PropellerAds

Sunday, August 26, 2012

Ապաշնորհ Սերժ Սարգսյանը

                                                     ***
Ռուսների սթափ մտածելակերպի պահպանումը նախանձ է առաջացնում: Կասպարովը իրեն ծեծողներին, ոչ էսկոմ, ոչ էնկոմ անվանում է Պուտինի ավազակներ: Նորմալ, շախմատիստի տրամաբանություն...
Իսկ մենք` միշիկական քարոզչության զոհ դարձած հեղափոխականներս մտքով էլ անգամ չենք անցկացնում, որ, օրինակ, Վահեն ոչ թե Նեմեցի, այլ Սերժիկի ավազակների զոհն է:

                                                    ***

Սերժիկ Սարգսյանը փորձում է մեզ վախեցնել իր խղճուկ բանտերով, որոնցում արդեն իսկ տեղ չկա: Երբ Նուբարաշենի բերդում էի, մեր խցում, որը նախատեսված է առավելագույնս 8 հոգու համար իրենց ''պատիժն'' էին կրում 24 հոգի:
Ենթադրենք, որ մի 200 հոգի հանրապետության տարբեր բանտերում զոռով տեղավորեցիր, բա մնացածին ինչ էս անելու, այ բռնապետիկ...
 

                                                   ***

Սերժ Սարգսյանի իշխանության ապաշնորհության, իրավիճակներին ոչ ադեկվատ արձագանքելու պատճառով Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներն այդպես էլ չկարողացան տեղափոխվել ավելի անվտանգ ու ապահով շրջաններ կամ ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան: Այժմ արդեն խոսվում է կառավարական և ապստամբ զորքերի բախումների մասին Հալեպի հայաբնակ թաղամասերում, ինչի պարագայում մեզ մնում է միայն աղոթել սիրիաբնակ մեր հայրենակիցների անվտանգության համար:

No comments:

Post a Comment