PropellerAds

Saturday, August 24, 2013

Թիրա՞խ, թե՞ թիրախներ

Սկզբից դու հասկանում էս, որ քեզ թալանում են: Սկսում էս պայքարել այդ ապօրինության դեմ: Հետո հասկանում էս, որ թալանի համար պատասխանատու են մեկ-երկու պաշտոնյա: Սկսում էս պայքարել նրանց պաշտոնանկության համար: Հետո հանկարծ պարզվում է, որ քո արդար քաղաքացիական պահանջը խոչընդոտվում է ոստիկանների կողմից: Դու սկսում էս պայքարել անօրինություններ գործող ոստիկանեների դեմ: Հետո դու հասկանում էս, որ ոստիկաններին պատժող դատախազները զբաղված են հանցավոր անգործությամբ: Սկասում էս պահանջել պատասխանատու դատախազների պաշտոնանկությունը: Վերջապես գործը հասնում է դատարան: Այստեղ կրկին քեզ հիասթափություն է սպասվում: Դատավորներն էլ իրականացնում են դատախազների ցանկությունները: Խնդիրը հասնում է կառավարություն, բայց այստեղ նորից զգացվում է պայքարելու կարիք: Բոլոր հույսերը հոդս են ցնդում, երբ խորհրդարանական մեծամասնությունը նույնպես հանցավոր որոշում է կայացնում: 

Ինչ-որ պահի այնքան էս հեռվանում քո առաջնային նպատակից, որ մոռանում էս, թե ինչից էս սկսել: Հանկարծ հասկանում էս, որ իշխանության բոլոր ճյուղերը փաստորեն ծառայում են քո պայքարի սկազբնական թիրախին` թալանին: Նրանք պաշտպանում են թալանողներին և պահպանում են թալանի մեխանիզմները: Բայց ովքե՞ր են այդ թալանողները, որոնց իշխանության այս բոլոր ճյուղերը ծառայում են... Տալով այս հարցի պատասխանը և գալով տրամաբանական եզրակացության, դու անխուսափելիորեն հայտնվում էս Բաղրամյան 26-ում` միակ պահանջով. «Սերժիկ, հեռացիր»:

Հ.Գ Մարդիկ կան, որ այս ճանապարհը մեկ շաբաթում են անցնում, մյուսները` մեկ տարում: Սակայն կան նաև նրանք, որ այս ամենը հենց առաջին օրվանից հասկանալով հասարակության պայքարի ներուժը ցրում են ապօրինությունների այս անսկիզբ ու անվերջ կծիկում` տանելով այն Սերժ Սարգսյանի հանցախմբի համար անշառ ուղիներով:

Մի խճճվեք: Ամեն ինչ շատ ավելի պարզ է, իսկ լուծումները շատ ավելի դյուրին, քան դուք կարծում էք:

Saturday, August 17, 2013

Ազատվել հակաժողովրդական ռեժիմից

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողի օվշորային հանցագործությունները չբացահայտելը, ռիսկային 700 միլիարդը թալանողներին և ուղևարձի ապօրինի թանկացման մեղավորներին չպատժելը ու նոր ավտոկանգառների վերաբերյալ քաղաքապետարանի որոշումը խոսում են այն մասին, որ ռեժիմը չի հրաժարվել քաղաքացիներին թալանելու իր ծրագրից, որպես անձնական հարստության կուտակման միջոց:

Վերջին օրերին ոստիկանական ապօրինությունները քաղաքապետարանիաշխատակիցների հրաժարականը պահանջող ակտիվիստների նկատմամբ, կոնգրեսականների նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումները և մականունավորի վերադարձը ոստիկանական համակարգ խոսում են այն մասին, որ ռեժիմը չի պատրաստվում հրաժարվել բռնաճնշումներից ու հալածանքներից, որպես իշխանության պահպանման մեթոդ:

Լեռնային Ղարաբաղի բանակցային սեղանի շուրջ չլինելը, 1915 թվականի իրադարձությունները ուսումնասիրող հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն համաձայնվելը խոսում են այն մասին, որ ռեժիմի չի պատրաստվում հրաժարվել իր հակապետական գործունեությունից, որպես ներքին լեգիտիմության բացակայության պայմաններում իշխանության պահպանման արտաքին երաշխիքներ ստանալու հնարավորություն:

Հայրենիքի դավաճանությունը, քաղաքացիների ունեզրկումն ու բռնությունները խոսում են այն մասին, որ պետք է ազատվել հակաժողովրդական այս ռեժիմից, որպես հայաստանցիների բարեկեցության և Հայաստանի ներքին ու արտաքին անվտանգության երաշխիք:


Friday, August 9, 2013

Ելույթ Վերաքննիչ քրեական դատարանի առջև. Արեգ Գևորգյան

Օգոստոսի 9-ից ուղիղ երկու տարի անց հարկ է վերհիշել այդ իրադարձությունների ընթացքը և գործում տեղ գտած ապօրինությունները: 

Ինչ է իրականում տեղի ունեցել 2011թ-ի օգոստոսի 9-ին:

Ժամը 21-ի սահմաններում, Տերյան փողոցում կարմիր բերետավորները ապօրինաբար խուզարկում են մի քաղաքացու: Դեպքին ականատես ՀԱԿ ակտիվիստներ Արտակ Կարապետյանն ու Տիգրան Առաքելյանը հորդորում են ոստիկանին գործել օրենքի սահմաններում: Իրենց հերթին, հատուկ ջոկատայինները ճանաչելով երիտասարդներին, հայհոյանքներով և հարվածներ հասցնելով հարձակվում են վերջիններս վրա: Ակտիվիստները ծեծի են ենթարկվում չորսից հինգ տասնյակ կարմիր բերետավորների կողմից: Իրենց ընկերոջը օգնության հասած Սարգիս Գևորգյանին, Սահակ Մուրադյանին, Վահագն Գևորգյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արեգ Գևորգյանին եւս ենթարկում են դաժան ծեծի: Բերման ենթարկելիս, ոստիկանության մեքենայում բռնություններ են կիրառվում ձեռնաշղթայված ՀԱԿ ակտիվիստների հանդեպ, իսկ կարմիր բերետավորներից մեկը` Տիգրան Ավետիսյանը փորձում է խեղդել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին: Ոստիկանության բաժանմունքում եւս շարունակվում են նրանց իրավունքների ոտնահարումը, բռնություններ են կիրառվում նրանց եւ նրանց փաստաբանի հանդեպ, ինչին ՀԱԿ ակտիվիստները համապատասխան պատասան են տալիս: Երիտասարդների ձերբակալման որոշումները կայացվել են առանց փաստաբանների ներկայությունն ապավելու: Ապօրինության կազմակերպիչներն ու իրագործողները պատասանատվության չեն ենթարկվել:

Քրեական գործի հարուցման առաջին իսկ օրերից մեկնարկում է նախաքննական մարմինների բացահայտ հրապարակային ուղղորդումը ոստիկանապետի կողմից, ինչպես նաև վերջինիս կողմից անմեղության կանխավարկածի խախտումը, նա պահը չեր կորցնում երիտասարդներին պիտակավորելու և մեղավոր ճանաչելու համար, սկզբնական շրջանում ոստիկանությունը լինելով կոնֆլիկտի կողմ ինքն է շարունակաբար, բացահայտ կողմնակալությամբ քննում տվյալ գործը` սկզբից քննչական վարչությունում այնուհետև ՀԿԳ ԳՔՎ-ում, սակայն կողմնակալությունից և ակնհայտորեն քաղաքական պատվեր կատարելուց զերծ չի մնում նաև դատախազության Հատուկ քննչական ծառայությունը: Երիտասարդների հետ հարցաքննությունների ընթացքում արձանագրվում են սպառնալիքների և բռնության գործադրման դեպքեր: Արդյունքում ամբողջ մեղադրանքը կազմվում է բացառապես ոստիկանական ցուցմունքների հիման վրա, փորձ չի կատարվում պարզելու երիտասարդների վրա առկա բռնությքան հետքերի պատճառները, կամ բացահայտել երկար ժամանակ ոստիկանության բաժնում նրանց և նրանց փաստաբանների իրավունքները սահմանափակողների ինքնությունը: Դատարանները նույնպես շարունակում են այս ապօրինությունների շղթան: Մասնավորապես սկսած առաջին ատյանից բազմաթիվ անգամ խախտվում է կողմերի հավասարության իրավունքը, Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը ոչ մեկ անգամ զրկվել են հարցեր տալու, խոսքով հանդես գալու իրենց իրավունքից կամ ընդհանրապես հեռացվել են դատական նիստերի դահլինճից: Չեն ուսումնասիրվել ոստիկանության մեղավորությունը ապացուցող բազմաթիվ ապացույցներ, չեն հարցաքննվել պաշտպանական կողմի վկաները, իսկ մեղադրող կաղմի վկաները տվել են բացահայտ սուտ և ուղղորդված ցուցմունքներ, ինչը ավելի ուշ նրանք խոստովանել են:

Եվ այսօր, երբ արդեն անցել է 2 տարի վերոնշյալ դեպքերից, ոչինչ չի խոսում նրա մասին, որ տվյալ գործով կարող է արդար վճիռ լինել: Այս տարիների ընթացքում գործով փոքր կամ մեծ հաջողությունների պատճառը եղել և մնում են բացառապես հասարակական հնչեղությունը, փողոցային չդադարող պայքարը, միջազգային ճնշումները:

Ակնհայտ է մի պարզ իրականություն. այն պահից, երբ Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկան հանցագործները, իրավապահ և դատական համակարգը դարձան ուղղակի գործիք այդ իշխանությունը պահելու համար՝ խնդիր ունենալով բռնությամբ, տարբեր տեսակի հալածանքներով ճնշել քաղաքական, քաղաքացիական, առավել եւս երիտասարդական ակտիվության ցանկացած դրսևորում:

Սրա լուծումը կարող է լինել նույն հանցագործ իշխանություններից օր առաջ ազատվելը: Եվ միայն այս պարագայում մենք կունանաք իրական հաղթանակ:

09.08.2013

Քաղաքականացված ոստիկանություն



Եթե անգամ ակտիվիստների գործողությունները պարունակում են վարչական իրավախախտման տարրեր, ապա ոստիկանության գործառույթը այդ պարագայում հանդիսանում է ոչ օրինական գործողության կանխումը կամ դադարեցումը, ինչը մենք այսօր չտեսանք: Ոստիկանները սպասեցին այնքան ժամանակ մինչ ակտիվիստներն իրենց գործողությունը հասցնեն տրամաբանական ավարտին: 

Սա կարող է նշանակել երկու բան. կամ ոստիկանները միտումնավոր չէին կանխում, իրենց կողմից ապօրինի որակված բողոքի ակցիան` մասնակիցների բերման ենթարկելու ավելի տպավորիչ հիմքեր ունենալու համար, ինչը հասարակական կարգի պահպանության գործառույթ ունեցող իրավապահ մարմնի կողմից անթույլատրելի և անպատասխանատու գործելաոճ է, կամ, որը ավելի հավանական է և տարիների ընթացքում սովորական դարձած, 10-15 րոպե շարունակ ոստիկանները ոչինչ չէին ձեռնարկում, քանի դեռ չկար հրաման վերադասի կողմից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանը կոչված է իր կողմից արձանագրված իրավախախտումները բարդ իրավիճակներում առանց հրամանների, ինքնուրույն կանխելուն կարելի է համոզված ասել, որ ոստիկանները նման հանրային հնչեղություն ունեցող դեպքերում ունեն գործողությունները վերևների հետ համաձայնեցնելու մեխանիզմ, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը իր գործառույթները իրականացնում է ըստ քաղաքական անհրաժեշտության և նպատակահարմարության:

Նմանատիպ երևույթի առկայությունը հերթական անգամ ապացուցում է, որ ոստիկանությունը քաղաքացիների և հանցավոր իշխանության կոնֆլիկտում օրինականության պահպանման փոխարեն իրեն վերապահել է իշխանությունների պաշտպանի դերը: Սա նշանակում է, որ ոստիկանույթան կարևորգույն գործառույթը այսօր հանդիսանում է հակաիշխանական արդարացի բողոքների ճմշման նպատակով քաղաքական հետապնդումների իրականացումը:

Հ.Գ. Ինչպես 2008-ին ռեժիմի կողմից կազմակերպված սպանդի ընթացքում, այնպես էլ մինչ օրս Վովա Գասպարյանը շարունակում է սահմանադրական և իր կողմից այդքան սիրված բարոյական նորմերի խախտմամբ պաշտպանել Սերժ Սարգսյանի հակաժողովրդական գործողությունները:

Thursday, August 8, 2013

Արեգ Գևորգյանի ելույթը վերաքննիչ դատարանի առջև. (Տեսանյութ)

Մի քանի օրից` օգոստոսի 9-ին լրանում է 2 տարին, ինչ շարունակվում է ոչ միայն իշխանություններին, այլ նաև ՀՀ քաղաքացիներիս և Հայաստանի Հանրապետությանը պատիվ չբերող այս խայտառակ գործը: Երկու տարիների ընթացքում գործում տեղ գտած ապօրինություններն այնքան շատ են, որ անհնար է դրանք ամբողջովին ներկայացնել մեկ ելույթում:



Բայց այն, որ գործը ի սկզբանե ունեցել է քաղաքական դրդապատճառներ ու աբողջովին կազմված է շինծու ապացույցներից բազմաթիվ անգամ ապացուցել է հենց նախաքննական մարմիններում և դատարանների դահլիճներում: Միայն վճռաբեկ դատարանն էր, որ չհանդգնեց մտնել ապօրինությունների նմանատիպ բեռի տակ, այն էլ, իհարկե, իշխանությունների ցուցումով, բացառապես խուսափելու համար միջազգային ճնշումներից: Շատերը դա համարեցին հաղթանակ, իսկ դատարանի որոշումը ադեկվատ:

Իհարկե սա կարելի էր հաղթանակ համարել: Միանշանակ որոշումը հասարակական և միջազգային ճնշման արդյունք էր: Բայց ասել, որ այս քայլից հետո իշխանություններից կարելի է սպասել արդարացի որոշումների` ուղղակի միամտություն է: Իշխանություններից հնարավոր է ունենալ ակնկալիքներ միայն այն դեպքում, երբ դատական գործի ետ ուղարկելուն զուգահեռ հարուցվեին տասնյակ քրեական գործեր թե’ ոստիկանների, թե’ քննչական մարմինների ներկայացուցիչների, թե դատախազների ու դատավորների նկատմամբ: Իսկ քանի դեռ գործ սարքողները պատասխանատվության չեն ենթարկվում հետևությունը մեկն է. քաղաքական հետապնդումները խրախուսվում են իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով:

Այլապես ինչպես բացատրել այս գործի քննության ընթացքում ի հայտ եկաց ճչացող ապօրինությունների վերաբերյալ պատկան մարմինների արձագանքի բացակայությունը: Երիտասարդների անմեղությունը և ոստիկանության մեղավորությունն ապացուցող տասնյակ փաստեր անտեսվել են թե’ նախաքննական մարմինների, թե’ դատարանի կողմից:

Դրանցից հարկ է առանձնացնել, հատկապես, երիտասարդների և նրանց փաստաբանների նկատմամբ բռնության գործադրման փաստերը, վկաների ցուցմունքներում առկա հակասությունները, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից սպառնալիքների տակ ուղղորդված կեղծ ցուցմունքները: Իշխանությունների կողմից այս դեպքերին չի եղել ոչ մի արձագանք, չնայած նրան, որ դեպքերից յուրաքանչյուրը հանդիսանում է հաղուրդում ծանր հանցագործության մասին:

Ավելի կոնկրետացնելու համար վերը թվարկվածը վերցնենք վկա Հրանտ Միրիջանյանի ցուցմունքը դատարանում, իսկ այնուհետև նրա տված հարցազրույցը , որում նա պարզ հայերենով, շատ հստակ խոստովանում է, որ իր ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը և, որ նա ստիպված է գնացել այդ քայլին, քանի որ ոստիկանները նրան ստիպել են: Ավելի պարզ հաղորդում հանցագործության մասին դժվար է պատկերացնել:

Այս պարագայում դժվար է չհիշել Վովա Գասպարյանի հավաստիացումները օրինականության պահպանման, հանցագործների պատժման անխուսափելիության վերաբերյալ, իսկ ամենակարևորը Սերժ Սարգսյանի բոլորովին վերջերս կազմակերպած խորհրդակցությունը, որտեղ նա ուղիղ դիմելով Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հորդորեց այսուհետ անմիջապես արձագանքել հանցագործության մասին ցանկացած հրապարակման, ստուգել ինֆորմացիան, իսկ այնուհետև հրապարակել կատարած քննության արդյունքները:

Խնդրեմ, Միրիջանյանի խոստովանությունը` ոչ միայն լրատվամիջոցներում հրապարակված, այլ նաև դատարանի դահլիճում հնչեցված ինֆորմացիա: Որտե?ղ է դատախազության արձագանքը, որտեղ են ապօրինաբար ցուցմունք կորզողները: Դատախազությունը պետք է պատասխաներ և դեռ կարող է պատասխանել այս հարցերին, եթե իհարկե հենց ինքը Սերժ Սարգսյանի ուղիղ հրահանգով չի նախաձեռնել այս խայտառակ գործընթացը:

Սակայն Հայաստանի հանրապետությունում դժվար թե հայտնվի մեկ մարդ, որ կկասկածի դրանում: Բոլորին է հայտնի, որ Հայաստանում քաղաքական հետապնդումները ծառայեցվում են բացառապես Սերժ Սարգսյանի հանցավոր ճանապարհով ձեռք բերված իշխանության պահպանման գործին:

Հետևաբար` դատարաններից կամ իրավապահներից սպասել կամավոր արդարացի քայլերի և որոշումների կլինի ոչ այդքան տրամաբանական: Եթե այս գործով երիտասարդներին արդարացնելու և ազատելու ակնկալիքներ կան, ապա դրանք կապված են միմիայն այստեղ հավաքված մարդկանց հետ: Ինչքան քաղաքացիները ակտիվ դամադրեն ռեժիմին, այդաքան ավելի արագ նա ստիպված կլինի նահանջել: Սրա ապացույցն էր օրերս ինքնակազմակերպված քաղաքացիական խմբերի հաղթանակը ռեժիմի նկատմամբ, կապված տրանսպորտի թանկացման հետ: Չնայած, որ ուղեւորափոխադրման գնի բարձրացման որոշման ժամանակավոր կասեցումը, երաշխիք չէ հետագա ապօրինի թանկացումների կամ այլ հանցագործությունների բացառման համար, այն մեծ ձեռքբերում էր Հայստանում գիտակից քաղաքացիական հասարակության ձեևավորման ճանապարհին, ինչը, իր հերթին, Հայաստանում օրինականության վերականգնման հիմնական երաշխիքներից է: Ուստի երիտասարդների ազատությունը, իսկ այնուհետև Հայաստանի ազատագրումը Սերժ Սարգսյանի հանցախմբից հարկավոր է ոչ թե պահանջել, այլ պարտադրել:

Ազատություն Տիգրանին, Արտակին, Սարգիսին, Դավիթին

Ազատություն քաղբանտարկյալներին

Ազատություն Հայաստանին

Տեսանյութը այս հասցեով` http://www.youtube.com/watch?v=c-pq9H6q-68&feature=youtu.be
Լուսանկարը iLur.am-ի

Wednesday, August 7, 2013

Հայրենական արտադրության եվրոպական կտերը

Ֆեյսբուքը սկսեց քննարկել, թե ինչ հակաժողովրդավարական քայլ է անում ոստիկանությունը: Իբր այն պաշտպանում է մեծամասնության շահը, անտեսում է ու հալածանքներ է նախապատրաստում փոքրամասնության նկատմամբ: Առաջին հայացքից, իհարկե, հենց այսպիսի տպավորություն ենք ստանում:

Սակայն, իրականում այս դատողությունները բացարձակապես կապ չունեն իրականության հետ: Ոստիկանությանը և առհասարակ Հայաստանում գործող հակաժողովրդական իշխանություններին չեն հետաքրքրում ոչ միասեռականները, ոչ երկսեռականները և ոչ էլ ընդհանրապես մեծամասնության ու փոքրամասնության շահերը: Իսկ Վովա Գասպարյանի ղեկավարած կառույցի, ինչպես նաև Սերժ Սարգսյանին սպասարկող մյուս իշխանական հատվածների հրապարակային ցանկացած գործողություն հարկավոր է դիտարկել, որպես կոնկրետ քարոզչական նպատակներ ունեցող թատրոն:

Նման «սկանդալային» լուրը, ինչպես ոստիկանության «միջնադարյան» առաջարկն է օգտագործվում է բացառապես իրական կարևոր և սկանդալային թեմաներից (քաղաքական հետապնդումներ, Սերժ Սարգսյանի կողմից վարվող միջազգային գախտնի բանակցություններ, թանկացումներ և այլն) հասարակական ուշադրությունը ժամանակավորապես շեղելու նպատակով: Մանավանդ, երբ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում փորձում է երևալ հնարավորինս ժողովրդավար: Չի բացառվում նաև, որ հենց արևմուտքին քծնելու նպատակով է հայրենի ավազակապետը նախաձեռնի, իսկ այնուհետև հրապարակայնորեն դատապարտի նման հակաժողովրդավարական քայլը:

Միակ բանը, որ Սերժ Սարգսյանի հանցախումբը լավ է իրականացրել այս տարիների ընթացքում դա Հայաստանի և հայաստանցիների թալանն ու, իհարկե, թատերական ներակայացումների կազմակերպումն է:

Համոզված եմ, որ իշխանափոխությունից հետո Վովա Գասպարյանն ու Սերժ Սարգսյանը անգործ չեն մնա: Լավ շոու-ներկայացումները պահանջված են ամենուր:


Արեգ Գևորգյան http://www.facebook.com/aregface/posts/608688262509591?notif_t=like

Հարցազրույց ՀԱԿ անդամներ Արեգ Գևորգյանի և Եվա Թովմասյանի հետ. (Տեսանյութ)


ՀԱԿ ներկայացուցիչներ Արեգ Գևորգյանը և Եվա Թովմասյանը համոզված են, որ հասարակական մասշտաբային բողոքի ալիք բարձրացնելու դեպքում Տիգրան Առաքելյանին հնարավոր կլինի տեսնել ազատության մեջ:

Տեսանյութը դիտեք այս հասցեով` http://www.youtube.com/watch?v=xsz-Hr1kf34

Monday, August 5, 2013

Իշխանությունները հրահրել են նոր, ավելի հզոր ընդվզման ծնունդը


Ամբողջ օրվա ընթացքում փորձում էի մտաբերել գոնե մեկ ակտիվ քաղաքական, քաղաքացիական շրջանակ, որը ներկա չէր այսօր Վերաքննիչ դատարանի դիմաց կազմակերպված բողոքի միջոցառմանը: Փորձս անհաջողության մատնվեց: Բոլորն էլ ներկա էին, իսկ եթե կային բացականեր, համոզված եմ, բացառապես հարգելի պատճառներով: Սա իսկապես շատ ուրախալի և խոստումնալից երևույթ է: Երկրի ապագայով մտահոգված ուժերը իսկապես շատ պատասխանատու մետոցում են ցուցաբերում ստեղծված շատ ծանր իրավիճակի նկատմամբ: Կարծում եմ՝ պատճառը բնական է: Այսպիսի պայմաններում, իսկապես ստեղծվել է ոչ թե նեղ շահերի բավարարման, այլ ուղղակի ինքնապաշտպանության և ինքնապահպանման անհրաժեշտություն:

Անկախ մեր տարբերություններից ու տարաձայնություններից, Հայաստանի Հանրապետության քաղաքացի տեսակի պահպանման խնդիրը պահանջում է միասնականություն և համագործակցություն Սերժ Սարգսյանի ռեժիմին ցուցաբերվող ցանկած մակարդակի և տեսակի դիմադրության ընթացքում:

Հպարտանում եմ բոլոր նրանցով, ովքեր իսկապես գիտակցել են պահի կարևորությունն ու պատրաստ են ներդնել իրենց եռանդն ու ջանքերը Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու գործում: Չեմ ասում՝ մի կողմ դնելով անձնական շահը, որովհետև համոզված եմ, որ ի վերջո օրենքի Հայաստանն է բոլորիս ամենակարևոր անձնական շահը:

Հ.Գ. Հաջորդ դատական նիստը պատահմամբ, կամ միտումնավոր նշանակվեց օգոստոսի 9-ին, հենց այն օրը, երբ լրանում է 2 տարի ոստիկանական հայտնի սադրանքից: Օգոստոսի 9-ին` 11:30 Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց, համոզված եմ, իշխանությունները կգիտակցեն, որ ոչ միայն չեն հասել վախի մթնոլորտ տարածելու և իրենց նկատմամբ դիմադրությունը մեղմելու այդքան բաղձալի նպատակին, այլ նաև հրահրել են նոր, ավելի հզոր ընդվզման ծնունդը:

Ազատություն քաղբանտարկյալներին

Ազատություն Հայաստանին
 

Saturday, August 3, 2013

Միասնական դիմադրություն Սերժ Սարգսյանի իշխանությանը

Քանի դեռ իշխանությունը պատկանում է Սերժ Սարգսյանի խմբավորմանը, Հայաստանում լինելու է 2 միլիոն պոտենցիալ քաղբանտարկյալ:


Այսօր տեղի ունեցավ ևս մեկ ուրբաթօրյա բողոքի ակցիա և ուրախալի էր տեսնել այդքան նոր դեմքեր` մարդկանց, որոնք ոչ այնքան հաճախ կամ ընդհանրապետ չեն մասնակցել քաղբանտարկյալների ազատությունը պահանջող միջոցառումներին: Ընդհանրապես արդեն ակնհայտ է այս հարցի շուրջ հասարակական ուշադրության մեծացումը: Սա, իհարկե, կրկին խոսում է Հայաստանում իրական քաղաքացիական հասարակության ձևավորման և քաղաքացիական գիտակցության բարձրացման մասին:

Քաղաքական հետապնդումները ժողովրդի դեմ պատերազմում բռնապետության զինանոցի ծանր հրետանին է: Սա իսկապես շատ ազդեցիկ զինատեսակ է: Ձերբակալելով մեկին հնարավոր է վերահսկել նրա թիմի գործողությունները, վախի մթնոլորտ տարածել, զսպել մյուսների ակտիվությունը ռեժիմի դեմ պայքարում: Սակայն երբ հասարակության մի զգալի շերտ հասնում է այն մակարդակի, որ պատրաստ է անգամ նմանատիպ զրկանքների և շատ արագ ու ադեկվատ արձագանքում է քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերին, ապա այս զենքը շուտով կարող է սկսել աշխատել ի վնաս ռեժիմի: Ամեն նոր բռնաճնշում, քաղաքական բանտարկություն կարող է բերել իշխանությունների նկատմամբ ատելության տարածման և էլ ավելի մեծ հուզումների:

Այս պարագայում շատ կարևոր է պայքարող քաղաքացիների միասնականությունն ու միմիանց օգնելու և պաշտպանելու պատրաստակամությունը: Ռեժիմի դեմ կռվի ընթացքում տուժած յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա իր թիկունքին հարյուրավոր ընկերների ներկայությունը: Սա է ռեժիմի դեմ կազմակերպվող դիմադրության հաջողության հասնելու երաշխիքը: Միայն այս դեպքում շարժման ծավալները կարող են աճել` ներգրավելով ռեժիմից տուժած նորանոր շերտերի, այդ թվում նաև բանակը ու ոստիկանությանը:

Ռեժիմի ֆինասկական և ուժային անգերազանցելի ռեսուրսի դեմ քաղաքացիների միակ զենքը միասնականությունն է: Ինչքան ավելի միասնական, այնքան ավելի պաշտպանված, իսկ ինչքան պաշտպանված է իրեն զգում քաղաքացին ռեժիմի դեմ պայքարում, այնքան ավելի անվախ է նա դառնում: Ինչքան քիչ է վախը, այնքան ավելի շատ մարդ է ներգրավվում պայքարի մեջ, քանի որ նրանց զսպողը միայն վախն է իշխանությունների նկատմամբ:

Ուստի հարկավոր է միասին բացառել վախը` օգնելով անվախ դառնալ նաև մյուս քաղաքացիներին: Թե նահանջի, թե հարձակման դեպքում մենք չպետք է մարտի դաշտում թողնենք մեր ընկերներին:

Օգոստոսի 5-ին` ժամը 12:00-ին բոլորս ներկա լինենք Վերաքննիչ դատարանի դիմաց մեր աջակցույթունը հայտնելու ռեժիմին ձեռնոց նետած, քաղաքական հետապնդման ենթարկվող Տիգրանին, Սարգիսին, Դավիթին, Արտակին, ինչպես նաև պահանջելու և պարտադրելու քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատությունը:

Ազատություն քաղբանտարկյալներին

Արեգ Գևորգյան http://www.facebook.com/aregface/posts/606655952712822?notif_t=like

Wednesday, July 31, 2013

Սերժ Սարգսյանը պաշտպանում է Ադրբեջանի պետական շահը

Ես այլևս հաստատված փաստ եմ համարում, որ Հայաստանում իշխանությունը բռնազավթած հանցախումբը պաշտպանում է ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Ադրբեջանի պետական շահը: Փաստ է նաև, որ ալիևյան հակահայկական քաղաքականության առաջամարտիկը Հայաստանում հանդիսանում է նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանը:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ալիևի կառավարության հակահայկական գործունեության հիմնական ուղղությունը դա պատմության խեղաթյուրմն ու կեղծումն է: Դա ունի մի քանի ստրատեգիական նպատակ. նսեմացնել Հայաստանի դերը տարածաշրջանային պատմական իրադարձություններում, Հայաստանին ներկայացնել, որպես ագռեսոր պետություն` նախապատրաստվող պատերազմը արդարացնելու նպատակով, արժեզրկել հայկական կողմի հաղթանակը` հերոսներին ներկայացնելով որպես հանցագործներ:

Այս վերջին կետերի իրագործմումը արդեն երկար տարիներ ստանձնել է Սերժ Սարգսյանի վարչախումբը: Առաջինը, որ նա իրականացրեց, դա սփյուռքի արդարացի պահանջի վաճառքն էր: Խոսքը հայ և թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն նրա համաձայնության` ցեղասպանության ուրացման մասին է: Երկրորդը` Մարտի 1-ի և այլ իրադարձությունների խողաթյուրումն էր պատմության դասագրքերում, որոնցով արդեն դաստիարակվում է մի ամբողջ սերունդ: Եվ երրորդը` մեկնարկած հակահայկական, հակապետական արշավն է Արցախյան հաղթանակի նկատմամբ: Ավելի ստոր արարք, քան պատերազմի տարիների գերագույն գլխավոր հրամանատար` Լևոր Տեր-Պետրոսյանի վաստակի նսեմացման փորձը և ուրացումը հնարավոր չէ պատկերացնել:

Հատկանշական է այն, որ այս ադրբեջանամետ քայլերը իրականացվում են ոչ թե Ադրբեջանական հատուկ ծառայությունների, այլ Հայաստանում իրեն նախագահ հռչակածի կողմից:

Ակնհայտ են նաև այս ամենի պատճառները: Խնդիրը կայանում է նրանում, որ դավաճանական ամենաստոր մեթոդներով Արցախն ու Ցեղասպանությունը աճուրդի հանած Սերժ Սարգսյանը անխղճաբար փորձում է արդարացնել սեփական իշխանությունը պահպանելու դիմաց հայրենիքի վաճառքը: Ուստի` ամենևին զարմանալի չի լինի, եթե շուտով վերջինիս հրահանգով պատմության գրքերում Երևանը ներակայացվի, որպես հին Ադրբեջանական Эривань քաղաք:

Նման իրավիճակում իսկապես վտանգված է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ապագան: Հետևաբար` Հայոց պետականության միակ փրկությունը ներքին թշնամուց օր առաջ ազատվելն է:

Արեգ Գևորգյան

Tuesday, May 14, 2013

Ինչպես ստիպել իշխանություններին հեռանալ. Արաբական տարբերակ (Թարգմանություն)

Խաղաղ պայքարը օգտագործում է այն բոլոր միջոցները, որոնք տրված են սահմանադրությամբ:
Վախի բացառումը հանգուցային է ռեժիմի կազմաքանդման գործում:





Ժողովրդի պահանջները 

1. Հանցագործ ռեժիմի և նրա նախարարների տապալում:

2. Արտակարգ դրության մասի օրենքի չեղյալ համարում:

3. Ազատություն:

4. Արդարություն:

5. Նոր, ոչ զինվորական կառավարության ձևավորում, որը հոգ կտանի ժողովրդի մասին:

6. Պետական եկամուտների խելամիտ օգտագործում:

Քաղաքացիական դիմադրության մարտավարություն

1. Պետական իշխանության խորհրդանիշ հանդիսացող կարևոր շենքերի շրջապատում:

2. Ոստիկանության և բանակի ներկայացուցիչների ժողովրդի շարքերում ներգրավման փորձ:

3. Հեղափոխական քոյրերի և եղբայրների պաշտպանություն:

Գործնական քայլեր

1. Բնակելի թաղամասերի փողոցներում ընկերների և հարևանների հետ անցկացնել ակցիաներ:

2. Կարգախոսների վանկարկում՝ ի փառս պետության և ժողովրդի ազատության:

3. Դրական շեշտադրումներով կոչեր՝ ուղղված բնակչությանը իրենց բողոքի գործողություններին միանալու համար:

4. Դուրս հանել փողոց բողոքավորների մեծ խմբեր՝ հնարավորինս մեծ թվով մարդկանց ուշադրությունը գրավելու համար:

5. Ժողովրդին ուղղել դեպի պետական կարևորագույն շենքերը՝ դրանք գրավելու նպատակով:

Անհրաժեշտ հագուստ և գործիքներ

1.Գլխարկով բաճկոն: Այն կօգնի պաշտպանել դեմքը արցունքաբեր գազից:

2. Պաշտպանիչ ակնոցներ, որոնք կարելի է ձեռք բերել շինարարական խանութներից:

3. Բերանը և թոքերը արցունքաբեր գազից պաշտպանող թաշկինակ:

4. Ծաղիկ, որը կօգնի մեզ իրականացնել մեր առաքելությունը և դուրս գալ բացառապես խաղաղ ցույցերի:

5. Ներկ (spray), որը մենք կօգտագործենք ոստիկանների կողմից ցուցարարներին ծեծի ենթարկելու դեպքում: Ներկը պետք է փչվի ոստիկանների սաղավարտների թափանցիկ երեսկալների վրա՝ նրանց ժամանակավորապես կուրացնելու և հետագա առաջխաղացումը կանխելու նպատակով:

6. Հարմարավետ ոտնամաններ, որոնք թույլ կտան վազել և արագ տեղաշարժվել:

7. Հաստ ձեռնոցներ, որոնք կպաշտպանեն ձեռքերը արցունքաբեր գազով նռնակների տաքությունից:

8. Պղնձի կափարիչ, որը կարելի է օգտագործել մահակներից և ռեզինե փամփուշտներից պաշտպանվելու համար:

Ուրիշ միջոցներ

1. Դեղատուփ

2. Տարբեր տեսակի հաբեր ցավի դեմ:

3. Խմելու ջուր:

4. Քացախ: Թաշկինակը քացախի մեջ թրջելով կարելի է թուլացնել արցունքաբեր գազի ազդեցությունը:

5. Լիմոն: Այն ծամելու դեպքում թուլանում է արցունքաբեր գազի արդյունավետությունը:

6.Կոկա-Կոլա: Որոշ թանկագին թունիսցի ընկերներ խորհուրդ են տալիս լվացվել Կոկա-Կոլայով՝ արցունքաբեր գազից պաշտպանվելու համար:

7. Ինչ-որ սնունդ, որը թույլ կտա մասնակցել երկարատև միջոցառումներին:

8. Պոլիէթիլենային տոպրակներ: Դրանք օճառաջրով լցնելուց հետո հեռու տարածությունից պետք է գցել զրահամեքենայի տակ:

Կոլեկտիվ գործողությունների մարտավարություն

1. Ուրբաթօրյա աղոթքից հետո կազմակերպված շարքերով և ձեռքներին ունենալով վարդեր ու այլ ծաղիկներ՝ դուրս գալ փողոց:

2. Թույլ տվեք, որ ձեր բողոքի գործողություններին միանան բոլորը: Ոստիկանները չեն համարձակվի հարվածել սեփական մայրերին, եղբայրներին, երեխաներին:

3. Եթե ոստիկանական ուժերը խոչընդոտում են մեր առաջխաղացումը, ապա պետք է գոռալ դրական կարգախոսներ և փորձել անցնել նրանց արգելապատնեշները:

4. Եթե սկսում են հարվածել, ապա առաջին 2 շարքերը ամենայն հանգստությամբ պետք է նահանջեն 2-3 քայլով, իսկ հետևի շարքերը պետք է պատրաստ պահեն ներկերն ու վահաները՝ արգելքները ճեղքելու համար: Հերթականությունը կարևոր է:

5. Ոստիկանական շարքերի ճեղքումը կատարվում է համաձայնեցված, խմբերով: Առաջին 3 խմբերը բախվում են ոստիկանության հետ, իսկ 4-րդ` պահեստային խումբը անսպասելիորեն հարձակվում է ոստիկանական ուժերի վրա:

6. Եթե սկսվել են վանկարկումներ, ապա դրանք չպետք է դադարեն: Խորհուրդ ենք տալիս ընտրել 1-2 կարգախոս, որոնք կլինեն հեշտ հիշվող ու բոլորի համար հեշտ լսելի:

7. Իչքան մոտ են ցուցարարները ոստիկանական ուժերին, այնքան նրանց համար դժվար է արցունքաբեր գազի օգտագործումը:

8. Եթե այնուամենայնիվ նրանք օգտագործում են արցունքաբեր գազով նռնակներ, ապա թրջեք թաշկինակներն ու մնացեք տեղում` պահպանելով հանգստություն: Գազի ներշնչումը առաջացնում է խուճապ:

9. Եթե լսեք կրակոցներ, մի՛ վազեք, մնացեք տեղում, ուղակի պահեք վահանը գլխավերևում և դուք կլինեք պաշտպանված:

10. Արդյունավետ է արցունքաբեր գազով նռնակները ոստիկանական շարքեր վերադարձնելը:

11. Կարևորը՝ խնայել միմիանց: Բոլորը պետք է հիշեն իրենց հարևանների մասին:

12. Անվտանգության ջոկատների շարքերում հաճախ առկա են լինում ազատ տարածություններ՝ մարդկանց սահմանափակ հոսքի համար: Կարելի է օգտագործել դրանք և հայտնվելով ոստիկանական շարքերի հետևում՝ շրջափակել նրանց և առգրավել զենքերն ու մյուս միջոցները:

13. Ընկերների փրկությունը շատ ավելի կարևոր է քան ոստիկաններին հարվածներ հասցնելը:

14. Ո՛չ ջարդին ու թալանին:

15.Կոչ արեք ազատության համար պայքարողներին միանալ հետաքրքրասեր դիտորդներին:

16. Տարածեք տարաբնույթ հանձնարարություններ ցուցարարների տարբեր խմբերի շարքերում:

17. Հիշե՛ք, շենքերը ժողովրդական ուժերի կողմից օգտագործվում են որպես դիտակետեր:

18. Թույլ մի՛ տվեք ոստիկաններին ներթափանցել ժողովրդական ուժերի շարքերը:

19. Չի՛ կարելի լինել անօգուտ նեգատիվ:

20. Սկսել բողոքի ցույցը միայն գլխավոր նպատակակետին հասնելուց հետո: Երբ որ չկա վտանգ, քաղաքացիները հանգստանալու համար կարող են նստել գետնին, սակայն դա նույնպես պետք է արվի կազմակերպված:

Ինչպե՞ս օգտվել վերոնշյալից

Վահան և աէրոզոլ-ներկ

Պինդ կանգնի՛ր տեղում, պաշտպանվի՛ր փայտով և վահանով ու հարձակվի՛ր` ներկը դեմքին փչելով:

Ներկը կարելի է փչել նաև ցույցը ցրող մեքենաների ապակիների, ինչպես նաև դրանց գլխին տեղադրված տեսախցիկների վրա: Թաց սրբիչով փակել մեքենայի խլացուցիչը, , ինչը կբերի շարժիչի աշխատանքի դադարեցման: Օճառաջրով լի տոպրակներով կարելի է ռմբակոծել զրահամեքենաները, ինչը կխոչնդոտի նրանց կանոնավոր տեղաշարժին:

Ժողովրդական շարժմանը կարելի է աջակցել հետևյալ ոչ անմիջական ձևերով`

1. Սեփական կետից հանել պաշտպանությունը:

2. Տեղադրել պետական դրոշը խանութներում և գրասենյակներում, պատշգամբներում և ավտոմեքենաների վրա՝ ազգային ոգու բարձրացման նպատակով:

3.Աջակցել ռեժիմի դեմ վանկարկումներին՝ պատուհաններից ու պատշգամբներից:

Պաստառների օրինակներ

« Ոստիկանությունն ու ժողովուրդը միասին են անարդարության դեմ պայքարում »

« Վախկոտ և սրիկա Սերժ »

Չդավաճանես համաքաղաքացիներիդ

Կեցցե՛ Հայաստանը


Thursday, April 11, 2013

Ամեն գնով պահել Րաֆֆու նարնջագույն փուչիկը

Վերջին իրադարձություններից հետո Րաֆֆու գործողությունները արդարացնելու համար կամ պետք է պակաս լինել, կամ շատ խորամանկ:

Բանն այն է, որ խորամանկներն այս իրավիճակում այլևս կարող են ունենալ միայն մեկ նպատակ. առնվազն մինչև մայիսի 5-ը ամեն գնով պահել Րաֆֆու նարնջագույն փուչիկը: Սրանով լուծվում է Սերժ Սարգսյանի համար վտանգավոր ուժերից ձայներ փախցնելու հարցը: Որ կողմից նայես, ոնց քցես-բռնես ուրիշ նպատակ այստեղ չի կարող լինել...

Իսկ դոբրիի մեջ պայքարողների միակ «բարի» գործը այժմ կլինի դոբրի փոխարեն ԱԶՆԻՎ հեղափոխություն իրականացնելը: Հարկավոր է հասկանալ, որ արհեստական մեթոդներով, պոպուլիստական մտքերով փուչիկ պահելը թիկունքից հարված է ընդվզող քաղաքացիներին: Ստացվում է, որ «բարիներ»-ը տեսնելով Րաֆֆու փուչիկությունը, չեն բարձրաձայնում դրա մասին, այլ հակառակը` քաղաքացիներին մոլորության մեջ գցելու և փուչիկի վերջնական պայթյունը թույլ չտալու հուսահատ փորձեր են իրականացնում:

Մինչև ապրիլի 9-ի իրադարձությունները դեռ կարելի էր մի քիչ հասկանալ կամ արդարացնել Րաֆֆուն գովաբանողներին, որ միամտաբար կարծում էին, թե այդ օրը տեսնելու են ռեալ, տրամաբանված խոսք և գործ: Սակայն այժմ, երբ նախագահականի կողմից հարթակի նկատմամբ ոստիկանապետի միջոցով վերահսկողությունը դարձավ ակնհայտ, Րաֆֆուն արդարացնել փորձող «բարիներ» -ը չեն կարող հետապնդել այլ նպատակ, քան գալիք ընտրություններում ընդդիմությունից ձայն փախցնելը:

Ազնիվ եղեք և ձեզ ոչ ոք չի մեղադրի սխալված լինելու համար:

Արեգ Գևորգյան http://www.facebook.com/aregface

Saturday, April 6, 2013

Վտանգավոր հակասություններ հարթակում

Հնարավոր չէ չհամաձայնվել այն մտքի հետ, որ ընդդիմադիր ուժերի քննարկման և քննադատության առաջնային թիրախը պետք է լինի Հայաստանի գլխին աղետ դարձած վարչախումբը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Սակայն ներկայիս իրավիճակը ստիպում է խոսել նաև ընդդիմադիր դաշտում գործող ուժերի սխալներից, որ արդեն սկսել են առնչվել քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգությանը:

Ինչքան մոտենում է ապրիլի 9-ը, այդքան ավելի են ակտիվանում ժողովրդին ոտքի հանելու կոչերը, ինչը հասկանալի և ընդունելի երևույթ է, սակայն դրան զուգահեռ մեծանում են այդ օրվա անելիքների հետ կապված անորոշությունն ու հարթակում կանգնածների ակնհայտ հակասական կեցվածքն ու խոսքերը, ինչն իր մեջ լրջագույն վտանգներ է պարունակում: Եթե Րաֆֆին հայտարարում է հավաք Ազատության հրապարակում, ապա Նիկոլը քաղաքապետարան իրազեկում է ներկայացնում Հանրապետության հրապարակում հավաք անկացնելու մասին: Րաֆֆին էլ իր հերթին հայտարարում է. «...մենք մեկ ենք փողոցներում, հրապարակներում` Ազատության, թե Հանրապետության»: Այնուհետև վերջինս հարթակից հայտարարում է երթի ուղղությունը, որի մեջ չի մտնում Բաղրամյան պողոտան, սակայն արդեն երեկոյան` հանրահավաքից հետո սոցիալական ցանցերում նիկոլական ուղղվածություն ունեցող քարոզիչները սկսում են խոսել դեպի Բաղրամյան 26 երթ նախատեսելու մասին: Սրանք հակասությունների շատ փոքր մասն են, որոնք, սակայն, արդեն անհամատեղելի են «անվտանգ զանգվածային միջոցառում» ասվածի հետ:

Ցանկացած կազմեկերպվող հավաք, երթ, ցույց պետք է ունենա միլիմետրերի ճշտությամբ հաշվարկած գործողությունների պլան: Հակասություններն ու տարատեսակ կարծիքները կարող են տեղ ունենալ միայն որոշման կայացումից առաջ: Դրանից հետո ուղղակի անթույլատրելի են կազմակերպիչների հրապարակային հակասական հայտարարությունները, որոնք կարող են շատ վտանգավոր մոլորության մեջ գցել քաղաքացուն: Հավաքի կազմակերպիչները պատասխանատվություն են կրում հավաքին հրավիրվող քաղաքացիների կյանքի և առողջության համար, մանավանդ այն դեպքում, երբ հանցավոր իշխանությունները պատրաստ են ցանկացած պահի բիրտ ուժ գործադրել ցուցարարների նկատմամբ: Սակայն այս դեպքում իրավիճակը բարդանում է նրանով, որ հարթակում, փաստորեն, չկա վերջնական որոշում կայացնելու մեխանիզմ:

Այդ օրը` ինչ-որ պահի կարող են հնչել մի քանի կարծիքներ գործողությունները շարունակելու վերաբերյալ` ամենապարտվողականից, մինչև ամենածայրահեղական: Եվ ստացվում է, որ ի տարբերություն նախորդ տարիների սադրիչ և պառակտող գործողությունները մեկնարկելու են ոչ թե իշխանությունների ջանքերով` ներդրված սադրիչ-ակտիվիստների, այլ ընդդիմադիր կոչվող` հարթակում կանգնած լիդերների կողմից:

Այսինքն` այս պահին լրջագույն վտանգ են ներկայացնում ոչ թե իշխանական բռնության մեքենան, որից հարվածները սպասելի են, այլ հարթակում կանգնածների արկածախնդիր և անպատախանատու գործողությունները: Այս վտանգներից խուսափելու լավագույն ձևը կլիներ նմանատիպ կազմակերպչական թերություններ ունեցող հավաքներին չմասնակցելնը, սակայն, եթե կան մարդիկ, որ դա անհնար են համարում, ապա գոնե պետք է հաշվի առնեն այս հանգամանքները և զգուշանան սադրանքներից` գիտակցելով, որ իշխանության ղեկից հանցագործների վտարման և Հայաստանում ժողովրդավարության հաստատման միակ ճանպարհը կազմակերպված և Սահմանադրությանը չհակասող պայքարն է:

Արեգ Գևորգյան

Wednesday, April 3, 2013

Տարոնը ստրատեգիական օբյեկտները վերածում է դախլների

Երևանի երիտասարդական մետրոյի անցումում կատարվածին տրվեցին տարբեր գնահատականներ, բայց անդրադարց չեղավ թերևս ամենակարևորին:

Երբևէ փորձե՞լ էք նկարվել մետրոյի կայարաններից որևէ մեկում: Եթե ոչ, ապա խորհուրդ չեմ տա դա անել: Հակառակ դեպքում շատ արագ կզրկվեք ձեր լուսանկարահանող սարքից կամ կհայտնվեք ոստիկանության բաժնում: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մետրոպոլիտենը հանդիսանում է ռազմական նշանակության ստրատեգիական օբյեկտ: Հնարավոր ռմբակոծության պայմաններում այն կարող է օգտագործվել, որպես թաքստոց: Իսկ միլիոնանոց քաղաքաքի դեպքում, ընդունեք, որ շատ կարևոր է թաքստոցի յուրաքանչյուր սանտիմետրը:

Իշխանությունը բռնազավթողների համար այդ սանտիմետրերը նունպես շատ կարևոր են, ուղղակի ոչ թե ապահովության, այլ հերթական կաշառքը կամ ատկատը ստանալու տեսանկյունից: Սեփական բարեկեցության ապահովման ճանապարհին նրանք Տարոն Մարգարյանի պես կամակատարների միջոցով պատրաստ են անգամ ստրատեգիական օբյեկտները վերածել դախլների` չմտածելով հարյուրհազարավոր քաղաքացիների անվտանգության մասին:

Friday, March 29, 2013

Առա'ջ, դեպի անտարոն Երևան

Իշխանական սցենարների հետ, ինչպես միշտ, ամեն ինչ շատ պարզ է. հնրավորինս փչացնել, լղոզել, պխտորել քաղաքական դաշտը և այդ շիլաշփոթի մեջ խոսել մթնոլորտի գաղջությունից և ներկայանալ որպես չարյաց փոքրագույն: Ակնհայտ է նաև ժողովրդի վստահության քվեն ստացողի համաժողովրդական դիմադրություն կազմակերպելու անկարողությունը կամ ցանկության բացակայությունը: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ մեծ է ստեղծված իրավիճակը քննարկելու և մեղավորներ փնտրելու գայթակղությունը, որն իրականում կարող է մի երկարատև և անարդյունք բանավեճի առիթ հանդիսանալ: 

Հարկավոր է գիտակցել, որ պահի կարևորությունը ստիպում է շեղվել այդ գայթակղությունից և լծվել ավելի կարևոր` Սերժ Սարգսյանի վարչախմբին իրական հակակշիռ ձևավորելու, նրանից վերջապես ազատվելու և Հայաստանում Սահմանադրական կարգը վերականգնելու գործին: Եվ հենց այս տեսանկյունից է, որ գալիգ Երևանի ավագանու ընտրություններն իսկապես կարող են շրդադարձային դառնալ: Ճիշտ կազմակերպված աշխատանքի դեպքում հնարավոր է «Հանրապետական»-ին զրկել մեծամասնությունից և ունենալ ընդդիմադիր քաղաքապետ, ազատագրված Երևան:

Էնպես որ, հարկավոր է սթափվել և պայքարել, իսկ պայքարը` շոու չէ, այլ ամենօրյա քրտնաջան աշխատանք:

Առա'ջ, դեպի անտարոն Երևան
Առա'ջ, դեպի անսերժ Հայաստան


http://www.facebook.com/aregface/posts/552082888170129?notif_t=like

Saturday, March 23, 2013

Փորձելու ենք զրկել ռեժիմին Երևանից

Թերևս այս հարցին ընդհանրապես չանդրադառնայի, եթե այս երկու օրերի ընթացքում դրա վերաբերյալ ինձ հարցեր ուղղված չլինեին: 

Օրերս «Հրապարակ» օրաթերթը, որպես իմ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների ցուցակում ընդգրկված չլինելու պատճառ ներկայացրել էր տարիքային ցենզը, ինչը չի համապատասխանում իրականությանը: 

Իրականում, իմ անունը ներառված է եղել սկզբնական ցուցակում, սակայն հետագայում հեռացվել է անհրաժեշտ տեղեկանքի բացակայության պատճառով: Ասեմ, որ ոստիկանությունը հրաժարվել է ինձ՝ Երևան քաղաքում 25 տարվա հաշվառում ունեցող քաղաքացուն տրամադրել համապատասխան փաստաթուղթ, այն պատճառաբանությամբ, որ վերջին 6 ամիսների ընթացքում իմ հաշվառումը ընդհատվել է 10 օրով: Միևնույն ժամանակ, շատ կասկածելի է ինձ հաշվառումից հեռացնելու փաստը: Բնակարանի սեփականատերը, առանց ինձ տեղյակ պահելու հենց ընտրությունների նախաշեմին՝ մարտի 5-ին հանկարծ դիմում է ներկայացրել ինձ հաշվառումից հանելու պահանջով: Հիշեցնեմ, որ դեռևս 2012թ. Խորհրդարանական ընտրությունների ընթացքում, երբ հայտնաբերվեցին բազմաթիվ հասցեներ, որտեղ առանց սեփականատերերի համաձայնության փաստացի գրացում էին ձեռք բերել տասնյակ, երբեմն հարյուրավոր քաղաքացիներ ոստիկանությունը հրաժարվում էր այդ քաղաքացիներին սեփականատիրոջ պահանջի հիման վրա հեռացնել հաշվառումից:

Այժմ հնարավոր է, որ փորձեմ իմ իրավունքը վերականգնել դատական կարգով, չնայաց որ թեկնածուների անունների ներկայացման ժամկետները սպառվել են:

Ինչևէ, հարկ եմ համարում նշել, որ լիովին վստահում իմ թե՛ ավագ, թե՛ սերընդակից այն բոլոր ընկերներին, որոնց անունները ներառված են ՀԱԿ ցուցակում: Վստահ եմ, որ փորձն ու երիտասարդ ոգին կնպաստեն Երևանի առջև ծառացած խնդիրների առավել արդյունավետ լուծմանը: Անկախ ամեն ինչից, իմ ընկերների հետ միասին անելու եմ առվելագույնը Հայաստանի և հայ ժողովրդի գլխին աղետ դարձած Սերժ Սարգսյանի հանցավոր վարչակարգից ազատվելու նպատակով:

Այս խնդրի լուծման համար մոտակա շաբաթներին չենք կանգնելու որևէ խոչընդոտի առջև և փորձելու ենք զրկել ռեժիմին Երևանից:

Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան
Սկսենք Երևանից


http://www.facebook.com/aregface/posts/549374035107681?notif_t=like

Wednesday, March 20, 2013

Ազատությո՛ւն Հայաստանին

Երիտասարդների նկատմամբ կիրառված բռնաճնշումները Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացված ամենաստոր ոճրագործություններից են:

Եթե Վճռաբեկ դատարանը մերժի ներկայացված բողոքի ընդունումը վարույթ, ապա ՀԱԿ երիտասարդների նկատմամբ կայացված դատական վճիռը անմիջապես կմտնի օրինական ուժի մեջ և նրանց նկատմամբ, որպես պատիժ կկիրառվի 2-6 տարվա ազատազրկումը:

Էնպես որ, Սերժ Սարգսյանի հեքիաթները լսելու կարիքը բացարձակապես չկա: Նրա խոստացած ապահովության մասին կարծիք կազմելու համար այս հակաժողովրդական, հակաօրինական դատավարությունը լիովին բավարար է: Այս դատավարությունը լիովին բացահայտում է Սերժ Սարգսյանի իրական դեմքը, երբ ակնհայտ է նրա պատրաստակամությունը՝ հանուն իշխանության պահպանման ահաբեկելու, հալածելու ու բանտարկելու երկրի ապագայի կարևորագույն երաշխիք հանդիսացող, գիտակից, պայքարող և մտահոգ երիտասարդներին:

Հետևաբար, ապահով Հայաստանը՝ առանց Սերժ Սարգսյանի և նրա խմբավորման Հայաստանն է:

Տիգրա՛ն, մենք քեզ հե՛տ ենք
Արտա՛կ, մենք քեզ հե՛տ ենք
Սարգի՛ս, մենք քեզ հե՛տ ենք
Դավի՛թ, մենք քեզ հե՛տ ենք

Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին

Tuesday, March 12, 2013

Տուժած կողմը պետք է ներկա լինի Երևանի փողոցներում

Մոտակա օրերին Սահմանադրական դատարանում կմեկնարկեն ընտրությունների արդյունքների վերաբերյալ բողոքի լսումները:

Ինչպես և բոլոր դատական ատյաններում, Սահմանադրական դատարանում ևս լինելու են երկու կողմ: Մի կողմը՝ Սերժ Սարգսյանն ու նրան սպասարկողներն են, իսկ մյուս կողմը՝ ոչ թե Րաֆֆին կամ «Ժառանգությունն» են, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնց պայմանականորեն կարելի է անվանել տուժած կողմ: Վերջիններս հնարավորինս փաստարկված և համոզիչ պետք է ներկայացնեն իրենց պահանջները, ինչը զգալիորեն կնվազեցնի կամ ավելին՝ կբացառի Սահմանադրական դատարանի որոշման հակասահմանադրականության հնարավորությունը: Իսկ տուժած կողմը չի կարող համոզիչ պահանջ ներկայացնել առանց իր ներկայության, տուժած կողմը դատարանի համար պետք է լինի տեսանելի, նրա պահանջը՝ լսելի:

Տուժած կողմը պետք է ներկա լինի Երևանի փողոցներում...

Բողոքի համոզիչ լինելը և Սահմանադրական դատարանի օրինական որոշման կայացումը կախված են միայն փողոցում կանգնած քաղաքացիների քանակով և վճռականությամբ:

«Սերժ Սարգսյան» և «նախագահ» բառերի միասնական օգտագործումը ուղղակի ապտակ է մեր երկրի Սահմանադրությանը

Միթե՞ այդքան բարդ է հասկանալ, այն պարզ իրողությունը, որ «Սերժ Սարգսյան» և «նախագահ» բառերի միասնական օգտագործումը ուղղակի ապտակ է մեր երկրի Սահմանադրությանը և հանդիսանում է իրականության պարզագույն խեղաթյուրում: Այս չարաբաստիկ բառակապակցության օգտագործումը անթույլատրելի է, առավելևս ,արդարության վերակագնման գործը ստանձնած ընդդիմադիրների կողմից:

Ինչպե՞ս վերականգնել արդարությունը, երբ ինքդ էս անդադար «ցեմենտում» երկրում արմատացած անարդարության հիմնասյուներից մեկը:

ՀՀ Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է. «Հոդված 51. Հանրապետության Նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով:» Ոստի՝ հարկավոր է հասկանալ, որ Հայաստանի Հանրապետությունում նախագահը ընտրովի մարմին է և, եթե նա ընտրված չէ, ապա հետևաբար և նախագահ չէ: Կարծում եմ, որ բարդ բան չկա: Իհարկե, մարդիկ կգտնվեն, որ կհակադարձեն, թե նա կատարում է նախագահի գործառույթները, ունի նույն լիազորություններն ու պարտականությունները, ինչ ընտրյալ նախագահը, հինգ տարի շարունակ ըստ էության ղեկավարում է երկիրը և այլն:

Այո, ի դժբախտություն հայ ժողովրդի, նա բազմած է նախագահի աթոռին, բայց խնդիրը հենց կայանում է նրանում, որ Սերժ Սարգսյանը բռնազավթել է այդ իշխանությունը, նա անտեսել է Սահմանադրությունը և հետևաբար կարող է կոչվել բռնապետ, ավազակապետ, գողապետ, հանցախմբի ղեկավար և էլի ինչ կուզեք, բայց ոչ երբեք նախագահ:

Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան

Առանցքային խնդիրներից հանրային ուշադրության շեղվածությունը ստեղծել են ուղղակի դրախտային պայմաններ իշխանությունը բռնազավթաց Սերժ Սարգսյանի համար: Անգամ այն պայմաններում, երբ ընտրությունների արդյունքները բողոքարկվել են Սահմանադրական դատարանում, Սերժ Սարգսյանի օրիանակարգության հարցը դարձել է երկրորդական, երրորդական մի խնդիր:

Ամեն ինչ այնքան է շեղվել իրականությունից, որ ինտենսիվ նամակագրության միջոցով իշխանափոխության ձգտող ուժերի և էպոսի վրա շեղված հասարակության համար ապրիլի 9-ի Սարժ Սարգսյանի հայտնությունն ու ինոգուրացիան բավականին անսպասելի իրադարձություն կարող են դառնալ...

Այս իրավիճակում, Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր ուժերի և անհատների համար թիվ մեկ ուշադրության արժանի խնդիրը պիտի լինի Սերժ Սարգսյանի ու նրա կառավարության պաշտոնանկությունը:

Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան

Հարկավոր է հզոր քաղաքացիական ճնշում Սահմանադրական դատարանի վրա

Սերժ Սարգսյանի «թայֆա»-ի ներկայացուցիչների կողմից զանգվածային միջոցառումները դադարեցնելու մասին հայտարարությունները ի ցույց են դնում իշխանությունների լիովին արդարացված մտահոգությունները:

Իսկապես, ավելի մտահոգիչ երևույթ, քան Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկումը և զանգվածային բողոքի միջոցառումների զուգորդումը դժվար է պատկերացնել: Այս դեպքում է միան, որ Սահմանադրական դատարանը «թայֆա»-ի համար ոչ նպաստավոր որոշում կարող է կայացնել: Եվ հենց այս իրաղության գիտակցումն էր, որ իշխանության պահպանման և համապատասխան դատավորների հնազանդության երաշխիքները ստանալու համար իշխանությունները ստիպված եղան Մարտի 1-ին գնդակահարել ՀՀ քաղաքացիներին և բացառել տասնյակ հազարավոր քաղաքացիների ներկայությունը Սահմանադարական դատարանի առջև:

Հակառակ իշխանական «մանր-մունրներ»-ի, որոնք պնդում են, թե հավաքները կարող են դիտվել որպես ճնշում Սահմանադրական դատարանի վրա, հարկավոր են իր ձայներին տեր կանգնել ցանկացողի վճռական գործողությունները: Սերժ Սարգսյանի և նրա հանցակիցների կողմից գործադրվող ճնշումը դատավորների վրա պետք է ունենան հակակշիռ:

Հարկավոր է հզոր քաղաքացիական ճնշում Սահմանադրական դատարանի վրա:

Դասադուլավորնե՛ր, եղեք անկանխատեսելի ռեժիմի համար

Դասադուլավորներ ջան, ձեր հետևողականությունը իսկապես հիացնում է: Դուք մեր դառը իրականության լուսավոր կետերից մեկն էք...

Բայց մի քիչ զգուշավորությունը ձեզ չի խանգարի: Էլի եմ կրկնում, եթե ուսանող լինեի մեծ հաճույքով ձեզ կմիանայի, բայց հիմա մի խորհուրդ ունեմ ձեզ, շատ կարևոր, որը բխում է մեր հնգամյա փողոցային պայքարի փորձից, չնայած, որ առաջին խորհուրդս չընդունեցիք, ոնց հասկացա:

Ինչևէ, խնդրում եմ, մի քիչ ուշադիր եղեք՝ ձեր իսկ անվտանգության և պայքարի արդյունավետությունից ելնելով... Ձեր շարքերին ուշադիր եղեք: Տեսնյութերի մաջ բազմաթիվ հայտնի սադրիչներ տեսա: Դանիել ջան, բարձրախոսը երբեք մի վստահեք քրեական հետախուզության աշխատակիցներին... Ֆիքսեք նրանց և հնարավորինս հեռու պահեք առանցքային գործողություններից: Թե չէ շուտով քրեկան հետախուզության քաղաքացիական ակտիվստներ կարող են բուսնեն:)

Դուք պետք է լինեք անկանխատեսելի ռեժիմի համար: Ուշադիր եղեք, սենց տեմպերով ամբողջովին վերահսկելի կդառնաք և ոչ մի արդյունքի չեք հասնի:

Դուխներդ տեղը պահեք ու սադրանքների չենթարվեք
Ազա՛տ, անկա՛խ ուսանող

Եթե կան մարդիկ, որոնք քննադատել և քննադատում են ՀԱԿ-ին երկխոսության համար, ապա պիտի քննադատեն բոլոր տեսակի երկխոսությունները

Իրադարձությունները տեղի են ունեցել ոչ վաղ անցյալում, բայց ելնելով իրավիճակից և որոշ մարդկանց փաստերը խեղաթյուրելու հակումից, կարիք կա կրկին հիշեցնելու դրանց մասին:

Հայ ազգային կոնգրեսի և կոալիցիայի բանակցությունները 2011 թվականին ընթացել են բացառապես ստեղծված ճգնաժամը իշխանափոխության միջոցով լուծելու շուրջ:

Տեղի է ունեցել բանակցությունների 4 ռաունդ: Բանկցությունները ընդհատվել են օգոստոսի 9-ին իշխանությունների բանակցություններից փաստացի փախուստով՝ ՀԱԿ երիտասարդների նկատմամբ ոստիկանության կողմից տեղի ունեցած հայտնի սադրանքի կազմակերպմամբ:

Բանակցային սեղանին եղել է օրակարգային 2 հարց՝

1.Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ դրանց ազատության, արդարության եւ օրինականության ապահովման անհրաժեշտ միջոցառումներ: (ՀԱԿ-ի առաջարկ)

2.Ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձեւավորում: (Կոալիցիայի առաջարկ)

Ընդ որում երկրորդ հարցը ամենևին չի բացառել առաջինը, ավելին՝ լրացրել է այն: Եվ ստացվում է, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ համաձայնություն, ըստ էության, արդեն իսկ կար և քննարկումները ընդանում էին միայն դրանց ժամկետների շուրջ:

Ուստի, եթե կան մարդիկ, որոնք քննադատել և քննադատում են ՀԱԿ-ին երկխոսության համար, ապա պիտի քննադատեն բոլոր տեսակի երկխոսությունները իշխանությունների և ընդդիմության միջև, ինչը, կարծում եմ, մեղմ ասած, անհեռատես մոտեցում է, սակայն յուրաքանչյուրն ունի սեփական կարծիքն ունենալու իրավունք: Բայց, եթե կան մարդիկ, որ ձախողում են համարում 2011-ի երկխոսությունները և միևնույն ժամանակ ընդունելի միայն իշխանափոխության վերաբերյալ բանակցությունները, ապա նրանք, առնվազն, անկեղծ չեն և, ավելին, ուղղակի ի ցույց են դնում ինքնանպատակ, ստի ու փաստերի խեղաթյուրման միջոցով ՀԱԿ-ին քննադատելու մոլուցքը:

Չե՛ք մարսելու Մարտի 1-ը


Մարտի 1-ին հանցագործները գնդակահարել են մեր 10 եղբայրներին՝ ՀՀ քաղաքացիներ՝ Տիգրան Խաչատրյանին, Զաքար Հովհաննիսյանին, Գոռ Քլոյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Դավիթ Պետրոսյանին, Արմեն Ֆարմանյանին, Սամվել Հարությունյանին, Տիգրան Աբգարյանին, Գրիգոր Գևորգյանին, Համլետ Թադևոսյանին:

Վառ պահենք նրանց հիշատակը, նրանք զոհվել են հանուն մեր Ազատության:
...
Այս ոճրագործությամբ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած հանցախումբը կրակել է մեզ վրա, կրակել է մեր արժանապատվության, մեր ազատության, մեր ապագայի և մեր երազանքների վրա:

Մարտի 1-ը չի՛ մոռացվելու, Մարտի 1-ի էջը չի՛ փակվելու, քանի դեռ ազատության մեջ են սպանդի կազմակերպիչներն ու իրագործողները: Մոտ է այն ժամանակը, երբ մենք մեր միսնականությամբ, մեր վճռականությամբ կհասկացնենք Սերժին, որ մեր ապահովության լավագույն երաշխիքը՝ նրա և մյուս հանցագործների հեռացումն է իշխանությունից ու նրանց պատասխանատվության ենթարկումը օրենքի ողջ խստությամբ:

Չե՛ք մարսելու Մարտի 1-ը

Արեգ Գևորգյան http://www.facebook.com/aregface

«Հայաստան» կարգախոսը

«Հայաստան» կարգախոսը ինչքան էլ պարզ, բայց միևնույն ժամանակ ամենախոսուն և ճիշտ ընտրված կարգախոսն է: «Հայաստան»-ի մեջ են ներառված այն բոլոր արժեքները , որանց համար պայքարում է ժողովուրդը:

Հայաստանը՝ մեր պետականությունն է, Հայաստանը՝ անխախությունն է, Հայաստանը՝ մեր ազատությունն է, Հայաստանը՝ քաղաքացին է, Հայաստանը՝ մեր բարեկեցիկ ապագայի երաշխիքն է: Հայաստանը, այն երկիրն է, որտեղ չկան քաղաքական հալածանքներ, որտեղ չկա պաշտոնյաների ամենաթողություն, որտեղ քաղաքացիների խաղաղ բողոքը չի ճնշվում արյան մեջ, որտեղ պաշտպանված են մարդու իրավունքները, որտեղ կյանքը բարձրագույն արժեք է...

Հայաստանը մեր կյանքն է,
Մանք ուզում ենք ապրել:

Հա յա ստա՛ն

Արեգ Գևորգյան http://www.facebook.com/aregface

Կնճիթավորների կողմից այդքան չսիրված հայուհիներն են այս երկրի ապագան

«Հայեցի չի» կոչված նկարում պատկերված է Մանուելա Գրիգորյանը՝ իմ պայքարի լավ ընկերը:

Էս խիզախ, վճռական հայուհին մարտյան սպանդից անմիջապես հետո, հենց այն ժամանակ, երբ հայտնի բլոգերները իրենց բները մտած մտքում հայուհիների կերպարներ էին կերտում ոչ մի օր չի դադարել պայքարը արդարության համար: Նրա համար խոչընդոտ չեն եղել «հայրենասեր» ոստիկանների ու բլոգերների ԱԱԾ-ական գործընկերների ստոր հարձակումները, սպառնալիքները, նա միշտ տղամարդուց էլ պինդ կանգնած է եղել թե՛ քաղբանտարկյալների ընտանիքների, թե՛ Մարտի 1-ի զոհերի ընտանիքների, թե՛ սոցիալական տարբեր խնդիրներ ունեցող քաղաքացիների կողքին, որպես իրական հայրենասեր:

Հինգ տարի շարունակ մարդսպաններին ու հանցագործներին դեմ առ դեմ կանգնած են եղել հենց այս հայուհիներն ու հայորդիները, իսկ փափկամազիկ բլոգերները, ֆեյսբուքյան «հերոսներն» ու ԱԱԾ-ական ֆեյքերը իրենց տաքուկ բներում նստած «հայրենասիրություն» են խաղացել ու իրենց մայրերին ու քույրերին սեփական երկրում ստրուկի տեղ պահողներին ու նվաստացնողներին գլխներին դրած ման տալով՝ արտաքին բոբոների դեմ են իբր կռիվ տվել...

Վախկոտ, կնոջը վիրավորող կնճիթավորները, որ հայուհի կոչվելու իրավունք էլ չունեն
ստիպված պիտի լինեն ընդունել այն իրողությունը, որ հենց իրենց կողմից այդքան չսիրված հայուհիներն են այս երկրի ապագան:

Հ.Գ. Ողբամ զքեզ հայ ժողովուրդ, որ հասարակությանդ ամենալպրծուն ու վախկոտ հատվածն է երկրումդ հայրենասիրություն քարոզում...

Արեգ Գևորգյան http://www.facebook.com/aregface

Wednesday, February 27, 2013

Օր, երբ պետք է որոշվի Հայաստանի հետագա ընթացքը

Ինքս ուսանող չեմ, բայց որ ուսանող էլ լինեի ինձ մոտ բնական հարց կառաջանար՝ հիմա դասադուլ անեմ, որ ի՞նչ լինի:
 
Հարգանքի արժանի են այն երիտասարդների գործողությունները, որոնք քանի օր է արդեն համառորեն շրջում են Երևանի ԲՈՒՀ-երի մոտով, կռիվ են տալիս, կոչ են անում դասադուլ անել: Իսկապես մենք ունենք այսպիսի երիտասարդների կարիք: Իհարկե, այսօր Հայաստանում կան նպաստավոր պայմաններ ցանկացած տիպի քաղաքացիական անհնազանդության միջոցառում իրականացնելու համար: Ավելի ճիշտ, Հայաստանում կա կուտակված դժգոհության էներգիա, որը կարիք ունի ռացիոնալ ծախսման:

Կներեք, բայց անորոշ կոչերը չեն կարող հակակշիռ դառնալ հանրապետական դասախոսների ու ուսխորհուրդների սպառնալիքներին:

Ասածս ինչ է՝ դասադուլը շատ լավ է, բայց այն չի կարելի դիտարկել, որպես արդյունք, այն պետք է լինի գործիք արդյունքներին հասնելու համար: Երբ ուսանողին ասում ես՝ արի դասադուլ , բայց չես ասում, թե դա ինչ է տալու և ինչ արդյունքների բերելու, նա չի ունենում շահագրգռվածություն թողնելու իր դասերը, վտանգելու իր կրթությունը հանուն անորոշության:

Առաջարկս հետևյալն է. նշանակել համապետական քաղաքացիական անհնազանդության օր և կոչ անել թե՛ դասադուլի, թե՛ գործադուլի: Իսկ տվյալ երթերը օգտագործել այդ միջոցառման մասին առավելագույնս իրազեկելու համար: Հարկավոր է կոչ անել բոլորին X օրը հենց առավոտվանից չգնալ ո՛չ դասի, ո՛չ աշխատանքի, ո՛չ էլ մնալ տանը, այլ գնալ Ազատության հրապարակ՝ որոշելու երկրի ապագան: Դա պիտի լինի սահմանագիծ, օր, երբ պետք է որոշվի Հայաստանի հետագա ընթացքը: Այդտեղ ներկա գտնվողները, հենց այդ օրը , հենց այդ վայրում կորոշեն Հայաստանի ապագան:

Sunday, February 24, 2013

Հստակությունը կկրկնապատկի և կեռապատկի փողոց դուրս եկողների թիվը

Ես դեռ չեմ գնալու Ազատության հրապարակ

Երբ գնում եմ Ազատության հրապարակ համոզված եմ, որ այնտեղ իմ կանգնելը զուր չի անցնում, ես գիտեմ որ իմ առաջնորդը ունի իմ և հազարավոր քաղաքացիները կանգնելը արդյունքների վարածելու հստակ ծրագիր, կարողություն: Ինքնագործունեությամբ չեմ զբաղվել: Կանգնել եմ որպեսզի ուժեղ լինեն իշխանությունը բռնազավթողին պահանջներ ներկայացնեղները:
Հավեսի համար Ազատության հրապարակ գնալը յուրաքանչյուրի գործն է, բայց հնարավոր չէ մեղադրել նրան, ով հավեսի համար չի ուզում գնալ Ազատության հրապարակ: Այո ժողովուրդն է այսօր ընդվզում, բայց ժողովորդը հրապարակում որոշում չի կայացնում և չի կայացնելու, ժողովորդը պետք է լսի հարթակում կանգնածներին, իսկ այս օրերի ընթացքում, ցավոք, հարթակին կանգնածները դեռևս միայն ցույց են տվել իրենց որոշումներ կայացնելու անկարողությունը և հրապարակում կանգնելը իրական արդյունքների վերածելու ունակության բացակայությունը:
Չեմ մեղադրում այն մարդկանց, որ ցանկանում են Րաֆֆի գործողություններում մտածված ծրագիր տեսնել, բայց ներկայացնել այդ պատկերացումները, որպես բացարձակ ճշմարտություն, կարծում եմ, արդար չէ, մանավանդ դրա հիման վրա կոչ անել ներկայանալ Ազատության հրապարակ՝ անվերապահորեն վստահելով Րաֆֆին: Րաֆֆին ինքը պիտի հստայկություն մցնի իր խոսքերի և գործերի մեջ, իսկ մինջ այդ ընդունեք, որ արդարացված են նաև հազարավոր մարդկան այն կարծիքները որ սա լուրջ չէ, որ սրանից գործարքի հոտ է գալիս, որ սա անձնական խնդիրնելի լուծում է և այլն:

Համոզված եմ, որ հստակությունը կկրկնապատկի և կեռապատկի փողոց դուրս եկողների թիվը...

Արեգ Գևորգյան  http://www.facebook.com/aregface

«Ամբիոն» հաղորդաշար.հյուրը` Արեգ Գևորգյան




Սերժ Սարգսյանի դեմ լայն ճակատ ձևավորելու բոլոր գործիքները Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքերում են:





Friday, February 22, 2013

Ռաեժիմի դեմ պայքարում հարկավոր է բացառել վախը

Բռնությունները, ահաբեկումները, հարկային տեռորը քաղաքական հետապնդումները շարունակում են մնալ Սերժ Սարգսյանի գլխավորած հանցախմբի իշխանության մնալու միակ երաշխիքը:

Հայաստանի 1 ազատ քաղաքացի՝ Տիգրանը այսօր բանտում է, մյուս երեքը՝ Դավիթը, Սարգիսը, Արտակը այնտեղ հայտնվելու սպառնալիքի տակ են: Եվ սա արվում է մեկ նպատակով. կոտրել Հայաստանում օրինականությունը վերականգնելու համար պայքարողների ոգին, զսպել և վախեցնել նրանց: Բայց ռեժիմի դեմ պայքարում հաջողության հասնելու համար առաջին նախապայմանը՝ վախի բացառումն է և մենք պետք է ազատվենք դրանից:

Մենք արմատախիլ կանենք վախն ու հուսահատությունը, երբ կպարտադրենք ռեժիմին ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Կհանդիպենք 14:00-ին, Գլխավոր դատախազության շենքի դիմաց:

«Ընդդիմությունը» հրաժարվում է խոսել լրագրողների ներկայությամբ

Ի՞նչ ունի Ռաֆֆին թաքցնելու հավաքված ժողովրդից: Իշխանությունը առաջարկում է լրագրողների ներկայությամբ զրուցել, «ընդդիմությունը» հրաժարվում է: Իշխանություններին հրապարակային , ամբողջ ժողովրդի առջև պահանջներ ներկայացնելը և փակուղու առջև կանգնացնելը, աշխարհի յուրաքանչյուր անկյունում, յուրաքանչյուր ընդդիմաության երազանքն է: Իսկ Հայստանում քաղաքացիների վստահության քվեն ստացած թեկնածուն հրաժարվում է դա անել:

Մի բան է անհասկանալի, եթե Սերժ Սարգսյանը երեկ համաձայնվեր և Բաղրամյան 26-ից իջներ Ազատության հրապարակ, այդ ինչպես էր տեղի ունենալու իշխանության փոխանցումը ժողովրդին, որի համար էլ Ռաֆֆին պահանջում էր հանդիպում: Ի՞նչ, Ազատության հրապարակի ողջ բազմությանը պիտի ասեին ներող լինեք, բայց առանձին խոսալու բան ունենք: Էդ ի՞նչպես է իշխանությունը փոխանցվում ժողովրդին առանց ժողովրդի ներկայության:

Սա ֆարսի, սա ֆարս հանդիսացող ընտրությունների տրամաբանական շարունակությունն է:Սա գործարք է: Եվ միայն միամիտները կարող են մասնակցել քաղաքական այս առևտրին:

Արեգ Գևորգյան http://www.facebook.com/aregface

Վերջնական հաղթանակին հասնելու համար հարկավոր են մտածված, համաձայնեցված և միասնական գործողություններ

Եթե հաջորդ հինգ տարիներին Սերժ Սարգսյանը շարունակի երկրի կառավարումը, ապա անդառնելի և կործանարար հետևանքները կարող են անխուսափելի լինել: Մեզ սպասվում է անկում բոլոր ոլորտներում, սակայն ամենկարևորը անկախության վտանգումն է: Շատ հավանական է, որ տարբեր պատրվակներով բանտերում հայտնվեն մտածող և ազատության ձգտող քաղաքական գործիչները և ուղղակի քաղաքացիները, անխուսափելիորեն կարագանա Հայաստանի ողջ տնտեսության կենտրոնացումը Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի ձեռքերում, ինչը իր հերթին կբերի տնտեսական ցուցանիշների էլ ավելի նվազմանը, աղքատության ծավալների մեծացմանը և կխթանի արտագաղթի էլ ավելի մեծ ալիք: Մեզ սպասվում են աղետալի հետևանքներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Չի բացառվում, որ պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն համաձայնություն տված նախագահի պաշտոնը զբաղեցնողի ջանքերով, Հայաստանը ստիպված լինի ընդունել, որ 1915 թվականին տեղի ունեցածը ընդամենը քաղաքացիական փաքրիկ պատերազմ էր, որն ամենևին չի կարելի կոչել ցեղասպանություն: Ինչ վերաբերվում է Ղարաբաղյան խնդրին, ապա հակաժողովրդական ուժերի կողմից անդադար թալանվող Հայաստանը ուղղակի ի վիճակի չի լինելու դիմագրավել արտաքին մարտահրավերներին: Ներքին խնդիրների ծանրության տակ կքած Հայաստանի համար Ղարաբաղյան հարցը կարող է դառնալ ավելորդ, դեպի կործանարար պատերազմ տանող բեռ, որից ստիպված կլինի ուշ թե շուտ ազատվել: Այդպիսի թույլ Հայաստանը շատ շուտով ուղղակի ի վիչակի չի լինի պահպանել նաև սեփական անկախությունը:

Աղետից խուսափելու համար հարկավոր է ազատվել Սերժ Սարգսյանի գլխավորած հակաժողովրդական ուժերից, կազմակերպել ազատ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, դադարեցնել երկրի թալանը, վերացնել մենաշնորհները, ազատվել ստվերային տնտեսությունից, արմատախիլ անել կոռուպցիան, բացահայտել և խստագույն քրեական պատասխանատվության ենթարկել Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի սպանդի կազակերպիչներին և կատարողներին, բացառելու համար հետագայում հանցավոր տարրերի նման արկածախնդրությունների միջոցով իշխանության գալու հնարավորությունը:

Ուստի՝ արդարացված պետք է համարել այս նպատակների իրագործմանն ուղղված ցանկացած գործողություն և առանց մեկ վայրկյան կասկածելու կանգնել ռեժիմի դեմ օրինական և հետևողական պայքար մղող ուժերի կողքին: Վերջնական հաղթանակին հասնելու համար հարկավոր են մտածված, համաձայնեցված և միասնական գործողություններ:

Աստված և նրա տված բանականությունը մեզ օգնական

Արեգ Գևորգյան  http://www.facebook.com/aregface

Friday, February 15, 2013

Ընտրեք Սերժին և կընտրեք Հոկտեմբերի 27-ից մինչև ցեղասպանության ուրացում


Զարմանալ կարելի է, թե ինչպես որոշ մարդիկ բացեիբաց, առանց կաշկանդվելու հայտարարում են, որ ընտրելու են Սերժ Սարգսյանին: Համոզված եմ, որ այս միտքն արտահայտողներն ուղղակի կամ անուղղակի իշխանական կերակրատաշտակից օգտվողներն են:
Նրանց, երևի թե, կարիք կա հիշեցնելու, որ ընտրելով Սերժ Սարգսյանին, նրանք ընտրում են չբացահայտված Հոկտեմբերի 27-ը, 10 գնդակահարվածներով Մարտի 1-ը, քաղաքական բանտարկությունները, քաղաքացիների ահաբեկումները, քաղաքական գործընթացներում օգտագործված բանակի բարոյահոգեբանական ծանր, զորամասերում սպանությունների և ինքնասպանությունների դրդող վիճակը, բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց ընտանաիքի անդամների ամենաթողությունը, մենաշնորհները, աղքատության բարձրացող ցուցանիշը, արտագաղթի մեծացող ծավալները, պատմության դասագրքերի կեղծումը, ցեղասպանության ուրացումը և այլն:

Thursday, February 14, 2013

Հարցազրույց 7or.am կայքին


Սերժ Սարգսյանն է Հայաստանի գլխին ծառացած իրական չարիքը

Եթե ուշադիր լինեք, ապա կնկատեք, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վերաբերյալ Լևոն Զուրաբյանի արված շատ դիպուկ համեմատությունը նյարդային ջղաձգումներ և վերլուծական մտքի ալեկոծումներ է առաջացրել հատկապես այն քարոզչակենտրոններում, որտեղ վերջին ամիսներին լծված են Քոչարյանի, որպես քաղաքական գործոնի վերակենդանացմամբ և Սերժ Սարգսյանի, որպես չարյաց փոքրագույնի ներկայացմամբ: Միքայել Մինասյանի (Միշիկի) «ետևորդներին», իհարկե, պետք է հնարավորինս պաշտպանեն Սերժ Սարգսյանին և փորձեն լղոզել քաղաքական դաշտը, սակայն իրականությունը մնում է նույնը. այո, հենց Սերժ Սարգսյանն է Հայաստանի գլխին ծառացած, այն իրական չարիքը, որից օր առաջ հարկավոր է ազատվել: