PropellerAds

Monday, August 13, 2012

Հայտարարություն. ՀԱԿ անդամներ Վահագն Գևորգյան, Արեգ Գևորգյան և Սահակ Մուրադյան

Նախորդ տարվա օգոստոսի 9-ի հայտնի  իրադարձություններից մոտ մեկ տարի անց, մեր ընկերներ Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Սարգիս Գևորգյանը և Արտակ Կարապետյանը Սերժ Սարգսյանի ռեժիմը սպասարկող դատարանի կողմից դատապարտվել են 2-6 տարի ազատազրկման, իսկ մեր՝ Վահագն Գևորգյանի, Արեգ Գևորգյանի և Սահակ Մուրադյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, իբր ապացույցների բացակայության պատճառով: Կարճման այս որոշումը բավարար է ապացուցելու համար, որ կայացված դատավճիռը ձևակերպվել է Բաղրամյան 26-ում և հանդիսանում է սովորական քաղաքական հետապնդում, որը առնչություն չունի արդարադատության, օրինականության և ընդհանրապես տրամաբանության հետ:
Ի սկզբանե մեր ձերբակալման և մեր ընկերների կալանավորման ու ազատազրկման հիմքերն եղել են երկուսը` ոստիկանության տեսանկարահանման խիստ մոնտաժված տարբերակը, որոմ բոլորս էլ ներկայացվում ենք իբրև հանցագործներ և կարմիր բերետավորների ցուցմունքները, որոնք 7-իս վերաբերյալ բովանդակային տեսանկյունից նույնն են և որևէ կերպ մեզ երեքիս չեն առանձնացնում, մասամբ մեզ մեխսագրված արարքները նաև ավելի ծավալուն են:
Ստորև ներկայացվում ենք բազմաթիվ օրինակներից մի քանիսը.
Ոստիկանության կապիտան Սամսոն Հենրիկի Ղարիբյանը դատական նիստերի դահլիճում հայտարարում է. “ Իմ աչքի տեսածով Արեգն էր հայհոյում…”, “Գևորգյան Վոլոդյաին հարվածել է Արեգ Գևորգյանը”:
Քրեական հետախուզության օպեր-լազոր Արտակ Հայրապետյանը իր ցուցմունքում նշում է. “ Բերման ենթարկված 7 երիտասարդները իրենց պահում էին շատ ագրեսիվ` վիրավորական խոսքեր էին ասում, հայհոյանքներ էին տալիս, քաշքշում, հրում, հարվածում էին սեղաններին աթոռներին”:
ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկան Տիգրան Ավետիսյանը դատական նիստերի դահլիճում նշում է. “ Տիգրան Առաքելյանին պարեկային մեքենան նստեցնելուց մի խումբ երիտասարդներ Վահագն Գևորգյանի գլխավորությամբ փորձում էին խոչնդոտել մեզ, փորձում էին ազատել Տիգրան Առաքելյանին մեր ձեռքերից…”:
Միևնույն ապացույցների հիման վրա 4 հոգի դատապարտվել է ազատազրկման իսկ մենք 3-ս արդարացվել ենք: ՀՔԾ վարույթում գտնվող քրեական գործի կարճումը վկայությունն է այն բանի, որ պատկան մարմինները ուզում են ստեղծել օբյեկտիվության տպավորություն և մեղմել ապօրինի դատավճռից առաջաված հասարակական ճնշումը: Սակայն այս քայլով իշխանությունները մեզ տվեցին ևս մեկ հիմնավոր ապացույց այն բանի, որ վերոնշյալ քրեական գործը հարուցման իսկ պահից եղել է շիծու և կրել է քաղաքական բնույթ:
Կրկին անգամ հաստատում ենք մեր վճռականությունը՝ անկախ բանտերում հայտնվելու հեռանկարից, պայքարել մեր ընկերներին ազատ աձակելու և քաղաքական հետապնդումներ իրականացնող ռեժիմը տապալելու համար:

No comments:

Post a Comment