Առաջացած խնդիրները լուսնից չեն ընկել... Հայաստանի Հանրապետությունում ձևավորված ոչ ընտրյալ իշխանությունն ունի թիվ 1 խնդիր` պահպանել իշխանությունը ժողովրդի նկատմամբ, թույլ չտալ, որ քաղաքացին հավատա սեփական ուժերին և չկարողանա ձևավորել օրինակարգ իշխանություն: Այս խնդիրը լուծելու համար պետական մակարդակով խրախուսվում է ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԼԱՍԵՌՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ... Պետք է հասկանալ, որ քանի դեռ Հայաստանում իշխում են հանցագործներն ու ապրելակերպ են թելադրում մարդասպանները, մեր հասարակության փչացումն անխուսափելի է:
Այսպիսով Մեր` ՀՀ քաղաքացիներիս` թե ազգայնականներիս, թե սեռական ու ազգային փոքրամասնություններիս, թե բնապահպաններիս, թե իրավապաշտպաններիս միակ խնդիրը Սերժ Սարգսյանի հակաժողովրդական իշխանության տապալումն է:
No comments:
Post a Comment