PropellerAds

Monday, August 13, 2012

Եվրոպան աջակցո՞ւմ է բռնապետերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ


  Կոնգրեսի ակտիվիետներին ազատազրկման դատապարտող հայտնի դատավճռի հրապարակումից մոտ 10 օր առաջ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսում է 2008-2011 թվականներին իրենց քաղաքական հայացքների համար ձերբակալված անձանց մասին` անվանելով նրանց քաղբանտարկյալներ, սակայն չակերտների մեջ: Դուք կասեք, թե սա պատահականություն է, բայց ես չեմ հրաժարվի այս երկու իրադարձություններն անմիջականորեն իրար կապելու գայթակղությունից:

  Բոլորս լավ գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում գործող ռեժիմի թիվ մեկ խնդիրը դա իշխանության ղեկին մնալն է: Եթե շատ հեռուն չգնանք, ապա սկսած Մարտի 1-ի սպանդից, իշխանությունները ոչ մի արգելքի առջև չեն կանգնել իրենց վերարտադրությունն ու թալանելու ունակությունները պահպանլու համար: Եվ ապացուցված փաստ է, որ Սերժ Սարգսյանն ու նրա մերձավոր շրջապատը իրենց վերոնշյալ առաքելությունը հեշտացնելու համար պատրաստ են իրենց համար վտանգ ներկայացնող թե' քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, թե' ուղղակի քաղաքացիներ ոչնչացնել ֆիզիկապես կամ առնվազն նետել բանտերը: Սակայն կա մի գերբնական ուժ, որը զսպում է չարագործներին և ստիպում ընտրել ավելի մեղմ միջոցներ տարատեսակ ընդվզումների դեմ պայքարելու համար: Իսկ ավելի ճիշտ այդ ուժերը երկուսն են: Առաջինն իհարկե ՀՀ քաղաքացիներս ենք, որ չափից ավել ճնշվելու, հալածվելու դեպքում կարող ենք ուղղակի դուրս գալ անվերահսկելի, կենաց մահու կռվի, ոչ թե ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու, այլ ուղղակի վրեժխնդիր լինելու համար: Արդյունքում անխուսափելիորեն առաջանալու է մի ալիք, որ ուշ թե շուտ սրբել տանելու է վարչախմբին: Իշխանությունների` քաղաքացիների դեմ պայքարում զսպվածության մյուս պատճառը իհարկե արտաքին աշխարհն է, որի ցանակությունները նրանք ստիպված են թեկուզ կիսատ պռատ, բայց կատարելու դրսից եկող փողից ու քաղաքական աջակցությունից չզրկվելու նպատակով: Այս երկու ուժերի համադրությունն էր, որ 2011-ին Սերժ Սարգսյանին ստիպեց տեղի տալ ու վերջապես ազատ արձակել քաղբանտարկյալներին: Եվ կրկին երկրում քաղբանտարկյալներ ունենալուց առաջ ռեժիմը ուշի ուշով պետք է հետևած լիներ թե' ներքին և թե' արտաքին ազդակներին: Ինչքան էլ որ ներքին իրավիճակը հղի լիներ անկանխատեսելի դառնալու վտանգով, Եվրոպական հզորագույն տերություններից մեկի` Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի կողմից քաղբանտարկյալ բառը չակերտների մեջ օգտագործելն անկասկած կարելի է ենթադրել, որ հանդիսացել է դրսից եկած ''դաբրոներից'' մեկը: Եվ պատահական չէր ֆրանսիացի դիվանագետի խոսքերից հետո ընդդիմադիր չորս երիտասարդներին մինչև վեց տարվա ազատազրկման դատապարտելը:

Մարդու իրավունքների` որպես համամարդկային արժեքների ջատագովը հանդիսացող Եվրապական ընտանիքի անդամներն իրավունք չունեն այսպիսի անպատասխանատու և հակամարդկային վարվելակերպ դրսևորել:
                           
                           Ֆրանսիայի դեսպանը քաղբանտարկյալաների մասին 
                                    
                                   

No comments:

Post a Comment