PropellerAds

Tuesday, March 12, 2013

Եթե կան մարդիկ, որոնք քննադատել և քննադատում են ՀԱԿ-ին երկխոսության համար, ապա պիտի քննադատեն բոլոր տեսակի երկխոսությունները

Իրադարձությունները տեղի են ունեցել ոչ վաղ անցյալում, բայց ելնելով իրավիճակից և որոշ մարդկանց փաստերը խեղաթյուրելու հակումից, կարիք կա կրկին հիշեցնելու դրանց մասին:

Հայ ազգային կոնգրեսի և կոալիցիայի բանակցությունները 2011 թվականին ընթացել են բացառապես ստեղծված ճգնաժամը իշխանափոխության միջոցով լուծելու շուրջ:

Տեղի է ունեցել բանակցությունների 4 ռաունդ: Բանկցությունները ընդհատվել են օգոստոսի 9-ին իշխանությունների բանակցություններից փաստացի փախուստով՝ ՀԱԿ երիտասարդների նկատմամբ ոստիկանության կողմից տեղի ունեցած հայտնի սադրանքի կազմակերպմամբ:

Բանակցային սեղանին եղել է օրակարգային 2 հարց՝

1.Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ դրանց ազատության, արդարության եւ օրինականության ապահովման անհրաժեշտ միջոցառումներ: (ՀԱԿ-ի առաջարկ)

2.Ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձեւավորում: (Կոալիցիայի առաջարկ)

Ընդ որում երկրորդ հարցը ամենևին չի բացառել առաջինը, ավելին՝ լրացրել է այն: Եվ ստացվում է, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ համաձայնություն, ըստ էության, արդեն իսկ կար և քննարկումները ընդանում էին միայն դրանց ժամկետների շուրջ:

Ուստի, եթե կան մարդիկ, որոնք քննադատել և քննադատում են ՀԱԿ-ին երկխոսության համար, ապա պիտի քննադատեն բոլոր տեսակի երկխոսությունները իշխանությունների և ընդդիմության միջև, ինչը, կարծում եմ, մեղմ ասած, անհեռատես մոտեցում է, սակայն յուրաքանչյուրն ունի սեփական կարծիքն ունենալու իրավունք: Բայց, եթե կան մարդիկ, որ ձախողում են համարում 2011-ի երկխոսությունները և միևնույն ժամանակ ընդունելի միայն իշխանափոխության վերաբերյալ բանակցությունները, ապա նրանք, առնվազն, անկեղծ չեն և, ավելին, ուղղակի ի ցույց են դնում ինքնանպատակ, ստի ու փաստերի խեղաթյուրման միջոցով ՀԱԿ-ին քննադատելու մոլուցքը:

No comments:

Post a Comment