Հայաստանի հասարակությունն այսօր ցնցող լուր ստացավ այն մասին, որ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի գազանաբար կատարած սպանության հեղինակ Ռամիլ Սաֆարովը ոչ միայն էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան, այլեւ, ի խախտումն միջազգային իրավունքի բոլոր նորմերի, անմիջապես ազատ է արձակվել Ադրբեջանի նախագահ Ալիեւի որոշմամբ։ Այսպիսով, փոխանակ ստոր մարդասպանը մինչեւ վերջ կրեր իր արժանի պատիժը, որպես համարժեք հատուցում իր քստմնելի արարքի, արդարացվում է Ադրբեջանում եւ դառնում նրա ազգային հերոսը։ Մի կողմ դնենք, սակայն, այն իրողությունը, որ Ադրբեջանը որպես պետություն դրանով ստանձնում հրեշավոր այդ ոճրագործության ողջ պատասխանատվությունը. այլ բան մի պետությունից, որը բազմաթիվ ոճիրներ է գործել ԼՂՀ-ի եւ Հայաստանի բնակիչների դեմ, չէր էլ կարելի սպասել։ Տվյալ դեպքում շատ ավելի կարեւոր է Հայաստանի գործող իշխանության պատասխանատվության հարցը.
1. Հասկանալով Հայոց բանակի սպայի դեմ կատարված ոճրագործության դիմաց արժանի հատուցումը ապահովելու ողջ պատասխանատվությունը, Հայաստանի պատկան մարմինները, մասնավորապես՝ Արտաքին գործերի նախարարությունը, Ազգային անվտանգությունը, Պաշտպանության նախարարությունը, Անվտանգության խորհուրդը, մշտական ուշադրության կենտրոնում պետք է պահեին բոլոր զարգացումները եւ տիրապետեին այդ գործարքի նախապատրաստմանը վերաբերող ողջ տեղեկատվությանը։
2. Տիրապետելով այդ տեղեկատվությունը, օգտագործելով բոլոր դիվանագիտական լծակները, նրանք կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկեին՝ խնդիրը հրապարակավ բարձրացնելով ինչպես Հունգարիայի իշխանությունների, այնպես էլ Եվրոպական Միության եւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽԽՎ եւ այլն) առջեւ։ Հանցագործի էքստրադիցիայի կանխարգելման համար պետք էր մոբիլիզացվեին նաեւ ինչպես հայկական սփյուռքի, այնպես էլ ժողովրդավարական հասարակայնության ուժերը։
3. Հայաստանի իշխանության հանցավոր այս անգործությունը, որի արդյունքն է ոճրագործի ազատ արձակվելը, մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ ի դեմս իշխող վարչախմբի մենք գործ ունենք ոչ թե ազգային շահով ու ազգային արժանապատվությամբ մտահոգ ղեկավարության, այլ բոլոր ջանքերը միայն սեփական հարստացման ու իշխանության պահպանմանն ուղղած գծուծ ու անկարող մի խմբակի հետ։
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

No comments:
Post a Comment