PropellerAds

Sunday, May 27, 2012

Սովերենք օգտվել Մայր օրենքից

1995-ի հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց համաժողովրդական հանրաքվե, որով ժողովուրդը հաստատեց երկրի մայր օրենքը: Դրանով Հայաստանը հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, ինքնավար պետություն, տարանջատվեցին իշխանության երեք ճյուղերը` օրենսդիր, գործադիր եւ դատական: Սահմանադրության մեջ արտահայտվեցին հայ ժողովրդի համազգային նպատակները, ընդհանուր բարեկեցության, քաղաքացիական համերաշխության եւ այլ երազանքները... 
   Մենք շատ ավելի լավ քան մնացած ազգերը պետք է գիտակցենք անկախության ու ազատության իրական արժեքը: Ո՞վ մեզնից լավ գիտի թե ինչ է անարդարությունը, ինչ է հալածանքը, ինչ է խտրականությունը, ինչ է նշանակում փոքրամասնություն լինելը, անպաշտպան լինելը: Սահմանադրությունը տալիս է այս երևույթներից պաշտպանվելու հնարավորություն: Մեզ մնում է միայն սովորել օգտվել Մայր օրենքից:

No comments:

Post a Comment