PropellerAds

Sunday, December 4, 2011

ՀԱՂԹԵԼՈՒ՛ ԵՆՔ




Նոյեմբերի 25-ին կայացած հանրահավաքով Հայ Ազգային Կոնգրեսը փաստեց մի շատ պարզ իրողություն այն մասին, որ մեր՝ ՀՀ քաղաքացիներիս հաղթանակն այլևս սարերի ետևում չէ, որ ժողովուրդը վերջ ի վերջո, անկախ Սերժիկների ու բազմազան հաստագլուխների դիմադրությունից վերականգնելու է, վերանվաճելու է իրենից խլված իշխանությունը:
Մենք տեսնում ենք մեր հաղթանակը, մենք համոզված ենք մեր հաղթնակի մեջ, մենք մեծ ու հետևողական քայլերով գնում ենք դեպի այն և անկասկած, անկախ տարատեսակ ուժերի աջակցության առկայությունից, թե բացակայությունից հաղթելու՛ ենք:
Իսկ ԲՀԿ-ի հնարավոր կոալիցիայից դուրս գալը և Սերժ Սարգսյանին վռնդելու գործի շուրջ համագործակցությունը Հայ Ազգային Կոնգրեսի հետ ավելի կթուլացնի առանց այն էլ քայքայվող ռեժիմին և կմոտեցնի հաղթանակի օրը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդի համար կհանդիսանա մեղքերի քավության հնարավորություն և մեղմացուցիչ հանգամանք հետագայում:
Մենք չենք սպասում նրանց հետ համագործակցությանը, սակայն մենք պատրաստ ենք դրան:


Հ.Գ. Այն մարդիկ, որ չեն ընդունում ԲՀԿ-ի հնարավոր ռեժիմի դեմ դուրս գալը և հետևաբար Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցությունը ոչ լեգիտիմ նախագահի հեռացման գործում, նույն հաջողությամբ կարող են չնդունել Սերժ Սարգսյանի հնարավոր ինքնակամ հրաժարականը՝ պատճառաբանելով, թե հրաժարականը պետք է լինի պարտադրված: 
                                                                               
Արեգ Գևորգյան
04.12.2011

No comments:

Post a Comment