգսերի ու մտա­տանջությունների ամբողջությունը կամ, այլ կերպ, նրա երազած «վերագտյալ դրախտի» մոտավոր պատկերը:

Լևոն Տեր-Պետրոսյան
6 հունվարի, 2008 թ.

Saturday, January 14, 2012

ԼԵՒՈՆ ՏԵՐ‑ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԿԱՄ ՀԱՆԴԱՐՏ ԽՈՀԵՐ



Նախընտրական ծրագրերը, մանավանդ ետխորհրդային տարածքի երկրներում, ունեն իրենց ստանդարտկառուցվածքն ու բովանդակությունը, որոշ առումով նմանվելով պաշտոնական հրովարտակների։ Դրանք,որպես կանոն, ընդգրկում են հասարակական, քաղաքական, տնտեսական բնագա­վառներին վերաբերողայն միջոցառումների եւ վերափոխումների կատալոգը, որոնք խոստանում է իրականացնել ընտրողներիքվեն հայցող ցանկացած թեկ­նածու։ Նախընտրական ծրագրերի շարադրանքում, սովորա­բար,տիրա­պետող դիրք է զբաղեցնում ամենազոր անորոշ դերբայը՝ «ավելացնել», «բարձ­րացնել», «զարկ տալ», «էլ ավելի զարգացնել», «ամրապնդել», «ընդլայնել», «խո­րացնել», «հոգ տանել», «ուշադրություն դարձնել», «հետեւողական պայ­քար մղել», «արմատախիլ անել» եւ այլն։ Սակայն այդ դերբայները որքան ան­որոշ ենձեւով, այնքան էլ՝ դժբախտաբար, բովանդակությամբ։ Այդ է պատճա­ռը, որ հասարակ ընտրողներն,ընդհանրապես, ի վիճակի չեն ոչ միայն խո­րամուխ լինել բազմազան ծրագրերի մանրամասների մեջ, այլեւընկալել թե­կուզ նրանց էական տարբերությունները։ Հետեւաբար, նրանց համար ավելի առաջնային ենդառնում թեկնածուների անձնական հատկանիշները՝ կենսա­գրու­թյունը, խարիզման, բարոյականնկարագիրը, մասնագիտական ունակու­թյունները, փորձը եւ այլն։ Իսկ երբեմն նույնիսկ սրանք էլ ավելորդեն. բա­վական է արտաքին տեսքը, հմայքը, պերճախոսությունը։

Նախընտրական ծրագրերի մյուս պարտադիր ատրիբուտը կամ բնորոշ կողմը ամբոխահաճության՝պոպուլիզմի առատությունն է։ Մեկը մյուսից առաջ ընկնելով, թեկնածուները, սովորաբար, մրցում են իրարհետ, թե ով ավելի շատ եւ գեղեցիկ խոստումներ կտա ժողովրդին, բոլորովին հոգ չտա­նելով այն մասին, թեորքան իրատեսական, հիմնավորված կամ իրակա­նա­նալի են այդ խոստումները։ Նպատակը կարճատեւէֆեկտ ստանալն ու ընտ­րությունները շահելն է, փույթ չէ, թե տրված խոստումները հետագայում չենկատարվի եւ իրենք, եթե ամոթի զգացումը դեռեւս չեն կորցրել, կարմրելու առիթներ կունենան։Պոպուլիստական խաբկանքը կամ հիպնոսը, բազմիցս փոր­ձարկված ու արժեզրկված լինելով հանդերձ,ամենուրեք՝ նույնիսկ աշ­խար­հի ամենազարգացած երկրներում, շարունակում է մնալ հասարա­կու­թյանզարգացման ամենավտանգավոր չարիքներից կամ խոչընդոտներից մե­կը։ Հակառակ դրան,հիասթափվելով մի պոպուլիստից, ժողովուրդն ամեն անգամ ընկնում է հերթական պոպուլիստի գիրկը՝ամենեւին դաս չքաղելով իր նախորդ հուսախաբություններից։ Արտաքուստ անմեղ թվացող այդմոլո­րու­թյունն իրականում փակում է իրատես, պատասխանատու եւ պրագմա­տիկ մարդկանց մուտքըքաղաքականություն։ Պետության կյանքում դա հանգեցնում է քաղաքական, տնտեսական, սոցիալականամենեւին ոչ պար­տա­դիր վերիվարումների, վերջին հաշվով, դանդաղեցնելով հասարակությանզարգացման բնականոն ընթացքը։

Հավատացած եղեք, որ, անկախ մանրամասներից, թե՛ անորոշ դեր­բայ­ների օգտագործման հակումով, թե՛պոպուլիստական խոստումների առա­տու­թյամբ, ընթացիկ ընտրարշավին մասնակցող թեկնածուներինախընտրա­կան ծրագրերն իրարից էականորեն չեն տարբերվելու։ Մինչդեռ ես, շեղվելով ընդհանուր ստանդարտից եւ քարացած ավանդույթից, պիտի փորձեմ ժո­ղովրդի հետ խոսել պարզ, մատչելի,մարդկային լեզվով, ամենեւին չհավակ­նե­լով նորարարի կամ վերին ատյանի ճշմարտություններ հրապարակողի դերի։

«Կորուսյալ դրախտի» հուշը
Մեկնելով ներկա անմխիթար իրականությունից, մեր հասարակությանը գրեթե միլտոնյան «կորուսյալդրախտ» է թվում ոչ հեռավոր անցյալը, եւ որքան էլ ցավալի է, այդ զգացողության մեջ ճշմարտության որոշհատիկ կա։ Չնայած վերջին հարյուր տարիների ընթացքում հայ ժողովրդի կրած բազում տառապանքներինու փորձություններին՝ եղեռն, գաղթ, հայրենիքի կորուստ, հեղափոխություն, քաղաքացիական պատերազմ,կոլեկտիվացում, սով, ստա­լին­յան տեռոր, համաշխարհային պատերազմ եւ այլն, այնուամենայնիվան­ժխտե­լի է, որ այդ ժամանակամիջոցում մեր երկիրն ապրել է նաեւ ազգային իղձերի իրականացման,ապահովության, խաղաղության եւ բարօրության երկարատեւ տարիներ։

Ազգային իղձերի իրականացում ասելով, ես նկատի ունեմ, նախեւառաջ, Հայաստանի առաջինհանրապետության ստեղծումը եւ նրա շուրջ երեքամյա գոյությունը։ Մեզ չվիճակվեց, Լեհաստանի եւՖինլանդիայի նման, մեկան­գամ­ընդմիշտ ազատագրվել Ռուսական կայսրությունից, կամ արժանանալթեկուզ Բալթյան երկրների բախտին, որոնց անկախությունը տեւեց քսան տա­րի, ինչը միանգամայնբավարար էր ազգային-ժողովրդավարական ոգով մի ամբողջ սերունդ դաստիարակելու եւպետականության կայուն ավանդույթ­ներ ձեւավորելու համար։ Բալթյան ժողովուրդների տարբերությունըԽորհրդա­յին Միության մյուս ժողովուրդներից, ինչպես նաեւ պետականության կերտ­ման ճանապարհիննրանց արձանագրած այսօրվա նվաճումները, պետք է բա­ցատրել, առաջին հերթին, հենց այդհանգամանքով։ Ինչեւէ, առաջին հան­րապետությունը, այդուհանդերձ, վճռորոշ դեր խաղաց հայ ժողովրդիքաղա­քական կյանքում, որովհետեւ եթե այն գոյություն չունենար, ապա գոյություն չէր ունենա նաեւԽորհրդային Հայաստանը, իսկ վերջին հաշվով, նաեւ ներ­կայիս անկախ Հայաստանի Հանրապետությունը։Համենայն դեպս, վերջին 90 տա­րիների կտրվածքով, մենք գործ ունենք եթե ոչ լիարժեք պետականշարու­նակականության, ապա առնվազն որոշակի ինքնիշխանության ժառանգա­կա­նության փաստի հետ,որի պատմական արժեքը դժվար է գերագնահատել։

Ապահովության եւ խաղաղության իմաստով Խորհրդային իշխանության տարիները եղան հայ ժողովրդի3000-ամյա պատմության, թերեւս, ամենա­հազ­վագյուտ ժամանակաշրջաններից մեկը։ Թեեւքաղաքացիական պատե­րազ­մը (1921 թ.), կոլեկտիվացումն ու սովը (1928–1933 թթ.), ստալինյան տե­ռորը(1937–1938 թթ.) շատ կյանքեր խլեցին ու բազմահազար ընտանիքներ դժբախտացրին, իսկ համաշխարհայինպատերազմը (1941–1945 թթ.), դրա հետ մեկտեղ, ունեցավ նաեւ լուրջ դեմոգրաֆիական հետեւանքներ,այնու­ամե­նայնիվ, փաստ է, որ վերջին 90 տարիների ընթացքում թշնամին ոտք չի դրել ներկաՀայաստանի հողին։ Բավական է թեկուզ նշել, որ եւրոպական համարյա ոչ մի երկիր չի կարողացելխուսափել նման ողբերգությունից։

Ինչ վերաբերում է բարօրությանը, ապա Հայաստանի քաղաքացիների միջին եւ ավագ սերունդը դրա տակհասկանում է 1960–1970-ական թվա­կան­ների կյանքը, երբ քիչ թե շատ ապահովված էր բնակչությաննվազագույն կեն­սամակարդակը, զբաղվածության խնդիր գոյություն չուներ, մարդիկ ստանում էին թեեւցածր, բայց կայուն եւ երաշխավորված աշխատավարձ, օգտվում ձրի կրթությունից եւառողջապահությունից, մտահոգ չէին վաղվա օրվա նկատ­մամբ եւ այլն։ Թեեւ ավտոմեքենան, ամառանոցը,սեփական առանձնատունը, արտասահմանյան հագուստն ու կահույքը դեռեւս ճոխություն էին դիտվում,սակայն հեռուստացույցը, սառնարանը եւ լվացքի մեքենան արդեն լայնորեն մտել էին կենցաղ։ Որոշակիառումով բավարարված էր նաեւ հայ ժողովրդի ազգային հպարտությունը՝ շնորհիվ աշխարհաճանաչ հայգիտնականների, զո­րավարների, գրողների, արվեստի գործիչների, մարզիկների նվաճումների։ ՎիկտորՀամբարձումյանի, Աբրահամ Ալիխանովի, Նորայր Սիսակյանի, Աբել Աղանբեգյանի, ՀովհաննեսԲաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Հով­հան­նես Իսակովի, Մարտիրոս Սարյանի, ԱրամԽաչատրյանի, Օհան Դուր­յանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարու­թյուն­յա­նի,Ավետ Տերտերյանի, Հրանտ Մաթեւոսյանի, Սերգեյ Փարաջանովի, Արտավազդ Փելեշյանի միութենական եւմիջազ­գա­յին համբավը, ինչպես նաեւ Տիգրան Պետրոսյանի, Յուրի Վարդանյանի, «Արա­րատ»ֆուտբոլային ակումբի հաջողությունները ուրախության անսպառ աղբյուր էին հանդիսանում հայ ժողովրդիհամար, միաժամանակ շոյելով նրա հայրենասիրական զգացումներն ու ազգային արժանապատվությունը։Մի խոսքով, ստեղծված էր հարմարավետության (կոմֆորտի) ինչ-որ մի մթնո­լորտ, որը, ներկայիսհամեմատ, եթե ոչ իսկ «կորուսյալ դրախտ», ապա գոնե քաղցր հուշեր արթնացնող ժամանակ պիտի մնա իմեւ ավելի ավագ սերնդի մարդկանց համար։ Չպետք է անտեսել նաեւ հոգեբանական մի գործոն. մար­դիկհակված են պատանեկության եւ երիտասարդության տարիները համա­րել իրենց կյանքի լավագույնշրջանը։ Եւ քանի որ իմ նշած սերնդի պատա­նեկությունը եւ երիտասարդությունը համընկնում են հենց 60–70-ական թվա­կաններին, ապա պատահական չէ, որ այդ շրջանը մինչեւ այժմ Հայաստանում որոշակիկարոտախտ է առաջացնում։

Հետո, 1970-ական թթ. կեսերից, եկան, այսպես կոչված, լճացման տարի­ները։ Սպառազինություններիմրցավազքի, նավթի գների անկման եւ հա­մա­կարգային բնույթի արատների հետեւանքով ԽորհրդայինՄիությունն ընկավ խոր ճգնաժամի մեջ։ Սկսեցին գոյանալ անվերջ հերթերը, ահռելի չափերի հասավապրանքների դեֆիցիտը, դատարկվեցին խանութների դարակներն ու ցուցափեղկերը, հայտնվեցին մսի,կարագի, սուրճի, շաքարի, բրնձի կտրոննե­րը եւ այլն։ Ո՛չ Անդրոպովի կիրառած խիստ վարչականմիջոցները, ո՛չ էլ Գոր­բա­չովի տնտեսական բարեփոխումներն ի վիճակի չեղան կասեցնել Խորհրդա­յինՄիության գահավիժումը, եւ կայսրությունը, հանրապետություններում առա­ջացած ժողովրդավարականշարժումների հարվածների տակ, կործանվեց, ընդ որում, ոչ միայն քաղաքականապես, այլեւ տնտեսապես։Ի դեպ, խորհրդային տնտեսության քայքայումն սկսվել էր կայսրության փլուզումից էլ առաջ։ 1988–1991թվականներին արդեն իսկ լրջագույն խնդիրներ էին ծագել ձեռ­նար­կությունների փոխադարձպարտավորությունների կատարման, հումքի, պա­հես­տամասերի, կոմպլեկտավորող սարքերիմատակարարման բնագավառ­նե­րում, ձեռնարկությունների միջեւ կուտակվել էին հսկայականփոխադարձ պարտքեր, բյուջեի տարեկան ճեղքվածքը կազմում էր 400–500 միլիարդ ռուբ­լի, լիովինսպառվել էին պետության ոսկու պահուստները, սառեցվել էին խնայբանկերում տեղադրված ավանդները,դոլարի համեմատ ռուբլին արժե­զրկվել էր մոտ հիսուն անգամ, սկսվել էր օր-օրի սաստկացող սղաճը, որըշուտով պիտի հասներ ահռելի չափերի եւ այլն։

Գերկենտրոնացած, անխզելիորեն փոխկապակցված եւ աշխարհից մե­կու­սացած խորհրդայինտնտեսական համակարգի փլուզումը չէր կարող չհան­գեցնել արդյունաբերության անխուսափելիվախճանի, ինչն այս կամ այն չափով տեղի ունեցավ Միության բոլոր նախկին հանրապետություններում։Բո­լոր նորանկախ պետությունները, գրեթե միանգամից կորցնելով իրենց նախ­կին տնտեսական կապերնու ավանդական շուկաները, հայտնվեցին անելանելի թվացող վիճակում։ Տեխնոլոգիականհետամնացության եւ տնտե­սական ինքնուրույնության բացակայության պատճառով նրանցից ոչ մեկն իվիճակի չէր անմիջապես միջազգային շուկա դուրս բերել որեւէ մրցունակ ապ­րանք։ Քիչ թե շատբարեհաջող դասավորվեց միայն հումք արտահանող երկրների կյանքը։ Հումքազուրկ երկրներըհարկադրված էին ճգնաժամը հաղ­թահարել արմատական տնտեսական բարեփոխումներիիրականացման, այն է՝ շուկայական հարաբերությունների ձեւավորման ճանապարհով։ Խորհրդա­յինՄիության բոլոր նախկին հանրապետություններին բաժին ընկած ճգնա­ժա­մային վիճակը Հայաստանումծանրանում էր չորս հավելյալ եւ առանձ­նա­հատուկ գործոնների՝ Աղետի գոտու, 300 հազարփախստականների, շրջա­փակումների եւ պատերազմի առկայությամբ։ Չնայած այս լրացուցիչդժվա­րու­թյուններին, Հայաստանը Անկախ պետությունների համագործակցության անդամ-երկրներիցառաջինն էր, որ համակարգային բարեփոխումների շնոր­հիվ արդեն 1994 թվականին ոչ միայն կասեցրեցտնտեսական անկումը, այլեւ սկսեց արձանագրել կայուն տնտեսական աճ, մեկ տարի անց հաղթահարելովնաեւ էներգետիկ ճգնաժամը։ Եթե սրան ավելացնենք, որ այդ ընթացքում հաղթանակով ավարտվեց նաեւԱրցախյան պատերազմը, ապա դժվար է չհամաձայնել, որ դա մի այնպիսի սխրանք էր, որն իր նախադեպըչունի հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ։

Այնուամենայնիվ, անցյալի քիչ թե շատ ապահով կյանքի համեմատ, բնակչության սոցիալական վիճակիշեշտակի վատթարացման գործոնը չէր կարող անհետեւանք մնալ եւ համապատասխան հոգեբանականմթնոլորտ չառաջացնել։ Այստեղից էլ, ահա, մարդկանց բնական եւ հասկանալի դժգո­հությունն ումերժողական վերաբերմունքը իշխանությունների իրակա­նաց­րած «շոկային» տնտեսականբարեփոխումների նկատմամբ, որոնց դրական հետեւանքները պետք է զգացվեին միայն տարիներ անց,ինչը, սակայն, չա­փազանց դժվար էր բացատրել հասարակությանը։ Երբ մարդն այսօր ավելի վատ էապրում, քան երեկ, ոչ մի տրամաբանական բացատրություն չի կարող գոհացնել նրան։ Հետեւաբար,ինչպիսի առարկայական եւ բանական փաս­տարկներ էլ բերվեն իրականության փոփոխությանանխուսափելիության մա­սին, միեւնույն է, «կորուսյալ դրախտի» հուշը կամ պատրանքը դեռ երկարդրոշմված է մնալու մեր քաղաքացիներից շատերի մտապատկերում։ Սա այն ծանր, բայց միաժամանակպատվավոր խաչն է, որ հավերժ կրելու են Հայաս­տանի Հանրապետության հիմնադիր եւ բարեփոխիչառաջնորդները։

«Վերագտյալ դրախտի» երազանքը
Այսօր մենք ունենք համաշխարհային զարգացման մայրուղուց շեղված, բարգավաճման հեռանկարից զուրկմի երկիր եւ թշվառ գոյության դատա­պարտված, հոգեկան անդորրը կորցրած ժողովուրդ։ Դա, ինչպեսարդեն վերը նշվեց, արդյունք է մի կողմից՝ Խորհրդային Միության քայքայմանը հետեւած անխուսափելիքաղաքական, տնտեսական եւ սոցիալական ցնցումների, մյուս կողմից՝ Հայաստանի ներկա վարչախմբիհանցավոր եւ, ի բնե, հակազգային գործունեության։ Վարչախումբը գիշերուզօր թմբկահարում է երկրիանօրի­նակ տնտեսական նվաճումները եւ ժողովրդին կերակրում պայծառ ապագայի վարդագույնհույսերով, ինչպես խորհրդային իշխանությունները յոթանասուն տարի սեփական քաղաքացիներինկերակրում էին կոմունիզմի ուրվականով։ Այնինչ ժողովրդի մեծամասնության համար օրվա հրամայականըոչ թե պայծառ ապագան է, որքան էլ վարդագույն այն լինի, այլ այսօր եւեթ գոնե նորմալ երկիր ունենալը։Ի՞նչ է պատկերացնում հայ մարդը՝ նորմալ երկիր ասելով, կամ ինչի՞ մասին է նա գրեթե անդադարերազում։ Որքան էլ տխուր է, ո՛չ ամենեւին հարստության, ճոխության, պերճանքի կամ ճամփորդության, այլմարդկային ամենատարրական կարիքների բավարարման մասին։ Մար­դիկ այսօր Հայաստանումընդամենը երազում են.

- Ունենալ մշտական աշխատանք, սեփական քրտինքով վաստակել իրենց հանապազօրյա հացը,արժանապատվությամբ հոգալ իրենց ընտա­նիք­ների ապ­րուստը, պատշաճ կերպով սնել եւ հագցնելիրենց երեխաներին, նրանց կա­նոնավոր կրթություն տալ եւ չմտահոգվել նրանց ապագայիանորոշությամբ.

- Հարկադրված չլինել արտագնա աշխատանքի մեկնելու՝ թեկուզ ժա­մա­նակավորապես լքելով իրենցընտանիքները, չանհանգստանալ պանդխտած­ների ճակատագրով, չտառապել կարոտախտով, ինչըհատկապես բացա­սա­բար է անդրադառնում երեխաների հոգեբանության եւ դաստիարակության վրա.
- Չվախենալ, որ բանակում ծառայող իրենց զավակներին, մի հարբեցող եւ կաշառակեր հրամանատարիմեղքով, կարող է դժբախտություն պատահի կամ, զինված ուժերում առկա «ոչ կանոնադրականհարաբերությունների» պատճառով, ճարահատյալ չմտածել ծառայությունից խուսափելու մասին.

- Չենթարկվել բյուրոկրատական քաշքշուկների, չնվաստացվել պաշ­տոն­յաների կողմից, պետականմարմինների աշխատասենյակներում չհան­դի­պել կոպիտ վերաբերմունքի, օրենքով իրենց հասանելիքփաստաթղթերն ստա­նալու համար ստիպված չլինել միջնորդ-ծանոթներ փնտրել կամ կաշառք տալ.

- Միջոցների սղության պատճառով զուրկ չմնալ մարդկային փոքր հա­ճույքներից՝ ընթերցանությունից,թատրոն կամ սրճարան հաճախելուց, երե­խաներին թեկուզ էժանագին նվերներ մատուցելուց, ընկերականհանդի­պում­ներից ու ազգականներին այցելելուց, զբոսանքից ու հանգստից.

- Հպարտանալ հայրենիքի հաջողություններով եւ միջազգային ասպա­րեզում վայելած վարկով, չամաչելսեփական իշխանավորների տգիտության կամ անպարկեշտ պահվածքի համար, չբարդույթավորվել ուչընկնել հոռե­տե­սու­թյան կամ անտարբերության գիրկը, հարգել իրենց եւ հարգված լինել ուրիշներիկողմից։

Մի խոսքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պար­զա­պես երազում են ապրել քիչ թե շատնորմալ երկրում, որի մասին նրանց պատկերացումներն, ընդհանուր առմամբ, հանգում են հետեւյալին.

- Որ իշխանությունը կենտրոնացած չլինի մեկ-երկու մարդու ձեռքում, այլ լիովին ապահովվի նրաօրենսդիր, գործադիր եւ դատական ճյուղերի ան­կախությունը, այսինքն՝ ստեղծվի մի վիճակ, որումհանրապետության նա­խագահը, վարչապետը, Խորհրդարանը, դատավորները, ինչպես նաեւդատա­խազությունը, նախարարություններն ու պետական մյուս կառույցները գործեն միայնՍահմանադրությամբ եւ օրենքով իրենց տրված իրա­վասու­թյունների շրջանակում.

- Որ պետության մեջ չգործեն չգրված օրենքներ, տնտեսական հա­րա­բերությունները չկարգավորվենքրեական աշխարհի կանոններով եւ վերջ տրվի աղետալի մակարդակի հասած կոռուպցիային, որը ոչմիայն ժողովրդից կորզում է ազգային հարստության մի զգալի մասը, այլեւ լրջորեն խոչըն­դո­տում երկրիբնականոն տնտեսական զարգացմանը, չխոսած այդ երեւույթի պատ­ճառած բարոյական վնասների մասին.

- Որ ուժային մարմինները՝ ոստիկանությունը, անվտանգության ծառա­յու­թյունը, ազգային բանակըչներքաշվեն քաղաքականության կամ տնտե­սական գործունեության մեջ, այլ զբաղվեն բացառապեսհանցագոր­ծու­թյուննե­րի դեմ պայքարելու, հասարակական կարգը պահպանելու եւ երկրիան­վտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու իրենց բուն գործառույթներով.

- Որ մարդիկ չվախենան ոստիկանից, դատավորից կամ դատախազից, այլ ընդհակառակը, նրանց մեջտեսնեն իրենց պաշտպաններին, եւ չենթարկ­վեն հարկային տեսուչների ու մաքսային ծառայությանաշխատակիցների կա­մայականություններին, չարաշահումներին ու խտրական վերաբերմունքին.

- Որ գործարարության եւ ձեռնարկատիրության բնագավառներում դեր չխաղան կաշառակերությունը,հովանավորչությունը, կողմնակալությունը, եւ բոլորի համար ստեղծվեն հավասար պայմաններ՝ թույլչտալու համար ամե­նակուլ մոնոպոլիաների ձեւավորումը.

- Որ իշխանությունները ժողովրդին կողոպտելու եւ անհամար հարստու­թյուններ դիզելու փոխարեն,պատասխանատվությամբ վերաբերվեն քաղա­քացիների հանդեպ իրենց ստանձնածպարտավորությունների կատար­մանը, մասնավորապես, հստակ ժամանակացույցով եւ պատշաճփոխար­ժե­քով հա­տուցեն բնակչության՝ խնայբանկերում սառեցված ավանդները. միայն երկու տա­րումնրանց կողմից հափշտակված գումարը լիուլի բավարար էր սոցիա­լական լուրջ լարվածությունառաջացնող այդ չարաբաստիկ հարցը լուծելու համար.

- Որ պետական աստիճանակարգում, ծանոթության կամ հավա­տար­մության հիմունքներով, չհայտնվենկիսագրագետ, ապաշնորհ, անբարեկիրթ անձնավորություններ, առավել եւս հանցավոր ու քրեականտարրեր, այլ պաշտոնյաները նշանակվեն ու առաջ քաշվեն զուտ իրենց մասնագիտականունակությունների եւ մարդկային արժանիքների շնորհիվ.

- Որ հասարակության գիտակցության մեջ արժեւորվեն մարդու հիմ­նական առաքինությունները՝բարոյականությունը, ազնվությունը, այլասիրու­թյունը, անձնազոհությունը, իսկ քծնանքը,ստորաքարշությունը, խարդա­խու­թյունը, կարիերիզմը ոչ թե ընդօրինակման առարկա դառնան, այլարժա­նա­նան միահամուռ պարսավանքի.

- Որ պետությունը, վերջապես, ձգտի բարիդրացիական հարա­բերու­թյուն­ներ հաստատել իր բոլորհարեւանների հետ՝ ազգային շահերին հա­մապատասխան կարգավորելով առկա տարաձայնություններնու ճանա­պարհ հարթելով տարածաշրջանի երկրների սերտ եւ համակողմանի համա­գործակցությանհամար։

Ահա, ընդհանուր գծերով, հայ ժողովրդի ամենօրյա հոգսերի ու մտա­տանջությունների ամբողջությունըկամ, այլ կերպ, նրա երազած «վերագտյալ դրախտի» մոտավոր պատկերը։ Միայն այն պարագան, որաշխարհի շատ երկրների համար սովորական այս իրողությունները այդքան հեռու ու ցան­կալի են թվումմեր քաղաքացիներին, բավական է ցույց տալու, թե ինչպիսի անմխիթարական վիճակում է գտնվում իրանկախ գոյության տասնվեց տա­րին բոլորած Հայաստանի Հանրապետությունը։ Տասնվեց տարին,մանավանդ 1994 թվականին հաջորդած խաղաղության երկարատեւ շրջանը, քիչ ժա­մանակ չէր նշվածխնդիրներից շատերը լուծելու եւ ժողովրդի հոգսերի գոնե մի մասը թեթեւացնելու համար։ Բայց ցավալինմիայն այն չէ, որ այդ խնդիրները մինչ օրս լուծված չեն։ Ավելի ցավալի է դրանց լուծման հե­ռանկարիբացակայությունը եւ մարդկանց պատած հուսալքությունը։ Դա հատուկ է ոչ միայն ժողովրդական լայնզանգվածներին, այլեւ նյութապես քիչ թե շատ ապահով խավերին, որոնց նույնպես չի լքում անհուսությանեւ անպաշտպանության զգացողությունը։ Այնպես որ, «վերագտյալ դրախտի» երազանքի իրականացումնառայժմ շարունակում է մնալ որպես անհնարին թվացող հրաշք կամ ուտոպիա։

Հայաստանը ճամփաբաժանի առջեւ
2008 թվականի նախագահական ընտրությունները հայ ժողովրդին հնա­րավորություն են ընձեռումընտրություն կատարել իր ապագայի կերտման երկու տեսանելի ճանապարհների միջեւ։ Դրանցից մեկըՀայաստանի վերից վար կոռումպացված ներկա ավազակապետական համակարգի վերարտա­դրու­թյանմղձավանջային հեռանկարն է։ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահա­բեկ­չու­թյան արդյունքում ձեւավորվածավազակախումբը, աստիճանաբար վե­րաց­նելով իր գոյությանն սպառնացող բոլոր հակակշիռները, իրձեռքում է կենտրոնացրել ոչ միայն գործադիր, այլեւ օրենսդիր եւ դատական իշխա­նու­թյունները՝Հայաստանը վերածելով թաթար-մոնղոլական տիպի խանության, որը կառավարվում է ոչ թեՍահմանադրությամբ եւ օրենքներով, այլ բա­ցար­ձակ միապետի անառարկելի կամքով եւ քրեականաշխարհի կանոններով։

Ավազակախմբի շուրջ տասնամյա հանցավոր եւ հակաժո­ղովրդա­կան գոր­ծունեության արդյունքումՀայաստանը շեղվել է համաշխարհային գործ­ընթացների գլխավոր մայրուղուց, դատապարտվելլիակատար քաղա­քական եւ տնտեսական մեկուսացման, դուրս մնացել տարածաշրջանայինզար­գաց­ման բոլոր ծրագրերից եւ հայտնվել երրորդ աշխարհի հետամնաց երկրների շարքում։

Համակարգն իր գոյության իմաստն է դարձրել իշխանական բուրգի եւ նրա սպասավորներիգերհարստացման ապահովումը՝ ի հաշիվ օտար զանգ­ված դիտվող ժողովրդի բարեկեցության եւարժանապատիվ կյանքի։ Իշխա­նության անսահմանափակ կենտրոնացումը պետությունն իրենցսեփական կալվածքը համարող մարդկանց ձեռքում ոչ միայն խարխլում է արդի տնտե­սագիտության,ժողովրդավարության, սոցիալական արդարության հիմքերը, այլեւ վտանգում երկրի ապագան անգամ։

Իշխանությունների վարած արատավոր տնտեսական քաղաքակա­նու­թյան հետեւանքով հիմնովինխախտված են շուկայական տնտեսության երեք ամենագլխավոր սկզբունքները՝ հավասարհնարավորությունների ընձեռումը, ազատ մրցակցության ապահովումը եւ սեփականությանանձեռնմխե­լիու­թյան երաշխավորումը։ Տնտեսական բնագավառում Հայաստանում ամեն ինչկար­գավորվում է ոչ թե շուկայական հարաբերությունների տրամաբա­նու­թյամբ, այլ իշխանությունըբռնազավթած փոքրաթիվ անձանց հրահանգ­նե­րով, որոնք բոլորն էլ, առանց բացառության,հանցագործության տարր են պարունակում։

Հայաստանի տնտեսության ամենակործանարար խեղումը նրա հա­մա­տարած մոնոպոլիզացիան է, որիպատճառով երկրի հարստության կեսից ավելին հայտնվել է շուրջ 40 ընտանիքի ձեռքում։ Ընդ որում,մոնո­պոլի­զա­ցումն առաջացել է ոչ թե բնական ճանապարհով, այլ ավազակախմբի կիրա­ռած ապօրինիմեթոդների՝ հովանավորչության, հրահանգավորման, գործա­րար­ների համար անհավասար պայմաններստեղծելու հետեւանքով, ինչը բնականաբար, առանց շահադիտության չէր կարող տեղի ունենալ։ Բացիտնտե­սականից, այս երեւույթն ունի նաեւ քաղաքական նշանակություն, որով­հետեւ 40 գերհարուստընտանիք կարող է վճռել ողջ հայ ժողովրդի բախտը։

Մենաշնորհային ընկերությունների համար ստեղծված արտոնյալ պայ­մանները հանգեցրել են նաեւ մի այլբացասական հետեւանքի, այն է՝ հարկային բեռի անհավասար բաշխման։ Օտարերկրյա փորձագետներիգնահատմամբ՝ այսօրվա վիճակով պետական բյուջեի հարկային եկա­մուտ­ների միայն 22 %-ն է վճարվումխոշոր ձեռներեցների կողմից, մինչդեռ պետք է կազմեր դրանց 75 %-ը։ Դա նշանակում է, որ հարկային բեռըհիմնականում ընկնում է մանր եւ միջին ձեռնարկատերերի ու գործարարների ուսերին։ Իսկ խոշորհարկատուների կողմից չվճարված եկամուտներից Հայաստանում գոյանում է մի երկրորդ՝ քողարկվածբյուջե, որը հանգրվանում է իշխա­նա­վոր­ների գրպանում, եւ որն անհամեմատ ավելի մեծ է, քանպաշտոնապես հայտարարված պետական բյուջեն։

«Պարզեցված հարկի օրենքի» գործողության փաստացի դադարեցումն սպառնում է ավելի եւս ծանրացնելմիջին խավի հարկային բեռը, որի վիճակն, առանց այդ էլ, վերջին շրջանում բարդացել է մի շարքգործոնների ազ­դե­ցությամբ. – բնակչության թվաքանակի նվազման պատճառով փոքրացել է սպառողներիներքին շուկան. – դրամի արհեստական «արժեւորման» հետե­ւանքով բարձրացել է Հայաստանումարտադրվող ապրանքների ինքնարժեքը. – նույն երեւույթը ծանր հարված է հասցրել արտահանողարդյունաբերությանը. – մանր ու միջին ձեռնարկատերերը կախման մեջ են ընկել ներմուծմանբնագավառում մենաշնորհային արտոնություններ ունեցող ընկերու­թյուն­նե­րից, իսկ շատերը, կորցնելովիրենց ինքնուրույնությունը, արդեն հայտնվել են նրանց ամենակուլ համակարգում։

Բնակչության ցածր կենսամակարդակը, իշխանությունների թմբկա­հա­րած տնտեսական աճի երկնիշցուցանիշների եւ Երեւանի կենտրոնի տպա­վորիչ կառուցապատման իրողություններին հակառակ,շարունակում է մնալ Հայաստանի առջեւ ծառացած ամենամտահոգիչ սոցիալական խնդիրը։ Առա­վելանհանգստացնող է մանավանդ այն հանգամանքը, որ սոցիալական բե­ւեռացումը ոչ թե մեղմանում, այլգնալով խորանում է, այսինքն՝ հա­րուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատները՝ ավելիաղքատանում։ Չնայած աշխատավարձերը, թոշակները եւ նպաստները ժամանակ առ ժա­մանակբարձրացվում են, բայց վերջին տարիների ընթացքում արձանագրված սղաճի պատճառով ժողովրդիդրամական եկամուտների մեծացման էֆեկտը հավասարվում է զրոյի։ Այսօր Հայաստանում 100 դոլարնունի նույն գնո­ղունա­կությունը, ինչ տասը տարի առաջվա 20–25 դոլարը։ Անգամ պաշտոնականտվյալների համաձայն՝ արտագաղթը ոչ միայն չի դադարում, այլեւ շարու­նակում է պահպանվել տարեկանշուրջ 25.000 մարդու սահմաններում։ Վե­րացել է մարդկանց բնական կապվածությունը հայրենի հողին։Հայրենիքը, տունը, նույնիսկ ընտանիքը լքելու երեւույթը դարձել է առօրյա ու սովորական։

Սոցիալական դրությունը ծանր է մանավանդ մարզային քաղաքներում եւ գյուղական վայրերում, որոնցբնակչությունը մատնված է լիակատար թշվա­ռության ու ամենօրյա գոյապայքարի։ Մեր Շարժումըձեռնարկել է վիճա­կագրական մի լայնածավալ միջոցառում՝ պարզելու համար 1997–2007 թթ. միջեւ ընկածժամանակահատվածում մարզերի բնակչության եւ աշա­կեր­տու­թյան թվաքանակի փոփոխությունները՝տվյալներ, որպիսիք ընդհանրապես բացակայում են պաշտոնական վիճակագրության մեջ։ Քայքայմանահագնա­ցող միտումի մասին պատկերացում տալու համար, արժե ներկայացնել այդ տվյալներիցպատահականորեն ընտրված մի փոքրիկ փունջ. – Սյունիքի մարզի բնակչությունը 1997-ին կազմել է163.426, իսկ 2007-ին՝ 133.000 մարդ, աշակերտությունը՝ համապատասխանաբար 27.500 եւ 17.875. բացիայդ, մար­զում դատարկ է շուրջ 2.000 տուն, այդ թվում՝ Տաթեւ գյուղում՝ 58, Շի­նու­հայ­րում՝ 80,Խոզնավարում՝ 29 եւ այլն. – Շիրակի մարզի բնակչության թիվը 1997‑ին եղել է 362.000, իսկ 2007-ին՝ դարձել281.000. նույն թվականների միջեւ աշակերտների թիվը 58.000-ից իջել է 44.000-ի. – Արարատի մարզիբնակ­չու­թյունը 1997-ին կազմել է 275.000, իսկ 2007‑ին՝ 183.000 մարդ, աշակերտների թիվը 53.500-ից իջել է38.900-ի. մարզում դատարկ տների թիվը 1997-ին եղել է 2.000, իսկ այժմ՝ հասել 5.000-ի. – Լոռու մարզիաշակերտների թիվը 1997-ին եղել է մոտ 60.000, իսկ 2007-ին կազմում է 38.758. – Արմավիրի մարզում 1997թվականին կար 45.000 աշակերտ, իսկ 2007-ին առկա է 39.000. – Դրությունն ավելի ողբալի է պատկերանումառանձին բնակավայրերի կտրվածքով. այս­պես, 1997–2007 թթ. միջեւ Էջմիածին քաղաքում բնակչությունընվազել է 10.700 մարդով, իսկ աշակերտությունը՝ 3.742-ով, Արմավիրի մարզի գյուղերից Բաղրամյանում՝համապատասխանաբար 612-ով եւ 142-ով, Քարակերտում՝ 600-ով եւ 286-ով, Շենիկում՝ 160-ով եւ 44-ով,Դալարիկում՝ 600-ով եւ 140-ով եւ այլն։ Մի խոսքով, կիսադատարկ գյուղեր, լքված տներ, ցաքուցրիվընտա­նիք­ներ, վերացող դպրոցներ. ահա սա է քոչարյանա-սերժական շրջանի Հայաս­տանի իրականպատկերը, եւ ոչ թե Երեւանի կենտրոնի շքեղ խանութները, ճոխ ռեստորանները եւ ժամանակակիցբնակարանները, որոնցից օգտվում է բնակչության ոչ ավելի, քան հինգ տոկոսը։

Եթե Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը որոշ առումով պայմանավորված է օբյեկտիվգործոններով, այն է՝ շրջափակումներով, միջ­ազ­գային շուկայում նավթի գների անընդհատ բարձրացմամբեւ դոլարի կուր­սի շարունակվող արժեզրկմամբ, ապա գլխավորապես այն արդյունք է կառա­վարմանարատավորության, ներկա իշխանությունների վարած սխալ տնտե­սական քաղաքականության եւհամատարած կոռուպցիայի, որը կրում է հա­մա­կարգային բնույթ եւ կառավարվում վարչախմբիպարագլուխների կողմից։ Ընդ որում, ժողովրդի կեղեքումն ու հարստահարումը տեղի է ունենում ոչ միայնհամակարգավորված եւ անթափանցիկ մեխանիզմների, այլեւ պետա­կան մասշտաբի բացահայտհանցագործությունների միջոցով, ինչպիսիք են՝ «Հայռուսգազարդի» մատակարարած գազի գումարիանհետացումը, հանրա­պետություն ներկրվող բենզինի ծավալների եւ ղազախական գազի հետ կապ­վածվիճակագրական մեքենայությունները, հանքերի, պահուստային հողերի, քաղաքային բնակավայրերիհողատարածքների, պետական գույքի սեփակա­նաշնորհման ապօրինի գործարքները եւ այլն։

Վարչախմբի գործունեությունը համարյա նույնքան խոցելի եւ վնա­սա­կար է նաեւ արտաքինքաղաքականության բնագավառում։ Անցած տասը տա­րիների ընթացքում միջազգային հանրությունը եւտարածաշրջանի երկրները Հայաստանից չեն ստացել ոչ մի դրական ազդակ։ Ըստ էության, որեւէառաջ­ընթաց չի արձանագրվել, իսկ որոշ դեպքերում ետընթաց է տեղի ունեցել ար­տաքինքաղաքականության այնպիսի կենսական եւ հրատապ խնդիրների լուծման գործում, ինչպիսիք են՝Ղարաբաղյան հակամարտության կարգա­վո­րումը, երկրի քաղաքական եւ տնտեսական մեկուսացմանհաղթահարումը, հա­ղորդակցության ուղիների շրջափակման վերացումը, Հայաստանի ներ­գրա­վումըմիջազգային եւ տարածաշրջանային տնտեսական ծրագրերում, հայ-թուրքական հարաբերություններիկառուցումը եւ այլն։ Հայաստանի ար­տաքին քաղաքականությանը բնորոշ են անպատասխանատվությունը,իրա­վիճակայնությունը, անհետեւողականությունը եւ համակարգավորվածության բացակայությունը։Արտաքին գործերի նախարարությունը, փաստորեն, վե­րածվել է միջազգային ասպարեզում վարչախմբիքարոզչության առաքե­լու­թյամբ օժտված գովազդային ընկերության։

Երկրի «զարգացման» ճանապարհներից մեկն, ահա, իշխանություն կոչ­ված այս քրեական համակարգիվերարտադրությունն է, ինչը հավասարազոր է ազգային աղետի։ Եթե վարչախմբին հաջողվի բռնությամբ,ընտրա­կեղ­ծիք­ներով եւ կաշառատվությամբ եւս տասը տարի երկարաձգել իր գոյությունը, ապապետության կորուստներն այլեւս անհատուցանելի կարող են դառնալ։ Իր ապագա գործունեությանվերաբերյալ ինչպիսի նախընտրական խոստում­ներ էլ տա նախագահի պաշտոնին հավակնողիշխանական թեկնածուն, միեւ­նույն է, գործող հանցավոր համակարգի ճարտարապետներից մեկը լինելունրա հանգամանքը հավատ չի կարող ներշնչել այդ խոստումների նկատմամբ։ Փոխպարտավորվածությանեւ հանցակցության բազմաթիվ թելերով կապված լինելով ավազակապետական համակարգի բոլորդերակատարների հետ, նա, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չի կարող սահմանազատվել այդհամա­կար­գից, առավել եւս՝ վերափոխել այն, քանի որ կամա թե ակամա դարձել է նրա պատանդը։ Ուստիայս ճանապարհը անխուսափելի կոր­ծան­ման ճանապարհն է։

* * *

Մյուս ճանապարհը կամ այլընտրանքը մեկն է՝ վստահել այնպիսի իշ­խանության, որը երկիրն առաջնորդիհակառակ ուղղությամբ, այսինքն՝ դեմ­քով շրջվի դեպի մարդը, քաղաքացին եւ ժողովուրդը։ Հետեւաբար,Հայաս­տա­նի հաջորդ նախագահի համար գործունեության ուղեցույց պիտի ծառայի հայ ժողովրդիմտահոգությունների, բաղձանքների, նյութական եւ հոգեւոր պա­հանջ­մունքների այն փաթեթը կամ նրաերազած «վերագտյալ դրախտի» այն պատկերը, որը ես փորձեցի ներկայացնել նախորդ գլխում, եւ որը,վերջին հաշվով, հանգում է Հայաստանը նորմալ երկրի վերածելու պարզ գաղա­փա­րին։ Իմ ծրագիրը ճիշտընկալելու համար կառաջարկեի վերընթերցել այդ ոչ այնքան ծավալուն գլուխը եւ մտապահել այն բոլորհարցերը, որոնց լուծումը ժողովուրդն ակնկալում է իշխանություններից։

Չեմ կարծում, թե հիմքեր կան ժողովրդի համեստագույն ակնկա­լիք­ների իրականացման հույսերըկապելու ներկա իշխանությունների հետ, քա­նի որ նրանք անցած տասը տարիների ընթացքում ոչ միայնայդ ուղղությամբ որեւէ քայլ չձեռնարկեցին, այլեւ, ընդհակառակը, ժողովրդին դատա­պար­տե­ցինկատարյալ ստրկության՝ ոտնահարելով արժանապատիվ կյանքի նրա բնա­կան իրավունքը եւ պղծելովնրա բոլոր սրբություններն ու բարոյական սկզբունք­ները։ Համոզված եմ նաեւ, որ ժողովուրդն այլեւս չիգայթակղվի նրանց խոս­տումներով կամ ընտրակաշառքով, եւ թույլ չի տա նրանց վեր­ար­տադրու­թյունը։Հետեւաբար, «վերագտյալ դրախտի» երազանքի իրակա­նաց­ման կամ նորմալ պետության կայացմանհիմքերը դնելու պատաս­խանա­տվու­թյունը կրելու են Հայաստանի Հանրապետության նորիշխանությունները։

Ցավալի է նշել, որ անկախության 17-րդ տարում Հայաստանի հասա­րա­կու­թյունը հարկադրված էվերադառնալ քաղաքական եւ սոցիալ-տնտե­սա­կան բնույթի այնպիսի խնդիրների արծարծմանը, որոնքվաղուց պետք է գտած լինեին իրենց լուծումը։ Խոսքը վերաբերում է Անկախության շարժմանգաղափարախոսության եւ Հայաստանի Հանրապետության Սահմա­նադրու­թյան հիմքում դրվածհիմնարար սկզբունքներին, այն է՝ իշխանության ճյու­ղերի հավասարակշռություն, օրենքի գերակայություն,ժողովրդավարական ազա­տությունների ապահովում, մարդու եւ քաղաքացու իրավունքներիպաշտ­պանություն, շուկայական տնտեսակարգի արմատավորում, քաղա­քա­ցիական հասարակությանձեւավորում եւ այլն։ Թեեւ այս ամենը հստակորեն ամրագրված է Հայաստանի ՀանրապետությանՀիմնական օրենքում, սակայն իրականությունը դեռեւս շատ հեռու է արդիական պետության նրա հռչակածգաղափարախոսությունից։ Ուստի զարմանալի չպետք է թվա, որ նախագահի պաշտոնում իմգործունեության ծրագրի առաջնահերթությունները, մանրա­մասնություններով հանդերձ, հանգելու ենվերը նշված հիմնարար սկզբունք­ների վերահաստատմանը։ Դրա անհրաժեշտությունը բխում է նրանից, որայդ սկզբունքների կիրառումը, դժբախտաբար, նույնքան այժմեական եւ հրատապ է այսօր, որքան տասնյոթտարի առաջ։

Նորմալ երկրի ուրվանկարը՝ քաղաքական լեզվով

1. Ներքին քաղաքականության բնագավառում Հայաստանի Հանրա­պե­տու­թյան ապագա նախագահի իրականացնելիք առաջնահերթ խնդիրներն են.

Սահմանադրական կարգի վերականգնումը, այն է՝ իշխանության ձե­ւա­վորումը բացառապես ազատ ընտրությունների միջոցով.

Ներկա բրգաձեւ ավազակապետական համակարգի կազմաքանդումը, օրենս­դիր, գործադիր եւ դատական իշխանությունների անկախության եւ հավա­սա­րակշռության ապահովումը.

Լիարժեք ժողովրդավարության հաստատումը, խոսքի, մամուլի, խղճի ազատության երաշխավորումը, բազմակուսակցականության եւ պառլա­մեն­տա­րիզմի վերջնական արմատավորումը.

Քաղաքացիական հասարակության ինստիտուտների՝ տեղական ինք­նակառավարման մարմինների, արհմիությունների, ստեղծագործական միու­թյունների, ոչ կառավարական կազմակերպությունների ամրապնդումը.

Իրավապահ մարմինների եւ բանակի՝ քաղաքականության մեջ ներ­քաշ­վածության գոյություն ունեցող պրակտիկայի բացառումը.

Վարչական ավելորդ օղակների վերացումը եւ վերջին տասը տարի­ների ընթացքում անհարկի ուռճացած պետական ապարատի կրճատումը։

2. Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի նոր իշխա­նու­թյունների առջեւ կանգնած խնդիրների շարքում իրենց կարեւորությամբ առանձնանում են.

Ազգային շահերի վրա հիմնված հավասարակշիռ եւ կառուցողական դիվանագիտության վերականգնումը, աշխարհի բոլոր երկրների հետ բարե­կա­մության եւ փոխշահավետ համագործակցության ձգտումը.

Միջազգային կազմակերպությունների առջեւ ստանձնած պարտավո­րու­թյունների կատարումը, նախկինում կնքված միջպետական բոլոր պայմա­նագրերի նկատմամբ հավատարմության վերահավաստումը.

Բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումն ու խորա­ցու­մը անմիջական հարեւանների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի հետ, կա­ռուցողական ջանքերի գործադրումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարա­բերությունների կարգավորման ուղղությամբ.

Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթահա­րումը, միջազգային եւ տարածաշրջանային տնտեսական համակարգերում երկրի ներգրավվածության աստիճանի բարձրացումը.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում քա­ղաքական կամքի դրսեւորումը, հանդես գալով արցախահայության ինքն­որոշ­ման իրավունքի պաշտպանության եւ հարցի լուծման փոխզիջումային տարբերակի որոնման դիրքերից։

3. Օրինականության վերականգնման ասպարեզում ծրագրվում է իրա­կա­նացնել իրավական պետության կայացմանն ու երկրի բարոյա-հո­գե­բա­նա­կան մթնոլորտի առողջացմանն ուղղված հետեւյալ հրատապ միջոցառումները.

Օրենքի առջեւ մարդկանց հավասարության եւ դատարանների լիա­կա­տար անկախության ապահովում՝ բացառելով իշխանության մյուս թեւերի կողմից դատավորների վրա գործադրվող որեւէ ճնշում.

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների ընդլայնում՝ նպատակ հետապնդելով այդ ինստիտուտը վերածելու պետական հաստա­տությունների, մասնավորապես, իրավապահ մարմինների իրական եւ արդյու­նավետ հակակշռի.

Անզիջում պայքար կոռուպցիայի, պաշտոնեական չարաշահումների, կաշառակերության, դրամաշորթության, վիճակագրական կեղծարա­րություն­ների, քրեական եւ տնտեսական հանցագործությունների դեմ.

Բնակչության ձեռքում գտնվող ապօրինի զենքի եւ զինամթերքի կար­գավորված առգրավում, կազմակերպված հանցագործություններին, մանա­վանդ զինված ավազակախմբերի գործունեությանը վերաբերող օրենսդրու­թյան խստացում.

Առանձնահատուկ վերաբերմունքի դրսեւորում անցյալում կատարված աղմկոտ հանցագործությունների՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, քաղաքական մյուս սպանությունների, բենզինի եւ գազի ներկրման հետ կապ­ված մեքենայությունների, սեփականաշնորհման բնագավառում տեղի ունե­ցած չարաշահումների բացահայտման նկատմամբ.

Հետեւողական աշխատանք ներկա իշխանությունների եւ նրանց հո­վա­նավորությունը վայելող որոշ ընկերությունների կողմից ժողովրդից հափշտակ­ված գումարները պետական գանձարան վերադարձնելու եւ դրանք գլխավորապես բնակչության սոցիալական կարիքների բավարարմանը ծառայեցնելու ուղղությամբ.

Ակտիվ մասնակցություն տեռորիզմի, թմրաբիզնեսի, փողի լվացման, մարդկանց ապօրինի առեւտրի (թրաֆիկինգ) դեմ միջազգային հանրության կողմից հայտարարված անհաշտ պայքարին.

Տնտեսական հանցագործությունների բացահայտման ընթացքում օրի­նականության լիարժեք գործադրում, վհուկների որսի եւ սեփականության վերաբաշխման միտվածության իսպառ բացառում.

Ոստիկանության, Անվտանգության ծառայության, Դատախազության, Հարկային տեսչության, Մաքսային վարչության աշխատակիցների եւ դատա­վոր­ների աշխատավարձի կտրուկ հավելում՝ նրանց աշխատանքի արդյունա­վե­տությունը բարձրացնելու եւ ապօրինի եկամուտներ ստանալու գայ­թակղու­թյունից զերծ պահելու նպատակով։

4. Տնտեսական բնագավառում Հայաստանի հաջորդ իշխանու­թյունների առջեւ կանգնած գլխավոր մարտահրավերը արդյունաբերության զար­գացման խթա­նումն ու բնակչության կենսամակարդակի որակական փո­փո­խության ապա­հովումն է, ինչին նախատեսվում է հասնել հետեւյալ սկզբուն­քային միջոցա­ռումների իրականացման շնորհիվ.

Կառավարման բարելավում, օրինականության հաստատում, բարե­փո­խումների նոր փաթեթի ընդունում, ստվերայնության կրճատում կամ, ավե­լի ճիշտ, պետական ռեկետի վերացում.

Շուկայական տնտեսության երեք հիմնական սկզբունքների հետեւո­ղական գործադրում, ինչը ենթադրում է՝ տնտեսավարող սուբյեկտներին հա­վասար հնարավորությունների ընձեռում, ազատ մրցակցության ապահովում եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորում.

Օրինականության եւ լիակատար թափանցիկության ապահովում սե­փականաշնորհման, պետական գույքի եւ հողի վաճառքի, աճուրդների եւ տենդերների կազմակերպման, լիցենզիաների տրամադրման եւ շինարա­րա­կան աշխատանքների թույլտվության հարցերում.

Հարկային օրենսդրության կատարելագործում, հարկման բազայի ընդ­լայ­նում, հարկային բեռի հավասարաչափ բաշխում, խոշոր ձեռներեցների անխտիր ընդգրկում հարկման դաշտ, «Պարզեցված հարկի օրենքի» գործա­դրման շարունակում, պետության կողմից հարկային կանխավճարների եւ ավե­լացված արժեքի հարկի վերադարձման երաշխավորում.

Հակամենաշնորհային քաղաքականության հետեւողական իրագոր­ծում, ներմուծվող ապրանքների շուկայում քվոտաների բաշխման եւ մենա­շնոր­հային դիրքի առաջացման անթույլատրելիություն, ոչ բարեխիղճ մրցակ­ցության կամ մենաշնորհային գործելակերպի պարագայում օրենքով նախա­տեսված խիստ պատժամիջոցների կիրառում.

Արտադրության խթանմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացում, նկատի ունենալով, մասնավորապես, հիմնական կապի­տա­լում ներդրվող միջոցների հաշվառումը արտադրանքի ինքնարժեքի կազմում եւ դրանց ազատումը շահութահարկից, ինչպես նաեւ շահութահարկից կան­խավճարներ մուծելու պրակտիկայի դադարեցումը եւ ներքին արտադրողի շահերի հավասարեցումը ներմուծողի նկատմամբ.

Պետական աջակցության ցուցաբերում բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության, մասնավորապես, ինֆորմացիոն եւ տելեկո­մու­նիկացիոն բնագավառներում գործող արտադրությունների եւ մատուցվող ծառայությունների զարգացման, ինչպես նաեւ՝ արագագործ եւ մատչելի ին­տերնետային ցանցի համատարած ներդրման գործում.

Գյուղացիական տնտեսությունների սպասարկման ենթակառուց­վածք­ների ստեղծում, որոնց տակ ենթադրվում են՝ այդ տնտեսությունների ֆի­նանսավորման կազմակերպման, ագրոսպասարկման, ոռոգման, գյուղ­մթերք­ների վերամշակման եւ իրացման համակարգերը. որպես գյուղատնտե­սու­թյան զարգացմանն ուղղված լրացուցիչ միջոցներ նախատեսվում են՝ պե­տու­թյան մասնակ­ցու­թյամբ գյուղացիական տնտեսությունների բերքի պարտա­դիր ապահովա­գրու­մը, ներմուծվող սերմնացուի վրա ավելացված արժեքի հարկի տարածման վերացումը եւ դիզելային վառելիքի ազատումը ակցի­զա­յին հարկից, ինչպես նաեւ՝ պետության կողմից պարբերական աջակցության ցուցաբերումը սերմ­նացուի, պարարտանյութերի, տոհմային հոտի ձեռք­բեր­ման գործում.

Բանկային գործունեությանը վերաբերող օրենսդրության վերանայում, մասնավորապես, Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունների ընդ­լայ­նում՝ ի հաշիվ նրա նախագահին վերապահված անհամաչափ լիազորու­թյունների, նոր բանկերի գրանցման պահանջների մեղմացում, ներդրումային հիմնադրամների, ֆոնդային բորսայի, վարկային կազմակերպությունների գոր­ծունեության խթանում։

5. Սոցիալական ոլորտում Հայաստանի նոր իշխանությունների գործու­նեության հիմքում ընկած են լինելու աղքատության վերացման, զբաղվա­ծու­թյան եւ ծնելիության խթանման խնդիրները, որոնց լուծման համար, առա­ջին հերթին, ծրագրվում է իրականացնել հետեւյալ անհետաձգելի միջոցառումները.

Բնակչության իրական եկամուտների անշեղ աճի ապահովում՝ միջին աշխատավարձի գծով՝ տարեկան շուրջ 20, իսկ թոշակների գծով՝ շուրջ 30–40 տոկոսի չափով, ինչպես նաեւ՝ պետության կողմից մասնավոր կենսաթոշա­կա­յին հիմնադրամների գործունեության երաշխավորում.

Երեխաների ծննդյան համար մայրերին տրվող միանվագ նպաստների կտրուկ հավելում՝ 2008 թվականից եւեթ դրանք սահմանելով՝ 500.000, երրորդ երեխայից սկսած՝ 1.000.000, իսկ հինգերորդ երեխայից սկսած՝ 1.500.000 դրամի չափով.

Բնակչության խորհրդային ավանդների ձեւակերպումը որպես պետա­կան պարտատոմսեր՝ դրանք մարելով կրկնակի անգամ ավելի արագ եւ կրկնակի անգամ ավելի մեծ ծավալներով, քան նախատեսված է 2005 թվա­կանին ընդունված օրենքով.

Ի տարբերություն, այսպես կոչված, էլիտար շինարարության խթան­մանը, պետության կողմից սոցիալական բնակարանային շինարարության լայ­նածավալ ծրագրի իրականացում, որի խնդիրն է երիտասարդ կամ բնա­կարանազուրկ ընտանիքներին անվարձ տրվող բնակարաններով ապահովումը.

Առ 1-ը հունվարի 2005 թ. դրությամբ զինվորական ծառայությունից խուսափած եւ արտասահմանում ապաստանած շուրջ քսան հազար երիտա­սարդների նկատմամբ համաներման կիրառում, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պարագայում զինված ուժերի զգալի կրճատում եւ աստիճանական անցում պայմանագրային ծառայության.

Առողջապահության, կրթության, գիտության ոլորտներում պետական ծրագրերի դերի եւ տեսակարար կշռի մեծացում, հավաստագրային եւ հաս­ցեագրված ֆինանսավորման համակարգերի ներդրում, մասնավոր կապի­տալի ներգրավվածության ընդլայնում, ապահովագրական եւ հիպոթեկային հիմնադրամների հնարավորությունների լիարժեք օգտագործում, բուհական ուսման վարձերի ձեւավորումը կանոնակարգող եւ դրանց աճը զսպող մեխանիզմների կիրառում, Հայաստանի բուհերի օժտված ուսանողների կրթությունն արտասահմանում կազմակերպելու նպատակով պետական հատուկ հիմնադրամի ստեղծում։

Այսպիսով, ամենահամեստ հաշվարկներով, Հայաստանի Հանրա­պետու­թյան սոցիալ-տնտեսական զարգացման ներկայացվող ծրագրի համաձայն նախատեսվում է՝ 2008–2012 թթ. ընթացքում կրկնապատկել երկրի համա­խառն ներքին արդյունքը, եռապատկել պետական բյուջեն ու միջին աշխա­տա­վարձը եւ քառապատկել միջին կենսաթոշակը։ Ինքնըստինքյան հաս­կա­նալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, շրջա­փա­կումների վերացման եւ հայ-թուրքական սահմանի բացման պարագայում սպասելի են շատ ավելի տպավորիչ արդյունքներ։

* * *
Ցանկացած ընտրություն եթե ոչ անպայման պառակտում, ապա որո­շակի լարվածություն է առաջացնում հասարակության մեջ։ Ուստի ապագա նախագահից պահանջվում է իր գործունեության առաջին իսկ օրվանից լուրջ քայլեր ձեռնարկել այդ լարվածությունը մեղմելու եւ հանդուրժողականության ու ազգային համախմբման մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։ Վստահեցնում եմ, որ հաղթանակի պարագայում ես անշեղորեն առաջնորդվելու եմ այդ գիտակցությամբ։
                                                                                                                           6 հունվարի, 2008 թ.