PropellerAds

Wednesday, November 23, 2011

ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ: ՀԱԿ թերթոն



«Հայկական ժամանակ» օրաթերթը, որ 2009 թ. նոյեմբերից որոշակի ապրանքների գծով գների տեղաշարժի մոնիտորինգ է անում որոշակի խանութներում, արձանագրում է, որ եթե իր կողմից դիտարկված ապրանքները միասին 2009-ին կարելի էր գնել 33.500 դրամով, ապա ուղիղ 2 տարի անց դրանց գինը արդեն 41.300 դրամ է։ Դիտարկվող ապրանքատեսակներից ամենաշատը թանկացել են գառան միսը՝ 1 կգ-ը 2.590 դրամից դառնալով 4000 դրամ, հալած յուղը (Reddy)՝ 2920 դրամից դառնալով 3.960 դրամ, մանկական կերը («Nan»)՝ 2.900 դրամից դառնալով 3800 դրամ, տավարի միսը՝ 1650 դրամից դառնալով 2490 դրամ, խոզի ազդրը՝ 1990 դրամից դառնալով 2790 դրամ, շաքարավազը՝ 305 դրամից դառնալով 440 դրամ։ Պանիրը թանկացել է 400 դրամով, «Իշխան» ձուկը 500 դրամով, հավը՝ 341 դրամով և այլն։ Թանկացել են նաեւ ալյուրը, մակարոնը, սուրճը, բրինձը, ձեթը և ամենօրյա օգտագործման այլ ապրանքներ։  «Ռեգուլյար» բենզինը թանկացել է մեկ լիտրը 60 դրամվ, դիզվառելիքը՝ 100 դրամով։ Այս վերջին երկու ապրանքների թանկացումը մեծ չափով ազդել է հատկապես գյուղատնտեսության վրա՝ շատ դեպքերում անիմաստ դարձնելով հողի մշակումը։ Ընդ որում՝ գների այս սրընթաց բարձրացումների պայմաններում բազային կենսաթոշակները բարձրացել են ընդամենը 2500 դրամով, իսկ ուսուցչի 1 դրույքի աշխատավարձը ոչ մի փոփոխություն չի կրել։
 Հայ Ազգային Կոնգրեսի թերթոն Նոյենբեր 2011

No comments:

Post a Comment