Օրերս իմացա, որ գոյություն ունի մարդկանց մի տեսակ, որոնք բողոքում են Կոնգրեսի չորս երիտասարդների ապօրինի դատապարտման դեմ, սակայն, տվյալ դեպքում չեն տեսնում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանում գործող ռեժիմի մեղավորությունը և վատ են զգում, երբ ի պաշտպանություն ՀԱԿ երիտասարդների կազմակերպված բողոքի երթի ժամանակ ''Սերժիկ` հեռացի'ր'' վանկարկումներ են լինում: Այսինքն կան մարդիկ, որոնք կարծում են, թե քաղաքական հետապնդումները իրականացվում են առանց իշխանությունների իմացության, որ Հայաստանում դատական համակարգը արդար ու անկախ է և տվյալ դեպքն ուղղակի լուսնից է ընկել, որ Սերժ Սարգսյանն իսկապես ընտրվել է նախագահ, որ նրան նախագահ դարձնելու համար չեն գնդակահարվել, չեն դատապարտվել ու հալածանքների չեն ենթարկվել անմեղ ՀՀ քաղաքացիներ, որ տարիներ շարունակ հակաբռնապետական ալիքը, որի առաջին շարքերում կանգնած են եղել նաև հենց այդ երիտասարդները չի ճնշվել Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի նեղ անձնական շահերը սպասարկող ոստիկանության, դատախազության, դատարանների կողմից...
Համոզված եմ, որ եթե այս մարդիկ Սերժի վրայից ուշադրույթուն շեղելու առաքելություն ունեցող ԱԱԾ-ական պռոեկտներ չեն, ապա շատ հանգիստ նրանց կարելի է անվանել միշիկական քարոզչության զոհեր: Իսկ եթե դա այդպես է, նշանակում է նրանք ունեն մեր օգնության կարիքը: Մեր օգնությամբ նրանք պետք է հասկանան, որ իրական խնդիրը ոչ թե ազատազրկված երիտասարդներն են, ոչ թե ծեծվողներն ու սպանվողներն են, ոչ թե սովն ու աղքատությունն է, այլ այդ ամենի պատճառ հանդիսացող անարդարության ու անպատժելիության մտնոլորտը, որի հեղինակը արյան գնով իշխանության եկած ռեժիմն է: Այս մարդիկ կհասկանան, որ եթե Հայաստանի Հանրապետությունում կա մեկ մարդ, ով անկասկած պետք է դատապարտվի ազատազրկման ու իր հանցակիցների հետ հայտնվի ճաղերի ետևում, ապա դա հենց նախագահականում հայտնված Սերժիկ Սարգսյանն է:

No comments:
Post a Comment