PropellerAds

Saturday, May 12, 2012

Կոնգրեսը քանդում է` ռեժիմը քանդվում է



Հանցավոր ռեժիմը, որը երազում է իր գոյությանը սպառնացող միակ ուժի` Հայ Ազգային Կոնգրեսի վերացման մասին, այսօր ստիպված համակերպվել է այն մտքին, որ այդ ուժը հայտնվելու է Խորհրդարանում: Եվ սա ռեժիմի մեծահոգության դրսեվորում չէ, այլ ՀՀ քաղաքացու ձեռքբերումն է: 
Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ Սերժիկ Սարգսյանն ու նրա հանցախումբը մեկ հնարավորություն անգամ բաց չեին թողնի մեզ բանտերը լցնելու կամ ուղղակի ֆիզիկապես ոչնչացնելու համար: Բայց այդ հնարավորությունը նրանց չտրվեց: Մենք այս չորս տարիների անզիջում ու վճռական պայքարի, Հայ Ազգային Կոնգրեսի ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքում կարեցանք պաշտպանվել թե ֆիզիկական ոչնչացումից, թե բանտերից: Դիմակայելով ողջ պետական` ուժային, ֆինանսական մեքենային մենք նաև կարողացանք անցնել հակահարձակման: Արդյունքում` ազատագրվեց Ազատության հրապարակը, ազատ արձակվեցին քաղբանտարկյալները, մարդասպանները ժողովրդի ճնշման տակ ստիպված նստեցին բանակցային սեղանի շուրջ: Իսկ այսօր ռեժիմը նույնպես` ոչ իր ցանկությամբ հանդուրժելու է ազատ խոսքը, սուր քննադատությունը հենց իր քթի տակ` հանդուրժելու է Հեղափոխությունը Խորհրդարանում:
Եվ սրանից մի շատ պարզ հետևություն. Կոնգրեսը քանդում է` ռեժիմը քանդվում է: Եվ այս պրոցեսը չի դադարելու մինչև վարչախմբի վերջնական տապալումը:
Կեցցե՛ Խորհրդարանական Հեղափոխությունը

No comments:

Post a Comment