PropellerAds

Wednesday, November 23, 2011

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ: ՀԱԿ թերթոն



19 հոկտեմբեր, 2011. Հանդիպում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի տնօրենների խորհրդի պատվիրակության հետ` Ժերոմ Բակոնինի, Կուրտ Բայերի, Օլե Բլոնդալի, Ջանլուկա Գրանդիի, Օլե Հովլանդի, Հերբերտ Յունկի, Յան Մաասի և Պեդրո Մորիոնիի մասնակցությամբ:
20 հոկտեմբեր, 2011. Հանդիպում գերմանական Մարշալի հիմնադրամի «Սևծովյան վստահություն» (Black Sea Trust) կազմակերպության և Ռոբերտ Բոշ հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ:
2 նոյեմբեր, 2011. Հանդիպում  Եվրոխորհրդարանի պատգամավորների բազմակուսակցական (ժողովրդականներ, պահպանողականներ և ռեֆորմիստներ, սոցիալ-դեմոկրատներ, լիբերալ-դեմոկրատներ) պատվիրակության հետ` Միլան Ցաբրնոխի ղեկավարությամբ:
3. նոյեմբեր, 2011. Հանդիպում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակության հետ:
7. նոյեմբեր, 7-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է  Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:
9 նոյեմբեր, 2011. Հանդիպում  Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գար Շտյորենի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայաստանի տնտեսական բնագավառում տիրող վիճակը, առկա մարտահրավերներն ու զարգացման խոչընդոտները՝ անբարենպաստ արտաքին գործոնները, երկրի ներսում տիրող համակարգային կոռուպցիան, մենաշնորհների առկայությունը, իրավական պաշտպանության հնարավորության և ժողովրդավարական ազատությունների բացակայությունը: Խոսվել է Հայաստանի ներքաղաքական խնդիրների՝ ահագնացող արտագաղթի, նախագահի եւ Ազգային ժողովի ոչ օրինակարգության, մասնավորապես, սահմանադրության պահանջին հակառակ՝ 76 պատգամավորների կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստի մասին: Անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին: Ներկայացվել են Ազգային Կոնգրեսի տեսակետները ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրների ու անհրաժեշտ քայլերի վերաբերյալ: 
                       
 Հայ Ազգային Կոնգրեսի թերթոն Նոյենբեր 2011

No comments:

Post a Comment