PropellerAds

Wednesday, November 23, 2011

ՊԱՏՐԱՍՏՎԵՔ ՎՃԱՐԵԼ ԵՒՍ 101 ՄԻԼԻԱՐԴ: ՀԱԿ թերթոն


Կառավարությունը որոշել է 2012 թ. պետական բյուջեում հավաքագրել լրացուցիչ 101 միլիարդ դրամ։ Լայն քննարկման առարկա է դարձել, թե որտեղից է հավաքվելու այդ լրացուցիչ գումարը՝ դա համարելով շատ մեծ թիվ։ Ոմանք համարում են, թե հարկային այդ բեռը դրվելու է խոշոր օլիգարխների վրա՝ կրճատելով «ստվերը», ոմանք՝ փոքր ու միջին բիզնեսի։
Իրականում Հայաստանում բյուջեի հավաքման ռեսուրսները շատ ու շատ անգամ ավելի մեծ են, քան 101 միլիարդ դրամը։ Դեռ 2007թ. հոկտեմբերի 26-ին, իր առաջին հանրահավաքային ելույթում, որ վերնագրված էր «Ավազակապետության անատոմիան և մեխանիկան», ՀՀ հիմնադիր-նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրականում մեր երկրում ստվերային տնտեսություն չկա։ Ստվերայինը այն տնտեսությունն է, որը դուրս է մնում պետական մամինների տեսադաշտից։ Հայաստանում ամեն ինչ, մինչև վերջին մանրավաճառի դրամական շրջանառությունը, հայտնի է պետությանը։ Հայաստանում կա ստվերային բյուջե, այսինքն՝ «...համատարած թալան կամ պետական ռեկետ, որի պատճառով Հայաստանում գոյանում է երկու բյուջե՝ մեկը պաշտոնապես հայտարարվածը, մյուսը՝ իշխանությունների գրպանում հայտնվածը։ Ընդ որում՝ դատելով հաշվարկներից, երկրորդ բյուջեն անհամեմատ ավելի մեծ է առաջինից»։
Ահա այդ թալանը, պետական ռեկետը վերացնելը Հայաստանի բյուջեն կարող է ոչ թե 101 միլիարդով ավելացնել, այլ կրկնապատկել։ Բայց դա կնշանակի ավազակապետության կազմաքանդում կամ ներկա իշխանության ինքնասպանություն։ Մինչդեռ, ինչպես ցույց է տալիս փորձը, միակ բանը, որ Հայաստանում իրոք աճում է, դա թալանն է ու կողոպուտը։ Ուստիեւ ճիշտ են այն տնտեսագետ մասնագետները, ովքեր համարում են, որ հիշյալ 101 միլիարդը ևս, ինչպիսի օրենսդրական փոփոխություններով էլ այն հիմնավորվի, հավաքվելու է մեզնից յուրաքանչյուրից՝ հիմնականում գների բարձրացման մեխանիզմով։
 Հայ Ազգային Կոնգրեսի թերթոն Նոյենբեր 2011

No comments:

Post a Comment