PropellerAds

Thursday, May 24, 2012

Վստահելի Կոնգրեսի վստահելի ուժը



''Կոնգրեսը համագործակցելով Բարգավաճի հետ մաքրեց վերջինիս, ընտրողների աչքերում դարձրեց ընդդիմադիր և արդյունքում իր ձայների մեծ մասը անցան ԲՀԿ-ին''-Մառազմ: Սկսենք տրամաբանական շղթան սկզբից. եթե սա իրականություն է, ապա ենթադրվում է, որ Կոնգրեսը ունեցել է համակիրների` ընտրողների x քանակ, եթե սա իրականություն է, ապա այս ընտրող-համակիրները անվերապահորեն վստահել են ՀԱԿ-ին, որպես ընդդիմադիր ուժ: Հիմա վերոնշյալ պնդումից ստացվում է, որ մարդիկ Կոնգրեսի ինչ որ քայլերից` ենթադրաբար, միասնական շտաբի ձևավորումից հասկացել են, որ պիտի ձայն տան ԲՀԿ-ին: Ստացվում է, որ մարդիկ, որոնք վստահում էին մեկ ուժի, անկախ այդ ուժի ամենօրյա կոչերից ընտրել իրեն ինչ-որ տողատակերով հասկանում են, որ պիտի ընտրեն մյուս ուժին, վստահելով առաջին ուժին:
Իրականում Հայստանում շատ չնչին տոկոս են կազմում մարդիկ, որոնք ընդդիմադիր չեն և չեն ուզում փոփոխություններ: Մայիսի 6-ին Կոնգրեսը ստացել է նրանցից ամենավճռականների ձայները: Այդ մարդկանց չեն կարողացել ստիպել ընտրել այս կամ այն հակաժողովրդական ուժին ոչ փողի, ոչ ահաբեկուների միջոցով: Այսինքն, եթե մարդկանց վրա չեն եղել ճնշումներ կամ նրանք կարեցել են դիմակայել այդ ճնշումներին, ապա նրանք հանգիստ գնացել և ընտրել են իրենց կողմից վստահելի Հայ Ազգային Կոնգրեսին, այլ ոչ թե իրենց կողմից վստահելի Կոնգրեսի վստահելի ուժին...
Ակնհայտ է, որ սա հերթական մի բառախաղ է, որը արհեսկանորեն տարածում են իշխանական քարոզիչները, կամ այդպիսին հանդիսացող ''ընդդիմադիրները'': Նրանք ունեն մեկ խնդիր` հուսահատություն առաջացնել ժողովրդի մոտ, ստիպել նրանց համակերպվել ''անխուսափելի'' իրականության հետ ու ապրել գլուխը կախ, ստրուկի պես կամ ուղղակի թողնել ու հեռանալ երկրից:

No comments:

Post a Comment