PropellerAds

Thursday, May 31, 2012

Փոփոխություններ, որ ցավացնում են

  Որևէ մեկի համար գախտնիք չէ, որ Հայստանում նախընտրական կարգախոսները հիմնականում ''կյանքի են կոչվում'' ընտրությունների նախաշեմին, երբ ընտրվողները խնդիր ունեն ամեն գնով հասնել իշխանության: Իսկ այդ խնդիրը լուծելուց հետո մեր հարգելի իշխանավորները` թաղապետերը, մարզպետները, պատգամավորները, նախագահները շատ արագ մոռանում եմ բոլոր խոստումները և սկսում են զբաղվել լափելու պատվավոր առաքելությամբ:
 Վերջին ընտրությունները նույնպես պետք է որ բացառություն չլինեյին, սակայն մենք այսօր ականատես ենք լինում գլխավոր ընտրակեղծարարի նախընտրական գլխավոր խոստման ''կատարմանը'': 
  Բոլորս լավ հիշում ենք 
հանրապետականների ''Հավատանք, որ փոխենք''` ծաղրի առարկա դարձած կարգախոսը: Ելնելով անցյալի դառը փորձից շատ դժվար էր պատկերացնել, որ ռեժիմը կգնա որևէ փոփոխության: Բայց արի ու տես, որ փոփոխություններ իսկապես եղան ու, ամենայն հավանականությամբ, դեռ կլինեն: 
  Ներկա իշխանությունները ունակ են միայն երկու տեսակի փոփոխությունների: 
 Առաջինը` փոփոխությունների, որոնց կյանքի կոչումը հարկավոր է ռեալ, դրական փոփոխություններ ցույց տալու համար, իսկ ավելի ճիշտ,  դրական փոփոխությունների իմիտացիա ստեղծելու համար: Սա ունի մեկ շատ պարզ բացատրություն. առջևում ունենք նախագահական ընտրություններ, որի քարոզարշավն արդեն կարելի է մեկնարկած համարել: Այս փոփոխությունները պետք է ընկալել ոչ թե որպես ծրագրերի իրականացում, այլ գալիք ընտրությունների նախընտրական քարոզչության մի մասնիկ: 
  Բայց ինչո՞ւ այս անհրաժեշտությունը չէր առաջացել, ասենք 2007թ-ին, երբ խորհրդարանական ընտրություններն ավարտված էին, իսկ նախագահականը առջևում էր: Պատասխանը պարզ է` մայիսի 31-ից սկսած Խորհրդարանում գործելու է Հայ ազգային կոնգրեսի յոթ հոգուց բաղկացած ֆրակցիան, որը ծայրահեղ քննադատության է ենթարկելու գործող իշխանությունների յուրաքանչյուր քայլ: Բացահայտվելու է նաև հանրապետականների ռեալ փոփոխությունների գնալու մտադրության  բացակայությունը:

Եվ ահա հենց այս խնդիրը քիչ թե շատ լուծելու համար արվում են ոչ թե գիտակցության վրա տպավորույթուն թողնող, ինչպիսին են օրինակ` կոռուպցիայի դեմ պայքար, մենաշնորհների վերացում և այլն, այլ ենթագիտակցության վրա ազդող ''բարեփոխումներ'': Այստեղ հարկավոր է աշխատանք մարդկանց տպավորությունների վրա, որոնցից են` հետիոտների սպիտակ անցումների (զեբռա) դեղին ներկումը, կանգառների դեղին գծերի կարմիր ներկումը կամ ոստիկանության նոր ստորաբաժանման ստեղծումը` մոխրագույն բերետներով և դրական` կապուտ գույնի համազգեստով: Փոփոխություն են խոստացել, փոփոխույթուն են անում:
  Այսինքն, Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից առաջ ուզում է տպավորություն ստեղծել, թե ինքը խոսք պահող տղա է: Բայց այս նպատակի իրականացման համար կա մեկ խանգարող հանգամանք և դա փոփոխությունների երկրորդ խումբն է:  
 Այս խմբի մեջ մտնում են այն փոփոխությունները, որոնք հանրապետականները ստիպված են անել` ելնելով անխուսափելի հանգամանքներից և ունենալով նաև խնդիր  սիրաշահելու, կամ չնեղացնելու այն մարդկանց, որոնք դեռ  նախագահական ընտրությունների ժամանակ պետք է ծառայություն մատուցեն Սերժ Սարգսյանին:
  Այսպիսի փոփոխության վառ օրինակ էր Փակ շուկայի ''ապամոնտաժումը'', կամ այսպիսի աննախադեպ ծավալով ընտրակաշառք բաժանելու հետևանքով դրամի կատաստրոֆիկ արժեզրկումը և այլն: Փոփոխություն է նաև ծայրահեղականության  մեծացումը Հայաստանում, որը կարող է անվերահսկելի չափերի հասնել և հանգեցնել աղետի: 
  Այսքանից կարելի է անել մեկ եզրակացություն` Սերժ Սարգսյանն ու նրա գլխավորած Հանրապետական կուսակցությունը առաջին անգամ ընտրություններից հետո առաջնորդվում են իրենց կարգախոսով, նրանք, կարելի է ասել, կյանքի են կոչում այն: Բայց դա, ինչպես միշտ, արվում է ժողովրդի հաշվին, ինչպես միշտ Հայաստանի ներկայի և ապագայի հաշվին: 
Հ.Գ. Շատ շուտով ավելի շոշափելի, ավելի ցավալի ու ավելի հավատալի կդառնան հանրապետակաների փոփոխությունների մասին տված խոստումները: ''Հավատանք, որ փոխենք''-ը կարող է դառնալ անկախ Հայաստանի վերջին ''իրագործված'' կարգախոսը:

No comments:

Post a Comment