PropellerAds

Tuesday, March 12, 2013

Կնճիթավորների կողմից այդքան չսիրված հայուհիներն են այս երկրի ապագան

«Հայեցի չի» կոչված նկարում պատկերված է Մանուելա Գրիգորյանը՝ իմ պայքարի լավ ընկերը:

Էս խիզախ, վճռական հայուհին մարտյան սպանդից անմիջապես հետո, հենց այն ժամանակ, երբ հայտնի բլոգերները իրենց բները մտած մտքում հայուհիների կերպարներ էին կերտում ոչ մի օր չի դադարել պայքարը արդարության համար: Նրա համար խոչընդոտ չեն եղել «հայրենասեր» ոստիկանների ու բլոգերների ԱԱԾ-ական գործընկերների ստոր հարձակումները, սպառնալիքները, նա միշտ տղամարդուց էլ պինդ կանգնած է եղել թե՛ քաղբանտարկյալների ընտանիքների, թե՛ Մարտի 1-ի զոհերի ընտանիքների, թե՛ սոցիալական տարբեր խնդիրներ ունեցող քաղաքացիների կողքին, որպես իրական հայրենասեր:

Հինգ տարի շարունակ մարդսպաններին ու հանցագործներին դեմ առ դեմ կանգնած են եղել հենց այս հայուհիներն ու հայորդիները, իսկ փափկամազիկ բլոգերները, ֆեյսբուքյան «հերոսներն» ու ԱԱԾ-ական ֆեյքերը իրենց տաքուկ բներում նստած «հայրենասիրություն» են խաղացել ու իրենց մայրերին ու քույրերին սեփական երկրում ստրուկի տեղ պահողներին ու նվաստացնողներին գլխներին դրած ման տալով՝ արտաքին բոբոների դեմ են իբր կռիվ տվել...

Վախկոտ, կնոջը վիրավորող կնճիթավորները, որ հայուհի կոչվելու իրավունք էլ չունեն
ստիպված պիտի լինեն ընդունել այն իրողությունը, որ հենց իրենց կողմից այդքան չսիրված հայուհիներն են այս երկրի ապագան:

Հ.Գ. Ողբամ զքեզ հայ ժողովուրդ, որ հասարակությանդ ամենալպրծուն ու վախկոտ հատվածն է երկրումդ հայրենասիրություն քարոզում...

Արեգ Գևորգյան http://www.facebook.com/aregface

No comments:

Post a Comment