***
Համոզված եմ, որ Ռոբերտ Մելքոնյանի (Բազազ) գրառումները նրա ձեռքի գործը չեն: Ընդհանրապես նրա ֆեյսբուքյան ակտիվությունը շոումեն ոստիկանապետ Գասպարյան Վովայի (Ֆիքս) փիարշիկների կամ փիարշիկի հերթական հիվանդ երևակայության արդյունք է:
Սրանք էդպես էլ չհասկացան, որ ոստիկանների գործը չէ հասարակական գործունեությունը, քաղաքական գնահատականներ տալը: Որ ոստիկանը բերանը փակ, գլուխը կախ պիտի կատարի իր պարտականությունները: Որ ոստիկանը իրավունք չունի ընդունել փաստաբանի կամ դատախազի դերը: Հիմա կասեն, թե բա ոստիկանը մարդ չի՞, կարծիք ունենալու իրավունք չունի՞, նա էլ քաղաքացի է:
Հարցը կարծիք ունենալը չէ, այլ այդ կարծիքը իրենց դատարկ, ու ստրկամիտ գլուխներից այն կողմ չհանելն է: Ոստիկանական էթիկայի կոպտագույն խախտում է որևէ կողմի` անհատի, նախաձեռնության, քաղաքական ուժի շահերը սպասարկողի կամ հակառակը` քննադատողի դերը ստանձնելը:Ոստիականը, այն էլ փոխոստիկանապետը պետք է լինի օբյեկտիվության, անկողմնակալության մարմնավորում:
***
Մնում էր մենակ, որ կնոջ վրա անկաշկանդ ձեռք բարձրացնող ու հասարակական կարգը հայհոյանքներով պահող Բազազը կարծիքներ հայտներ ու կարծիքներ ձևավորեր: Մնում է մենակ բազազանմաններին գլխներիս "մտավորական" դարձնեն ու վերջ:
Ֆեյսբուքահայեր ջան, որտե՞ղ է ձեր արժանապատվությունը... Թքեք ընդհանրապես նմանների ու նմանների կարծիքների վրա: Նրանք հասարակության մեջ պետք է դառնան "изгой":
***
Եվ այսպես` իրավապահ համակարգը ևս մեկ անգամ ցույց տվեց իր հավատարմությունը մարդասպաններին ծառայելու գործում: Իհարկե միամտություն կլիներ ակնկալել, որ Նեմեց Ռուբոն` Սերժ Սարգսյանի ռեժիմի հավատարմագույն ծառաներից մեկը կներգրավվի քրեական գործում որպես կասկածյալ: Ավելին` այս դեպքերից հետո, երբ նախագահականից ուղղորդվող քննչական մարմինները մաքրեցին Հայրապետյանի անունը քրեական գործերի էջերից համոզված կարելի է ասել, որ էլ ավելի կամրապնդվի հավատարիմ ու "գելի" (հասարակության) բերանից փրկված ծառայի և մեծահոգի տիրոջ փոխհարաբերությունները: Այսպես ասած, Նեմեցը խնդիր է ունենալու կրկնակի եռանդով լծվելու իր շեֆին տարատեսակ ծառայություններ մատուցելու գործին` լավության տակից դուրս գալու համար: Իսկ ամենակարևոր իրադարձությունը, որտեղ պետք են գալու հավատարիմ նեմեցներն ու նրանց մարդկային ֆինանսական ռեսուրսները, ինչպես նաև ընտրակեղծարարության ոլորտում հարուստ փորձը իհարկե 2013 թվականի նախագահական ընտրություններն են: Իսկ այն, որ ռեժիմը պատրաստվում է լայնածավալ ընտրակեղծիքների ցույց է տալիս ԿԸՀ-ի օրերս արված անձնագրերում անհետացող կնիքներ դնելու կարգի վերացման մասին առաջարկը, ինչը նշանակում է, որ արդեն գործի են դրվում ընտրակեղծարարության համար նախատեսված բոլոր գործիքները: Եվ պատահական չէ, որ այս երկու իրադարձությունները` "Նեմեցի փրկում" և "Կնիքի վերացում" ժամանակային առումով համնկնում են: Այս երկու իրադարձությունները լիովին ցույց են տալիս ռեժիմի ողջ էությունը: Այն, որ Հայստանում Նեմեց Ռուբոն, կնիքը ու անհետացող թանաքը ունեն նույն դերը, նշանակությունն ու արժեքը: Նրանք հանդիսանում են ուղղակի Սերժ Սարգսյանի իշխանությունը սպասարկող գործիք: Այսինքն` եթե անգամ գործիքները ժամանակի ընթացքում կամ հասարակական ճնշման հետևանքով փոխվեն, ապա երբեք չեն վերանա, քանի դեռ կա նրանց պահանջարկը, քանի դեռ գոյություն ունի ինքն իրենով խնդիր հանդիսացող, ամեն գնով իշխանություն պահելու և վերարտադրության նպատակ ունեցող Սերժ Սարգսյանը:

Ոստիկանությունը բացահայտել է "Հանցաքարում" տեղի ունեցած սպանության իրական պատճառը: Դեպքը տեղի է ունեցել ոչ թե Սերժ Սարգսյնի վարչախմբի կողմից ստեղծված ամենաթողության, անպատժելիության մթնոլորտի հետևանքավ, այլ Վահե Ավետյանի մոտ զենք չլինելու պատճառով: Ելնելով վերոնշյալից ոստիկանությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել քաղաքացիների համար զենքի ձեռք բերումը հեշտացնող օրենքի նախագիծ: Այսինք, իշխանությունները քաղաքացիների պաշտպանվածությունը բարձրացնելու նպատակով մտածում է ոչ թե իր պարտականությունների պատշաճ կատարման, այլ դրանք քաղաքացիների վրա գցելու մասին` ասելով. "Ահա ձեզ զենք, գնացեք ու ինքներդ պաշտպաննվեք վայրենիներից": Սակայն կա մեկ նրբություն. եթե անգամ բթամիտ "թիկնապահների" զոհը փորձի պաշտպանվել մեկ ատրճանակով, ապա նրա դեմ կհանվի էնպիսի մի "առսենալ", որ 100 մետր շառավիղով բոլոր չհնազանդվողների ''վնասազերծումը'' ապահովված կլինի: Իրականում սա Ռուսաստանում կատարվող ոստիկանական բարեփոխումների ծրագրից (վերջերս այնտեղ էլ ընդունվել է նման մի նախագիծ) պարզագույն թխոցի է, որի նպատակն է ստեղծել Վովա Գասպարյանի "Ռեֆորմատորի" կերպարը և բարձրացնել ոստիկանության` գոյություն չունեցող վարկանիշը: Օրենքը տեղավորվում է նաև ազգաբնակչության նվազեցման ջատագով Տիգրան Սարգսյանի ծրագրերի շրջանակներում: Հայաստանի հայաթափման պրոցեսը զգալիորեն կարագանա ինքնասպան լինող հասարակությանը զենք բաժանելու պարագայում:
Ստացվում է, որ քաղաքացիներին զենք են բաժանում քաղաքացիների կյանքը դժողք դարձրած, նրանց արժանապատվությունը նվաստացնող, նրանցից չհանդուրժողներին ու չհամակերպվողներին բանտերը նետող, ամեն քայլափոխի թալանող հանցագործ իշխանությունները: Այսինքն, եթե գոյություն ունի մի ուժ, որից իսկապես կարիք կա պաշտպանվելու, ապա դա հենց գողերից ու մարդասպաններից որևէ կերպ չտարբերվող ոստիկաններն ու նրանց գլխին կանգնաց ռեժիմի ներկայացուցիչներ են` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

No comments:
Post a Comment