PropellerAds

Sunday, December 4, 2011

«ՎԻԿԻԼԻՔՍԻ» ՆՈՒՐԲ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ


Ժամանակն է, որպեսզի Հայաստանի իշխանություններն ու արտաքին ուժերը գիտակցեն, որ Հայ ազգային կոնգրեսը հանրապետության քաղաքական կյանքում անփոխարինելի դերակատարություն ունեցող մշտական գործոն է, որը որևե միջոցով հնարավոր չէ քայքայել կամ վերացնել: 

                                                 Լևոն Տեր-Պետրոսյան 17.07.2010 
                                                                ՀՀՇ 16-րդ համագումար


ԱՄՆ  դեսպանատան գաղտնի փաստաթղթերի ՝«Վիկիլիքսի» բացահայտված նյութերի «ոսկեբեր երակը» օգնում է հաստակեցնել Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Հայոց համազգային շարժման ներսում 2010 թվականի առաջին կեսին ինչ-ինչ իրադարձություններ՝ դրանով իսկ լույս սփռելով նաև այսօրվա քաղաքական կյանքի որոշ իրողությունների վրա,կանխատեսելի դարձնելով դրանց հնարավոր զարգացումները և էությունը: Ստորև ներկայացնում ենք քաղվածքներ այդ փաստաթղթերից՝ ժամանակագրական հաջորդականությամբ:

09YEREVAN78/2009-02-10
(14)«ՀԱԿ-ի առաջատար և խոշոր մաս կազմող ՀՀՇ կուսակցության գործող փախնախագահ  Խաչիկ Քոքոբելյանը  մասնավոր զրույցում (դեսպանատան) քաղաքական բաժնի ղեկավարին հայտնել է,որ ՀԱԿ-ի ղեկավարներից շատերն այն կարծիքի են,թե ԵԽԽՎ 1643 բանաձևը լավ նորություն է:Նա ասել է,որ 1643 բանաձևի համեմատական մեղմությունը նրանք մեկնաբանել են որպես վկայություն այն բանի,թե Հայաստանը  և Ադրբեջանը պետք է որ մոտ լինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը:Նա ասել է,թե ՀԱԿ-ի շտաբը հիացած է այդ հեռանկարով,քանի որ դրանով իսկ լավ հնարավորեւթյուն է ստանում ազգայնական մեծ հակազդեցություն խթանելու ընդդեմ նախագահ Սարգյանի,և կարծում է, որ այդպիսով նոր լիցք կհաղորդվի ՀԱԿ-ի հակակառավարական արշավին:Քոքոբելյանը ասել է,որ իր համար նման ռազմավարությունը ուղղակի կսմտնելի է,և ինքը դա համարում է թե շատ ցինիկ հաշվի առնելով այդ խնդրի շուրջ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը նախագահի պաշտոնում,թե խաղաղ  կարգավորմանը հասնելու գործում Հայաստանի ազգային շահերին հակասող դիրքորոշում»:
                                                                                                                  ՅՈՎԱՆՈՎԻՉ

09YEREVAN190/2009-03-19
(4)«ՀՀՇ-ի փոխնագահ Խաչիկ Քոքոբելյանը  մարտի 17-ին մեզ հայտնեց,որ ՀԱԿ-ը առաջարկել է 8-ական տեղ (Երևանի ավագանու ընտրություններում) ՀԱԿ-ի կորիզը կազմող կուսակցություններից 3-ին,այսինքն ՀՀՇ-ին, ՀԺԿ-ին և «Հանրապետությանը», և 8 տեղ «ժառանգությանը», ինչը միասին կկազմեր 32 տեղ 65-ից: Քոքոբելյանն ասել է,  որ ՀՀՇ-ն այնքան կարևոր է համարում «ժառանգության» հետ հանդես գալը,որ իր կուսակցությունը «ժառանգությանը» առաջարկել է ՀՀՇ-ի քվոտայից (լրացուցիչ) տեղեր տալ առաջարկը գրավիչ դարձնելու համար:Քոքոբելյանն ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրել էր Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպելու և բանակցելու նպատակով, սակայն «Ժառանգության» առաջնորդը մերժել էր՝ փոխարենը ուղարկելով իր տեղակալներից մեկին, ինչը զայրացրել էր Լևոն Տեր-Պետրոսյանին: «Ժառանգությունը» նաև հակընդդեմ առաջարկ էր ուղարկել, ըստ որի «Ժառանգության» անդամ Արմեն Մարտրոսյանը պետք է գրավեր ցուցակի առաջին տեղը (այլ կերպ ասած՝ լիներ քաղաքապետի թեկնածու), Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է լիներ երկրորդը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը 3-րդը՝ մի առաջարկ, որը ՀԱԿ-ի կողմից վիրավորական որակվեց:
(5) « Քոքոբելյանը մեզ ասաց,որ իր կարծիքով՝ դեռևս հնարավոր է, որ ՀԱԿ-֊ը համաձայնության գա «Ժառանգության» հետ մինչև մարտի թթ-ը, որի միացյալ դաշինքով ԿԸՀ ներկայանալու վերջնաժամկետն է: Քոքոբելյանը կարծում է, որ կարելի է Դեմիրճյանին համոզել, մեծահոգություն դրսևորելով, հրաժարվել 2-րդ տեղից հանուն ընդհանուր շարժման: Նա նաև ասաց,որ ՀԱԿ-ը այս առիթով «Ժառանգությանը» ակնարկել է իր ճկունության մասին»:
                                                                                                                      ՅՈՎԱՆՈՎԻՉ


10YEREVAN1/2010-01-04
(2) «ՀԱԿ-ի ներսում առկա (մեր) կոնտակտների համաձայն ՀԱԿ-ի ներսում հարաճուն հուսահատության և անհամաձայնության ձևավորմանը նպաստել է միաժամանակ չորս գործոն: Դրանք են Լևոն Տեր-Պետրոսյանի հաշտվողական դիրքորոշումը նախագահ Սարգսյանի արտաքին քաղաքականության նկատմամբ, Կոնգրեսում ներքին ժողովրդավարության պակասը, հայտարարված նպատակների ուղղությամբ շարժվելու ռազմավարության բացակայությունը և ֆինանսական ռեսուրսների բացակայությունը: Այս գործոնները, ինչպես հաղորդում ենկոնտակտային անձինք, անդամակցող 17 կուսակցություններից շատերին ապատիայի և հիասթափության են մատնել և ազդակ են դարձել ՀԱԿ-ից  անջատվելու ուղիներ որոնելու համար միաժամանակ չայրելով ականավոր, սակայն ինքնակենտրոն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապող կամուրջները»:
(3) «ՀԱԿ-ի առավել աղգայնական անդամներից մի քանիսը բացահայտ անհամաձայնություն են հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքական դիրքորոշմանը կապված մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ: Այս անդամների դժգոհության պատճառն է եղել այս հարցերում նախագահ Սարգսյանին բացահայտ սատարելը: Նշված հակասությունը, աստիճանաբար թեժանալով վերածվել է ՀԱԿ-ի ամենաազգայնական կուսակցությւոններից մեկի՝ Հնչակյան կուսակցության ներսում ղեկավարության համար մղվող սուր պայքարի, ընդ որում՝ ձևավորվել են երկու հակոտնյա ֆրակցիաներ, որոնցից յուրաքանչյուրը ջանում է մյուսին դուրս մղել կուսակցության շարքերից: Հունվարի 9-ին նշանակված հերթական համաժողովում Հնչակյան կուսակցությունը կարող է որոշում կայացնել ՀԱԿ-ի կազմից դուրս գալու մասին, եթե փոխվի նրա ղեկավարությունը»: 

(4) «Ինչպես մեզ ասում են ՀԱԿ-ի մեր կոնտակտները, ներքին ժողովրդավարության բացակայությունը մեկ այլ գործոն է, որը խաթարում է դաշինքի (ՀԱԿ-ի) ամբողջականությունը: Որոշումները կայացվում են միանձնյա Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից և հաստատվում, այսպես կոչված, « Քաղաքական խորհրդում », որը շոշափելի դերակատարում չունի որոշումների կայացման ընթացքում: ՀԱԿ-ի ներսում ծանրակշիռ դիրք ունեցողներից մեկը  հայտնել է (դեսպանատան) քաղաքական գրասենյակի պաշտոնյային, որ իր հիմնական ելույթը արտասանելուց առաջ  Լևոն Տեր-Պետրոսյանը չի սիրում դա ներկայացնել իր կողմնակիցներից  որևէ մեկին և հազվադեպ է փորձում ստանալ նրանց կարծիքը:ՀԱԿ-ի ղեկավարությունից ևս երկուսը  դեկտեմբերի կեսին գանգատվել են քաղաքական գրասենյակի պաշտոնյային, որ իրենք հակադրվել էին Երևան քաղաքի ավագանու այն տեղերց հրաժարվելու Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմանը, որ ստացել էին մայիսի վերջին կայացած վիճարկելի ընտրությունների արդյունքում:  Երկուսն  էլ  բորբոքված նշում  էին,որ թեև այդ ընտրություններն ազատ և արդր չէին․ «Մենք պետք է ներգրավվեինք Հայաստանի քաղաքական գործընթացներին,ոչ թե մշտապես դրանից դուրս մնայինք»:
(5) «Ըստ մեր կոնտակտների՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի քաղաքական համակարգումը հանձնարարում է այնպիսի անհատների,որոնք լիազորված չեն դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների կողմից,մի գործելակերպ,որը ևս դժգոհեւթյուն է առաջացնում»:
(6) «Ֆինանսական ռեսուրսների պակասը (կոնտակտների կողմիցհաղորդված  մեկ այլ մարտահրավեր է, որին դիմակայում է դաշինքը:Այն գործարարները, որոնք ֆինանսական աջակցություն էին ցուցաբերում ՀԱԿ-ին հուսալով,որ դաշինքը կարող է իշխանության գալ, ըստ հաղորդումների՝ դադարել են դա անել:Այդ թվում նախկին պատգամավոր և հետապնդված օլիգարխ ԽՍուքիասյանը»:
(8) «Մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական տեսլակների բացակայությունը ՝ ՀԱԿ-ի մյուս յուրային մեզ ասաց«Լևոն Տեր-Պետրոսյանի միակ ռազմավարությունը և հույսն այն է,որ Սարգսյանը կսայթաքի: Նա կսպասի մի սխայլ քայլի կամ հանգամանքի, որը կարող է կայծ հանդիսանալ կրակի բռնկման համար,հետո կվառի ջահը և կփորձի ըմբոստ զանգվածներին համախմբել:Այնուհանդերձ,այդ մարտավարությունը չի կարով ապահովել հետևորդների ներգրավածությունն ու խանդավառությունը»:
(10) «Այսօր կուսակցությունները շարունակում են մնալ ՀԱԿ-ում սոսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ հարգանքից կամ չուզենալով,կամ վախենալով նրան դավաճանել», - ասում են ՀԱԿ-ի մեր կոնտակտները:Նրանք ավելացնում են․«Դրանցից և ոչ մեկն այլևս չի տեսնում դաշինքի ապագան,սակայն,քանի որ այդ կուսակցությունները մեծ մասամբ վերցրած որևէ ուժ չունեն,նրանք հուսահատորեն կառչում են Լևոն Տեր-Պոտրոսյանին՝ հուսալով մի քիչ երկարացնել իրենք քաղաքական կյանքը ր ցանկանալով հավատալ նրա այն բառերին,որ ամեն ինչ դեռևս վերջացած չէ»:              
                                                                                             ՓԵՆԻՆԳԹՈՆ

Ակնհայտ  արձանագրում-եզրահանգումներ

1 2009-ով թվագրված գաղտնի զեկուցագրերում որպես «կոնտակտ» ԱՄՆ դեսպանատունը հիշատակում է միայն Խաչիկ Քոքոբելյանին,մեկ տարի անց արդեն իր «կոնտակտների»մասին խոսում է հոգնակի թվովսակայն առանց անվան հիշատակման:
2Դատելով «ՀԱԿ-ի ներսում ծանրակշիռ դիրք ունեցոցներից մեկը», «ՀԱԿ-ի ղեկավարությունից ևս երկուսը» արտահայտություններից կարելի է ենթադրել, որ նկատի է առնվել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի այն ժամանակ գորժող անդամների:
3. Տեղեկատվության բնույթից ելնելով դժվար չէ տեսնել,որ դեսպանատան «կոնտակտները» ոչ թե պարզ ինֆորմատորներ են,այլ Հայ ազգային կենգրեսի ներսում ակտիվ քայքայիչ գործունեություն ծավալած կամ նման պատվեր կատարող անձինք:
4 Ակնհայտ է տեղեկատվության հնարովի լինելը և սադրիչ բնույթը(օրինակ Երևանի ավագանու նախընտրական ցուցակի 2-րդ տեղում Ստեփան Դեմիրճյանին,իբր,Րաֆֆի Հավհաննիսյանով փոխարինելու մտադրությունը):
5 Դեռ  2010թ․ սկզբին Կոնգրեսի «հոգեվարքն»ազդարարող տեղեկատվությունը շինծու է և սուտ, համենայնդեպս, դրանից հետո և առ այսօր Կենգրեսը միայն շարունակել է հզորանալ որպես քաղաքական գործոն: Ակնհայտորենկոնտակտները» դրանով, մի կողմից փորձել են բարձրացնել իրենք արժեքը (փաստորեն,նաև դեսպանատանը խաբելով), մյուս կողմից ԱՄՆ կառավարության աչքերում հնարավորինս նվազեցնել Կոնգրեսի և նևա առաջնորդի որպես քաղաքական գործոնի կշիռն ու դերը Հայաստանի ներքաղաքական կյանքում:
Այս ամենը,սակայն,դեռ,«անվնաս» պատմություն չի դարձրել:Ինչպես որ  դեռ  պատմություն չեն նույն 2010 թվականի սկզբով  թվագրված փասթաթթին հաջորդածխ ամսիների որոշ իրադարձություններ,որնոնք մի կողմ ակնհայտորեն բուռն էին,մյուս կոմից շատ բան քողարկված մնաց հասարակությունից:Խոսքը վերաբերվում է 2010 թվականի գարնանը և ամռանը Հայոց համազգային շարժման ներսում կատարվող և Հայ ազգային կոնգրեսի ճակատագրին առնչված հարցերին:Հիշյալ իրադարձություններից ժամանակին հայտնի դարձած որոշ իրողությունների և մեր հայթայթած նոր տեղեկատվության համադրումը՝ գաղտնազերծված այս փասթաթղթերի լույսի տակ պարզում է որոշ հարցեր,որոնք շատ կարևոր են հենց այսօրվա քաղաքական իրողությունները  հասկանալու ու կողմնորոշվելու համար:Դրա համար պետք է տեղափոխվել 2010 թվականի, նախ, ամառ և գարուն ու գտնել այն ժամանակ առեղծված մնացած երկու հարցի պատասխան:

                                   «Հայկական Ժամանակ»  03.12.2011

No comments:

Post a Comment