PropellerAds

Tuesday, September 4, 2012

Սերժ Սարգսյանի բարձրակարգ սպասարկումը

Գյումրիում Սերժ Սարգսյանը` պատասխանելով լրագրողների հարցերին դիմում է Հայաստանի հանրությանը, որ վերջիններս չայրեն հունգարիայի դրոշը:

Բա մեկը չլիներ, որ հարցներ էդ մարդուն, թե ինչ գործ ունի նա հանրության հետ: Ա'յ Սերժ Սարգսյան ջան, էդ հանրության մտքով ինչի՞ պիտի անցներ էդ անտեր լոլիկակռիվն ու դրոշվառոցին, եթե չլինեին քո իսկ կողմից հրահանգավորված կարենավագյաններն ու ԱԱԾ-ի քաղաքացիական ակտիվիստները: Գնա ձերոնց հավաքի ու վրեքները մատ թափ տուր: Ի՞նչ կապ ունի հանրությունն այստեղ:
Իրականում էստեղ ուրիշ խնդիր կար: Որոշ արտաքին ուժեր "Բոբո" են արել Սերժ Սարգսյանին, կոնկրետ քայլեր պահանջել եվրոպական ընտանիքի անդամ երկրի նկատմամբ ֆաշիստական գործողությունները դադարեցնելու համար: Նախագահի աթոռը զբաղեցնողն էլ` իր սովորության համաձայն "Չէ" չի կարողացել ասել և մեծ հաճույքով, շատ արագ մտել է այդ ուժերի տակ:
Նա կարող էր այդ հարցերը լուծել մի քիչ ավելի մեղմ ձևով` ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչ Կարեն Ավագյանի, կամ օրինակ`աստվածավախություն քարոզող Գասպարյան Վովայի մակարդակով: Բայց ոչ: Սերժ Սարգսյանն արտաքին աշխարհի իր կլիենտներին սպասարկում է ամենաբարձր մակարդակով` հրապարակայնորեն նվաստացնելով ինքն իրեն:
Հիշենք Սաֆարովին ազատ արձակելու օրը նրա հռետորաբանությունը: Ամենևին չեր կարելի ենթադրել, որ օրեր անց նա կոչ կանի ՀՀ քաղաքացիներին թշնամաբար չվերաբերվել հունգարացիներին, քանի որ նրանք իրականում մեր եղբայրներն են և չի կարելի վատացնել նրանց հետ հարաբերությունները մեկ մարդու պատճառով: Երևի Սարգսյանը մոռանում է, որ ինքը դիվանագիտական հարաբերությունները դադարեցրել էր ոչ թե Հունգարիայի վարչապետի, այլ նրանց ողջ պետության հետ:

Այս թեթևաբարո քայլով Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ վնասեց ոչ թե իր վարկանիշին (Դա անել այլևս անհնար է... Նա հնարավոր բոլոր մեթոդներով թե երկրի ներսում, թե արտաքին աշխարհում անդառնալի ձևով փալասացրել է ինքն իրեն), այլ հերթական անգամ աշխարհի աչքերի դիմաց հողին հավասարեցրեց ՀՀ նախագահի ինստիտուտը, ՀՀ քաղաքացիների արժանապատվությունը:

No comments:

Post a Comment