Այն բանից հետո երբ ԲՀԿ-ն հայտարարեց կոալիցիա չմտնելու մասին, հակառակ միշիկական լրատվամիջոցների կանխատեսումների, տարրական մասնագիտական պարկեշտություն ունեցող, իրենց լրագրող համարող արմանբաբաջանյանները պետք է առնվազն պապանձվեն, եթե ոչ անհետանան լրատվական դաշտից: Բայց քանի որ գործ ունենք արմանբաՐբաջանյանների հետ, ապա վստահաբար կարող ենք կանխատեսել նրանց նոր քարոզչական լեգենդը. այն է` '' Այսպիսով Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին գործուղեց ընդդիմադիր դաշտ, որ շարունակի ՀԱԿ-ին կառավարելի պահելու հաջողությամբ մեկնարկած իր գործունեությունը և այդպիսով չեզոքացնելու Սերժ Սարգսյանին 2013-ին ընդդիմության կողմից մարտահրավեր նետելու հնարավրությունը'' և այլն, և այլն, և այլ նման կարգի իրականության հետ կապ չունեցող այլ դատարկաբանություններ: Իսկ նպատակը շատ հստակ է` հնարավորինս նվազեցնել Սերժի կորուստները Հանրապետական կուսակցությանը մեկուսացնելուն ուղղված ընդդիմադիր ուժերի հաջողված մարտավարությանը և նսեմացնել Տեր-Պետրոսյանի դեռ 2011-ի հոկտեմբերից որդեգրած կոալիցիայի պառակտման ռազմավարության հաջողությունը:
No comments:
Post a Comment