Իսպանական նոր տեսակը և Ռոնալդինյոյի սամբան
Եթե «Տիկի տակայի» հարցում շատ հեռուն գնանք միգուցե հասնենք Յոհան Կրույֆի «Երազանքի թիմին», միգուցե Ռինուս Միխելսի ստեղծած «Տոտալ ֆուտբոլին».. Իսկ եթե փորձենք ուղղակի նուևբ գտնել մեր օրերի նոր ֆուտբոլի տեսակները և դրանց մեջ առանձնացնենք իսպանական տեսակը, ապա պետք է հասնենք 2003-2004 մրցաշրջան երբ Ռաֆա Բենիտեսը ունենալով լավ կազմ և խաղալով կոպիտ ձևակերպված 4-3-3 սխեմայով` օգտվելով Մադրիդի անմումից և Բարսայի ուշացած վերածննդից, նվաճեց Լա Լիգան և ՈւԵՖԱ-յի գավաթը, որը այդ տարիներին մեր օրերի չափ արժեզրկված չէր.. Իմիջայլոց Բենիտեսը լինելով այդ մարտավարության լավագույն որոշ չափով նաև հիմնադրող և նրա լավագույն կիրառողներից մեկը, չի կարեղանում գտնել իրեն 2000 ականների վերջում, քանի որ ավելի հզոր ուղեղներ գտնվեցին ովքեր իր իսկ կարելի է ասել ստեղծախ մտքերը շատ ավելի կատարելագործեցին և ավելի մեծ հաջողությունների հասան..
Վալենսիայի չեմպիոնությունից հետո հետագա երկու տարիները Ռայկարդի Բարսայինն էին: Ռայկարդի 4-3-3ը շատ ավելի Կրույֆական էր քան Բենիտեսյան: Այդ ժամանակվա թիմի խաղը իհարկե սերտ կապեր ունի «Տիկի տակայի» հետ, թեկուզ միայն հենց անունների շնորհիվ, բայց եթե կարիք լինի վերնագրելու այդ թիմին ոչ ոք «Տիկի տակա» անվանումը չի տա կարելի է ասել օրինակ Քաղցած չբացահայտված տաղանդներն ու Դինյոն (Թիմի այդ տարիներ կաղմում բացի բրազիլացուց ով հաղթել էր ԱԱ 2002 ում, մեծ նվաճումներ ուներ միայ Դեկուն ՈւԵՖԱյի գավաթ 2003 և ՉԼ 2004, կարելի է նշել նաև Բելլետտիին ով նույնպես տանը ուներ ԱԱ 2002 ի ոսկե մեդալ, ճիշտ է անցկացնելով դաշտում ընդամենը 5 րոպե, կար նաև փորձառու Հենրիկ Լարսոնը սակայն նա նույնպես էական ոչինչ չէր հաղթել: ) :
Չարժե խոսել Ռոնալդինյոյի խաղից թիմի կախվածության մասին որովհետև կախվածությունը նրա ոչ այնքան խաղից էր որքան նրա շուրջ ստեղծված տրամադրությունից: Դա ուներ իր դրական և բացասական կողմերը` դրական կոմերից մեկը այն էր որ Բարսան սկսեց կարգավորել իր ֆինանսական խնդիրները բրազիլացու բրենդի շնորհիվ, և օրնակ Ասիայում մարզաշամիկների վաճառքով գերազանցեց Բեքհեմին և նրա Ռեալ Մադրիդին, իսկ բացասականը որ 7-8 տարիների ընթացքում թիմը երկրորդ անգամ բախվում էր սեփական կանտերանոներին չգնահատելու խնդրին, ճիշտ է այս անգամ խդիրը բավականին տարբերվում էր Վան Գալի ստեղծած «ԲարսԱյաքսից» որի ժամանակ միայն գեր տաղանդ կանտերայի ներկայացուցիչներին էր հնարավորություն տրվում դրսեվորվելու, ամենուրեք հոլանդացիներ էին և ինչպես Ռոխեր Գարսիան էր նշում իրենք իրենց տանը օտար էին զգում, հոլանդացիների կլանի ահռելի ազդեցության պատճառով (Երբ խաղացող Պեպ Գվարդիոլան անակնկալ կերպով 2001թ-ին որոշեց լքել Բարսան, տեղական թերթերի պնդմամբ դլխավոր դրդապատճառներից մեկը այդ որոշման հենց դա էր:) Դինիոյի ժամանակաշրջանի Բարսայում այդ խնդիրը մի փոքր այլ էր, կանտերանոները լինելով արդեն իսկ կայացած տղաներ, թիմում առաջին դերերում չէին: ..Պույոլը արդեն ստացել էր ավագի թևկապը, Չավին արդեն իր 8րդ մրցաշրջանն էր անցկացնում առաջին թիմում, Ինիեստան դեռ նոր սկսում էր ամրապնդել իև դիրքերը հիմնական կազմում, Վալդեսը հիմնական դարպասապահն էր.. խաղում էր նաև Օլեգերը, բայց նրա մասին չենք խոսի: Այդ ամենի հետ մեկտեղ միևնույն է կանտերանոները դիտվում էին որպես ուժեղ բայց ոչ որոշող տղաներ, ավելի շատ խոսում էին Լյուդովիկ Ժյուլիի, Սամուել Էտո’օյի, Ռոնալդինյոյի, Դեկույի մասին… Կանտերայի դերը վերագնահատվելու գործնթացին նպաստեց Լեո Մեսսիի ի հայտ գալը և նրա փայլուն խաղը Գամպերի գավաթի Յուվեյի դեմ խաղում..
Ռայակարդի թիմին արդեն իսկ սկսել էին համեմատել Կրույֆֆի «Երազանքի թիմի» հետ, բայց Բարսան տապալվեց առաջին իսկ խոշոր մրցաշարում ՉԼ 2006 ում հաղթանակից հետո: Պատճառները շատ էին…
Ցիկլի ավարտի սկիզբը
Հաղթանակից անմիջապես հետր թիմը լքեց Ռայկարդի օգնական Հենկ տեն Կատեն, ով ոչ միայն լավ մասնագետ էր համարվում այլ նաև զբաղվում էր կարգապահությամբ ստանձնելով մենթի դեր, շատերն են այդ կազմից պատմել որ ակումբում չկար գրված ներքին կանոնակարգ, փոխարենը ամեն տեղ Տեն Կատեյի աջքն էր:
Տեն Կատեյի հեռանալուց անմիջապես հետո սկսվեց քաոս` օրինակ Ռոնալդինյոն խայտառակ անցկացչած ԱԱ ից հետո հավաքել էր 7 կգ ավել քաշ: Միջմրցաշրջանում հեռացել էր Հենրիկ Լարսոնը և կարիք կար գտնելու նոր պահեստային հարձակվողի, ընտրվեց Եյդուր Գուդյոնսենը բացի նրանից Խավիեր Սավիոլայի համար հարմար ակումբ չգտնվեց և նա նույնպես միացավ ակումբին` վերադառնալով վարձավճարից: Մոջիգեյթից օգտվելով գնվեցին նաև Լիլիան Թյուրամն ու Զամբրոտտան: Կազմի ընտրությունը ստացվեց չափազանց լայն և ինչը շատ հաճախ է լինում թոփ ակումբներում հանգեցրեց խազի և թիմի մթնոլորտի վատթարացման…
Առաջին մեծ անհաջողությունը Եվրոպայի սուպերգավաթ Սևիլլիյա – Բարսա 3-0… Մրցաշրջանի վճռական փուլը չսկսած վնասվածքներ են ստանում Էտո’օն և Մեսսին, Բարսան չի կարողանում հաղթել Ինտերնասիոնալին Ակումբային աշխարհի առաջնությունում, որից հետո պայթում է առաջին ռումբը..
Ներքին խնդիրների ազդեցությունը
Նոր վնասվածքից ապաքինված Սամուել Էտո’օն հրաժարվում է խաղադաշտ դուրս գալ 5 րոպե խաղալու համար: Հաջորդ օրը Էտո’օ ն հարցազրուց է տալիս Վիլլաֆրանկայում հերքում է որ հրաժարվել է դաշտ դուրս գալ և ուղիղ խոսքով բայց անուններ չնշելով մեղադրում է Ռայկարդին և Ռոնալդինյոյին, նշելով որ միշտ նվիրվել է թիմին նույնիսկ վնասվածքով ներկայացել է մարզումներին ի տարբերություն ոմանց: Հետագայում նրանք լրագրողների աջքի առջև գրկախառնվում են փորձելով բոլորին համոզել որ իբր ամեն ինչ անցյալում է.. Փետրվարին թիմը դուրս է մնում ՉԼ ից զիջելով Բենիտեսի Լիվերպուլին և կորցնում է գրեթե գրպանում ունեցած Լա Լիգան: Տնորենների խորհրդում կարծիքներ են հնչում որ եկել է Ռայկարդի ցիկլի ավարտը և ժամանակն է հրաժարվել նրանից, բայց Լապորտան վստահելով Ռայկարդի նախորդ հաջողություններին որոշում է շարունակել վստահել նրան:
Նոր մրցաշրջանի համար երկրպագուներին հանգստացնելու համար ակումբի նախագահ Լապորտան գնում է Թյերի Անրիին և բավական մեծ գումարներ է շախսում Բարսա բերելով Յայա Տուրեյին, Գաբի Միլիտոյին և Էրիկ Աբիդալին: Բոլորը խոսում էն հրաշալի քառյակի մասին Էտո’օ, Ռանի, Մեսսի, Անրի.. Բայց դրանք դառնում են անիրականանելի երբ Էտո’օ նորից երկարաժամկետ վնասվածք է ստանում, վնասվում է նաև Մեսսին, Ռոնալդինյան գտնվում է խայտառակ մարզավիճակում և շարունակում է չներկայանալ մարզումներին.. Ռայկարդը փորձում է լուծում գտնել և սկսում է խաղերին ներառել Բարսա Բ ի երկու տաղանդներին Դոս Սանտոսին և Բոյանին, սակայն նրանք նույնպես ցանկալի արդյունք ցույց չեն տալիս: Այս մրցաշրջանում տեղի է ունենում ևղ մեկ մեծ սկանդալ որի հերոսը այս անգամ Բրազիլացի Էդմիլսոնն է ում խոսքերից պարզ է դառնում որ թիմը մի քանի ճամբարների է բաժանված:
-Մենք մի խաղացողներս և մարզիչները միասին մի մեծ ընտանիք ենք, բայց ընտանիքում կա մի սև ոչխար: Շատերի կարծիքով ինկատի ունենալով Ռոնալդինյոյին:
Պեպ Գվարդիոլա
Մրցաշրջանը չավարտված սկսվում են նոր մարչի փնտրտուքները և ակումբի այդ ժամանակվա փոխնափագահ Մարկ Ինգլային հաջողվում է համաձայնության գալ Ժոզե Մոուրինյոյի հետ, բայց Լապորտան լսելով Կրույֆֆին նոր մարզիչ է նշանակում Բարսա Բ ին մեկ կարգով բարձր դիվիզիոն բարձրեցրած Պեպ Գվարդիոլային..
Գվարդիոլան թիմ է բերում իր հետ միանգամից 3 կանտերանո Բուսկետսին, Պեդրոյին և Վիկտոր Վասկեսին: Լապորտան նրա համար գնում է Դանի Ալվեշին, Կեյտային և Պիկեյին իսկ թե ումից է հրաժարվում Պեպը միգուցե ավելի կարևոր է.. նրանք են Եդմիլսոնը, Ռոնալդինյոն, Դեկուն, Թյուրամը, Զամբրոտան և երեք իրենց լավագույն կերպով չդրսեվորած կանտերանոներ Դոս Սանտոս, Օլեգեր և Մարկ Կրոսաս.. Հրաժարվեց նար Սամուել Էտո’օյից ում փոխարեն ցանկանում էր տեսնել Էմանուել Ադեբայորին թէ ինչու համար հենց Ադեբայորին կանդրադառնամ հետո: Բայց Էտո’օն մնաց, մնաց միայն այն պայմանով որ պետք է հետևողական լինի և չխաղտի Պեպի կողմից սահմանած ներքին կանոնակարգը, որի համաձայն օրինակ մարզումից 1 րոպե ուշացումը պատժվում էր 500 € ով..
Եվրո 2008-ում Իսպանիայի «Տիկի տակա» յի տեսակը
Մինչ Պեպի աշխատանքի անցնելը Իսպանիայի ազգային հավաքականը հաղթում է Եվրո 2008-ում: Իսպանացիները մինջ Եվրոն հաղթահարում են մի քանի կարևոր խնդիրներ, նախ Արագոնեսը հրաժարվում է վերջնականապես Ռաուլից և նրա ազդեցությունից թիմի վրա, հավաքանի խաղի հիմնվում է Չավիի և Ինիեստայի վրա, որոնք առաջին անգամ էին խոշոր մրցաշարում առաջին անգամ էին միասին խաղում և իրականում առաջին անգամ էին իրենց կարիեռայում հանդես գալիս որպես առաջին դերի խաղացողներ և պարզ է որ երկու անհաջող մրցաշրջաններից հետո ապացուցելու շատ բան ունեին:
Իսկ հիմա մի փոքր այն մասին թե ինչու Արագոնեսի տղաների խաղը «Տիկի տակա» յի ամբողջացրած և լավագույն դրսեվորումը չէր..
Իսպանացիների դասավորությունը դրեթե բոլոր խաղերում 4-4-2 էր, իհարկե կոպիտ ձևակերպում տալեվ դասավորվածությանը: Կենտրոնում կառուցում և քանդում էին համապատասխանաբար Չավին և Սեննան, աջից գրեթե եզրից խաղում էր Ինիեստան իսկ ձախից Սիլվան: «Տիկի տակա» յի համար պետք է ուշադրությունը սևեռել դաշտի կենտրոնի վրա, որտեղ և տեղի են ունենում «Տիկի տակա» յի գլխավոր տեղաշարժումներն ու կարճ փոխանցումները:
Իսպանացիների մոտ 4-4-2ը փոխվում և դառնում է 4-5-1 կամ 4-1-3-1 ըստ նախընտրության, վնասվածք ստացած Վիլլային փոխարինեց Սեսկը, իսկ Չավին Սեննայի հետ խաղաց ավելի շատ հենակետայինի գոտում:
Հիմա նրա մասին թէ ինչու «Տիկի տակա» յի վերջնական տեսքը չի պատկանում Արագոնեսի չեմպիոններին, արդեն խաղի մեջ ներառված մի քանի կոնկրետ դրվագներով: Նախ այդ թիմի դեմ չէին փակվում այնպես ինչպես դա հետագայում արեցին և անում են Բարսայի դեմ, շերտերով պաշտպանություն նրանց դիմաց ոչ ոք չեր կիրառոմ որը ինչքան էլ տարօրինակ թվա «Տիկի տակա» յի վերջնական կայացման համար չափազանց մեծ դեր է խաղում, դա չէին անում նախ այն պատճառով որովհետև այդ թիմից ոչ ոք դեռ չեր սարսափում և չէիկ անում որովհետև նրանց կազմում չկար Լեո Մեսսին: Իսպանացիները բավականին ազատ տարածություններ էին ստանում որոնցից հաջող օգտվում էին և երկար փոխանցումների շնորհիվ վերածում գոլերի օրինակ` Ռուսների և Շվեդների հետ խաղերում: Օգտագործում էին նաև եզրերից կախած փոխանցումները դեպի Գիզան կամ Տորրեսը:
.. Հարձակման ծայրում ունենալ ծանրակշիռ 9 փողում է խաղում շատ գործոններ որոնք «Տիկի տակա» յի հետ համահունչ չեն, այդ տեսակին պատկանող հարձակվողը պահանջում է մատակարարել իրեն իր նախընտրած ոճով և թիմի ընդհանուր տեղաշարժի հետ շատ քիչ է առնչվում:
Պեպի փոփոխությունները 2008-2009
Հենց այդ տեսակի խաղացողի էր փնտրում Պեպը Էտո’օյի փոխարեն փորձելով իր մտքում ունեցած և Բարսա Բ ում կիրառած «Տիկի տակա» յում ունենալ պլան Բ, որի իմաստը կայանում էր նրանում որ բացի ամբողջ թիմի գործողություններից ունենար մի սոլիստ ով անկախ թիմից կարող է իր առանձնակի որակների շնորհիվ արդյունք ապահովել: Ցանկանում էր հենց առաջին մրցաշրջանում տեսնել հենց Զլատան Իբրահիմովիչին, բայց քանի որ դեռ չուներ այն մեծ հարգանքն ու վստահությունը որը ձեռք բերեց հետագայում, չէր կարող Լապորտայից խնդրել նման թանկարժեք սոլիստ ձեռք բերել ինչպիսին Իբրան է, համաձայնելով Ադեբայորի տարբերակին, հետագայում Իբրային Լապորտան ուղղակի նվիրեց Պեպին որպես շնորհակալություն նվաճած երեք գավաթների համար: Դրա մասին դեռ կխոսենք…
Պեպի Բարսան մրցաշրջան 2008-2009 ֆանտաստիկ է սկսում և ավարտում, խաղալով բավականին բարձր տեմպային ֆուտբոլ, մի քանի կետ այն ինչ թիմը ուներ ր ինչպես էր դրանք ճգտագործում որի պատճառով էլ համարում եմ որ նաև Պեպի առաջին տարվա Բարսան նույնպես դեռ վերջնականապես անբողջականացված «Տիկի տակա» չէր..
..Բարսայի պաշտպանությունում կար երկար փոխանցումներթվ գրոհ սկսող Ռաֆա Մարկեսը ինչը նա հաճախ արդյունավետ անում էր, պաշտպանությունում էր ոչ այսօրվա Դանի Ալվեշը այլ Սևիլիայից նոր եկած սպրինտեռ Ալվեշը ով նախնտրում էր ժամանակի մեծ մասը անցկացնել արջևում և գնդակներ կախեր դեպի Անրին կամ Էտո’օն: Արջևում կային Անրին և Էտո’օն ովքեր միշտ տարածություն էին ման գալիս և գտնելով դրանք արդյունավետ օգտագօրծում և դեռ այդ ժամանակ ոչ թէ կեղծ 9 կամ էնգանչե Լեո Մեսսին այլ եզրային Լեո Մեսսին: Նոր տեսակի մեջ նորարածություն հանդիսացավ երևի թէ միայն Սերխիո Բուսկետսը ում Պեպը վստահեց առաջին օրվանից ցույց տալով բոլորին որ վերադառնում է կանտերանոների ժամանակաշրջանը և պարտադիր չէ լինել Մեսսիի չափ օժտված կամ Չավիի պես խելացի խաղացող որպեսզի շանս ստանալ առաջին թիմում: Բուսկետսը սովորական կոպիտ և միայն գնդակի խլող հենակետային չէ և նրա գլխավոր առավելություններից մեկը դիրք գրավելն է, գնդակով խաղացողի դիմաց, նա կարողանում է իր գրավված դիրքով ստիպել մրցակցին ընտրել բարդ ճանապարհ, ինչի արդյունքում դիմացինը սխալվում է: Միգուցե գնդակ խլելու վիճակագրական տվյալները Բուսկետսի ամենաբարձրներից չեն, նրա փոխարեն գնդակը խլում են Մասկերանոն, Պիկեն, Պույոլը, Աբիդալը, Չավին… նրանք դա անում են հիմնականում Բուսկետսին անմիջական մասնակցության շնորհիվ…
Եթե ընդհանրացնենք 2008-2009ի Բարսան գրեթե նույն Ռայկարդի Բարսայի շարունակությունն էր ավելի լավ հոգեբանական վիճակում երբ Պեպը կարող էր իրեն թույլ տալ ՉԼ-ի եզրափակչից առաջ բոլորին ոգեծնչել մի վիդեոմոնտաժով: Դեռ դաշտը այդքան մասնատված չէր դիրքերի և սանտիմետրերի, կենտրոնում երկար խաղարկում չկար և ընդհանուր առմամբ այդ մրցաշրջանում դեռ Բարսայի խաղը «Տիկի տակա» յին բնորոշ ձանձրալի տպավորություն չէր թողնում:
Բարսան բարդ խնդիրների այդքան էլ չհանդիպեց, ամենից բարդ խնդիրը եղավ ՉԼ-ի կիսաեզրափակչում Գուս Հիդդինկի Չելսիի հետ առճակատումը, արդյունքի տեսանկյունից Բարսան ինչ ինչ հանգամանքների շնորհիվ և վերջին րոպեյի Ինիեստայի ՀՐԱՇՔ # 1 ի շնորհիվ դուրս եկավ եզրափակիչ իսկ ահա խաղի փիլիսոփայական տեսանկյունից այդ հանդիպումները մեծ հարված էին Գվարդիոլայի համար: Եվ նա հասկանալով թէ ինչպես են փորձելու կանգնեցնել Բարսային խնդրեց Լապորտային փոխել իր ընկեր Էտո’օյին Զլատան Իբրահիմովիչի հետ: Բացի Իբրահիմովիչից թիմում տեղի ունեցան մի քանի նշանակալից փոփոխություններ: Ռաֆա Մարկեզի փոխարեն հիմնական կազմում վերջնականապես հաստատվեց Պիկեն և ինչքան էլ Պիկեն փորձում է կատարելագործել իր երկար փոխանցումները դրանք դեռ բավականին զիջում են Մարկեսին և ստիպված գրոհը սկսվում է կարճ պարզ փոխանցմամբ, այդ բացը լրացվելու համար գնվեց Դմիտրի Չիգրինսկին ում շատ էին գովագանում հենց երկար փոխանցումների համար: Բուսկետսը նույնպես հիմնվեց հիմնական կազմում Յայա Տուրեյի փոխարեն..
Որոշիչ պահ
Մրցաշրջանի գլխավոր խնդիրը որը հետագայում դարձավ որոշիչ «Տիկի տակա» յի համար դա Իբրահիմովիչի չնդգրկվելն էր թիմի խաղին.. Կարելի է ասել որ Պեպի Բ պլանը այդպես էլ չդարձավ պլան Ա և նրա գործած սխալները և այդ սխալների լուծումը գտնելը մեծ ազդեցություն ունեցավ «Տիկի տակա» յի վերջնական ձևակերպման մեջ, այդ խնդիրները ստիպեցին Պեպին որպեսզի նա հիմնվի իր ստեղծած գաղափարի մեջ կատարելության հասնելու մտքի վրա .. Նա սկսեց օգտագործել Պեդրոյին նախընտրելով նրան Անրիի փոխարեն, ով նվաճելով իր երազած «ականջները» կարծես կորցրել էր մոտիվացիան բարձրակարգ ֆուտբոլ խաղալու: Պեդրոն հիացնում էր իր աշխատասիրությամբ և մինչ օրս շարունակում է հիացնել, չնայած նրան որ մինչ օր շատերը հրաժարվում են նրան ընդունել որպես լուրջ գործոն, իսկ Պեպը հակառակը շարունակում է հիանալ նրանով և ասում..
_ Պեդրո՞ն, նրա շնորհիվ է որ ես այսօր այստեղ եմ…
Գվարդիոլան կորցնելով հույսը Իբրայի հանդեպ, կայացրեց կարելի է ասել պատմական որոշում, դարձնելով Լեո Մեսսիին կեղծ 9, ինչը բացահայտ խոստովանություն էր նրա սխալի Իբրայի տրանսֆերի վերաբերյալ: Լեոն լինելով ընդհանրապես անձեռնամխելի, այդ դերը ընդունելուց հետո հետագայում դարձավ Էնգանչե, մաքուր առաջատար ով ամենից շատն է որոշում, այդ դիրքում Մեսսին ոչ միայն դարձավ ավելի արդյունավետ, խփելով 47 գոլ այլ հաջորդիվ ավելի և ավելի խելացի խաղացող, ով արդեն կենտրոնում կամ եզրում Ռասինգի չորս խաղացողին շրջանցելուն նախընտրում է դիրքը չփոխելով կանգնած մնալով, կրկնել չորս տգեղ նույն փոխանցումը Բուսկետսկի հետ, մինջև որ Ինիեստան կգտնի և կգրավի ազատ գոտի, որպեսզի նոր գնդակը փոխանցի նրան, իհարկե միգուցե այս կարգի անհատի խաղային այսպիսի կարգապահությունը չափազանց է թվում և կարող է հանգեցնել Մեսսիի Ես-ի անկման, բայց այն գնահատվում է ամենաարժանավույն կերպով Պեպի կողմից և նրան միայն բարձրացնում է իր աչքերում:
Իհարկե Մեսսիի, Պեդրոյի և այլոց հաջողությունները կործանում էին հսկա Իբրային, իհարկե Գվարդիոլայի Բ տարբերակը աշխատեց մի քանի դեպքում, օրինակ` առաջին կլասիկոյի ժամանակ 1-0 երբ Իբրան հաղտանակ պարգևեց Բարսային, բայց դա մրցաշրջանի առաջին հատվածն էր: Իբրահիմովիչի կառուցվածքը նրան թույլ չէր տալիս ոչ միայն թիմին համահունչ շարժվել դաշտում այլ նաև օգնել թիմին պաշտպանվելիս և գնդակ խլելիս: Նրա այդպիսի փորձերը հանգեցնում էին տուգանայինի նշանակումով ի վնաս Բարսայի, իսկ դրա արդյունքում Բարսան ստիպված գնդակը զիջում էր մրցակցին, այն ինչից Բարսան ամենից շատն է նյարդայնանում և հուզվում: Մինչ լիովին խաչ քաշելը Զլատանի վրա Պեպը նրան վստահեց մրցաշրջանի ամենից կարևոր խաղում, Ինտերի դեմ Նոու Կամպում, նրան խաղի ընթացքում փոխարինած Բոյանը 20 րոպեյում արեց այն ինչ չկարողացավ անի Զլատանը, խփեց կարևորագույն գոլ որը Բարսային դուրս կբերեր եզրափակիչ եթե մրցավարը Տուևեյի մոտ ձեռքով խաղ չհորիներ: Ներքին առաջնության խաղերում Բոյանը փայլեց, խփելով կարևորագույն գոլեր Վիլլարրեալին և Սևիլիային:
«Տիկի տակա» ն կարճլիկ ֆուտբոլիստներով հիմնված հասնում էր իր պիկին, իսկ Զլատանը կործանվում էր ինչի մասին գրում է ինքնակենսագրականում, նշելով թէ չէր հասկանում ինչ է անում կոլոտ, հնազանդ երեխաների կողքին…
Չկարողանալով հասնել Սանտիագո Բերնաբեու ՉԼի հետեևից Բարսայի տղաները Լա Լիգայի նվաճման տոնակատարության ընթացքում խոստացան այն նվաճել 2010-2011 ում: Լրացուցիչ ստիմուլ դարձավ իհարկե նաև Ինտերի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի տեղափոխությունը Ռեալ Մադրիդ ում դեմ առաջին մենամարտում Պեպը նրան ապտակեց օգտագործելով ձեռքի բոլոր մատները….
2010ից այս կողմ
2010 ի ամռանը Իսպանիայի հավաքականը արդեն կազմում ունենալով 8 կուլեների առաջն անգամ իր պատմության ընթացքում նվաճեց Աշխարհի առաջնության գավաթը: Որի կազմում փայլեց «Տիկի տակա» ն կարծես արյան մեջ ունեցող Դավիդ Վիլլյան ով արդեն Բարսային էր պատկանում և գնվել էր Իբրահիմովիչի փոխարեն:
2010-2011 մրցաշրջանը Բարսան անցկացրեց «Տիկի տակա» յի ամենափայլուն մրցաշրջանը, ապացուցելով որ «Տիկի տակա» ն մեր օրերում գերիշխող ֆուտբոլային փիլիսոփայություն է եթե թիմի ներսում լավ մթնոլորտ է, եթե ունես խելացի խաղացողներ և կարգապահ լավ կատարողներ…
Եզրափակում…
«Տիկի տակա» ոչ միայն հարձակման մոտեցում է իր էությամբ: Միշտ կարող ենք լսել և կարդալ թե ինչպես են գովում բոլոր ակումբներին, բացառությամբ Բարսային թե ինչպես են նրանք կարողանում փակել դիմացի թիմին, իսկ Բարսային երբեք: Չափազանց շատ են Գվարդիոլայի թշնամիները և քննադատերը, ովքեր քննադատում են նույնիսկ գնդակի նկատմամբ այդչափ սերը, համարելով այն անիմաստ, չհասկանալով որ դա այս Բարսայի տղաների միակ իմացած ոճն է ֆուտբոլի…
…Գվարդիոլան կարծում եմ դեռ ամբողջովին չի հաղթահարել Բ պլանի մասին մտքերը և այս մրցաշրջանում փորձում է անցնել 3-4-3 դասավորությանը որի համար ունի ևս 2 հրաշալի ֆանտաստիկ խաղացողներ Սեսկ Ֆաբռեգասին ր Ալեքսիս Սանչեսին: Պլան Բ-ի և Ժոզե Մոուրինյոի, ով ավելի է ատում պարտությունը քան Խոակին Ֆելիքսը «Գլադիատորում» Ռասսել Կրոուին առկայությունն է որ ստիպում է հրաժարվել պայմանագիրը մեկ տարուց ավել երկարաձգելուց, երբ նրան առաջարկվում է դատարկ թուղթ… Եվ ինքը Պեպը խոսում է այն մասին որ Բարսան լքելու դեպքում կարող է գլխավորել Բրեշիան..
Շատերը խոսում են այն մասին որ Գվարդիոլան Բարսան լքելուն պես կգլխավորի Իսպանիայի ազգային հավաքականը, միգուցե.. բայց հիմա Գվարդիոլան ստեղցել է մի Հրեշ որը շատ ավելի ազդեցություն կարող է թողնել ֆուտբոլի պատմության մեջ քան այքան կարևոր և անկրկնելի Աշխարհի առաջնության գավաթը, իսկ այդ գավաթը Պեպը ամեն դեպքում նվաճել է.. 2010 թվականի հուլիսի 11-ին Յոհանեսբուրգում….
Դավիթ Քիրամիջյան
No comments:
Post a Comment