Իսկապես իրադարձությունները հիշելու և դրանց բացահայտում պահանջելու իրավունքը յուրաքանչյուրինն է՝ կլինի դա քաղաքական ուժ, կազմակերպություն, նախաձեռնություն, թե անհատ: Բայց խոսքը այստեղ ավելի շատ վերաբերվում է կոնկրետ միջոցառման տեսակին, ձևին, որը ութ տարի շարունակ կազմակերպում է Կոնգրեսը: Մարտի 1-ին կազմակերպվող հավաք-երթը Ազատության հրապարակից արդեն շատ վաղուց Կոնգրեսի ավանդական միջոցառումն է: Այս օրը հիշելու և մեր բողոքը բարձրացնելու համար մենք այս ձևն ենք ընտրել, հիմա ճիշտ է, թե սխալ՝ կապ չունի, ինչպես կուզեք՝ համարեք: Բայց հարցն այն է, թե ինչու է հենց Կոնգրեսի ընտրած հիշատակման ձևը այդքան գայթակղիչ, էդ ինչ մագնիսական ուժ ունենք, որ արդեն ութ տարի շարունակ ամեն անգամ մեկը հայտնվում ու հավակնություն ա ներկայացնում միասին կամ միանձնյա կազմակերպել հենց այդ միջոցառումը: Սա իսկապես մի քիչ կասկածելի է:
Մարտի 1-ը հիշելու համար բավարար է, օրինակ, ուղղակի գնալ ու ծաղիկ դնել Մյասնիկյանի արձանի մոտ կամ եթե խոսք ունեք ասելու, ապա Երևանում ոչ միայն գոյություն ունեն տասնյակ տեղեր դա անելու համար, այլև կան բազմաթիվ այլ ժամեր, երբ կարելի ա կազմակերպել այդ միջոցառումը, ու ձեզ որեւէ մեկը չի խանգարի, հատկապես այդքան չսիրված Կոնգրեսը: Օրինակ՝ նույն Կոնգրեսը անհրաժեշտության դեպքում երբեք կաշկանդված չի եղել իր ավանդական երթը այլ վայրից անել, օրինակ Սարյան պուրակ կամ այլ ֆորմատի միջոցառում կազմակերպել, օրինակ, Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի մասնակցել:
Փաստը մնում է փաստ, որ ինչքան Մարտի 1-ի հանրահավաքը դարձել է ավանդական, այդքան էլ ավանդական են դարձել այդ միջոցառումը հարամ անելու փորձերը:
Հ.Գ. Էս նույնը վերաբերվում է նաև ոստիկանությանը: Ուզում էս հիշես՝ քեզ բռնող չկա, բայց արա դա հնարավորինս հեռու ժողովրդից: Գնա Վովայի գլխավորությամբ երթ արա, ծաղիկ տար, աղոթի, գլուխդ պատով տուր, բայց էդ արյունոտ ձեռքերով մի փորձի Մարտի 1-ը հերթական շոուի վերածել:
No comments:
Post a Comment