PropellerAds

Monday, May 14, 2012

Կպնենք գործի

Վարչախումբ կոչվածը մենք ենք մեր գլխին բերել: Մենք ենք, որպես նախագահ ընտրել Քոչարյանին ու Սարգսյանին, մենք ենք, որ տարիներ շարունակ հանդուրժել ու հանդուրժում ենք մարդասպանների, նեմեցների ու լֆիկների բեսպրեդելը: Միաժամանակ ստեղծված կործանարար իրավիճակից ելքը կախված է նույնպես միմիայն մեզնից: Ամեն ինչ կախված է մեր վճռականությունից, մեր անարդարության դեմ պայքարելու պատրաստակամությունից: Պայքարը հեշտ չի եղել. առջևում դեռ շատ ծանր օրեր կլինեն: Բայց Կոնգրեսում այսօր համախմբված են հենց այն մարդիկ, որոնք կռվել ու կռվելու են մինչև վերջ, անկախ ամեն ինչից: Կոնգրեսի համար խորթ են հիասթափություն, հուսահատություն, նվնվոց և նմանատիպ այլ խոսքերը: Չորս տարվա պայքարի ընթացքում մենք ոչ մի քայլ ետ չենք գնացել, մենք ունեցել ենք միմիայն ձեռքբերումներ ու հաղթանակներ: Իսկ հիմա էլ ավելի ուժեղացած գնում ենք դեպի վերջնական հաղթանակ: Կլինենք 100 հոգով` կհասնենք 10 տարուց, կլինենք 1.000.000 հոգով` կհասնենք մեկ ժամից:
Էնպես որ, դադարեցնենք նվնվոցը, կպնենք գործի ու գտնենք լավագույն ճանապարհները 100-ը 1.000.000 դարձնելու համար:

No comments:

Post a Comment