PropellerAds

Wednesday, May 23, 2012

Իշխանությունները պատրաստվում են ոչ թե լսել, այլ ճնշել ժողովրդին:

  
Խորհրդարանական ընտրությունների ժամանակ հերթական անգամ խախտվեց քաղաքացիների սահմանադրական ամենակարեւոր իրավունքը: Փաստորեն ստացվեց, որ ՀՀ քաղաքացին չունի ընտրելու, այսինքն իշխանություն ձևավորելու իրավունք: Տեսնելով որ մենք հանդուրժեցինք մեր իրավունքի խախտումը կամ վաճառեցինք մեր իրավունքը` խախտողները սկսեցին ցինիկաբար խախտել մեր մյուս ազատությունները եւս: Ուրիշ կերպ քան ցինիզմ չի կարելի անվանել պետական պաշտոնյաների կողմից տարրական ազատությունների սահմանափակման դեպքերի և ահաբեկչության դրսևորումների արդարացումները:
Այսպիսով, այլևս ցանկացած խնդրի մասին խոսալուց պետք չի անտեսել այն պարզ իրականությունը, որ Հայաստանում այսօր ձևավորվել է իշխանություն, որին չեն ընտրել քաղաքացիները: Հասկացե'ք, այս իշխանությունները կռվի մեջ են սեփական ժողովրդի հետ: Նրանց միակ թշնամին բարոյական արժեքներ, բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող, արժանապատիվ, ցանկացած պահի իր ոտնահարված իրավունքներին տեր կանգնելու պատրաստ քաղաքացին է: Ստացվում է, որ նրանք ունեն մեկ խնդիր` բթացնել, զոմբիացնել ժողովրդին` նրանց մաքսիմալ կառավարելի դարձնելու համար: Սա ռեժիմի գոյության միակ ձևն է: Նրանց հարկավոր են ստրուկներ: Այո, ՀՀ իշխանույթունները անմիջական կապ ունեն հայհոյող, քացիներով կռիվ տվող աղջիկների հետ, նրանք անմիջական կապ ունեն Հայաստանում սկիզբ առած ազգայնական, տեռորիստական դրսևորումների հետ, ինչպես նաև` ահագնացող աղքատության հետ, ինչը թույլ է տալիս ունենալ մի հսկա ''ընտրազանգված'', որը` լինելով ծայրահեղ վատ սոցիալական պայմաններում, պատրաստ է իր երխային 2 օր հացով ապահովելու համար 5000-ով վաճառել իր ձայնը: Այս իշխանությունները անմիջական մասնակիցն ու կազմակերպիչն են Հայաստանում ծայր առած բոլոր հակաժողովրդական, հակասահմանադրական երևույթների:
Հ.Գ. Հայաստանի Հանրապետության իշխանությունները հերթական անգամ պատրաստվում են ոչ թե լսել, այլ ճնշել ժողովրդին:


http://www.facebook.com/permalink.php?story_fbid=407999179245168&id=100001052694966&notif_t=like

No comments:

Post a Comment